Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 2
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (03.11.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական միջկառավարական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
05.02.2021
Ստորագրող մարմին
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
05.02.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 փետրվարի 2021 թվականի

թիվ 2

քաղ. Ալմաթի

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում անցկացվող՝ տոհմային անասնաբուծության բնագավառում սելեկցիոն տոհմային աշխատանքի համակարգման ԵՎ վերլուծական ապահովման կարգը հաստատելու մասին

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 95-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի իրագործման նպատակով և 2019 թվականի հոկտեմբերի 25-ի «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գյուղատնտեսական կենդանիների հետ սելեկցիոն տոհմային աշխատանքի կատարման միասնականացմանն ուղղված միջոցների մասին» համաձայնագրի 4-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում անցկացվող՝ տոհմային անասնաբուծության բնագավառում սելեկցիոն տոհմային աշխատանքի համակարգման և վերլուծական ապահովման կարգը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, բայց 2019 թվականի հոկտեմբերի 25-ի «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գյուղատնտեսական կենդանիների հետ սելեկցիոն տոհմային աշխատանքի կատարման միասնականացմանն ուղղված միջոցների մասին» համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ։

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական միջկառավարական

խորհրդի 2021 թվականի փետրվարի 5-ի

թիվ 2 որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում անցկացվող՝ տոհմային անասնաբուծության բնագավառում սելեկցիոն տոհմային աշխատանքի համակարգման և վերլուծական ապահովման

 

1. Սույն կարգը մշակված է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 95-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետին և 2019 թվականի հոկտեմբերի 25-ի «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գյուղատնտեսական կենդանիների հետ սելեկցիոն տոհմային աշխատանքի կատարման միասնականացմանն ուղղված միջոցների մասին» համաձայնագրի 4-րդ հոդվածին համապատասխան և սահմանում է տոհմային անասնաբուծության բնագավառում լիազորված Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) պետական մարմինների (այսուհետ՝ լիազորված մարմիններ), տոհմային անասնաբուծության բնագավառում գործունեություն իրականացնող գիտահետազոտական կազմակերպությունների, լաբորատորիաների, անդամ պետությունների տոհմային տնտեսությունների և տոհմային անասնաբուծության այլ սուբյեկտների փոխգործակցության կանոնները՝ անդամ պետություններում տոհմային անասնաբուծության բնագավառում անցկացվող սելեկցիոն տոհմային աշխատանքի (այսուհետ՝ սելեկցիոն տոհմային աշխատանք) արդյունավետ համակարգման և վերլուծական ապահովման նպատակով:

2. Սույն կարգում օգտագործվող հասկացությունները կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի և 2019 թվականի հոկտեմբերի 25-ի «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գյուղատնտեսական կենդանիների հետ սելեկցիոն տոհմային աշխատանքի կատարման միասնականացմանն ուղղված միջոցների մասին» համաձայնագրով սահմանված իմաստներով:

3. Սելեկցիոն տոհմային աշխատանքի համակարգումն ու վերլուծական ապահովումն իրականացվում է Միությունում տոհմային անասնաբուծության զարգացման, տոհմային անասնաբուծության բնագավառում գործունեություն իրականացնող՝ անդամ պետությունների լիազորված մարմինների և գիտահետազոտական կազմակերպությունների համագործակցության հեռանկարային ուղղությունների սահմանման ու իրագործման, և անդամ պետությունների տոհմային անասնաբուծության մեջ նորարարական տեխնոլոգիաների, այդ թվում՝ գենոմային սելեկցիայի ներդրման նպատակով:

4. Սելեկցիոն տոհմային աշխատանքի համակարգման բնագավառում հիմնական խնդիրներն են՝

ա) տոհմային անասնաբուծության բնագավառում գործունեություն իրականացնող լիազորված մարմինների, գիտահետազոտական կազմակերպությունների, միավորումների (միությունների, ասոցիացիաների, պալատների, սելեկցիոն կենտրոնների), գենետիկական և այլ լաբորատորիաների, տվյալ բնագավառում տեղեկատվական համակարգերի տեխնիկական և կազմակերպչական գործունեությունն ապահովող կազմակերպությունների, սելեկցիոն տոհմային աշխատանքի իրագործման հարցերով անդամ պետությունների տոհմային տնտեսությունների և տոհմային անասնաբուծության այլ սուբյեկտների արդյունավետ փոխգործակցության հաստատում, ինչպես նաև այդպիսի փոխգործակցության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործում.

բ) աջակցություն անդամ պետություններին՝ տոհմային անասնաբուծության բնագավառում նորմատիվ իրավական բազայի կատարելագործման գործում:

5. Սելեկցիոն տոհմային աշխատանքի համակարգումը լիազորված մարմինների կողմից իրականացվում է հետևյալ միջոցներով՝

ա) սելեկցիոն տոհմային աշխատանքի իրականացման մասով հանձնարարականների մշակում և իրագործում.

բ) սելեկցիոն տոհմային աշխատանքի զարգացման ազգային ծրագրերի (պլանների) մշակման և իրագործման վերաբերյալ, ինչպես նաև տոհմային ռեսուրսների վերաբերյալ փոխադարձ տեղեկացում.

գ) սելեկցիոն տոհմային աշխատանքի բնագավառում համատեղ գիտահետազոտական աշխատանքների կազմակերպում և անցկացում.

դ) սելեկցիոն տոհմային աշխատանքի հարցերով գիտագործնական կոնֆերանսների, խորհրդակցությունների, խորհրդատվությունների, սեմինարների և այլ միջոցառումների անցկացում.

ե) տոհմային անասնաբուծության հարցերի շուրջ համակարգող խորհրդակցությունների (այսուհետ՝ համակարգող խորհրդակցություններ) անցկացում Եվրասիական տնտեսական միությունում:

6. Սելեկցիոն տոհմային աշխատանքի վերլուծական ապահովման բնագավառում հիմնական խնդիրներն են՝

ա) Միության շրջանակներում նորարարական տեխնոլոգիաների մշակում և ներդրում, այդ թվում՝ գենոմային սելեկցիայի հիման վրա.

բ) տոհմային կենդանիների վերաբերյալ տվյալների հավաքագրում և վերլուծություն ու դրանց տոհմային (գենետիկական) արժեքի հաշվարկում.

գ) անդամ պետությունների տոհմային կենդանիների ռեֆերենտ պոպուլյացիաների ստեղծում.

դ) սելեկցիոն տոհմային աշխատանքի, գյուղատնտեսական կենդանիների գենոտիպացման և դրանց տոհմային (գենետիկական) արժեքի գնահատման գիտական և մեթոդաբանական ապահովում.

ե) տոհմային անասնաբուծության բնագավառում տեղեկատվական համակարգերի գործունեության ապահովում.

զ) տոհմային կենդանիների և տոհմային անասնաբուծության բնագավառում սելեկցիոն ձեռքբերումների վերաբերյալ անդամ պետությունների տվյալների բազայի ստեղծում:

7. Սելեկցիոն տոհմային աշխատանքի վերլուծական ապահովումն իրականացվում է տոհմային անասնաբուծության բնագավառում գործունեություն իրականացնող անդամ պետությունների կազմակերպությունների կողմից հետևյալի միջոցով՝

ա) տոհմային կենդանիների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման, փոխանակման ու մշակման արձանագրությունների և տվյալների ներկայացման ձևերի միասնականացման միջոցով, այդ թվում՝ Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի օգտագործմամբ, անդամ պետությունների տեղեկատվական համակարգերի ինտեգրման ապահովում.

բ) գյուղատնտեսական կենդանիների տոհմային (գենետիկական) արժեքի, ինչպես նաև հաշվի առնելով սելեկցիայի ենթարկվող հատկանիշների քաշային գործակիցները՝ պայմանավորված դրանց տնտեսական կարևորությամբ, տոհմային (գենետիկական) արժեքի ցուցիչների կառուցվածքի գնահատման համար գյուղատնտեսական կենդանիների կենսաչափական մոդելների մշակում.

գ) գյուղատնտեսական կենդանիների տոհմային (գենետիկական) արժեքի հաշվարկման համար (գենոտիպավորման, ծագման հաստատման, մթերատվության քանակական և որակական ցուցանիշների մասին և այլն) անհրաժեշտ տեղեկատվության փոխանակում էլեկտրոնային եղանակով՝

Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի օգտագործմամբ.

դ) անդամ պետությունների կողմից տրամադրված տվյալների հիման վրա գյուղատնտեսական կենդանիների տոհմային (գենետիկական) արժեքի մասնավոր և համալիր ցուցիչների հաշվարկում.

ե) տոհմային (գենետիկական) արժեքի մասնավոր և համալիր ցուցիչների վերաբերյալ տեղեկատվության հիման վրա անդամ պետությունների տոհմային կենդանիների վարկանիշների կազմում.

զ) գենոմային գնահատում անցկացնելու համար անդամ պետությունների տոհմային կենդանիների ռեֆերենտ պոպուլյացիայի վերաբերյալ տվյալների բազայի ստեղծում.

է) իրեն իրավասության շրջանակներում՝ սելեկցիոն տոհմային աշխատանքի վերլուծական ապահովման հետ կապված հարցերով փաստաթղթերի նախագծերի նախապատրաստում և համակարգող խորհրդակցություններին քննարկման համար դրանց ներկայացում.

ը) անդամ պետություններում սելեկցիոն տոհմային աշխատանքի արդյունքների վերաբերյալ ամենամյա հաշվետվությունների նախապատրաստում և համակարգող խորհրդակցություններին քննարկման համար դրանց ներկայացում:

8. Սելեկցիոն տոհմային աշխատանքի վերլուծական ապահովումն իրականացվում է անդամ պետությունների հիմնարկների (կազմակերպությունների) բազայի հիման վրա՝ ըստ հավելվածի համաձայն ներկայացված ցանկի:

Սելեկցիոն տոհմային աշխատանքի վերլուծական ապահովման ընթացքում միջպետական փոխգործակցության արդյունավետության բարձրացման նպատակով նշված հիմնարկների (կազմակերպությունների) բազայի հիման վրա կարող են ստեղծվել վերլուծական կենտրոններ:

9. Սելեկցիոն տոհմային աշխատանքի համակարգումը և վերլուծական ապահովումն իրականացվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասնակցությամբ:

Լիազորված մարմինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև տեղեկատվական փոխգործակցությունը՝ սույն կարգին համապատասխան, իրականացվում է գրությունների (այդ թվում՝ էլեկտրոնային եղանակով) փոխանակման միջոցով և Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի օգտագործմամբ:

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական միության

անդամ պետություններում անցկացվող՝

տոհմային անասնաբուծության բնագավառում

սելեկցիոն տոհմային աշխատանքի համակարգման

և վերլուծական ապահովման կարգի

 

ՑԱՆԿ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների այն հիմնարկների (կազմակերպությունների), որոնց հիման վրա իրականացվում է անդամ պետություններում անցկացվող՝ տոհմային անասնաբուծության բնագավառում սելեկցիոն տոհմային աշխատանքի վերլուծական ապահովումը

 

I. Հայաստանի Հանրապետություն

 

«Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն

 

II. Բելառուսի Հանրապետություն

 

«Բելպլեմժիվմիավորում» տոհմային անասնաբուծության հարցերով բելառուսական պետական միավորում

«Գյուղպարեննախի ԳՏՀԿ» տեղեկատվական հաշվողական հանրապետական ունիտար ձեռնարկություն

«Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիայի անասնաբուծության գիտագործնական կենտրոն»

 

III. Ղազախստանի Հանրապետություն

 

«Գյուղատնտեսության արևելա-ղազախստանյան գիտահետազոտական ինստիտուտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

«Ղազախստանի անասնաբուծության և կերարտադրության գիտահետազոտական ինստիտուտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցություն

«Անասնաբուծության և բուսաբուծության հարավ-արևմտյան գիտահետազոտական ինստիտուտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցություն

«Ագրոարդյունաբերական համալիրում տնտեսական քաղաքականության վերլուծական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցություն

(բաժինը լրաց. Եվմխ 26.10.23 թիվ 7)

 

IV. Ղրղզստանի Հանրապետություն

 

Ղրղզստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կենսատեխնոլոգիայի ինստիտուտ

Ղրղզստանի Հանրապետության գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության և հողերի բարելավման նախարարության անասնաբուծության և արոտավայրերի Ղրղզստանի գիտահետազոտական ինստիտուտ

Կ.Ի. Սկրյաբինի անվան Ղրղզստանի ազգային ագրարային համալսարան

 

V. Ռուսաստանի Դաշնություն

 

«Տոհմային գործի համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտ» դաշնային պետական բյուջետային գիտական հաստատություն

(հավելվածը լրաց. Եվմխ 26.10.23 թիվ 7)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
26.10.2023, թիվ 7 03.11.2023, թիվ 2
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան