Գլխավոր տեղեկություն
Համար
N 1357-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.08.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.08.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.08.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 օգոստոսի 2024 թվականի N 1357-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-Ի N 1039-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԱՄՐԱԿԱՅՄԱՆ, ՆՈՐՈԳՄԱՆ, ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ ու 34-րդ հոդվածները, «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 24-ի «Գույքն առանձնացնելու և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնելու, վերանորոգման, բարեկարգման աշխատանքներ իրականացնելու և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին» N 1039-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման վերնագրից հանել «, ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ, ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ» բառերը.

2) որոշման նախաբանից հանել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշմամբ հաստատված կարգի 1-ին կետին և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքի ավագանու 2021 թվականի փետրվարի 9-ի N 13 որոշմանը տրված հղումները.

3) ուժը կորցրած ճանաչել որոշման 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերը:

2. Սահմանել, որ՝

1) Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, քաղ. Գյումրի, Աճեմյան 2/2 հասցեում գտնվող անշարժ գույքից սույն որոշման հավելվածում նշված տարածքի (այսուհետ՝ անշարժ գույք) ամրակայման, նորոգման, վերականգնման և բարեկարգման աշխատանքներն իրականացվելու են «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից «Պատմամշակութային և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» և «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներին համապատասխան՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված ամրակայման, նորոգման, վերականգնման և բարեկարգման աշխատանքների ավարտը 2027 թվականի հունիսի 1-ն է.

3) սույն կետի 1-ին ենթակետի կատարման հսկողությունը վերապահվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը.

4) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո անշարժ գույքի չափագրման և սեփականության իրավունքի պետական գրանցման աշխատանքներն իրականացվելու են «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցների հաշվին:

3. Սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո սույն որոշման հավելվածում նշված անշարժ գույքը հետ վերցնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից և ամրացնել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, բացառապես մշակութային կամ կրթական նպատակներով օգտագործելու համար՝ առանց մասնավորեցման (օտարման) իրավունքի:

4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հետ համատեղ՝ սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման հավելվածում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. ՓաշինՅԱՆ

 

Երևան

 

29.08.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

օգոստոսի 29-ի N 1357-Ա որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_23649

Ներմուծեք նկարագրությունը_23650

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

29.08.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ