Գլխավոր տեղեկություն
Համար
N 1275-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.08.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.08.05-2024.08.18 Պաշտոնական հրապարակման օրը 15.08.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.08.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.08.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 օգոստոսի 2024 թվականի N 1275-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի N 1043-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հուլիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով աղետի գոտում ֆիզիկական անձանց պատճառված վնասի փոխհատուցման կարգը հաստատելու մասին» N 1043-Ն որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) 1-ին կետը «գույքին» բառից հետո լրացնել «, ինչպես նաև տրանսպորտային միջոցին» բառերով․

2) 2-րդ կետը «անշարժ գույք» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև տրանսպորտային միջոց» բառերով․

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4․1-ին գլխով՝

«4․1. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ

12.1. Տրանսպորտային միջոցի կորստի կամ վնասվածության դեպքում տրամադրվում է փոխհատուցում` սույն կարգի 12.2-րդ կետով նախատեսված եզրակացության հիման վրա։

12․2. Տրանսպորտային միջոցի կորստի դեպքում փոխհատուցման ենթակա գումարի չափը, իսկ տրանսպորտային միջոցի վնասվածության դեպքում՝ վնասվածության աստիճանը և դրա հիման վրա փոխհատուցման ենթակա գումարի չափը հաստատվում են ԱՊՊԱ ոլորտում շարժական գույքին պատճառված վնասները գնահատող այն որակավորված փորձագիտական կազմակերպությունների կողմից կատարված փորձաքննության արդյունքում տրված եզրակացությամբ, որոնք փորձաքննություն իրականացնում և եզրակացություն տալիս են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից փորձագիտական ծառայությունների ձեռքբերման շրջանակներում։».

4) 14-րդ կետում՝

ա․ 4-րդ ենթակետը «ցանկից)» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն կետի 5-րդ ենթակետով նախատեսված դեպքի» բառերով, իսկ «։» կետադրական նշանը փոխարինել «․» կետադրական նշանով,

բ․ լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ ենթակետով՝

«5) շահառուի բանկային հաշիվը (տրանսպորտային միջոցին պատճառված վնասի հատուցման դեպքում)։»․

5) 20-րդ կետը «եղանակով։» բառից հետո լրացնել «Սույն կարգի 14-րդ կետի 5-րդ ենթակետի կիրառման դեպքում համապատասխան մարզպետի աշխատակազմը վճարման ցուցակի հիման վրա փոխհատուցումը վճարում է անկանխիկ եղանակով՝ այն շահառուի ներկայացրած բանկային հաշվին փոխանցելու միջոցով։» նախադասությամբ, «և» բառը փոխարինել «,» կետադրական նշանով, իսկ «25-րդ» բառից հետո լրացնել «և 25․1-ին» բառերով․

6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 25․1-ին կետով՝

«25.1. Տրանսպորտային միջոցին պատճառված վնասի փոխհատուցման դեպքում համապատասխան մարզպետի աշխատակազմի կողմից փոխհատուցման ամբողջ արժեքը շահառուին փոխանցվում է միանվագ։ Փոխանցումը կատարվում է դիմումի հաստատումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում։».

7) 42-րդ կետը «իրականացնում է» բառերից հետո լրացնել «բազմաբնակարան շենքի բնակարանի կամ անհատական բնակելի տան բնակելի տարածքի վերանորոգման վնասի և կենցաղային առաջնային գույքի» բառերով։

2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 7-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրել արտակարգ իրավիճակի հետևանքով պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովի կողմից տրանսպորտային միջոցների մասով ամփոփված տվյալները և տրանսպորտային միջոցների վնասվածության, փոխհատուցման ենթակա վնասի չափի վերաբերյալ փորձագիտական եզրակացությունները։

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

15.08.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 օգոստոսի 2024 թվական: