Գլխավոր տեղեկություն
Համար
N 1656-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (30.08.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.09.18-2023.10.01 Պաշտոնական հրապարակման օրը 28.09.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.09.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.09.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 սեպտեմբերի 2023 թվականի N 1656-Ն

 

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Սևանա լճի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասով, 13-րդ հոդվածի 3-րդ և 4.1-ին մասերով, 15-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների 2024 թվականի տարեկան ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր)` համաձայն հավելվածի:

2. Ծրագիրը սահմանված կարգով «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

28.09.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

սեպտեմբերի 28-ի N 1656-Ն որոշման

 

Տ Ա Ր Ե Կ Ա Ն  Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ

NN

ը/կ

Միջոցառման անվանումը

Հանձնարարականի կատարվելիք աշխատանքների և միջոցառումների համառոտ

նկարագիրը

Կատարման պատասխանատուն

Համակատարողը

Ժամկետը

2024 թ.

ֆինանսավորման աղբյուրը և

պահանջվող գումարը

1

2

3

4

5

6

7

1. Կառավարման համակարգի կատարելագործում

1.1.

«Սևան ազգային պարկ»

պետական ոչ առևտրային

կազմակերպության

կառավարման

համակարգի բարելավում

1) «Սևան» ազգային պարկ»-ի ռեկրեացիոն գոտում թվով 5

հանրային լողափի

կազմակերպում

ՀՀ շրջակա

միջավայրի

նախարարություն

ՀՀ ներքին գործերի

նախարարություն

ՀՀ առողջապահու-թյան նախարարու-թյուն

ՀՀ ԳԱԱ Սևանա լճի

պահպանության

փորձագիտական

հանձնաժողով

(համաձայնությամբ)

2024 թ. և

շարունա-

կական

«Սևան» ազգային

պարկ» ՊՈԱԿ-ի և

օրենքով չարգելված

այլ միջոցների հաշվին

   

2) «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կարողությունների

զարգացում (մասնավորապես,

տարեկան

անտառպլանավորման, հատատեղերի հատկացման տեղորոշման), մասնագիտական ունակությունների

կատարելագործում

ՀՀ շրջակա

միջավայրի

նախարարություն

ՀՀ շրջակա միջավայրի

նախարարություն

2024 թ.

Հայաստանի

Հանրապետության

օրենքով չարգելված

այլ միջոցների հաշվին

   

3) Սևանա լճի առափնյա տարածքում գտնվող շուրջ 2400 հանգստի, սննդի (300 մշտական գործող) օբյեկտների կոյուղու և կենցաղային հոսքաջրերի կենսաբանական մաքրման կայանների կառուցում և շահագործում՝ համաձայն ՀՀ կառավարության 2006 թվականի մարտի 23-ի N 397-Ն որոշման

Օբյեկտները շահագործող տնտեսավարողներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

2024 թ.

շարունակական

Օբյեկտները շահագործող տնտեսավարողների միջոցների հաշվին

2. Սևանա լճի ջրհավաք ավազանի բնապահպանական և բնօգտագործման գործառույթների կատարելագործման միջոցառումներ

2.1.

Սևանա լճի և դրա

ջրհավաք ավազանի

մոնիթորինգի

իրականացում

1) Սևանա լճի և դրա

ջրհավաք ավազանի

գետերի ջրերի

աղտոտվածության, այդ

թվում՝ ռադիոակտիվ

աղտոտվածության

մոնիթորինգի

իրականացում,

միջոցառումների մշակում

2) Սևանա լճում և լճի

ջրհավաք ավազանում

հիդրոօդերևութաբանա-

կան մոնիթորինգի

իրականացում

3) Սևանա լճի ջրհավաք

ավազանում ստորերկրյա

ջրերի մոնիթորինգի

իրականացում

4) Սևանա լճում և դրա

ջրհավաք ավազանի

գետերում

հիդրոկենսաբանական

մոնիթորինգի

իրականացում

ՀՀ շրջակա միջավայրի

նախարարություն

ՀՀ ԳԱԱ

(համաձայնությամբ)

ՀՀ Գեղարքունիքի

մարզպետի աշխատակազմ

2024 թ. և

շարունա-

կական

«Հիդրոօդերևութաբա-

նության և մոնիթո-

րինգի կենտրոն»

ՊՈԱԿ-ի կողմից իրա-

կանացվող ՀՀ 2024

թվականի պետական

բյուջեի 1016 «Շրջակա

միջավայրի վրա ազդեցության գնահատում

և մոնիթորինգ»

ծրագրի 11004

«Հիդրոօդերևու-

թաբանություն, շրջա-

կա միջավայրի մոնի-

թորինգ և տեղեկատվության ապահովում» միջոցառման շրջանակներում
և ՀՀ ԳԱԱ-ի

կողմից 2024 թ.
ընթաց
քում կատարման

ենթակա պետական

նշանակության աշխատանքների ծրագրին

համապատասխան

2.2.

Սևանա լճի և դրա

ջրհավաք ավազանի

տեղեկատվական

համակարգի ստեղծում

Սևանա լճի և ջրհավաք

ավազանի

տեղեկատվական

համակարգի ստեղծման

տեխնիկական

առաջադրանքի մշակում

ՀՀ շրջակա միջավայրի

նախարարություն

ՀՀ ԳԱԱ Սևանա լճի

պահպանության

փորձագիտական

հանձնաժողով

(համաձայնությամբ)

Կադաստրի կոմիտե

2024 թ. և

շարունա-

կական

Հայաստանի

Հանրապետության

օրենքով չարգելված

այլ միջոցների հաշվին

2.3.

Սևանա լճից ոռոգման

սեզոնին ջրի

արդյունավետ

օգտագործման

նպատակով մարզերում,

համայնքներում և

Սևանա լճի հարակից

համայնքներում

ջրախնայող տեխնոլոգիաների ներդնում

Կլիմայի փոփոխության

հետևանքով սակավաջրու-

թյան, ջրային ռեսուրս-

ների արդյունավետ

կառավարման նպատակով մարզերում,

համայնքներում և

Սևանա լճի հարակից

համայնքներում ջրա-

խնայող տեխնոլոգիաների օգտագործումը (կաթիլային ոռոգման ցանցի ներդրմամբ) հնարավորություն կտա սակավ և սահմանափակ քանակությամբ ջրային ռեսուրսներով իրականացնելու արդյունավետ ոռոգում՝ հնարավորինս նվազեցնելով Սևանա լճից ոռոգման նպատակով ջրի բացթողումը

ՀՀ էկոնոմիկայի

նախարարություն

ՀՀ Գեղարքունիքի, ՀՀ

Կոտայքի, ՀՀ Արարատի

ՀՀ Արագածոտնի մարզպետների աշխատակազմեր

2024 թ. և

շարունա-

կական

Հայաստանի

Հանրապետության

օրենքով չարգելված

այլ միջոցների հաշվին

2.4.

Որոտան-Արփա-Սևան հիդրոհանգույցի սպասարկման, շահագործման ու պահպանման աշխատանքների իրականացում

Արփա-Սևան հիդրոտեխնիկական կառույցի շահագործում և պահպանում՝ օրենսդրությամբ սահմանված նորմերի համաձայն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտե

 

2024 թ. և

շարունակական

Արփա-Սևան թունելի պահպանման և շահագործման նպատակով պահպանման ծախսերի համար ՀՀ 2024 թվականի պետական բյուջեից կպահանջվի 300,000.0 հազ. դրամի

հատկացում

2.5.

Ցանցավանդակային ձկնաբուծական տնտեսության ազդեցության գնահատում Սևանա լճի

էկոհամակարգի վրա

Ցանցավանդակային ձկնաբուծական տնտեսության գործունեության հետևանքով կենսածին տարրերի (ֆոսֆոր, ազոտ)

քանակի հաշվարկում և

Սևանա լճի էկոհամակարգի վրա ազդեցության գնահատում

Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ

(համաձայնությամբ)

 

ՀՀ ԳԱԱ

(համաձայնությամբ)

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

 

ՀՀ ԳԱԱ

(համաձայնությամբ)

2024 թ.

Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին

2.6.

Սևանա լճի շրջակայքում ջրածածկ և ջրածածկման ենթակա տարածքներում անտառմաքրում

(382,42 հա)

Սևանա լճի շրջակայքում ջրածածկ և ջրածածկման ենթակա տարածքներում անտառմաքրման աշխատանքների իրականացում՝ 382,42 հա («Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից՝ 110,82 հա, կապալառուի

կողմից՝ 271,6 հա)

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ

2024 թ. և

շարունակական

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե`

«Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրում» միջոցառում՝ 98603,1 հազ. դրամ

2.7.

Սևանա լճի շրջակայքում նոր անտառաշերտի հիմնում

Սևանա լճի շրջակայքում 5 հեկտար անտառաշերտի հիմնում «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի

միջոցներով

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ
ՀՀ ԳԱԱ

(համաձայնությամբ)

2024 թ. և

շարունակական

Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին

2.8.

Սևանա լճի շրջակայքում

ջրածածկման ենթակա

տարածքներում ջրի տակ

մնացած շինությունների

ու ենթակառուցվածք-

ների մաքրման

աշխատանքների

իրականացում

Սևանա լճի շրջակայքում

ջրածածկման ենթակա

տարածքներում ջրի տակ

մնացած շինությունների ու

ենթակառուցվածքների

ապամոնտաժում և

թափոնների մաքրում,

1901.5 մ բացարձակ

նիշից ներքև գտնվող

ապօրինի կառուցված և

տիրազուրկ շենք-

շինությունների ապամոնտաժում՝ համապատասխան ֆինանսավորման առկայության դեպքում

Ինքնակամ կառուցված

շենք-շինություններով

զբաղեցված

հողամասերի

սեփականատերեր

Սևան, Գավառ,

Մարտունի, Վարդենիս,

Ճամբարակ համայնքներ,

ՀՀ քաղաքաշինության,

տեխնիկական և

հրդեհային

անվտանգության տեսչական մարմին

ՀՀ շրջակա միջավայրի

նախարարություն

2024 թ. և

շարունա-

կական

Ինքնակամ կառուցված

մաքրման ենթակա

շենք-շինությունների

սեփականատերերի

միջոցների հաշվին,

պետական կամ համայնքային սեփականու-

թյուն հանդիսացող

հողամասում գտնվող

ինքնակամ կառուցված

շենք-շինությունների և

տիրազուրկ շինությունների դեպքում՝ Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված

այլ միջոցների հաշվին

2.9.

Սևանա լճի և դրա

ջրհավաք ավազանում

ձկան և խեցգետնի

պաշարների հաշվառում,

օգտագործման

թույլատրելի

չափաքանակների

սահմանում,

ձվադրավայր

հանդիսացող հիմնական

գետերում ձկան

վերարտադրման

պայմանների

ուսումնասիրում, բնական

ձվադրավայրերի առկա

վիճակի գնահատում

Կենդանական

ռեսուրսների, այդ թվում`

ձկան և խեցգետնի

պաշարների հաշվառում

և օգտագործման

թույլատրելի չափաքա-

նակների սահմանում,

ձվադրավայր

հանդիսացող հիմնական

գետերում ձկան

վերարտադրման պայ-

մանների ուսումնա-

սիրում, բնական

ձվադրավայրերի առկա

վիճակի գնահատում,

վերականգնման

ուղիների մշակում

ՀՀ շրջակա միջավայրի

նախարարություն

ՀՀ ԳԱԱ

(համաձայնությամբ)

ՀՀ Գեղարքունիքի

մարզպետի

աշխատակազմ

2024 թ. և

շարունա-

կական

Հայաստանի

Հանրապետության

պետական բյուջե`

«Սևանա լճում և դրա

ջրհավաք ավազանում

ձկան և խեցգետնի

պաշարների հաշվա-

ռում» միջոցառման

շրջանակներում`

15452.2 հազ. դրամ և

օրենքով չարգելված

այլ միջոցների հաշվին

2.10.

«Սևան» ազգային

պարկի և համայնքների

միջև սահմանների

ճշգրտում

«Սևան» ազզային

պարկի սահմանների

չափագրում,

կոորդինատների

ճշգրտում և ամրագրում

«Սևան» ազգային պարկի և հարակից համայնքների հետ խնդրահարույց տարածքների հստակեցում, համադրվող տարածքների խնդրի

կարգավորում

ՀՀ շրջակա միջավայրի

նախարարություն

ՀՀ տարածքային

կառավարման և

ենթակառուցվածքների

նախարարություն

Կադաստրի կոմիտե

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

2024 թ. և

շարունա-

կական

Հայաստանի

Հանրապետության

օրենքով չարգելված

այլ միջոցների հաշվին

2.11.

Սևանա լճի ջրհավաք ավազանում առաջացած կեղտաջրերի մաքրում

Գյուղական առափնյա համայնքներում՝ կոյուղացում, մաքրման կայանների (լոկալ, կենսաբանական) տեղադրում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտե

Տեղական ինքնակա-

ռավարման մարմիններ (համաձայնությամբ)

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

2024 թ. և

շարունակական

Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ միջոցների և տեղական ինքնակառավարման մարմինների

միջոցների հաշվին

2.12.

Գավառի, Մարտունու և

Վարդենիսի կեղտաջրերի

մեխանիկական

մաքրման կայաններում

կենսաբանական մաքրման

և տիղմի մշակման

կառուցվածքների

շինարարության նախա-

գծանախահաշվային

փաստաթղթերի մշակում,

կենսաբանական

մաքրում իրականացնող

կեղտաջրերի մաքրման կայանների նախագծում

Կենսաբանական

մաքրման և տիղմի

մշակման կառուցվածք-

ների նախագծանախա-

հաշվային փաստա-

թղթերի մշակման և

շինարարության ֆինան-

սավորման աղբյուրի

(աղբյուրների) հստա-

կեցում, գործող մեկ

կեղտաջրերի մաքրման

կայանում պիլոտային

ծրագրով կենսաբանական մաքրման ու տիղմի մշակման կառուցվածքների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում ու շինարարության իրականացում՝ համապատասխան ֆինանսավորման առկա-

յության պարագայում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտե

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ

(համաձայնությամբ)

ՀՀ շրջակա միջավայրի

նախարարություն

ՀՀ քաղաքաշինության

կոմիտե

2024 թ. և

շարունակական

Հայաստանի

Հանրապետության

օրենքով չարգելված

այլ միջոցների հաշվին

2.13.

Այլընտրանքային ջրային ռեսուրսների օգտագործում, նոր ջրամբարների նախագծում, կառուցում

ՀՀ Գեղարքունիքի մարզի Արգիճիի և Աստղաձորի ջրամբարների նախագծում, կառուցում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտե

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողով

(համաձայնությամբ)

2024 թ. և

շարունակական

ՀՀ պետական բյուջեով և Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին

2.14.

Ըստ տարեկան հաստատված առավելագույն չափաքանակի Սևանա լճից ջրթողումների և ջրառների պլան-ժամա-նակացույցի կազմում, ներկայացում ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

(ապրիլ-մայիս)

Հիմք ընդունելով յուրաքանչյուր տարի համապատասխան ջրօգտագործողների կողմից ներկայացված հայտերը (գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգման համար գործող նորմատիվային պահանջներին համապատասխան)՝ կազմվում է ջրթողումների և անվերադարձ ջրառի
պլան-ժամանակացույց և ներկայացվում է ՀՀ շրջակա միջավայրի նախարա
րություն (ապրիլ-մայիս)

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտե

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

 

ՀՀ ԳԱԱ

(համաձայնությամբ) ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողով

(համաձայնությամբ)

2024 թ. և

շարունակական

Ֆինանսավորում չի պահանջվում

2.15.

Ձկան պաշարների համալրում

Էնդեմիկ և հազվագյուտ ձկնատեսակների վերարտադրության ապահովում, մանրաձկան բացթողում և սիգի ձվադրման շրջանում որսի արգելում

Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ (համաձայնությամբ)

ՀՀ շրջակա միջավայրի

նախարարություն

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ
ՀՀ ԳԱԱ

(համաձայնությամբ) Բնապահպանության և ընդերքի տեսչական

մարմին

2024 թ. և

շարունակական

Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի շրջանակներում

2.16.

«Սևան» ազգային

պարկի պահպանություն,

պարկում գիտական

ուսումնասիրությունների

և անտառտնտեսական

աշխատանքների

կատարման

ծառայություններ

Պարկի տարածքի

բնական էկոհամա-

կարգերի, լանդշաֆտա-

յին ու կենսաբանական

բազմազանության,

գենոֆոնդի, բնության

ժառանգության պահպա-

նություն, վերարտադրու-

թյուն, գիտական ուսում-

նասիրություններ և

շրջակա միջավայրի

դիտանցի իրականացում

ՀՀ շրջակա միջավայրի

նախարարություն

ՀՀ ԳԱԱ

(համաձայնությամբ)

ՀՀ քաղաքաշինության

կոմիտե

2024 թ. և

շարունա-

կական

Հայաստանի

Հանրապետության

պետական բյուջե`

«Սևան» ազգային

պարկի պահպա-

նության, պարկում

գիտական ուսումնա-

սիրությունների,

անտառտնտեսական

աշխատանքների

կատարում» միջոցա-

ռում, նախատեսված

հատկացումը՝ 431979.4 հազ. դրամ

2.17.

Սևանա լճի և դրա

ջրհավաք ավազանի

կենսառեսուրսների (այդ

թվում` ձկան և

խեցգետնի)

արդյունահանման և

արդյունագործական

որսի տարեկան

առավելագույն

չափաքանակների և

արդյունագործական

որսի որակի

բնութագրերի

սահմանում

«Սևանա լճի էկոհամա-

կարգի վերականգնման,

պահպանման, վերար-

տադրման և օգտագործ-

ման միջոցառումների

2024 թվականի տարե-

կան ծրագիրը հաստա-

տելու մասին» ՀՀ կառա-

վարության որոշման

(այսուհետ` որոշում)

հաստատումից հետո`

հիմք ընդունելով նախորդ

տարվա «Սևանա լճում և

դրա ջրհավաք ավազա-

նում ձկան և խեցգետնի

պաշարների հաշվառում»

միջոցառման ամփոփ

արդյունքները,

կատարվում է լրացում

որոշման մեջ

ՀՀ շրջակա միջավայրի

նախարարություն

ՀՀ ԳԱԱ

(համաձայնությամբ)

ՀՀ ԳԱԱ Սևանա լճի

պահպանության

փորձագիտական

հանձնաժողով

(համաձայնությամբ)

2024 թ.

Ֆինանսավորում չի

պահանջվում

2.18.

Ջրային պաշարների

հաշվառում, նոր ջրային

հաշվեկշռի կազմում

1) Համալիր

ուսումնասիրությունների

կատարման միջոցով

հաշվառել Սևանա լճի

ջրհավաք ավազանի

ջրային պաշարները,

ջրային հաշվեկշռի

հաշվարկման նոր մեթոդիկայով ճշգրտել Սևանա լճի ջրային հաշվեկշիռը

2) Լճի մակերևույթից գոլորշացման հաշվարկման մեթոդիկայի վերանայում և կլիմայական տարրերի փոփոխության հետ կապված՝ գոլորշացման մեծության փոփոխության

գնահատում

ՀՀ շրջակա միջավայրի

նախարարություն

ՀՀ ԳԱԱ

(համաձայնությամբ)

2024 թ. և

շարունակական

Հայաստանի

Հանրապետության

օրենքով չարգելված

այլ միջոցների հաշվին

2.19.

Սևանա լճի և դրա ջրհավաք ավազանի տարածքում մարզերի և համայնքների՝ ըստ ոլորտների
սոցիալ-տնտեսական զարգացման երկարաժամկետ ծրագրերի մշակում

Արդյունաբերության, գյուղատնտեսության, տրանսպորտի, էներգետիկայի, կապի, տուրիզմի, քաղաքաշինության և բնապահպանության ոլորտների զարգացման միջոցառումների մշակում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

ՀՀ քաղաքաշինության

կոմիտե

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ

2024 թ. և

շարունակական

Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին

2.20.

Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման գիտահետազոտական աշխատանքների

համապարփակ

ծրագրերի մշակում

Էկոհամակարգի վերականգնման և կայուն օգտագործման գիտական հիմունքների մշակում՝ «Սևանա լճի

էվտրոֆացման

մեխանիզմների

գնահատում և

«ծաղկման» երևույթների

դեմ պայքարի

մեթոդների մշակում»

ծրագիր

ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողով (համաձայնությամբ)

ՀՀ ԳԱԱ

(համաձայնությամբ)

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

2024 թ. և

շարունակական

Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին

Աղյուսակ

 

ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ ՁԿԱՆ ԵՎ ԽԵՑԳԵՏՆԻ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՐՍԻ ՏԱՐԵԿԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ, ԼՃԻ ԱՓԻՑ ՈՐՍԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՐՍԻ ՈՐԱԿԻ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ

 

NN

ը/կ

Ձկան տեսակը

Ձկնորսության թույլատրելի առավել քանակությունը (տոննա)

Ձկնորսության համար թույլատրելի քաշը և արդյունագործական չափը (ծնոտից մինչև պոչային լողակի կտրվածքը) միավորի համար

(գրամ/սանտիմետր)

Նախաձվադրային- ձվադրման ժամանակահատվածը

1.

Սիգ

679

400/30 ոչ պակաս

նոյեմբերի 15-հունվարի 20

2.

2024 թվականի համար Սևանա լճում կարաս և խեցգետին կենդանատեսակների համար արդյունագործական որսի չափաքանակ չի սահմանվել

Ընդհանուր պահանջներ

3.

Սիգի որսն իրականացվում է Սևանա լճի ամբողջ տարածքով, ափից առնվազն 500 մ հեռավորության վրա

4.

Արգելվում է որսն իրականացնել հանգուցային, արտադրված մեքենայական կամ ձեռքի միջոցով, սինթետիկ նեյլոնե կամ այլ պոլիամիդային մանրաթելերից, թելի տրամագիծը 0.5 մմ-ից պակաս և ցանցավանդակի չափը 80 մմ-ից պակաս (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ-ից պակաս) ձկնորսական ուռկաններով (ցանցերով)

5.

Սևանա լճում կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի գործողության ժամկետ սահմանել 2024 թվականի մարտի 1-ից մինչև 2024 թվականի նոյեմբերի 15-ը

(աղյուսակը լրաց. 08.02.24 N 182-Ն, փոփ. 29.08.24 N 1361-Ն)

(հավելվածը լրաց. 08.02.24 N 182-Ն, փոփ. 29.08.24 N 1361-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

28.09.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 սեպտեմբերի 2023 թվական: