Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 141
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (09.12.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.09.02-2024.09.15 Պաշտոնական հրապարակման օրը 10.09.2024
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
24.11.2023
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
24.11.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.12.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 նոյեմբերի 2023 թվականի

թիվ 141

քաղ. Մոսկվա

 

ՊԵՏԱԿԱՆ (ՄՈՒՆԻՑԻՊԱԼ) ԳՆՈՒՄՆԵՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ԵՐԿԻՐԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԹԻՎ 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 105 որոշմամբ հաստատված՝ Պետական (մունիցիպալ) գնումների նպատակներով ապրանքների առանձին տեսակների ծագման երկիրը որոշելու կանոնների թիվ 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

«3808 94 Ախտահանող միջոցներ» դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝

 

«4015-ից
Հագուստ և հագուստի պարագաներ (ներառյալ ձեռնոցները, թաթմանները և կիսաձեռնոցները)՝ վուլկանացված ռետինից՝ բացի կոշտ ռետինից, տարբեր նպատակների համար

անդամ պետության հարկային ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձի մոտ կոնստրուկտորական և տեխնիկական փաստաթղթերի նկատմամբ լիցենզիոն իրավունքների կամ բացառիկ իրավունքների առկայություն՝ առնվազն 5 տարի ժամկետով <1>.

այն արդյունաբերական օբյեկտի շահագործումը որոշող թույլատրագրերի առկայություն, որտեղ իրականացվում է արդյունաբերական օբյեկտի վտանգավորության դասին համապատասխանող արտադրանքի թողարկումը.

բաղադրիչների նախապատրաստում (40 բալ).

ռետինե խառնուրդի պատրաստում (խառնում, գրտնակում, սառեցում) (80 բալ)

վերջնամշակում, չափաբերում, գլոցում, փաթեթավորում,

տրանսպորտային փոխադրում (20 բալ)

վուլկանացում (կաղապարում) (100 բալ)».

 

8-րդ ծանոթագրությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով.

«Սույն հավելվածի «Բժշկական արտադրատեսակներ» ХI բաժնում նշված ապրանքները դասվում են անդամ պետությունների տարածքներում արտադրված ապրանքների շարքին՝ ըստ գործունեության տեսակների՝ անդամ պետությունների տարածքներում նշված գործողությունները (պայմանները) ապրանքի յուրաքանչյուր միավորի համար կատարելու դիմաց բալերի հանրագումարային քանակին հասնելու պայմանով.

4015-ից «Հագուստ և հագուստի պարագաներ (ներառյալ ձեռնոցները, թաթմանները և կիսաձեռնոցները)՝ վուլկանացված ռետինից՝ բացի կոշտ ռետինից, տարբեր նպատակների համար»՝ 120 բալից ոչ պակաս:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ս. Ժումանգարին

Ա. Կասիմալիև

Ա. Օվերչուկ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 սեպտեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան