Գլխավոր տեղեկություն
Համար
N 59
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (25.11.2000-11.06.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.02.18/3(69)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.02.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.02.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
08.02.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.02.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.03.2004

040.0059.08.02.99

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 փետրվարի 1999 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 փետրվարի 1999 թվականի N 59
քաղ. Երևան

ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ

 

Զանգվածային ոչնչացման ու առավել վտանգավոր այլ զենքեր չտարածելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների կատարման, Հայաստանի Հանրապետության պետական շահերի պաշտպանության, Հայաստանի Հանրապետության այն հատուկ նշանակության հումքի, նյութերի, լրամշակող իրերի, սարքավորումների, տեխնոլոգիաների, երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների (որոնք ունեն խաղաղ նշանակություն, բայց կարող են կիրառվել միջուկային, քիմիական և զանգվածային ոչնչացման այլ տեսակի զենքերի ու դրանց տեղափոխման միջոցների, ինչպես նաև առավել վտանգավոր այլ զենքերի ստեղծման համար) օտարերկրյա պետություններ արտահանումը և Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրումը կարգավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման վերահսկողության հանձնաժողով:

2. Հաստատել երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման վերահսկողության հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն հավելվածի:

3. Երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման վերահսկողության հանձնաժողովին`

ա) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել հանձնաժողովի կանոնադրության նախագիծը.

բ) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետությունից երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների օտարերկրյա պետություններ արտահանման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման հսկողության կարգի ու երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների ցանկի նախագծերը.

գ) մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել հանձնաժողովի աշխատանքային խմբի անհատական կազմը:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հուլիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտահանման վերահսկողության հանձնաժողովի մասին» N 391 որոշումը:

5. (կետն ուժը կորցրել է 19.07.99 N 463)

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի փետրվարի 8-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Դարբինյան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 1999 թվականի
փետրվարի 8-ի N 59 որոշման

 

 Կ Ա Զ Մ

 

երկակի նշանակության ապրանքների եվ տեխնոլոգիաների արտահանման վերահսկողության հանձնաժողովի

 

Մ. Թոփուզյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար (հանձնաժողովի նախագահ)

Գ. Մանասարյան - ՀՀ կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչության պետ

Ա. Շահնազարյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի առաջին տեղակալ

Գ. Հակոբյան - ՀՀ ազգային անվտանգության նախարարի տեղակալ

Թ. Մարգարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

Ե. Զախարյան - ՀՀ պետական եկամուտների նախարարի տեղակալ

Ա. Միրզաբեկյան - ՀՀ պաշտպանության նախարարության սպառազինության վարչության պետ

Ս. Ալանակյան - ՀՀ վարչապետի խորհրդական

Ա. Զաքարյան ՀՀ ռազմաարդյունաբերության հանձնաժողովի քարտուղար (հանձնաժողովի քարտուղար)
Գ. Գևորգյան - ՀՀ կառավարության աշխատակազմի վարչական մարմինների վարչության պետ (աշխատանքային խմբի ղեկավար)

(հավելվածը խմբ. 09.10.99 N 625, 03.07.00 N 356, փոփ. 20.09.00 N 577, փոփ., լրաց. 02.11.00 N 707, փոփ. 25.11.00 N 772)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Է. Թադևոսյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան