Գլխավոր տեղեկություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.08.2024-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
31.07.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.07.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.08.2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 534-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N 565-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2022 թվականի օգոստոսի 2-ի «Սոս արևելքի քրիստոնյաներ» ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տպարանի արդիականացում» ծրագրի մասին» N 565-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) վերնագրում, 1-ին և 2-րդ կետերում «Սոս արևելքի քրիստոնյաներ» ոչ առևտրային կազմակերպության» բառերը փոխարինել «Սոս արևելքի քրիստոնյաներ» ոչ առևտրային կազմակերպության հայաստանյան մասնաճյուղ» բառերով.
2) 1-ին կետում «52,809,000» թիվը փոխարինել «15,282,139» թվով.
3) հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.
4) 3-րդ կետում «Սոս արևելքի քրիստոնյաներ» ոչ առևտրային կազմակերպությանը» բառերը փոխարինել «Սոս արևելքի քրիստոնյաներ» ոչ առևտրային կազմակերպության հայաստանյան մասնաճյուղին» բառերով:
2. Սահմանել, որ «Սոս արևելքի քրիստոնյաներ» ոչ առևտրային կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից ձեռք բերված ներքոհիշյալ ապրանքները ներմուծվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2022 թվականի օգոստոսի 2-ի «Սոս արևելքի քրիստոնյաներ» ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տպարանի արդիականացում» ծրագրի մասին» N 565-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում՝
1) կազմարարական սարքավորում՝ 2,781ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 125,511 դրամ, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությունում.
2) կազմարարական սարքավորում՝ 4,480ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 220,915 դրամ, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությունում.
3) կազմարարական սարքավորում՝ 1,000ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 138,023 դրամ, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությունում:
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ |
Տ. Խաչատրյան |
Երևան |
|
31.07.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 534-Ա որոշման |
|
«Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 565-Ա որոշման |
«ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏՊԱՐԱՆԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐԸ
|
1. |
Ծրագրի նպատակը |
«Սոս արևելքի քրիստոնյաներ» ֆրանսիական ոչ առևտրային կազմակերպությունը որոշել է վերազինել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տպարանը նոր սև-սպիտակ տպիչ սարքավորումով, որպեսզի փակման վտանգի տակ կանգնած 250-ամյա տպարանը շարունակի իր գործունեությունն ու հրատարակվեն ավելի մեծ քանակով, ավելի մրցունակ ձևով, գիտական, հոգևոր և մշակութային աշխատանքներ, որոնք տարածվում են ամբողջ աշխարհում: Նախկին տպիչ սարքավորումը 50 տարվա է և անսարքության պատճառով
լիովին չի օգտագործվում: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
«Սոս արևելքի քրիստոնյաներ» ոչ առևտրային կազմակերպության հայաստանյանմասնաճյուղ, (ՀՎՀՀ՝ 02835737, քաղ. Երևան, Նալբանդյան 7) |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Սոս արևելքի քրիստոնյաներ» ոչ առևտրային կազմակերպության հայաստանյանմասնաճյուղ (ՀՎՀՀ՝ 02835737, քաղ. Երևան, Նալբանդյան 7) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Ծրագիրն իրականացվելու է «Հայաստանյայց» առաքելական սուրբ եկեղեցի կրոնական կազմակերպության Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տպարանում, բնագավառը՝ հոգևոր: |
6. |
Ծրագրի բյուջեն |
15,282,139 դրամ |
7. |
Բարեգործությունն ստացողը |
«Հայաստանյայց» առաքելական սուրբ եկեղեցի կրոնական կազմակերպություն, (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Վաղարշապատ, ՀՎՀՀ՝ 04703401) |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2022 թվականի հուլիսի 21-ից մինչև 2024 թվականի հոկտեմբերի 31-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ձեռք բերել ստորև նշված սարքավորումները, որոնք տեղափոխվելու են Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի տարածք՝
1) 2022 թվականի հուլիսից մինչև օգոստոսն ընկած ժամանակահատվածում սև- սպիտակ տպիչ սարքավորման ներմուծում՝ 24,000 եվրոյին համարժեք շուրջ 11,448,000 դրամ արժողությամբ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սարքավորման օգտագործման անվճար վերապատրաստում է տեղի ունենալու Heidelberg-ի մասնագետների կողմից.
2) 2024 թվականի մարտի 1-ից մինչև 2024 թվականի սեպտեմբեր 1-ն ընկած ժամանակահատվածում նախատեսվում է ներմուծել կազմարարական սարքավորում՝ 2,781 ԱՄՆ-ի դոլարին համարժեք շուրջ 1,079,473 դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը՝ 125,511 դրամ.
3) 2024 թվականի մարտի 1-ից մինչև 2024 թվականի սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում նախատեսվում է ներմուծել կազմարարական սարքավորում՝ 4,480 ԱՄՆ-ի դոլարին համարժեք շուրջ 1,738,957 դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը ՝ 220,915 դրամ.
4) 2024 թվականի մարտի 1-ից մինչև 2024 թվականի սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում նախատեսվում է ներմուծել կազմարարական սարքավորում՝ 1000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք շուրջ 388,160 դրամ
արժողությամբ, փոխադրման ծախսերը՝ 138,023 դրամ: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Նախատեսվում է ներմուծել հետևյալ սարքավորումները՝
1) տպիչ սարք – արժեքը՝ 24,000 եվրոյին համարժեք շուրջ 11,448,000 դրամ.
2) կազմարարական սարք - արժեքը՝ 2,781 ԱՄՆ-ի դոլարին համարժեք շուրջ 1,079,473 դրամ, փոխադրման ծախսերը՝ 125,511 դրամ.
3) կազմարարական սարք - արժեքը՝ 4,480 ԱՄՆ-ի դոլարին համարժեք շուրջ 1,738,957 դրամ, փոխադրման ծախսերը՝ 220,915 դրամ.
4) կազմարարական սարք - արժեքը՝ 1000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք շուրջ 388,160 դրամ, փոխադրման ծախսերը՝ 138,023 դրամ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Տեղափոխման ծախսեր – տպիչ սարքավորման տեղափոխում Վրաստանից Հայաստան՝143,100 դրամ |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ
կազմակերպությունների հետ |
Ծրագրի ընթացքում պետական կառավարման, տեղական
ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև այլ կազմակերպությունների հետ համագործակցություն չի նախատեսվում: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով: | |
»: |
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ |
Տ. Խաչատրյան |
|
31.07.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |