ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հոկտեմբերի 2023 թվականի |
թիվ 5 |
քաղ. Բիշքեկ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՐԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 81-րդ հոդվածի իրականացման նպատակով և «Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասին» արձանագրության (նշված պայմանագրի թիվ 21 հավելված) 6-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում էլեկտրական էներգիայի փոխադարձ առևտրի կանոնները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ Եվրասիական միջկառավարական խորհրդի 2023 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 5 որոշմամբ |
ԿԱՆՈՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում էլեկտրական էներգիայի փոխադարձ առևտրի
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կանոնները «Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասին» արձանագրությանը (Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի թիվ 21 հավելված) համապատասխան (այսուհետ՝ Արձանագրություն) կարգավորում են Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում էլեկտրական էներգիայի փոխադարձ առևտուրը (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, էլեկտրական էներգիայի փոխադարձ առևտուր):
2. Սույն կանոնների նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը.
առևտրի արժույթը՝ էլեկտրական էներգիայի գնման և վաճառքի գնային հայտերի համադրման և էլեկտրական էներգիայի կենտրոնացված առևտրի ժամանակ գնի որոշման համար օգտագործվող արժույթը.
էլեկտրական էներգիայի առևտրային հաշվառում՝ հաշվառման կետերում ընդունված (հաղորդված) էլեկտրական էներգիայի քանակի չափման արդյունքների հավաքագրման, մշակման, պահպանման և փոխանցման, ինչպես նաև այդ արդյունքների հիման վրա միջպետական հատվածքներով էլեկտրական էներգիայի սալդո-փոխհոսքի փաստացի արժեքի ձևավորման գործողությունների ամբողջությունը.
էլեկտրական էներգիայի սալդո-փոխհոսքի պլանային արժեք՝ միջպետական հատվածքով հաղորդման (տեղափոխման) համար նախատեսվող էլեկտրական էներգիայի ծավալը՝ հաշվարկային ժամանակահատվածի յուրաքանչյուր ժամի համար: էլեկտրական էներգիայի սալդո-փոխհոսքի պլանային արժեքը սահմանվում է որպես միջպետական հատվածքի մեջ մտնող միջպետական բոլոր էլեկտրահաղորդման գծերով էլեկտրական էներգիայի փոխհոսքերի հանրագումար և որպես դրական է ընդունվում էլեկտրական էներգիայի փոխհոսքը դեպի Միության անդամ պետության էլեկտրաէներգետիկական համակարգ ուղղելու, իսկ բացասական՝ էլեկտրական էներգիայի փոխհոսքն անդամ պետության էլեկտրաէներգետիկական համակարգից ուղղվելու դեպքում.
գնորդ՝ Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակից, որն էլեկտրական էներգիա է ձեռք բերում Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում.
էլեկտրական էներգիայի սալդո-փոխհոսքի ժամային շեղում՝ էլեկտրական էներգիայի սալդո-փոխհոսքերի փաստացի և պլանային արժեքների տարբերություն.
առևտրային հաշվառքի սարքեր՝ էլեկտրական էներգիայի փոխանցված (ստացված) փաստացի քանակի որոշման համար օգտագործվող տեխնիկական սարքեր, որոնք օգտագործման համար թույլատրված են Միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան.
վաճառող (մատակարար)՝ Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակից, որն էլեկտրական էներգիա է վաճառում (մատակարարում) Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում.
էլեկտրական էներգիայի հավասարակշռված ծավալներ՝ օր առաջ էլեկտրական էներգիայի կենտրոնացված առևտրի արդյունքում առաջարկի և պահանջարկի հավասարակշռության ձևավորման արդյունքներով որոշված՝ էլեկտրական էներգիայի առուվաճառքի գործարքների ծավալներ՝ առևտրի մասնակիցների գնային հայտերին համապատասխան.
էլեկտրական էներգիայի հավասարակշռված գներ՝ օր առաջ էլեկտրական էներգիայի կենտրոնացված առևտրի արդյունքում առաջարկի և պահանջարկի հավասարակշռության ձևավորման արդյունքում սահմանված գներ՝ առևտրի մասնակիցների գնային հայտերին համապատասխան.
էլեկտրական էներգիայի սալդո-փոխհոսքի օրական ժամային ժամանակացույց՝ առաջիկա օրվա համար միջպետական հատվածքներով էլեկտրական էներգիայի սալդո-փոխհոսքի պլանային ժամային արժեքներ, որոնք որոշվում են՝ ելնելով Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում օր առաջ էլեկտրական էներգիայի կենտրոնացված առևտրի արդյունքներով ազատ երկկողմ պայմանագրերով, ժամկետային պայմանագրերով և էլեկտրական էներգիայի առուվաճառքի պայմանագրերով մատակարարման պլանային ծավալներից, էլեկտրական էներգիայի (հզորության) արտառևտրային միջպետական հաղորդման պլանային (կանխատեսումային) ծավալներից այն դեպքում, երբ այն անցնում է միջպետական տարբեր հատվածքներով, ինչպես նաև էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդման և երրորդ պետություններ (երրորդ պետություններից) էլեկտրական էներգիայի մատակարարման պլանային ծավալներից.
առևտրային նստաշրջան՝ ժամանակահատված, որի ընթացքում ներկայացվում են ժամկետային պայմանագրերով կամ օր առաջ էլեկտրական էներգիայի կենտրոնացված առևտրի մասնակիցների գնային հայտերը, իրականացվում է դրանց համադրումը, և ձևավորվում են գործարքները.
հաշվառման կետ՝ Միության անդամ պետությունների սահմանակից էլեկտրաէներգետիկական համակարգերի ցանցային և (կամ) համակարգային օպերատորների կողմից սահմանվող՝ էլեկտրահաղորդման միջպետական գծերի կազմում ցանցային ենթակառուցվածքի օբյեկտ, որտեղ տեղադրված են փոխանցված (ստացված) էլեկտրական էներգիայի փաստացի քանակի որոշման համար օգտագործվող հաշվառքի սարքեր.
լիազորված քլիրինգային կազմակերպություն՝ Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ենթակառուցվածքային կազմակերպություն, որն էլեկտրական էներգիայի կենտրոնացված առևտրի համապատասխան օպերատորի որոշմամբ լիազորված է սահմանել Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում ժամկետային պայմանագրերով էլեկտրական էներգիայի կենտրոնացված առևտրի կամ օր առաջ էլեկտրական էներգիայի կենտրոնացված առևտրի արդյունքներով կնքված պայմանագրերից բխող՝ կատարման ենթակա պարտավորությունները, կազմակերպել պարտավորությունների կատարման ապահովման տրամադրման համակարգի գործունեությունը, ինչպես նաև միանալու մասին պայմանագրով սահմանված դեպքերում և կարգով հանդես է գալիս որպես Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցների առևտրային ներկայացուցիչ՝ ժամկետային պայմանագրեր կամ օր առաջ գործարքներ կնքելիս։ Լիազորված քլիրինգային կազմակերպությունը կարող է Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում իր գործունեությունը համատեղել էլեկտրական էներգիայի կենտրոնացված առևտրի օպերատորի կամ լիազորված հաշվարկային կազմակերպության գործունեության հետ, եթե այդպիսի համատեղումն արգելված չէ Միության այն անդամ պետության օրենսդրությամբ, որի իրավասության ներքո է իր գործունեությունն իրականացնում այդպիսի կազմակերպությունը.
լիազորված հաշվարկային կազմակերպություն՝ կազմակերպություն, որն էլեկտրական էներգիայի կենտրոնացված առևտրի համապատասխան օպերատորի որոշմամբ լիազորված է կատարել ժամկետային պայմանագրերով էլեկտրական էներգիայի կենտրոնացված առևտրի կամ օր առաջ էլեկտրական էներգիայի կենտրոնացված առևտրի արդյունքներով կնքված գործարքներով ֆինանսական հաշվարկներ։ Լիազորված հաշվարկային կազմակերպությունը կարող է Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում իր գործունեությունը համատեղել լիազորված քլիրինգային կազմակերպության գործունեության հետ, եթե այդպիսի համատեղումն արգելված չէ Միության այն անդամ պետության օրենսդրությամբ, որի իրավասության ներքո է իր գործունեությունն իրականացնում այդպիսի կազմակերպությունը.
գնային հայտ՝ փաստաթուղթ, որն արտացոլում է մատակարարման համապատասխան ժամանակահատվածի յուրաքանչյուր ժամի համար մատակարարի՝ էլեկտրական էներգիա վաճառելու կամ գնորդի՝ էլեկտրական էներգիա գնելու մտադրությունը՝ նշելով էլեկտրական էներգիայի գնման կամ վաճառքի համար նախատեսված ծավալներից յուրաքանչյուրի համար առաջարկվող գները և (կամ) այլ պարամետրեր, ինչպես նաև նշելով առևտրի ուղղությունը (ուղղությունները)՝ Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի նման մասնակցի մոտ Միության անդամ պետության միջպետական տարբեր հատվածքներով էլեկտրական էներգիա գնելու (վաճառելու) հնարավորության առկայության դեպքում.
էլեկտրոնային նույնականացում՝ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության գործընթացում Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտի անունից էլեկտրոնային փաստաթղթեր ստորագրելու և իրավական նշանակություն ունեցող այլ գործողություններ կատարելու լիազորված անձի նույնականացման և իսկորոշման տեխնիկական գործընթաց, որը կարող է իրականացվել էլեկտրոնային ստորագրության և դրա բանալու համապատասխան հավաստագրի օգտագործմամբ կամ այլ եղանակներով, որոնք թույլ են տալիս ապահովել անձի եզակի նույնականացումը:
Սույն կանոններում գործածվող մյուս հասկացությունները կիրառվում են Արձանագրությամբ և Արձանագրության 5-րդ կետի առաջին պարբերությամբ ու 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված կանոններով սահմանված իմաստներով:
3. Միության տարբեր անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) իրավաբանական անձ հանդիսացող՝ Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցների միջև էլեկտրական էներգիայի փոխադարձ առևտուրն իրականացվում է հետևյալ եղանակներով.
ազատ երկկողմ պայմանագրերով էլեկտրական էներգիայի փոխադարձ առևտուր.
էլեկտրական էներգիայի կենտրոնացված առևտուր, այդ թվում՝ ժամկետային պայմանագրերով էլեկտրական էներգիայի կենտրոնացված առևտուր (այսուհետ՝ ժամկետային պայմանագրերով կենտրոնացված առևտուր) և օր առաջ էլեկտրական էներգիայի ժամային ծավալների կենտրոնացված առևտուր (այսուհետ՝ օր առաջ կենտրոնացված առևտուր).
պլանային արժեքներից էլեկտրական էներգիայի փաստացի սալդո-փոխհոսքերի ժամային շեղումների կարգավորում (այսուհետ՝ էլեկտրական էներգիայի սալդո-փոխհոսքերի ժամային շեղումներ):
Էլեկտրական էներգիայի փոխադարձ առևտրի դեպքում սեփականության իրավունքի փոխանցումն իրականացվում է միջպետական հատվածքում՝ այն անդամ պետության, որի՝ Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցն էլեկտրական էներգիայի վաճառողն է (մատակարարը), և սահմանակից անդամ պետության պետական սահմանի հատման վայրում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ վաճառողը (մատակարարը) այն անդամ պետության Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցն է, որն այլ անդամ պետությունների հետ չունի ընդհանուր պետական սահմաններ։
Այն դեպքերում, երբ վաճառողը (մատակարարը) այն անդամ պետության՝ Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցն է, որն այլ անդամ պետությունների հետ չունի ընդհանուր պետական սահմաններ, սեփականության իրավունքի փոխանցումն իրականացվում է միջպետական հատվածքում՝ մյուս անդամ պետությունների հետ ընդհանուր սահմաններ ունեցող անդամ պետության և այդ անդամ պետության և մյուս անդամ պետությունների հետ ընդհանուր պետական սահմաններ չունեցող անդամ պետության սահմանակից պետության պետական սահմանի հատման վայրում։
Միջպետական այն էլեկտրահաղորդման գծերը, որոնցով իրականացվում է սպառողների՝ «փակուղային սխեմայով» էլեկտրական էներգիայով էլեկտրամատակարարումը, առանձնացվում են որպես միջպետական ինքնուրույն հատվածք:
Միջպետական այն հատվածքները, որոնցում իրականացվում է Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում էլեկտրական էներգիայի փոխադարձ առևտուրը (այդ թվում՝ «փակուղային սխեմայով» էլեկտրամատակարարման հետ կապված Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցների միջև առևտուրը), սահմանված են ցանկում՝ համաձայն հավելվածի ։
4. Էլեկտրական էներգիայի փոխադարձ առևտրին մասնակցում են անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան անդամ պետությունների ներքին էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկաների սուբյեկտ հանդիսացող իրավաբանական անձինք, որոնց համար հասանելի է դարձել էլեկտրական էներգիայի փոխադարձ առևտուրը, և որոնք իրականացնում են՝
էլեկտրական էներգիայի վաճառք (մատակարարում).
Էլեկտրական էներգիայի գնում.
էլեկտրական էներգիայի սալդո-փոխհոսքերի ժամային շեղումների կարգավորում՝ որպես անդամ պետության կողմից լիազորված կազմակերպություն (այսուհետ՝ շեղումների կարգավորմանը լիազորված կազմակերպություն)։
Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում անդամ պետության էլեկտրաէներգետիկական ներքին մեծածախ շուկայի սուբյեկտի՝ որպես մատակարար, գնորդ կամ շեղումների կարգավորմանը լիազորված կազմակերպություն, մասնակցության կարգավիճակի որոշումն իրականացվում է անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, այդ թվում՝ հաշվի առնելով Արձանագրության 17-20-րդ կետերի դրույթները։
Արձանագրության 20-րդ կետի հինգերորդ պարբերությամբ նախատեսված դեպքում համապատասխան անդամ պետությունն ապահովում է էլեկտրաէներգետիկական ներքին մեծածախ շուկաների այն սուբյեկտների մուտքը Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկա, որոնք իրականացրել են էլեկտրական էներգիայի արտադրության և (կամ) առուվաճառքի գործունեության իրավաբանական առանձնացումն էլեկտրական էներգիայի հաղորդման և (կամ) օպերատիվ-կարգավարական կառավարման գործունեությունից։
5. Ենթակառուցվածքային կազմակերպությունների և համապատասխան անդամ պետության էլեկտրաէներգետիկական ներքին մեծածախ շուկայի մասնակիցների միջև Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում էլեկտրական էներգիայի փոխադարձ առևտրին նրանց մասնակցության ապահովման մասով փոխգործակցության կարգը, ներառյալ՝ ազատ երկկողմ պայմանագրերի, ժամկետային պայմանագրերի և էլեկտրաէներգետիկական ներքին մեծածախ շուկայում օր առաջ կենտրոնացված առևտրի արդյունքներով էլեկտրական էներգիայի առուվաճառքի պայմանագրերի հաշվառման ընթացակարգերը (այսուհետ՝ օր առաջ գործարքներ), ինչպես նաև նման հաշվառման գործողություններ կատարելու լիազորված կազմակերպությունը սահմանվում են անդամ պետության օրենսդրությամբ։
6. Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում ազատ երկկողմ պայմանագրերով, ժամկետային պայմանագրերով և օր առաջ գործարքներով էլեկտրական էներգիայի ծավալները մատակարարելիս Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի համապատասխան մասնակիցները պետք է վճարեն՝
անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝
համակարգային և (կամ) ցանցային օպերատորների (այսուհետ՝ համակարգային (ցանցային) օպերատորներ) ծառայությունների դիմաց.
այլ ծառայություններ, որոնք, ըստ անդամ պետությունների օրենսդրության, պարտադիր են էլեկտրաէներգետիկական ներքին մեծածախ շուկայում էլեկտրական էներգիայի շրջանառություն իրականացնելիս և էլեկտրական էներգիայի արտահանման (ներմուծման) ժամանակ.
սույն կանոններին և միանալու մասին պայմանագրին համապատասխան՝
էլետրաէներգիայի (հզորության) միջպետական փոխանցման ծառայությունների դիմաց.
Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում էլեկտրական էներգիայի փոխադարձ առևտրի գործընթացների ուղղորդման՝ գրանցողի ծառայությունների դիմաց.
էլեկտրական էներգիայի համապատասխան տեսակի առևտրի կազմակերպման կենտրոնացված առևտրի օպերատորի ծառայությունների դիմաց (բացառությամբ ազատ երկկողմ պայմանագրերով մատակարարվող էլեկտրական էներգիայի ծավալների).
լիազորված հաշվարկային կազմակերպության ծառայությունների դիմաց այն դեպքերում, երբ տվյալ ծառայությունը ներառված չէ կենտրոնացված առևտրի օպերատորի ծառայության կազմում.
լիազորված քլիրինգային կազմակերպության ծառայությունների դիմաց, եթե կենտրոնացված առևտրի համապատասխան տեսակի արդյունքում իրականացվում է քլիրինգ:
Այն դեպքում, երբ անդամ պետություններում ժամային գոտիների չհամընկնման հետևանքով սույն կետում նշված ծառայությունների սակագների (գների) գործողության հերթական օրացուցային ժամկետի ավարտը տարբերվում է ազատ երկկողմ պայմանագրով, ժամկետային պայմանագրով կամ օր առաջ գործարքով հաշվարկային ժամանակաշրջանի (մատակարարման ժամանակաշրջանի) ավարտից, Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում պարտավորությունների հաշվարկման համար հաջորդ օրացուցային ժամանակաշրջանի համապատասխան ժամերի նկատմամբ կիրառվում է սակագների (գների) նախկին մակարդակը։
7. Անդամ պետության՝ էլեկտրաէներգետիկայի ոլորտում օրենսդրությանը համապատասխան կարգավորում իրականացնելու լիազորված այն անդամ պետության պետական մարմինը, որի տարածքում գրանցված է կենտրոնացված առևտրի համապատասխան օպերատորը, հաստատում է կենտրոնացված առևտրի գրանցողի և (կամ) օպերատորի ծառայությունների գների (սակագների) որոշման մեթոդական ցուցումները՝ ելնելով հետևյալ սկզբունքներից.
ա) ազատ երկկողմ պայմանագրերի, ժամկետային պայմանագրերի և Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում էլեկտրական էներգիայի կենտրոնացված առևտրի դեպքում օր առաջ գործարքների գրանցման ընթացակարգերի կազմակերպման ներդրումների (գործարկված ակտիվների), այլ գործունեության իրականացման հետ կապված ծախսերի և եկամուտների առանձին հաշվառում.
բ) ազատ երկկողմ պայմանագրերի, ժամկետային պայմանագրերի և օր առաջ գործարքների գրանցման ընթացակարգի հետ կապված տնտեսապես հիմնավորված ծախսերի փոխհատուցում գրանցողին.
գ) Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում էլեկտրական էներգիայի կենտրոնացված առևտրի կազմակերպման հետ կապված տնտեսապես հիմնավորված ծախսերի փոխհատուցում կենտրոնացված առևտրի օպերատորին.
դ) կենտրոնացված արևտրի գրանցողի և (կամ) օպերատորի կողմից տնտեսապես հիմնավորված շահույթի ստացում.
ե) Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի բոլոր մասնակիցների համար կենտրոնացված առևտրի գրանցողի և (կամ) օպերատորի ծառայությունների գների (սակագների) սահմանման ոչ խտրական կարգ։
8. Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում էլեկտրական էներգիայի սալդո-փոխհոսքերի ժամային շեղումների կարգավորումն իրականացվում է շեղումների կարգավորմանը լիազորված կազմակերպությունների կողմից՝ սույն կանոններին, ինչպես նաև ժամային շեղումների առուվաճառքի պայմանագրերին կամ (եթե դա չի հակասում անդամ պետությունների օրենսդրությանը) նշված կազմակերպությունների միջև կնքված այլ պայմանագրերի (այսուհետ՝ շեղումների կարգավորման պայմանագրեր) համապատասխան:
Միջպետական որևէ հատվածքի նկատմամբ շեղումների կարգավորման պայմանագրի բացակայության, դրա վաղաժամկետ դադարեցման կամ կողմերից մեկի կողմից դրա մասով պարտավորությունների կատարման կասեցման դեպքում, սույն կանոնների 3-րդ կետի երկրորդ և երրորդ պարբերություններում նշված եղանակներով էլեկտրական էներգիայի փոխադարձ առևտուրը, բացառությամբ «փակուղային սխեմաներով» ազատ երկկողմ պայմանագրերով առևտրի, համապատասխան միջպետական հատվածքում չի իրականացվում՝ մինչև համապատասխան պայմանագրի կնքումը:
Ազատ երկկողմ պայմանագրերը, բացառությամբ այն պայմանագրերի, որոնցով մատակարարումն իրականացվում է «փակուղային սխեմաներով», և համապատասխան միջպետական հատվածքով էլեկտրական էներգիայի մատակարարում նախատեսող ժամկետային պայմանագրերը գրանցվում են տվյալ միջպետական հատվածքի համար շեղումների կարգավորման պայմանագրի գործողության ժամկետը չգերազանցող ժամկետով: Շեղումների կարգավորման պայմանագրի վաղաժամկետ դադարեցման կամ կողմերից մեկի կողմից դրանով պարտավորությունների կատարումը կասեցնելու դեպքում ազատ երկկողմ պայմանագրերով և համապատասխան միջպետական հատվածքով էլեկտրական էներգիայի (հզորության) մատակարարում կամ միջպետական հաղորդում նախատեսող ժամկետային պայմանագրերով բոլոր պարտավորությունները դադարում են դրանց կատարման անհնարինության պատճառով՝ շեղումների կարգավորման պայմանագրի վաղաժամկետ դադարեցման կամ կողմերից մեկի կողմից դրանով պարտավորությունների կատարման կասեցման օրվանից մինչև շեղումների կարգավորման նոր պայմանագրի ուժի մեջ մտնելու ամսաթիվը:
Էլեկտրաէներգետիկական ներքին մեծածախ շուկաների սուբյեկտների արտադրության և սպառման (մատակարարման) փաստացի ժամային ծավալների շեղումները պլանային արժեքներից, որոնք ի թիվս մնացածի որոշվում են հաշվի առնելով ազատ երկկողմ պայմանագրերով, ժամկետային պայմանագրերով և օր առաջ գործարքներով էլեկտրական էներգիայի մատակարարման ժամային ծավալները, ենթակա են էլեկտրաէներգետիկական ներքին մեծածախ շուկայում մատակարարների և գնորդների կողմից փոխհատուցման՝ համապատասխան անդամ պետության օրենսդրությանը համապատասխան։
9. Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում ազատ երկկողմ պայմանագրերով, ժամկետային պայմանագրերով և օր առաջ գործարքներով փոխադարձ առևտուրն իրականացվում է միջպետական հատվածքների հասանելի թողունակության, ինչպես նաև ներքին հատվածքների հասանելի թողունակության սահմաններում (Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում միջպետական հատվածքներում էլեկտրական էներգիայի առևտրի ընթացքում հաշվառելու նպատակով անդամ պետության կողմից որոշված), որոնց արժեքները որոշվում են գրանցողի կողմից՝ Արձանագրության 7-րդ կետով նախատեսված կանոններին համապատասխան (այսուհետ՝ միջպետական հատվածքների թողունակության սահմանման և բաշխման կանոններ)։
Նշված սահմանափակումների պահպանման համար Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում ազատ երկկողմ պայմանագրերը, ժամկետային պայմանագրերը և օր առաջ գործարքները ենթակա են գրանցողի մոտ գրանցման՝ սույն կանոններին համապատասխան։
10. Ազատ երկկողմ պայմանագրերի գրանցումը, ժամկետային պայմանագրերով կենտրոնացված առևտուրը և օր առաջ կենտրոնացված առևտուրն իրականացվում են միջպետական հատվածքների ազատ թողունակության և ներքին հատվածքների ազատ թողունակության սահմաններում, որոնք սահմանված են առևտրի համապատասխան եղանակի (տեսակի) համար՝ ազատ երկկողմ պայմանագրերի գրանցման պահին կամ մինչև համապատասխան կենտրոնացված առևտրի օպերատորի կողմից հերթական առևտրային նստաշրջանի անցկացման սկիզբը:
Համակարգային օպերատորների (լիազորված կազմակերպությունների) կողմից միջպետական և (կամ) ներքին հատվածքների (այսուհետ՝ միջպետական (ներքին) հատվածքներ) հասանելի թողունակության արժեքների սահմանմանը և արդիականացմանը, ազատ երկկողմ պայմանագրերի և ժամկետային պայմանագրերի գրանցմանը զուգահեռ գրանցողն առևտրի համապատասխան եղանակի (տեսակի) համար սահմանում է միջպետական (ներքին) հատվածքների ազատ թողունակությունը՝ միջպետական հատվածքների թողունակության սահմանման և բաշխման կանոններին համապատասխան, և բացահայտում է դրա նշանակությունը՝ Արձանագրության 8-րդ կետով նախատեսված կանոններին համապատասխան (այսուհետ՝ տեղեկատվության փոխանակման կանոններ)։
Համակարգային օպերատորից (լիազորված կազմակերպությունից) միջպետական (ներքին) հատվածքների (հատվածքի) հասանելի թողունակության արդիականացված մեծություններն ստանալիս ազատ երկկողմ պայմանագրերի գրանցումը և ժամկետային պայմանագրերով կենտրոնացված առևտրի հերթական առևտրային նստաշրջանի անցկացումն իրականացվում են ոչ շուտ, քան գրանցողի կողմից միջպետական (ներքին) հատվածքների ազատ թողունակության արդիական արժեքների հրապարակումը։
11. Գրանցված ազատ երկկողմ պայմանագրերով, ժամկետային պայմանագրերով և օր առաջ գործարքներով պլանավորվող օրվա համար էլեկտրական էներգիայի մատակարարման պլանային ժամային ծավալները սահմանվում են գրանցողի կողմից՝ միջպետական հատվածքների թողունակության սահմանման և բաշխման կանոններին համապատասխան՝ անդամ պետությունների լիազորված կազմակերպությունների (համակարգային (ցանցային) օպերատորների) կողմից պլանավորվող օրվա համար էլեկտրական էներգիայի մատակարարումների համախառն ժամային ծավալների սալդոյի արժեքների հաստատման կամ ճշգրտման արդյունքներով, որոնք ձևավորվել են գրանցողի կողմից։
12. Ազատ երկկողմ պայմանագրերով և շեղումների կարգավորման պայմանագրերով պարտավորությունների և պահանջների ձևավորման, ֆինանսական հաշվարկների իրականացման (ներառյալ՝ վճարման ժամանակահատվածների սահմանումը) կարգը որոշվում է այդպիսի պայմանագրերի պայմաններով:
Ժամկետային պայմանագրերով, օր առաջ գործարքներով, էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդման ծառայությունների, կենտրոնացված առևտրի օպերատորների և Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի այլ ենթակառուցվածքային կազմակերպությունների ծառայությունների մասով պարտավորությունների և պահանջների ձևավորման, ֆինանսական հաշվարկների իրականացման (ներառյալ ՝ վճարման ժամկետների սահմանման) կարգը սահմանվում է միանալու մասին պայմանագրով և (կամ) համապատասխան կենտրոնացված առևտրի օպերատորի կամ լիազորված հաշվարկային կազմակերպության (լիազորված քլիրինգային կազմակերպության) (այսուհետ՝ լիազորված հաշվարկային (քլիրինգային) կազմակերպություն) կողմից՝ սույն կանոններին և միանալու մասին պայմանագրին համապատասխան:
13. Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի այն ենթակառուցվածքային կազմակերպությունները, որոնք անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան իրականացնում են սահմանակից անդամ պետությունների էլեկտրաէներգետիկական համակարգերի էլեկտրահաղորդման միջպետական գծերով փոխադրվող էլեկտրական էներգիայի առևտրային հաշվառումը, համաձայնագրեր են կնքում էլեկտրական էներգիայի փոխհոսքերի հաշվառման կազմակերպման վերաբերյալ, որոնց շրջանակներում, ի թիվս մնացածի, սահմանում են՝
այդ էլեկտրաէներգետիկական համակարգերի միջև էլեկտրահաղորդման միջպետական գծերի հաշվառման կետերում տեղակայված առևտրային հաշվառքի սարքերի ցանկերը.
էլեկտրահաղորդման միջպետական գծերով փոխադրված էլեկտրական էներգիայի փոխհոսքերի փաստացի ժամային և ինտեգրալ (ինտերվալ) արժեքների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման կարգն ու ձևաչափը.
էլեկտրահաղորդման միջպետական գծերով փոխադրված էլեկտրական էներգիայի փոխհոսքերի փաստացի ժամային և ինտեգրալ (ինտերվալ) արժեքների հաշվարկման կարգը՝ հաշվառման կետերում տեղակայված առևտրային հաշվառքի սարքերի ցուցմունքների հիման վրա.
էլեկտրահաղորդման միջպետական գծերով էլեկտրական էներգիայի սալդո-փոխհոսքերի փաստացի արժեքների որոշման կարգը:
«Փակուղային սխեմաներում» ընդգրկված էլեկտրահաղորդման միջպետական գծերի նկատմամբ էլեկտրական էներգիայի փոխհոսքերի ժամային արժեքների որոշումը պարտադիր չէ:
Առևտրային հաշվառքի սարքերի ցուցմունքների, ինչպես նաև դրանց հիման վրա սահմանված էլեկտրական էներգիայի փոխհոսքերի փաստացի ժամային և ինտեգրալ (ինտերվալ) արժեքների վերաբերյալ տեղեկատվության կազմը և դրանց փոխանակման ձևաչափը որոշվում են էլեկտրական էներգիայի փոխհոսքերի հաշվառումը կազմակերպելու մասին համաձայնագրերին համապատասխան:
14. Սույն կանոններով, միանալու մասին պայմանագրով և կենտրոնացված առևտրի օպերատորների կողմից հաստատված՝ սույն կանոնների 65-րդ և 85-րդ կետերով նախատեսված դրույթներով նախատեսված գործողությունների կատարման ժամկետները որոշվում են Մոսկվայի ժամանակով:
15. Սույն կանոնների նպատակներով հաշվարկային ժամանակահատվածը սահմանվում է միջին եվրոպական ժամանակով օրացուցային ամսվան հավասար (UTC+1):
II. Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցների համար էլեկտրական էներգիայի փոխադարձ առևտուր իրականացնելու հասանելիության կարգն ու ընթացակարգերը և այդ հասանելիությունը դադարեցնելու հիմքերը
16. Էլեկտրական էներգիայի փոխադարձ առևտրին հասանելիության համար անդամ պետության էլեկտրաէներգետիկական մեծածախ ներքին շուկայի սուբյեկտի մասին տեղեկատվությունը պետք է գրանցողին ներկայացվի անդամ պետության օրենսդրությանը համապատասխան լիազորված մարմնի (կազմակերպության) կողմից և գրանցողի կողմից մուտքագրվի Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների ռեեստրում՝ տեղեկատվության փոխանակման կանոններին համապատասխան։
Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների ռեեստրում ընդգրկելու համար անդամ պետության էլեկտրաէներգետիկական ներքին մեծածախ շուկայի սուբյեկտի մասին տեղեկատվության ներկայացումն իրականացվում է անդամ պետության էլեկտրաէներգետիկական ներքին մեծածախ շուկայում այդ սուբյեկտի կողմից հարաբերությունների կարգավորման պայմանով՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում էլեկտրական էներգիայի առևտուր իրականացնելու նպատակով։
Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների ռեեստրում նախատեսվում է առանձին բաժին, որում նշվում են այն իրավաբանական անձինք, որոնք սահմանակից անդամ պետությունից էլեկտրահաղորդման միջպետական գծերով «փակուղային սխեմայով» էլեկտրական էներգիայի գնում են իրականացնում՝ նշելով համապատասխան միջպետական հատվածքի անվանումը։
17. Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների ռեեստրում, տեղեկատվության փոխանակման կանոններին համապատասխան, Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի յուրաքանչյուր մասնակցի վերաբերյալ նշվում է նաև համապատասխան անդամ պետության սահմաններին առևտրի հնարավոր ուղղությունների և այդ ուղղություններին համապատասխան միջպետական հատվածքների մասին տեղեկատվությունը։
Այն դեպքում, երբ անդամ պետության որոշմամբ առանձնացվում են ներքին հատվածքներ, որոնց հասանելի թողունակությունը ենթակա է հաշվառման Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում էլեկտրական էներգիայի առևտրի ընթացքում, համապատասխան անդամ պետության լիազորված մարմնի (կազմակերպության) կողմից Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների ռեեստրում նշվում են տվյալ անդամ պետության՝ Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցների նկատմամբ ներքին հատվածքի առկայության հատկանիշը, որոնց համար այդ ներքին հատվածքը պետք է հաշվի առնվի ազատ թողունակության ստուգման ժամանակ, և առևտրի ուղղությունները (միջպետական հատվածքները նշելու միջոցով), որոնց դեպքում համապատասխան սահմանափակումը ենթակա է հաշվառման։
18. Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում էլեկտրական էներգիայի առևտրին հասանելիություն ստանալու համար Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցը կնքում է միանալու մասին պայմանագիր։
Միանալու մասին պայմանագրի կնքում չի պահանջվում Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի այն մասնակիցների համար, որոնք առևտրին մասնակցում են բացառապես «փակուղային սխեմաներով»։
19. Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում էլեկտրական էներգիայի առևտրին մասնակցի համար հասանելիությունը դադարեցվում է՝
սույն կանոնների 30-րդ կետում նշված հիմքերով տվյալ մասնակցի հետ միանալու մասին պայմանագիրը լուծելիս.
Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակցին Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների ռեեստրից հանելու դեպքում.
«փակուղային սխեմաներով» առևտրին մասնակցող իրավաբանական անձի լուծարման դեպքում:
Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում փոխադարձ առևտրին ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակցի համար հասանելիության դադարեցման դեպքում անդամ պետության օրենսդրությանը համապատասխան լիազորված մարմինը (կազմակերպությունը) Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների ռեեստրից հեռացնում է անդամ պետության էլեկտրաէներգետիկական ներքին մեծածախ շուկայի սուբյեկտի, այդ թվում՝ առևտրին «փակուղային սխեմաներով» մասնակցող սուբյեկտի մասին տեղեկատվությունը՝ տեղեկատվության փոխանակման կանոններին համապատասխան։
III. Միանալու մասին պայմանագրի կնքումը, փոփոխումը, լուծումը և դադարեցումը Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցների համար էլեկտրական էներգիայի առևտրին հասանելիությունը և այդ հասանելիության դադարեցման ընթացակարգերը
20. Միանալու մասին պայմանագրի կողմերն են՝
ա) Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ենթակառուցվածքային կազմակերպությունները.
բ) Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցը:
21. Միանալու մասին պայմանագրի էական պայմաններն են՝
ա) պայմանագրի առարկան.
բ) միանալու մասին պայմանագրի կողմերի իրավունքներն ու պարտականությունները և նրանց փոխգործակցության կարգը.
գ) Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում էլեկտրական էներգիայի առևտրի գործընթացների ուղեկցման համար գրանցողի կողմից Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցներին մատուցվող ծառայությունների դիմաց վճարման բովանդակությունն ու կարգը (ներառյալ՝ ազատ երկկողմ պայմանագրերի, ժամկետային պայմանագրերի, օր առաջ գործարքների գրանցումը, միջպետական (ներքին) հատվածքների հասանելի թողունակության, միջպետական (ներքին) հատվածքների ազատ թողունակության սահմանումն ու բաշխումը և դրա մեծության մասին մասնակիցներին տեղեկացնելու կազմակերպումը, համապատասխան գործողություններ կատարելու նպատակով անդամ պետությունների ենթակառուցվածքային կազմակերպությունների հետ տեղեկատվության փոխանակման և տեխնիկական փոխգործակցության ապահովումը, սույն կանոններով, միջպետական հատվածքների թողունակության սահմանման և բաշխման կանոններով, տեղեկատվության փոխանակման կանոններով նախատեսված այլ գործողությունների կատարումը).
դ) միջպետական (ներքին) հատվածքների հասանելի թողունակության մասնաբաժնի սահմանման և փոփոխման կարգը, որի սահմաններում իրականացվում է առևտրի համապատասխան եղանակով (տեսակով) առևտուրը.
ե) Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում ժամկետային պայմանագրերով կամ օր առաջ կենտրոնացված առևտրի համապատասխան տեսակի կազմակերպման ծառայությունների վճարման բովանդակությունն ու կարգը, ներառյալ՝
սույն կանոնների պահանջներին համապատասխան էլեկտրական էներգիայի կենտրոնացված առևտրի կազմակերպման ծառայությունների բովանդակությունը,
ծառայությունների արժեքի որոշման կարգը, ժամկետային պայմանագրերով և (կամ) օր առաջ կենտրոնացված առևտրի օպերատորի ծառայությունների վճարման կարգը և ժամկետները.
զ) Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում էլեկտրական էներգիայի առևտրի ժամանակ էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդման ծառայությունների վճարման բովանդակությունը և կարգը, ներառյալ՝
ազատ երկկողմ պայմանագրերի, ժամկետային պայմանագրերի կամ օր առաջ գործարքների նկատմամբ էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդում իրականացնելու պարտավորությունների առաջացման կարգը,
հաշվարկային ժամանակահատվածի ընթացքում էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդման ծառայություններ սպառողի պարտավորությունների փաստացի չափի որոշման կարգը՝ ելնելով տվյալ հաշվարկային ժամանակահատվածի ընթացքում օրական ժամային ժամանակացույցի մեջ ներառված՝ էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդման պարտավորություն առաջացրած ազատ երկկողմ պայմանագրերով, ժամկետային պայմանագրերով կամ օր առաջ գործարքներով էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդման ծավալների արժեքների միջպետական փոխհոսքերի արժեքներից,
էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդման ծառայության վճարման կարգն ու ժամկետները, որոնք պետք է համընկնեն համապատասխանաբար ժամկետային պայմանագրերի կամ օր առաջ գործարքների վճարման ժամկետների հետ.
է) այն պահանջները, որոնք պետք է կատարվեն Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակցի կողմից՝ ազատ երկկողմ պայմանագրերով էլեկտրական էներգիայի առևտրին հասանելիություն ստանալու համար.
ը) Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակցի կողմից ազատ երկկողմ պայմանագրերով էլեկտրական էներգիայի առևտրին հասանելիություն ստանալու համար կատարման ենթակա պահանջների համապատասխանությունը հաստատող փաստաթղթերի ներկայացման կարգը, ինչպես նաև Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակցի՝ այդ պահանջներին համապատասխանելու ստուգման ընթացակարգը.
թ) Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակցի՝ ազատ երկկողմ պայմանագրերով էլեկտրական էներգիայի փոխադարձ առևտրին միանալու մասին տեղեկությունները գրանցողի կողմից Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների ռեեստրում մուտքագրելու կարգը.
ժ) ժամկետային պայմանագրերով կենտրոնացված առևտրի և (կամ) օր առաջ կենտրոնացված առևտրի օպերատորի կողմից Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակցի՝ կենտրոնացված առևտրի համապատասխան տեսակին միանալու մասին տեղեկությունները Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների ռեեստրում մուտքագրելու կարգը.
ժա) ազատ երկկողմ պայմանագրերի, ժամկետային պայմանագրերի և օր առաջ գործարքների գրանցման համար գրանցողի ծառայությունների դիմաց Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակցի պարտավորությունների կատարման ապահովման կարգը.
ժբ) էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդման ծառայությունների վճարման ազատ երկկողմ պայմանագրերով էլեկտրական էներգիայի փոխադարձ առևտրի մասնակցի պարտավորությունների կատարման ապահովման կարգը.
ժգ) ազատ երկկողմ պայմանագրով էլեկտրական էներգիայի մատակարարման ծավալների գրանցման և հաշվառման, կողմերի համաձայնությամբ մատակարարման ծավալների փոփոխման, ազատ երկկողմ պայմանագրի լուծման (դադարեցման) մասին ծանուցման ձևին ներկայացվող պահանջները, նման ծանուցման ներկայացման ընթացակարգին ներկայացվող պահանջները, ինչպես նաև միանալու մասին պայմանագրի պահանջներին չհամապատասխանող ծանուցումներ ներկայացնելու հնարավոր հետևանքները.
ժդ) Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում կենտրոնացված առևտրի արդյունքներով գնված (վաճառված) էլեկտրական էներգիայի գների և արժեքի, էլեկտրական էներգիայի գնման (վաճառքի) մասով մասնակցի պահանջների և պարտավորությունների սահմանման կարգը.
ժե) գրանցողի, էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդում իրականացնելուն լիազորված կազմակերպությունների, Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի այլ ենթակառուցվածքային կազմակերպությունների ծառայությունների դիմաց վճարման համար ֆինանսական հաշվարկների կատարման կարգը.
ժզ) ազատ երկկողմ պայմանագրերի գրանցումը կասեցնելու, դադարեցնելու և վերսկսելու դեպքերն ու կարգը, այդ թվում՝ այն ծրագրատեխնիկական միջոցների խափանումների և (կամ) սխալների, տեղեկատվական-հաղորդակցական կապի միջոցների աշխատանքի խափանումների հետևանքով, որոնց միջոցով իրականացվում է գրանցման ընթացակարգը.
ժէ) Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների տեղեկատվական փոխգործակցության շրջանակներում միանալու մասին պայմանագրի կողմերի կողմից տեղեկատվության ներկայացման կարգը.
ժը) ստանձնած պարտավորությունների մասով միանալու մասին պայմանագրի կողմերի փոխադարձ պատասխանատվությունը.
ժթ) Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակցի կողմից միանալու մասին պայմանագրով ստանձնած պարտավորությունների խախտման հետևանքները, որոնք կարող են արտահայտվել նաև էլեկտրական էներգիայի կենտրոնացված առևտրի օպերատորների ծառայությունների մատուցման կասեցմամբ, ազատ երկկողմ պայմանագրերի գրանցման դադարեցմամբ, նախկինում գրանցված ազատ երկկողմ պայմանագրերով, ժամկետային պայմանագրերով ծավալների կրճատմամբ (այսուհետ՝ առևտրին հասանելիության դադարեցում), ինչպես նաև պարտավորությունների կատարման ապահովման համակարգի գործարկմամբ.
ի) միանալու մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու կարգը.
իա) միանալու մասին պայմանագրի կողմերի միջև վեճերի լուծման կարգը, որը նախատեսում է վեճերի մինչդատական կարգավորման ընթացակարգ, վեճերի ընդդատություն և միանալու մասին պայմանագրով կողմերի իրավունքների և պարտականությունների, այդ թվում՝ ազատ երկկողմ պայմանագրերով, ժամկետային պայմանագրերով և օր առաջ գործարքներով կողմերի իրավունքների և պարտականությունների նկատմամբ կիրառման ենթակա իրավունքը.
իբ) պայմանագրի լուծման և պարտավորությունների դադարեցման կարգը:
22. Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցը միանալու մասին պայմանագիր կնքելու համար գրանցողին է ուղարկում միանալու մասին պայմանագիր կնքելու դիմումը (կցելով անդամ պետության ներքին էլեկտրաէներգետիկական շուկայի համապատասխան սուբյեկտի անունից հանդես գալու՝ դիմումը ստորագրած անձի լիազորությունները հաստատող փաստաթղթերը), որը պարունակում է հետևյալ տեղեկությունները.
ա) Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների ռեեստրում գրանցման համարը.
բ) անվանումը, գտնվելու վայրը և բանկային (վճարային) վավերապայմանները.
գ) առևտրի այն եղանակները (տեսակները), որոնց մտադրված է մասնակցել Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցը:
23. Գրանցողը համեմատում է դիմումի մեջ նշված տեղեկությունները Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակցի մասին Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների ռեեստրում գրանցման համապատասխան համարի տակ նշված տեղեկատվության հետ:
Անհամապատասխանությունների բացակայության դեպքում գրանցողը դիմումն ստանալու օրվանից հետո իր 10 աշխատանքային օրվա ընթացքում դիմումատուին է ուղարկում Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ենթակառուցվածքային կազմակերպությունների կողմից ստորագրված միանալու մասին պայմանագիրը։
Դիմումատուն ստորագրում է միանալու մասին պայմանագիրը և գրանցողին է ուղարկում դրա ստորագրված օրինակը:
Միանալու մասին պայմանագրի կնքումը թույլատրվում է կապի հեռահաղորդակցական ուղիներով էլեկտրոնային փաստաթղթերի փոխանակման միջոցով՝ էլեկտրոնային նույնականացման ապահովմամբ:
24. Միանալու մասին պայմանագիրն սկսում է գործել կողմերից վերջինի կողմից այն ստորագրելու օրվանից:
25. Գրանցողն իրավունք ունի մերժելու դիմումատուին միանալու մասին պայմանագրի ստորագրումը՝
ա) Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների ռեեստրում դիմումատուի բացակայության դեպքում.
բ) դիմումի մեջ նշված տեղեկությունների և Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակցի մասին՝ Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների ռեեստրում գրանցման համապատասխան համարի տակ նշված տեղեկատվության հետ անհամապատասխանության դեպքում.
գ) այն դեպքում, երբ նախկինում միանալու մասին պայմանագիրը լուծվել է տվյալ անձի հետ՝ սույն կանոնների 30-րդ կետով նախատեսված հիմքով, և միանալու մասին պայմանագրի լուծման օրվանից անցել է 1 տարուց պակաս, կամ չեն վերացվել միանալու մասին պայմանագրի լուծմանը հանգեցրած հանգամանքները:
26. Պայմանագրի կնքման մասին դիմումի մեջ նշված եղանակներով (տեսակներով) առևտրով զբաղվելը հասանելի է դառնում Միանալու մասին պայմանագիր ստորագրած՝ Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակցի համար հերթական հաշվարկային ժամանակահատվածի առաջին օրվանից, բայց համապատասխան եղանակի (տեսակի) առևտրին հասանելիություն ստանալու համար անհրաժեշտ պահանջների կատարման օրվանից 10 աշխատանքային օրվանից ոչ շուտ:
Ազատ երկկողմ պայմանագրերով էլեկտրական էներգիայի փոխադարձ առևտրին մասնակցելու համար Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցը կատարում է հետևյալ պահանջները.
հաշիվ (հաշիվներ) է բացում լիազորված հաշվարկային (քլիրինգային) կազմակերպությունում՝ Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ենթակառուցվածքային կազմակերպությունների ծառայությունների վճարման համար.
կատարում է էլեկտրոնային նույնականացման պայմանները.
կատարում է միանալու մասին պայմանագրով սահմանված՝ Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական ենթակառուցվածքային կազմակերպությունների ծառայությունների դիմաց վճարելու պարտավորությունների կատարման ապահովման պայմանները.
ծրագրային ապահովում է տեղադրում գրանցողի ծրագրային ապարատային համալիրի հետ տեղեկատվության փոխանակման համար և (կամ) հեռակա մուտք է ստանում գրանցողի ծրագրային ապարատային համալիրին:
Համապատասխան տեսակի կենտրոնացված առևտրին մասնակցելու համար Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցը կատարում է հետևյալ պահանջները.
հաշիվ (հաշիվներ) է բացում լիազորված հաշվարկային (քլիրինգային) կազմակերպությունում.
կատարում է էլեկտրոնային նույնականացման պայմանները.
ծրագրային ապահովում է տեղադրում օպերատորի ծրագրային ապարատային համալիրի հետ տեղեկատվության փոխանակման համար և (կամ) հեռակա մուտք է ստանում կենտրոնացված առևտրի օպերատորի ծրագրային ապարատային համալիրին, ինչպես նաև լիազորված քլիրինգային կազմակերպության ծրագրային ապարատային համալիրին, եթե համապատասխան տեսակի կենտրոնացված առևտրի արդյունքներով քլիրինգն իրականացվում է լիազորված քլիրինգային կազմակերպության կողմից՝ կենտրոնացված առևտրի օպերատորի կամ լիազորված քլիրինգային կազմակերպության կողմից սահմանված պահանջներին համապատասխան.
կատարում է ժամկետային պայմանագրերով և (կամ) օր առաջ գործարքներով պարտավորությունների կատարման ապահովման պայմանները՝ ներառյալ՝ ենթակառուցվածքային կազմակերպությունների ծառայությունների վճարումը.
կատարում է միանալու մասին պայմանագրով և (կամ) կենտրոնացված առևտրի օպերատորի կողմից նախատեսված այլ պահանջներ:
27. Այն դեպքում, երբ Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցը մտադրված է մասնակցել էլեկտրական էներգիայի՝ միանալու մասին պայմանագրի կնքման դիմումի մեջ իր կողմից չնշված եղանակով (տեսակների) առևտրով, նա առևտրի համապատասխան եղանակին (տեսակին) միանալու մասին դիմում է ներկայացնում՝
ա) գրանցողին՝ ազատ երկկողմ պայմանագրերով էլեկտրական էներգիայի փոխադարձ առևտրին միանալու համար.
բ) կենտրոնացված առևտրի համապատասխան տեսակի օպերատորին՝ ժամկետային պայմանագրերով կամ օր առաջ գործարքներով կենտրոնացված առևտրին միանալու համար:
28. Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակցի կողմից առևտրի համապատասխան եղանակին (տեսակին) հասանելիություն ստանալու համար անհրաժեշտ պահանջները կատարելուց հետո ոչ ուշ, քան գրանցողի 2 աշխատանքային օրվա ընթացքում ազատ երկկողմ պայմանագրերով էլեկտրական էներգիայի փոխադարձ առևտրի գրանցողը կամ կենտրոնացված առևտրի համապատասխան տեսակի օպերատորը Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակցին շնորհում է էլեկտրական էներգիայի՝ ազատ երկկողմ պայմանագրերով փոխադարձ առևտրի, ժամկետային պայմանագրերով կենտրոնացված առևտրի կամ օր առաջ կենտրոնացված առևտրի մասնակցի կարգավիճակ՝ համապատասխանաբար՝ տեղեկատվության փոխանակման կանոններին համապատասխան Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների ռեեստրում տեղեկատվություն մուտքագրելու միջոցով։
29. Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակցի նկատմամբ Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում առևտրի հասանելիությունը կասեցվում է միանալու մասին պայմանագրով սահմանված կարգով՝ հետևյալ դեպքերում.
ազատ երկկողմ պայմանագրերով առևտրի մասնակիցների համար՝ վճարման պարտավորությունների կատարման ապահովում տրամադրելու պայմանների խախտումը և (կամ) 2 անընդմեջ հաշվարկային ժամանակահատվածներում Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ենթակառուցվածքային կազմակերպությունների ծառայությունների դիմաց չվճարելը.
ժամկետային պայմանագրերով կենտրոնացված առևտրի մասնակիցների համար՝ վճարման պարտավորությունների կատարման ապահովում տրամադրելու պայմանների խախտումը և (կամ) 2 անընդմեջ հաշվարկային ժամանակահատվածներում էլեկտրական էներգիայի և Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ենթակառուցվածքային կազմակերպությունների ծառայությունների դիմաց չվճարելը.
օր առաջ կենտրոնացված առևտրի մասնակիցների համար՝ նախորդ օրվա համար էլեկտրական էներգիայի դիմաց վճարման պայմանների խախտումը և (կամ) վճարման պարտավորությունների կատարման ապահովում տրամադրելու պայմանների խախտումը և (կամ) 2 անընդմեջ հաշվարկային ժամանակահատվածներում Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ենթակառուցվածքային կազմակերպությունների ծառայությունների դիմաց չվճարելը:
Նշված հանգամանքներն ի հայտ գալու դեպքում կասեցվում է հասանելիությունն առևտրի այն տեսակին, որի մասով առաջացել են նշված խախտումները, ինչպես նաև միանալու մասին պայմանագրով նախատեսված դեպքերում՝ առևտրի այլ տեսակներին, որոնց մասնակցում է համապատասխան մասնակիցը:
Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում առևտրի հասանելիության կասեցման օրվանից 180 օրացույցային օրվա ընթացքում այն կարող է վերսկսվել՝ համապատասխան միջոցներին հանգեցրած հանգամանքները Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակցի կողմից վերացնելու պայմանով՝ հերթական հաշվարկային ժամանակահատվածի առաջին օրվանից, բայց առևտրի հասանելիության կասեցման համար հիմքերը վերացնելու փաստը հաստատվելու ամսաթվից 10 օրացույցային օրվանից ոչ շուտ:
Առևտրին հասանելիության կասեցման և վերսկսման մասին տեղեկատվությունը տեղադրվում է Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների ռեեստրում՝ Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակցին առևտրի համապատասխան եղանակի (տեսակի) մասնակցի կարգավիճակ շնորհելու մասին տեղեկացման կարգին համանման կարգով։
30. Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակցի հետ միանալու մասին պայմանագիրը լուծվում է՝
կողմերի համաձայնությամբ.
գրանցողի կողմից արտադատական կարգով պայմանագրից միակողմանի հրաժարվելու դեպքում՝ արտադատական կարգով պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին ծանուցման մեջ նշված ամսաթվից՝ այն դեպքում, եթե Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում առևտրի հասանելիությունը կասեցնելու ամսաթվից 180 օրացուցային օրը լրանալուց հետո Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակցի կողմից չեն վերացվել սույն կանոնների 29-րդ կետում նշված հանգամանքները, որոնք հանգեցրել են համապատասխան միջոցների ձեռնարկմանը.
դատարանի վճռով՝ այդ վճռի մեջ նշված ամսաթվից:
Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակցի հետ միանալու մասին պայմանագիրը սույն կետի երրորդ պարբերությունում նշված հիմքով լուծելու դեպքում Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի այդ մասնակցի հետ միանալու մասին պայմանագրի կրկնակի կնքումը թույլատրվում է ոչ շուտ քան 1 տարուց՝ համապատասխան միջոցների ձեռնարկմանը հանգեցրած հանգամանքները վերացնելու պայմանով:
Արտադատական կարգով պայմանագրից միակողմանի հրաժարվելու դեպքում գրանցողը Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակցին ծանուցում է ուղարկում պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին՝ սույն կետի երրորդ պարբերությունում նշված ժամկետի ավարտման օրվանից իր 10 աշխատանքային օրվա ընթացքում։
31. Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակցի հետ միանալու պայմանագիրը դադարում է Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակցին Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների ռեեստրից հեռացնելու դեպքում՝ անդամ պետության ներքին էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մասնակիցների թվից նրան հեռացնելու կապակցությամբ՝ Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների ռեեստրում համապատասխան փոփոխություն կատարելու օրվան հաջորդող օրվանից։
32. Ազատ երկկողմ պայմանագրեր, ժամկետային պայմանագրեր, օր առաջ գործարքներ, ինչպես նաև ենթակառուցվածքային կազմակերպությունների ծառայությունների վճարման մասով միանալու մասին պայմանագրեր կնքելիս առաջացած և մինչև միանալու մասին պայմանագրի լուծման (դադարեցման) ամսաթիվը չկատարված դրամական պարտավորությունները կատարվում են միանալու մասին պայմանագրին համապատասխան:
IV. Ազատ երկկողմ պայմանագրերով էլեկտրական էներգիայի փոխադարձ առևտուրը
33. Ազատ երկկողմ պայմանագրերով էլեկտրական էներգիայի փոխադարձ առևտուրն իրականացվում է Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցների կողմից՝ միանալու մասին պայմանագրով սահմանված՝ առևտրի տվյալ եղանակի համար միջպետական (ներքին) հատվածքների հասանելի թողունակության մասնաբաժնի սահմաններում՝ էլեկտրական էներգիայի առուվաճառքի պայմանագրերի կնքման միջոցով այն գներով, ծավալներով և պայմաններով, որոնք այդ պայմանագրերի կողմերն ինքնուրույն են որոշում՝ պահպանելով սույն կանոններով սահմանված՝ կողմերի կողմից հայտարարվող էլեկտրական էներգիայի մատակարարման ծավալների գրանցման և փոփոխման, ազատ երկկողմ պայմանագրով գնված (վաճառված) էլեկտրական էներգիայի ծավալների որոշման, ազատ երկկողմ պայմանագրի լուծման, այդ պայմանագրով էլեկտրական էներգիայի ծավալների հաշվառման կասեցման և դադարեցման կարգը:
34. Ազատ երկկողմ պայմանագիրը ենթակա է գրանցողի կողմից գրանցման՝ տվյալ պայմանագրի գրանցման մասին դիմումի հիման վրա, որը ստորագրվել է պայմանագրի երկու կողմերի կողմից և ուղարկվել գրանցողին միանալու մասին պայմանագրով նախատեսված ձևաչափով ոչ ուշ, քան գրանցողի 2 աշխատանքային օրվա ընթացքում՝ մինչև այդ պայմանագրով էլեկտրական էներգիայի մատակարարման ժամանակահատվածի սկիզբը՝ սույն կանոններին և միանալու մասին պայմանագրին համապատասխան:
Ազատ երկկողմ պայմանագրի գրանցման մասին դիմումը պետք է ստորագրված լինի այդպիսի պայմանագրի երկու կողմերի լիազորված ներկայացուցիչների էլեկտրոնային ստորագրություններով:
35. Ազատ երկկողմ պայմանագրի գրանցման մասին դիմումի մեջ նշվում են պայմանագրի կողմերը, ինչպես նաև նման պայմանագրի հետևյալ էական պայմանների մասին տեղեկատվությունը.
պայմանագրով էլեկտրական էներգիայի մատակարարման սկզբի և ավարտի ամսաթիվը (մատակարարման ժամանակահատվածը) այն օրացուցային տարվա սահմաններում, որի ընթացքում նախատեսված է նշված պայմանագրով մատակարարումը, և որի համար գրանցողի կողմից սահմանվել է միջպետական (ներքին) հատվածքների ազատ թողունակությունը՝ միջպետական հատվածքների թողունակության սահմանման և բաշխման կանոններին համապատասխան ազատ երկկողմ պայմանագրերով էլեկտրական էներգիայի առևտրի համար.
մատակարարման ժամանակահատվածի յուրաքանչյուր ժամի համար էլեկտրական էներգիայի մատակարարման ծավալը.
միջպետական այն հատվածքը, որում իրականացվում է ըստ պայմանագրի էլեկտրական էներգիայի մատակարարումը.
պայմանագրով էլեկտրական էներգիայի մատակարարման պարտավորությունների՝ ազատ երկկողմ պայմանագրի ծավալների հաշվառման դադարեցման մասին դիմումը գրանցողի կողմից գրանցելու ամսաթվից հետո գրանցողի 2 աշխատանքային օրվանից ոչ շուտ դադարեցման մասին պայմանը.
պայմանագրի գրանցման մասին ավելի վաղ ներկայացված դիմումի մեջ նշված՝ էլեկտրական էներգիայի մատակարարման էական պայմանների փոփոխություններն ազատ երկկողմ պայմանագրի ծավալների հաշվառման դադարեցման մասին դիմումը գրանցողի կողմից գրանցելու ամսաթվից հետո գրանցողի 2 աշխատանքային օրվանից ոչ շուտ ուժի մեջ մտնելու մասին պայմանը:
Դիմումի ձևաչափը կարող է ներառել սույն կանոններով և միանալու մասին պայմանագրով նախատեսված՝ ազատ երկկողմ պայմանագրի պայմանների վերաբերյալ այլ նշումներ (գրառումներ):
Գրանցման մասին դիմում ներկայացնելիս ազատ երկկողմ պայմանագրի կողմերը կարող են նշել էլեկտրական էներգիայի մատակարարման ծավալները սահմանափակող պայմաններ, որոնց հաշվառմամբ սույն կանոնների 40-րդ կետին համապատասխան սահմանվում են նշված պայմանագրով էլեկտրական էներգիայի մատակարարման պարտավորությունները: Նման պայմանների ցանկը որոշվում է միանալու մասին պայմանագրով:
36. Ազատ երկկողմ պայմանագիրը գրանցվում է դրա գրանցման մասին դիմում ներկայացնելու և նշված դիմումը ստորագրած անձանց էլեկտրոնային նույնականացման կարգի պահպանման պայմանով, ինչպես նաև պայմանով, որ նման պայմանագրով էլեկտրական էներգիայի մատակարարման՝ կողմերի հայտարարած ծավալը մատակարարման ժամանակահատվածի յուրաքանչյուր ժամի չի գերազանցում համապատասխան պայմանագրով մատակարարումն իրականացնելու համար օգտագործվող միջպետական (ներքին) հատվածքների ազատ թողունակությունը, որը սահմանվել է առևտրի տվյալ եղանակի (տեսակի) համար՝ համապատասխան միջպետական (ներքին) հատվածքների և պայմանագրի գրանցման դիմումը գրանցողի կողմից ստանալու պահին մատակարարման ժամանակահատվածի յուրաքանչյուր ժամի նկատմամբ:
Եթե կողմերի հայտարարած՝ երկկողմ ազատ պայմանագրով էլեկտրական էներգիայի մատակարարման ծավալը մատակարարման ժամանակահատվածի որևէ ժամի գերազանցում է միջպետական (ներքին) հատվածքների համապատասխան ազատ թողունակությունը, ապա այդպիսի պայմանագիրը կարող է գրանցվել, եթե պայմանագրի կողմերը համաձայնում են էլեկտրական էներգիայի մատակարարման գրանցվող ծավալի՝ գրանցողի կողմից համապատասխան ժամին կրճատմանը, որի մասին պետք է նշում (գրառում) կատարվի գրանցման դիմումի մեջ։
37. Ազատ երկկողմ պայմանագրերը գրանցվում են միանալու մասին պայմանագրին համապատասխան՝ ելնելով հետևյալից.
ա) պլանավորվող տարվան նախորդող տարվա նոյեմբերին իրականացվում է ազատ երկկողմ պայմանագրերի միաժամանակյա գրանցում, որոնց գրանցման դիմումներն ստացվել են միանալու մասին պայմանագրով սահմանված ժամկետում՝ հաշվի առնելով հետևյալ սկզբունքները.
գրանցվող ազատ երկկողմ պայմանագրերով միջպետական (ներքին) հատվածքով էլեկտրական էներգիայի մատակարարման համախառն ծավալը մատակարարման ժամանակահատվածի յուրաքանչյուր ժամվա ընթացքում չպետք է գերազանցի ազատ երկկողմ պայմանագրերի գրանցման պահի դրությամբ առևտրի տվյալ եղանակի համար սահմանված՝ համապատասխան միջպետական (ներքին) հատվածքի ազատ թողունակությունը.
եթե գրանցվող ազատ երկկողմ պայմանագրերով միջպետական (ներքին) հատվածքով էլեկտրական էներգիայի մատակարարման համախառն ծավալը մատակարարման ժամանակահատվածի որևէ ժամվա ընթացքում գերազանցում է ազատ երկկողմ պայմանագրերի գրանցման պահի դրությամբ առևտրի տվյալ եղանակի համար որոշված՝ համապատասխան միջպետական (ներքին) հատվածքի ազատ թողունակությունը, ապա մատակարարման ընդհանուր ծավալի անհրաժեշտ նվազեցման մեծությունը համամասնորեն բաշխվում է այդպիսի ազատ երկկողմ պայմանագրերով մատակարարման ծավալների միջև.
գրանցման մասին դիմումում նշված՝ ազատ երկկողմ պայմանագրով էլեկտրական էներգիայի մատակարարման ծավալները չպետք է համապատասխան ժամին գերազանցեն գրանցման մասին դիմումը ներկայացնելու պահի դրությամբ առևտրի տվյալ եղանակի համար սահմանված՝ այն միջպետական (ներքին) հատվածքի ազատ թողունակությունը, որով անցնում է այդպիսի պայմանագրով մատակարարումը.
եթե գրանցման մասին դիմումում նշված՝ երկկողմ ազատ պայմանագրով էլեկտրական էներգիայի մատակարարման ծավալը մատակարարման ժամանակահատվածի որևէ ժամի գերազանցում է այն միջպետական (ներքին) հատվածքի ազատ թողունակությունը, որով անցնում է այդպիսի պայմանագրով մատակարարումը, ապա մինչև գրանցողի կողմից սույն ենթակետի երրորդ պարբերությունում նշված ընթացակարգի անցկացումը, նման պայմանագրով համապատասխան ժամին մատակարարման ծավալը կրճատվում է մինչև միջպետական (ներքին) հատվածքի ազատ թողունակության մեծությունը՝ համապատասխան ժամին մատակարարումների ծավալը կրճատելու՝ կողմերի համաձայնությամբ, որի մասին պետք է նշվի գրանցման մասին դիմումում։ Նման համաձայնության բացակայության դեպքում ազատ երկկողմ պայմանագիրը չի գրանցվում.
բ) պլանավորվող տարվան նախորդող տարվա դեկտեմբերին և ընթացիկ տարվա ընթացքում ազատ երկկողմ պայմանագրերի գրանցումն իրականացվում է ըստ գրանցման դիմումների ստացման ժամանակի հերթականության՝ հաշվի առնելով հետևյալ սկզբունքները.
ազատ երկկողմ պայմանագրով էլեկտրական էներգիայի մատակարարման ծավալը մատակարարման ժամանակահատվածի յուրաքանչյուր ժամվա ընթացքում չպետք է գերազանցի ազատ երկկողմ պայմանագրերի գրանցման պահի դրությամբ առևտրի տվյալ եղանակի համար սահմանված՝ համապատասխան միջպետական (ներքին) հատվածքների ազատ թողունակությունը.
եթե ազատ երկկողմ պայմանագրով էլեկտրական էներգիայի մատակարարման ծավալը մատակարարման ժամանակահատվածի որևէ ժամի գերազանցում է ազատ երկկողմ պայմանագրերի գրանցման պահի դրությամբ առևտրի տվյալ եղանակի համար որոշված՝ համապատասխան միջպետական (ներքին) հատվածքների ազատ թողունակությունը, ապա ազատ երկկողմ պայմանագիրը կարող է գրանցվել այն դեպքում, երբ դրա կողմերը համաձայնում են մատակարարման ծավալը համապատասխան ժամին կրճատելուն, որի մասին պետք է նշվի գրանցման մասին դիմումի մեջ:
38. Ազատ երկկողմ պայմանագրի կողմերն իրավունք ունեն էլեկտրական էներգիայի մատակարարման գրանցված ծավալի նվազեցման մասին դիմում ներկայացնելու գրանցողին՝ էլեկտրական էներգիայի կրճատված ծավալի պլանավորված մատակարարման ամսաթվից ոչ ուշ, քան գրանցողի 2 աշխատանքային օր առաջ:
Կողմերի համաձայնությամբ ազատ երկկողմ պայմանագիրը լուծելու համար կողմերը պարտավոր են էլեկտրական էներգիայի մատակարարման ծավալների հաշվառման դադարեցման մասին դիմում ներկայացնել գրանցողին՝ ազատ երկկողմ պայմանագրով էլեկտրական էներգիայի մատակարարման պարտավորությունների դադարեցման ենթադրվող ամսաթվից ոչ ուշ, քան գրանցողի 2 աշխատանքային օր առաջ: Ազատ երկկողմ պայմանագրի ծավալների հաշվառումը և դրա գրանցումը դադարեցվում են գրանցողի կողմից՝ կողմերի դիմումում նշված օրվանից, բայց ոչ շուտ, քան դիմումն ստանալու օրվանից գրանցողի 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Եթե ազատ երկկողմ պայմանագրով նախատեսված է պայմանագրից միակողմանի հրաժարվելու իրավունք, և գրանցման մասին դիմում ներկայացնելիս կողմերը կատարել են համապատասխան նշում (գրառում), ապա ազատ երկկողմ պայմանագրով էլեկտրական էներգիայի մատակարարման ծավալների հաշվառումը և դրա գրանցումը դադարեցվում են գրանցողի կողմից՝ սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված ժամկետում՝ պայմանագրի գրանցման մասին դիմումում նշված կողմի միակողմանի դիմումի հիման վրա։ Պայմանագրից միակողմանի հրաժարվելու կապակցությամբ էլեկտրական էներգիայի մատակարարման ծավալների հաշվառման դադարեցումը չի կարող պայմանավորված լինել պայմանագրի կողմերից որևէ մեկի պարտավորությամբ կամ պարտավորություններով, նույնիսկ եթե նման պայմանագրում հղում կա այդպիսի պարտավորությանը կամ այդպիսի պարտավորություններին:
Սույն կետում նշված դիմումները, բացառությամբ սույն կետի երրորդ պարբերությունում նշված դիմումի, գրանցողին են ներկայացնում պայմանագրի երկու կողմերը՝ միանալու մասին պայմանագրին համապատասխան՝ համապատասխան դիմումի համար միանալու մասին պայմանագրով նախատեսված ձևաչափով, և գրանցողի կողմից քննարկման են ընդունվում՝ դրանց ներկայացման կարգի պահպանման և համապատասխան դիմումը ստորագրած անձանց էլեկտրոնային նույնականացման պայմանով:
39. Ազատ երկկողմ պայմանագրով մատակարարվող էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդման ծառայության դիմաց վճարման պարտավորությունների խախտման դեպքում գրանցողը միանալու մասին մասին պայմանագրով նախատեսված դեպքերում և կարգով կասեցնում է համապատասխան ազատ երկկողմ պայմանագրով էլեկտրական էներգիայի մատակարարման ծավալների հաշվառումը՝ սկսած միանալու մասին պայմանագրով նախատեսված ժամկետով էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդման ծառայության վճարման պարտավորությունների խախտման փաստը պարզելուց հետո երկրորդ օրվանից, ինչպես նաև ձեռնարկում է միանալու մասին պայմանագրով նախատեսված այլ միջոցներ:
Ազատ երկկողմ պայմանագրով էլեկտրական էներգիայի ծավալների հաշվառումը կասեցվում է գրանցողի կողմից նաև ազատ երկկողմ պայմանագրի կողմ հանդիսացող՝ Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակցի համար Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում առևտրի հասանելիությունը կասեցնելու՝ միանալու մասին պայմանագրով նախատեսված դեպքերում:
40. Հաշվարկային ժամանակահատվածի յուրաքանչյուր ժամվա ընթացքում ազատ երկկողմ պայմանագրով գնված (վաճառված) էլեկտրական էներգիայի ծավալը սահմանվում է գրանցողի կողմից՝ անդամ պետությունների լիազորված կազմակերպությունների (համակարգային (ցանցային) օպերատորների) կողմից պլանավորվող օրվա համար էլեկտրական էներգիայի մատակարարումների համախառն ժամային ծավալների սալդոյի արժեքների հաստատման կամ ճշգրտման արդյունքներով միջպետական հատվածքների թողունակության սահմանման և բաշխման կանոններին համապատասխան։ Այն դեպքում, երբ անդամ պետությունների լիազորված կազմակերպությունների (համակարգային (ցանցային) օպերատորների) կողմից էլեկտրական էներգիայի մատակարարումների համախառն ժամային ծավալների սալդոյի արժեքների հաստատման կամ ճշգրտման արդյունքներով՝ անդամ պետությունների միջպետական հատվածքների թողունակության սահմանման և բաշխման կանոններին և ազատ երկկողմ պայմանագրի նկատմամբ միանալու մասին պայմանագրին համապատասխան գրանցողի կողմից հաշվարկված էլեկտրական էներգիայի մատակարարումների պլանավորված ժամային ծավալները չեն համապատասխանում գրանցման մասին դիմումի մեջ նշված՝ էլեկտրական էներգիայի մատակարարման ծավալները սահմանափակող պայմաններին, ապա պլանավորվող օրվա համապատասխան ժամերի համար այդպիսի պայմանագրով գնված (վաճառված) էլեկտրական էներգիայի ծավալը չի սահմանվում, և էլեկտրական էներգիայի մատակարարում չի իրականացվում։
41. Ազատ երկկողմ պայմանագրով վաճառված էլեկտրական էներգիայի ծավալը ենթակա է վաճառողի (մատակարարի) կողմից իր պլանային ժամային արտադրության մեջ ներառման և (կամ) էլեկտրաէներգետիկական ներքին մեծածախ շուկայում ձեռքբերման՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան։
Ազատ երկկողմ պայմանագրով գնված էլեկտրական էներգիայի ծավալը ենթակա է գնորդի կողմից իր պլանային ժամային սպառման մեջ ներառման և (կամ) էլեկտրաէներգետիկական ներքին մեծածախ շուկայում վաճառքի՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան։
42. Ազատ երկկողմ պայմանագրերով օր առաջ էլեկտրական էներգիայի մատակարարման ծավալների մասին տեղեկատվությունը ներկայացվում է անդամ պետության այն կազմակերպության գրանցողի կողմից, որը լիազորված է էլեկտրաէներգետիկական ներքին մեծածախ շուկայում հաշվառելու Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում գնված (վաճառված) էլեկտրական էներգիայի ծավալները։
43. Կողմերի հայտարարած՝ ազատ երկկողմ պայմանագրերով էլեկտրական էներգիայի մատակարարման ծավալների գրանցման կամ փոփոխման՝ սույն կանոններով նախատեսված դեպքերում ազատ երկկողմ պայմանագրերով էլեկտրական էներգիայի մատակարարման ծավալների հաշվառման կասեցման և դադարեցման, ինչպես նաև ներքին մեծածախ էլեկտրաէներգետիկական շուկայում այդպիսի ծավալների հաշվառման համար էլեկտրական էներգիայի մատակարարման ծավալների մասին տեղեկատվության փոխանակումն իրականացվում է էլեկտրոնային եղանակով՝ տեղեկատվության փոխանակման կանոններին և միանալու մասին պայմանագրին համապատասխան։
44. Սույն բաժնի դրույթները չեն կիրառվում այն ազատ երկկողմ պայմանագրերի նկատմամբ, որոնցով էլեկտրական էներգիայի մատակարարումն իրականացվում է «փակուղային սխեմայով»: Նման պայմանագրով գնված (վաճառված) էլեկտրական էներգիայի ծավալն ընդունվում է միջպետական սալդո -փոխհոսքերի փաստացի ծավալին հավասար՝ էլեկտրահաղորդման միջպետական գծերի ամբողջության ներքո, որոնք ներառված են միջպետական այն հատվածքի մեջ, որտեղ իրականացվում է նման պայմանագրով էլեկտրական էներգիայի մատակարարումը։
V. Ժամկետային պայմանագրերով կենտրոնացված առևտուրը
45. Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում ժամկետային պայմանագրերով կենտրոնացված առևտրի կազմակերպման ծառայությունները մատուցում է ժամկետային պայմանագրերով կենտրոնացված առևտրի օպերատորը (օպերատորները)՝ անդամ պետության՝ Արձանագրությանը համապատասխան որոշված կազմակերպության (կազմակերպությունների) կողմից։
Ժամկետային պայմանագրերով կենտրոնացված առևտրի օպերատորի (օպերատորների) իրավունքներն ու պարտականությունները (գործառույթներն ու լիազորությունները) սահմանվում են սույն կանոններով, տեղեկատվության փոխանակման կանոններով, միանալու մասին պայմանագրով, ինչպես նաև սույն կանոնների 65-րդ կետով նախատեսված՝ ժամկետային պայմանագրերով կենտրոնացված առևտրի օպերատորի կողմից հաստատված դրույթներով:
46. Ժամկետային պայմանագրերով կենտրոնացված առևտրի օպերատորը (օպերատորները) ժամկետային պայմանագրերով կենտրոնացված առևտրի մասնակիցներին մատուցում է Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում էլեկտրական էներգիայի առևտրի կազմակերպման ծառայություն, որն իր մեջ ներառում է հետևյալ գործողությունները.
ա) ժամկետային պայմանագրերով կենտրոնացված առևտրի կազմակերպումը.
բ) ժամկետային պայմանագրերով կենտրոնացված առևտրի մասնակցի համար ժամկետային պայմանագրերով կենտրոնացված առևտրի արդյունքներով գնված (վաճառված) էլեկտրական էներգիայի ծավալների (քանակի), գնի և արժեքի որոշումը.
գ) ժամկետային պայմանագրերով կենտրոնացված առևտրի մասնակիցների ներկայացուցիչների ուսուցումը.
դ) ժամկետային պայմանագրերով կենտրոնացված առևտրի իրականացումն ապահովող տեխնիկական միջոցների մշտական պատրաստակամության ապահովումն ու պահպանումը.
ե) ֆինանսական երաշխիքների (այդ թվում՝ ժամկետային պայմանագրերով կենտրոնացված առևտրի արդյունքներով ժամկետային պայմանագիր կնքելու երաշխիքների) տրամադրման համակարգի գործունեության կազմակերպումը, և որպես այդպիսիք կարող են հանդես գալ երաշխիքը կամ երաշխիքային վճարը.
զ) ֆինանսական հաշվարկների կատարման կազմակերպումը.
է) այլ գործողությունների կատարումը՝ միանալու մասին պայմանագրին և տեղեկատվության փոխանակման կանոններին համապատասխան:
47. Ժամկետային պայմանագրերով կենտրոնացված առևտրի իրականացման, գնային հայտերի ընտրության և էլեկտրական էներգիայի գնման (վաճառքի) գնի որոշման կարգը սահմանվում է ժամկետային պայմանագրերով կենտրոնացված առևտրի օպերատորի կողմից՝ հաշվի առնելով թափանցիկ և մրցակցային գնագոյացման պայմանների ապահովման և սույն կանոնների պահանջների կատարման անհրաժեշտությունը:
48. Ժամկետային պայմանագրերով կենտրոնացված առևտուրն իրականացվում է մատակարարման համապատասխան ժամանակահատվածի համար միջպետական (ներքին) հատվածքների ազատ թողունակության սահմաններում, որը որոշվում է առևտրի տվյալ տեսակի համար՝ միջպետական հատվածքների թողունակության սահմանման և բաշխման կանոններին համապատասխան։
Ժամկետային պայմանագրերով էլեկտրական էներգիայի մատակարարման սկիզբը չի կարող մեկնարկել ժամկետային պայմանագրերով կենտրոնացված առևտրի համապատասխան առևտրային նստաշրջանն անցկացնելուց հետո գրանցողի 2 աշխատանքային օրը չանցած:
Առևտրի տվյալ տեսակի համար միջպետական (ներքին) հատվածքների ազատ թողունակության մասին տեղեկատվությունը գրանցողի կողմից ներկայացվում է ժամկետային պայմանագրերով կենտրոնացված առևտրի օպերատորին՝ տեղեկատվության փոխանակման կանոններին և միանալու մասին պայմանագրին համապատասխան։
Առևտրի տվյալ տեսակի համար միջպետական (ներքին) հատվածքների ազատ թողունակության մասին ժամկետային պայմանագրերով կենտրոնացված առևտրի մասնակիցների իրազեկումն իրականացվում է հերթական առևտրային նստաշրջանի սկզբում և ընթացքում՝ ժամկետային պայմանագրերի կնքմանը զուգընթաց՝ ժամկետային պայմանագրերով կենտրոնացված առևտրի օպերատորի կողմից սահմանված կարգով՝ տեղեկատվության փոխանակման կանոններին համապատասխան։
Այն դեպքում, երբ ժամկետային պայմանագրերով կենտրոնացված առևտրի օպերատորն առևտրային նստաշրջանն անցկացնելիս չի ապահովել առևտրի տվյալ տեսակի համար միջպետական (ներքին) հատվածքի ազատ թողունակության սահմանափակումների պահպանումը, առևտրային նստաշրջանը կայացած է համարվում, ընդ որում, այդպիսի առևտրային նստաշրջանի արդյունքներով գրանցվում են միայն միջպետական (ներքին) հատվածքների ազատ թողունակության սահմաններում կնքված ժամկետային պայմանագրերը՝ դրանց ըստ ժամանակի կնքման հերթականությամբ: Ընդ որում, ժամկետային պայմանագրերով կենտրոնացված առևտրի օպերատորի և գրանցողի գործողությունների կարգը որոշվում է, և նրանց միջև տեղեկատվության փոխանակումն իրականացվում է միանալու մասին պայմանագրին համապատասխան:
49. Ժամկետային պայմանագրերով կենտրոնացված առևտրին մասնակցելու համար Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցները ժամկետային պայմանագրերով կենտրոնացված առևտրի օպերատորին գնային հայտեր են ներկայացնում՝ ժամկետային պայմանագրերով կենտրոնացված առևտրի օպերատորի կողմից սահմանվող կարգով և ձևերով:
Կենտրոնացված առևտրի օպերատորի կողմից սահմանված՝ ժամկետային պայմանագրերով գնային հայտերին ներկայացվող պահանջները չկատարելու դեպքում ժամկետային պայմանագրերով կենտրոնացված առևտրի մասնակցի գնային հայտը մերժվում է ժամկետային պայմանագրերով կենտրոնացված առևտրի օպերատորի կողմից:
50. Գնային հայտերը ներկայացվում են առևտրի արժույթով: Ժամկետային պայմանագրերով կենտրոնացված առևտրի ժամանակ առևտրի արժույթն այն անդամ պետության արժույթն է, որի իրավասության ներքո է իր գործունեությունն իրականացնում ժամկետային պայմանագրերով կենտրոնացված առևտրի օպերատորը։
51. Ժամկետային պայմանագրերի մասով կենտրոնացված առևտուրն իրականացվում է շարունակական հակընդդեմ սակարկությունների մեթոդով, որի դեպքում մուտքագրվող գնային հայտերը բավարարվում են հակընդդեմ գնային հայտերի հաշվին:
Այն դեպքերում, երբ մատակարարումն ապահովելու համար անհրաժեշտ է իրականացնել էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդում, գնային հայտերը համադրելիս գնման գինը հաշվի է առնվում մեկ մեգավատ-ժամի հաշվարկով՝ հանած էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդման տեսակարար արժեքը։
52. Ժամկետային պայմանագրերով կենտրոնացված առևտրի օպերատորը (օպերատորները) ժամկետային պայմանագրերով առևտուրն ապահովում է հետևյալ պայմաններով.
ա) ժամկետային պայմանագրերով կենտրոնացված առևտրի մասնակիցների կողմից հայտավորված՝ ժամկետային պայմանագրով էլեկտրական էներգիայի մատակարարման ծավալները ենթակա են կրճատման, եթե միջպետական հատվածքների թողունակության սահմանման և բաշխման կանոններին համապատասխան նման պայմանագրով էլեկտրական էներգիայի մատակարարման ծավալները պետք է կրճատվեն.
բ) ժամկետային պայմանագրով էլեկտրական էներգիայի մատակարարում չի իրականացվում (մասնակիցների կողմից հայտավորված՝ ժամկետային պայմանագրով էլեկտրական էներգիայի մատակարարման ծավալները ենթակա են զրոյացման), եթե միջպետական հատվածքների թողունակության որոշման և բաշխման կանոններին համապատասխան նման պայմանագրով էլեկտրական էներգիայի մատակարարման ծավալները պետք է կրճատվեն:
53. Գնային հայտերի համադրման համար անդամ պետություններից յուրաքանչյուրի տարածքում մեկ մեգավատ-ժամի հաշվարկով էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդման ծառայությունների տեսակարար արժեքը որոշվում է առևտրի արժույթով՝ օրվա յուրաքանչյուր ժամի համար՝ միանալու մասին պայմանագրին համապատասխան՝ ելնելով Արձանագրության 5-րդ կետով նախատեսված կանոններին համապատասխան սահմանված՝ էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդման ծառայությունների գներից (սակագներից), դրանց հաշվարկման և կիրառման առանձնահատկություններից (դրույքաչափերի քանակ) և առևտրային նստաշրջանի անցկացման օրվա դրությամբ առևտրի արժույթի նկատմամբ անդամ պետությունների ազգային արժույթների փոխարժեքներից, որոնք հրապարակվում են այն անդամ պետության ազգային (կենտրոնական) բանկի կողմից, որի իրավասության ներքո է իր գործունեությունն իրականացնում ժամկետային պայմանագրերով կենտրոնացված առևտրի օպերատորը։
54. Ժամկետային պայմանագրերով կենտրոնացված առևտրի օպերատորը սահմանում է այն պայմանները, որոնց դեպքում առևտրային նստաշրջանը կարող է չկայացած ճանաչվել:
55. Առևտրային նստաշրջանի անցկացման արդյունքներով ժամկետային պայմանագրերով կենտրոնացված առևտրի օպերատորը կազմում է «գնորդ-մատակարար» զույգերի՝ ժամկետային պայմանագրերով կոնտրագենտների ցուցակը:
Կատարված գնային հայտերի և ժամկետային պայմանագրերով կոնտրագենտների զույգերի վերաբերյալ տեղեկատվությունն ուղարկվում է ժամկետային պայմանագրերով կոնտրագենտներին, մուտքագրվում է ժամկետային պայմանագրերի ռեեստրում և միանալու մասին պայմանագրին համապատասխան ուղարկվում է գրանցողին՝ գրանցման համար:
56. Ժամկետային պայմանագրի էական պայման է հանդիսանում կենտրոնացված առևտրի արդյունքներով ժամկետային պայմանագրերով կենտրոնացված առևտրի օպերատորի կողմից մատակարարվող էլեկտրական էներգիայի գնի և ծավալի որոշման մասին պայմանը:
57. Ժամկետային պայմանագիրը կնքված է համարվում կենտրոնացված առևտրի ընթացքում գնային հայտերի համադրման ընթացակարգ անցկացնելու միջոցով որոշված էլեկտրական էներգիայի մատակարարման գնի և ծավալի վերաբերյալ պայմաններով՝ ժամկետային պայմանագրերով կենտրոնացված առևտրի օպերատորի կողմից տեղեկատվությունը ժամկետային պայմանագրերի ռեեստրում մուտքագրելու օրվանից: Կենտրոնացված առևտրի արդյունքներով ժամկետային պայմանագրի կնքումը հավաստվում է պայմանագրերի ռեեստրից քաղվածքով: Ընդ որում, կողմերի կողմից ստորագրած մեկ փաստաթուղթ չի կազմվում, և պայմանագրի հասարակ գրավոր ձևը համարվում է պահպանված:
Կենտրոնացված առևտրի արդյունքում որոշված՝ ժամկետային պայմանագրի պայմանները չեն կարող փոփոխվել կողմերի համաձայնությամբ:
Կենտրոնացված առևտրի ընթացքում գնային հայտերի համադրման ընթացակարգի անցկացման միջոցով ժամկետային պայմանագրերով կենտրոնացված առևտրի օպերատորի կողմից սույն կանոններին և միանալու մասին պայմանագրերին համապատասխան որոշված՝ էլեկտրական էներգիայի գինը Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում ձևավորված շուկայական գինն է։ Կենտրոնացված առևտրի օպերատորը պարտավոր է ապահովել իր կողմից ձևավորված՝ էլեկտրական էներգիայի շուկայական գների մասին տեղեկատվության պահպանումը, ինչպես նաև նշված տեղեկատվության տրամադրումն անդամ պետությունների պետական մարմիններին՝ տեղեկատվության փոխանակման կանոններով նախատեսված կարգով։ Առևտրի արդյունքների մասին կենտրոնացված առևտրի օպերատորի կողմից տրամադրվող տվյալները հանդիսանում են Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում ժամկետային պայմանագրերով կենտրոնացված առևտրի շրջանակներում ձևավորվող շուկայական գների մասին տեղեկատվության պաշտոնական աղբյուր։
58. Հաշվարկային ժամանակահատվածի յուրաքանչյուր ժամվա ընթացքում ժամկետային պայմանագրով էլեկտրական էներգիայի մատակարարման ծավալը սահմանում է գրանցողը՝ անդամ պետությունների լիազորված կազմակերպությունների (համակարգային (ցանցային) օպերատորների) կողմից պլանավորվող օրվա համար էլեկտրական էներգիայի մատակարարումների համախառն ժամային ծավալների սալդոյի արժեքների հաստատման կամ ճշգրտման արդյունքներով միջպետական հատվածքների թողունակության սահմանման և բաշխման կանոններին համապատասխան։
Ժամկետային պայմանագրով էլեկտրական էներգիայի մատակարարման ծավալը որոշելու մասին պայմանը պետք է պարունակի դրա կողմերի համաձայնությունը՝ գրանցողի կողմից առաջիկա օրվա որևէ ժամի էլեկտրական էներգիայի մատակարարման ժամային ծավալը կրճատելու վերաբերյալ անդամ պետությունների լիազորված կազմակերպությունների (համակարգային (ցանցային) օպերատորների) կողմից պլանավորվող օրվա համար էլեկտրական էներգիայի մատակարարումների համախառն ժամային ծավալների սալդոյի արժեքները ճշգրտելու դեպքում։
Նշված դեպքում գրանցողն իրականացնում է մասնակիցների կողմից հայտավորված՝ ժամկետային պայմանագրերով էլեկտրական էներգիայի մատակարարման ժամային ծավալների կրճատում՝ միջպետական հատվածքների թողունակության որոշման և բաշխման կանոններին համապատասխան։
Ժամկետային պայմանագրով էլեկտրական էներգիայի մատակարարման ծավալը կարող է միակողմանիորեն փոփոխվել ժամկետային պայմանագրերով կենտրոնացված առևտրի օպերատորի կողմից միանալու մասին պայմանագրով նախատեսված դեպքերում՝ առևտրի հասանելիությունը կասեցնելիս:
59. Վաճառողի (մատակարարի) կողմից ժամկետային պայմանագրով վաճառված էլեկտրական էներգիայի ծավալը ենթակա է վաճառողի (մատակարարի) կողմից իր սեփական պլանային ժամային արտադրության մեջ ներառման և (կամ) էլեկտրաէներգետիկական ներքին մեծածախ շուկայում ձեռքբերման՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան։
Գնորդի կողմից ժամկետային պայմանագրով գնված էլեկտրական էներգիայի ծավալը ենթակա է գնորդի կողմից իր պլանային ժամային սպառման մեջ ներառման և (կամ) էլեկտրաէներգետիկական ներքին մեծածախ շուկայում վաճառման՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան։
60. Ժամկետային պայմանագրով մատակարարվող էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդման անհրաժեշտության դեպքում այն իրականացվում է համապատասխան անդամ պետության տարածքում էլեկտրական էներգիայի (հզորության) առևտրային միջպետական հաղորդմանը լիազորված կազմակերպության (կազմակերպությունների) կողմից՝ միանալու մասին պայմանագրի պայմաններին համապատասխան՝ նման ժամկետային պայմանագրի համար սահմանված մատակարարման ծավալով և ժամկետներում, հաշվի առնելով սույն կանոնների 58-րդ կետի դրույթները:
61. Ժամկետային պայմանագրերով առաջիկա օրվա համար էլեկտրական էներգիայի մատակարարման ծավալների մասին տեղեկատվությունը ներկայացվում է անդամ պետության այն կազմակերպության գրանցողի կողմից, որը լիազորված է էլեկտրաէներգետիկական ներքին մեծածախ շուկայում հաշվառելու էլեկտրական էներգիայի առուվաճառքի պայմանագրերը:
62. Ժամկետային պայմանագրերով կենտրոնացված առևտրի շրջանակներում ֆինանսական հաշվարկների կարգը, ներառյալ՝ ժամկետային պայմանագրերի կատարման հետ կապված էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդման ծառայությունների վճարման պարտավորությունների կատարման կարգը, սահմանում է ժամկետային պայմանագրերով կենտրոնացված առևտրի օպերատորը։
Առաջնային հաշվառման փաստաթղթերի և հաշիվ-ապրանքագրերի ձևակերպման կարգը որոշվում է միանալու մասին պայմանագրով:
63. Կենտրոնացված առևտրի արդյունքներով կնքված ժամկետային պայմանագրերով մատակարարվող էլեկտրական էներգիայի վճարման պարտավորությունները, ինչպես նաև էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդման ծառայությունների վճարման պարտավորությունները չկատարելու դեպքում այդպիսի ժամկետային պայմանագրերի մասով ժամկետային պայմանագրերով կենտրոնացված առևտրի օպերատորը նման ժամկետային պայմանագրով մատակարարման ծավալը նվազեցնում է մինչև զրոն՝ սկսած վճարման պարտավորությունների խախտման փաստը հաստատվելու օրվան հաջորդող երկրորդ օրվանից, ինչպես նաև ձեռնարկում է միանալու մասին պայմանագրով նախատեսված այլ միջոցներ:
Ժամկետային պայմանագրերով կենտրոնացված առևտրի օպերատորը գրանցողին է ուղարկում համապատասխան ժամկետային պայմանագրով մատակարարման դադարեցման մասին տեղեկատվությունը՝ տվյալ փոփոխությունը տեղեկատվության փոխանակման կանոններին և միանալու մասին պայմանագրին համապատասխան գրանցելու համար:
64. Կենտրոնացված առևտրի արդյունքներով կնքված ժամկետային պայմանագրերի գրանցման, սույն կանոններով նախատեսված դեպքերում գրանցողի կողմից այդպիսի ժամկետային պայմանագրերով մատակարարման ծավալի փոփոխության, էլեկտրաէներգետիկական ներքին մեծածախ շուկայում նման ժամկետային պայմանագրերի հաշվառման համար մատակարարման ծավալների մասին տեղեկատվության փոխանակման կարգն իրականացվում է միանալու մասին պայմանագրին և տեղեկատվության փոխանակման կանոններին համապատասխան:
65. Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում ժամկետային պայմանագրերով կենտրոնացված առևտրի կազմակերպման նպատակով ժամկետային պայմանագրերով կենտրոնացված առևտրի օպերատորը սահմանում է՝
ա) այն պահանջները, որոնք պետք է կատարվեն Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակցի կողմից՝ ժամկետային պայմանագրերով էլեկտրական էներգիայի կենտրոնացված առևտրին հասանելիություն ստանալու համար.
բ) Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակցի կողմից ժամկետային պայմանագրերով էլեկտրական էներգիայի կենտրոնացված առևտրին հասանելիություն ստանալու համար կատարման ենթակա պահանջների համապատասխանությունը հաստատող փաստաթղթերի ներկայացման կարգը, ինչպես նաև Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակցի՝ այդ պահանջներին համապատասխանելու ստուգման ընթացակարգը.
գ) ժամկետային պայմանագրերով էլեկտրական էներգիայի կենտրոնացված առևտրի մասնակցի պարտավորությունների կատարման ապահովման կարգը, ներառյալ՝ ժամկետային պայմանագրերով կենտրոնացված առևտրի օպերատորի ծառայությունների վճարումը.
դ) ժամկետային պայմանագրերով կենտրոնացված առևտրի մասնակցի գնային հայտերին ներկայացվող պահանջները, գնային հայտերի ներկայացման և ընդունման ընթացակարգը, ինչպես նաև պահանջներին չհամապատասխանող գնային հայտերի ներկայացման հնարավոր հետևանքները.
ե) գնված (վաճառված) էլեկտրական էներգիայի ծավալների, գների և արժեքի, Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակցի՝ ժամկետային պայմանագրերով կենտրոնացված առևտրի արդյունքում էլեկտրական էներգիայի գնման (վաճառքի) վերաբերյալ համապատասխան պահանջների և պարտավորությունների որոշման կարգը.
զ) ժամկետային պայմանագրերով կենտրոնացված առևտրի ժամանակ էլեկտրական էներգիայի գնման (վաճառքի) գնային հայտերի ընտրության ընթացակարգը (գնային հայտերի՝ միմյանց համապատասխանության որոշման կարգը, ներառյալ՝ այն հատկանիշները, որոնցով որոշվում է այդ համապատասխանությունը, և այդպիսի համապատասխանության արձանագրման կարգը).
է) գնային հայտերի ընտրության արդյունքներով (ժամկետային պայմանագրերով կենտրոնացված առևտրի արդյունքներով) Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակցին ժամկետային պայմանագրերով կենտրոնացված առևտրի օպերատորի կողմից ներկայացվող տեղեկությունների ցանկը.
ը) ժամկետային պայմանագրերի շրջանառության պայմանները.
թ) ժամկետային պայմանագրերով կենտրոնացված առևտրի կասեցման, դադարեցման և վերսկսման դեպքերն ու կարգը, այդ թվում՝ այն ծրագրատեխնիկական միջոցների խափանումների և (կամ) սխալների, տեղեկատվական-հաղորդակցական կապի միջոցների աշխատանքի խափանումների հետևանքով, որոնց միջոցով ապահովվում է ժամկետային պայմանագրերով կենտրոնացված առևտրի իրականացումը.
ժ) Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում ժամկետային պայմանագրերով կենտրոնացված առևտրի արդյունքներով հաշվարկների անցկացման կարգը, որը նախատեսում է նաև ժամկետային պայմանագրերով կենտրոնացված առևտրի օպերատորի ծառայությունների վճարման պահանջների բավարարում:
VI. Օր առաջ կենտրոնացված առևտուրը
66. Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում օր առաջ կենտրոնացված առևտրի կազմակերպման ծառայությունները մատուցում է օր առաջ կենտրոնացված առևտրի օպերատորը՝ անդամ պետության՝ Արձանագրությանը համապատասխան որոշված կազմակերպության կողմից։
Օր առաջ կենտրոնացված առևտրի օպերատորի իրավունքներն ու պարտականությունները (գործառույթներն ու լիազորությունները) սահմանվում են սույն կանոններով, միջպետական հատվածքների թողունակության սահմանման և բաշխման կանոններով, տեղեկատվության փոխանակման կանոններով, միանալու մասին պայմանագրով, ինչպես նաև սույն կանոնների 85-րդ կետով նախատեսված՝ օր առաջ կենտրոնացված առևտրի օպերատորի կողմից հաստատված դրույթներով:
67. Օր առաջ կենտրոնացված առևտրի օպերատորն օր առաջ կենտրոնացված առևտրի մասնակիցներին մատուցում է Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում էլեկտրական էներգիայի առևտրի կազմակերպման ծառայություն, որն իր մեջ ներառում է հետևյալ գործողությունները.
օր առաջ կենտրոնացված առևտրի անցկացման կազմակերպումը.
օր առաջ կենտրոնացված առևտրի մասնակցի համար օր առաջ կենտրոնացված առևտրի արդյունքներով գնված (վաճառված) էլեկտրական էներգիայի ծավալների (քանակի), գնի և արժեքի որոշումը.
օր առաջ կենտրոնացված առևտրի իրականացումն ապահովող տեխնիկական միջոցների մշտական պատրաստակամության ապահովումն ու պահպանումը.
օր առաջ կենտրոնացված առևտրի արդյունքներով գործարքների ձևավորման և ֆինանսական հաշվարկների իրականացման կազմակերպումը.
այլ գործողությունների կատարումը՝ միանալու մասին պայմանագրին և տեղեկատվության փոխանակման կանոններին համապատասխան:
Օր առաջ կենտրոնացված առևտրի օպերատորը որպես լրացուցիչ ծառայություն կարող է իրականացնել օր առաջ կենտրոնացված առևտրի մասնակիցների ներկայացուցիչների ուսուցում:
68. Օր առաջ կենտրոնացված առևտուրն իրականացվում է մատակարարման համապատասխան ժամանակահատվածի համար միջպետական (ներքին) հատվածքների ազատ թողունակության սահմաններում, որը որոշվում է առևտրի տվյալ տեսակի համար՝ միջպետական հատվածքների թողունակության սահմանման և բաշխման կանոններին համապատասխան։
Օր առաջ կենտրոնացված առևտրի մասնակիցներին առաջիկա օրվա համար առևտրի տվյալ տեսակի համար միջպետական (ներքին) հատվածքների ազատ թողունակության մասին իրազեկումն իրականացվում է առևտրային նստաշրջանի մեկնարկից ոչ ուշ՝ օր առաջ կենտրոնացված առևտրի օպերատորի կողմից սահմանված կարգով՝ տեղեկատվության փոխանակման կանոններին համապատասխան։
69. Օր առաջ կենտրոնացված առևտրի դեպքում էլեկտրական էներգիայի գների և ծավալների հաշվարկն իրականացվում է մատակարարման ժամանակահատվածին նախորդող օրը՝ հիմք ընդունելով՝
ա) օր առաջ կենտրոնացված առևտրի մասնակիցների գնային հայտերում պարունակվող՝ առաջիկա օրվա յուրաքանչյուր ժամի համար էլեկտրական էներգիայի այն ծավալներն ու գները, որոնցից ոչ բարձր գնորդը պատրաստ է գնել, կամ որոնցից ոչ ցածր վաճառողը պատրաստ է վաճառել էլեկտրական էներգիայի համապատասխան ծավալները.
բ) յուրաքանչյուր անդամ պետության տարածքում էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդման ծառայությունների տեսակարար արժեքը՝ մեգավատ-ժամի հաշվարկով.
գ) առևտրի տվյալ տեսակի համար միջպետական (ներքին) հատվածքների ազատ թողունակությունը:
70. Օր առաջ կենտրոնացված առևտրին մասնակցելու համար Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցներն օր առաջ կենտրոնացված առևտրի օպերատորին են ներկայացնում գնային հայտերը՝ օր առաջ կենտրոնացված առևտրի օպերատորի կողմից սահմանվող կարգով և ձևերով։
Գնային առաջարկում ներառված են հետևյալ տեղեկությունները.
առևտրի մասնակցի անվանումը.
գնային առաջարկի տեսակը (գնում կամ վաճառք).
էլեկտրական էներգիայի ծավալն օրվա յուրաքանչյուր ժամի.
էլեկտրական էներգիայի ծավալների գինը (գները)՝ նշելով իր անդամ պետության սահմանին միջպետական հատվածքը (հատվածքները):
Գնորդի գնային հայտը նշանակում է գնային հայտում նշված ծավալները գնելու պատրաստակամություն այն դեպքում, երբ օր առաջ կենտրոնացված առևտրի ժամանակ մրցակցային ընտրության արդյունքներով ձևավորված գինը չի գերազանցում հայտում նշված գինը:
Մատակարարի գնային հայտը նշանակում է գնային հայտում նշված ծավալները մատակարարելու պատրաստակամություն այն դեպքում, երբ օր առաջ կենտրոնացված առևտրի ժամանակ մրցակցային ընտրության արդյունքներով ձևավորված գինը պակաս չէ հայտում նշված գնից:
Գնային հայտում կարող են նշվել դրա մասնակի կատարման վերաբերյալ համաձայնությունը, ինչպես նաև էլեկտրական էներգիայի վաճառքի (գնման) նվազագույն թույլատրելի ժամային ծավալը:
Օր առաջ կենտրոնացված առևտրի օպերատորը կարող է սահմանել գնային հայտերին ներկայացվող լրացուցիչ պահանջներ, ինչպես նաև գնային հայտում գնային քայլերի քանակի սահմանափակումներ, ինչպես մատակարարի, այնպես էլ գնորդի համար:
Սույն կանոններով և (կամ) օր առաջ կենտրոնացված առևտրի օպերատորի կողմից սահմանված՝ գնային հայտերին ներկայացվող պահանջները չկատարելու դեպքում օր առաջ կենտրոնացված առևտրի մասնակցի գնային հայտը մերժվում է օր առաջ կենտրոնացված առևտրի օպերատորի կողմից:
71. Գնային հայտերը ներկայացվում են առևտրի արժույթով: Օր առաջ կենտրոնացված առևտրի ժամանակ առևտրի արժույթն այն անդամ պետության արժույթն է, որի իրավասության ներքո է իր գործունեությունն իրականացնում օր առաջ կենտրոնացված առևտրի օպերատորը։
72. Գնային հայտերի համադրման համար անդամ պետություններից յուրաքանչյուրի տարածքում մեկ մեգավատ-ժամի հաշվարկով էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդման ծառայությունների տեսակարար արժեքը որոշվում է առևտրի արժույթով՝ օրվա յուրաքանչյուր ժամի համար՝ միանալու մասին պայմանագրին համապատասխան՝ ելնելով Արձանագրության 5-րդ կետով նախատեսված կանոններին համապատասխան սահմանված՝ էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդման ծառայությունների գներից (սակագներից) և նստաշրջանի անցկացման օրվա դրությամբ առևտրի արժույթի նկատմամբ անդամ պետությունների ազգային արժույթների փոխարժեքներից, որոնք հրապարակվում են այն անդամ պետության ազգային (կենտրոնական) բանկի կողմից, որի իրավասության ներքո է իր գործունեությունն իրականացնում օր առաջ կենտրոնացված առևտրի օպերատորը։
73. Օր առաջ կենտրոնացված առևտրի օպերատորն առաջիկա օրվա յուրաքանչյուր ժամի համար կազմում է էլեկտրական էներգիայի առաջարկի և պահանջարկի դասակարգված ժամանակացույցները՝ հիմք ընդունելով համապատասխան կանոնակարգով սահմանված ժամկետում ստացված՝ էլեկտրական էներգիայի գնման և վաճառքի բոլոր գնային հայտերը:
Էլեկտրական էներգիայի գնման գնային հայտերը դասակարգվում են ըստ գնային հայտերում նշված գների նվազման հերթականության, իսկ հավասար գների դեպքում՝ Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի օր առաջ կենտրոնացված առևտրի առևտրային համակարգ դրանց մուտքագրման հերթականության:
Էլեկտրական էներգիայի վաճառքի գնային հայտերը դասակարգվում են ըստ գնային հայտերում նշված գների աճման հերթականության, իսկ հավասար գների դեպքում՝ Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի օր առաջ կենտրոնացված առևտրի առևտրային համակարգ դրանց մուտքագրման հերթականության:
Գնային հայտերի ընտրության ժամանակ հաշվի է առնվում էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդման ծառայությունների տեսակարար արժեքը՝ մեկ մեգավատ/ժամ հաշվարկով այնպես, որ ապահովվի մատակարարների բոլոր ընտրված հայտերով գնման արժեքի և մատակարարման արժեքի գումարի և էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդման ծառայությունների հավասարությունն այն դեպքերում, երբ մատակարարումն ապահովելու համար անհրաժեշտ է իրականացնել էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդում գնորդների բոլոր ընտրված հայտերով։ Արժեքը որոշվում է առևտրի արժույթով:
74. Գնային հայտերի մրցակցային ընտրությունը և գործառնական օրվա յուրաքանչյուր ժամի համար օր առաջ կենտրոնացված առևտրի օպերատորի կողմից հավասարակշիռ գների և ծավալների սահմանումը կատարվում են միանալու մասին պայմանագրով սահմանված կարգով՝ առաջարկի և պահանջարկի դասակարգված ժամանակացույցների համադրմամբ այնպես, որ բոլոր գնորդների նկատմամբ հաշվարկված՝ գնորդի հայտում ընդունված ծավալի և գնի արտադրյալների գումարի (հաշվի առնելով էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդման ծառայությունների մեկ մեգավատ/ժամի հաշվարկով տեսակարար արժեքի ճշգրտումը) և բոլոր մատակարարների նկատմամբ հաշվարկված՝ մատակարարի հայտում ընդունված ծավալի և գնի արտադրյալների գումարի միջև տարբերությունն առավելագույնը լինի:
Ընդ որում, օր առաջ կենտրոնացված առևտրի օպերատորն ապահովում է գնորդների և մատակարարների ընդհանուր ընդունված ծավալների հավասարությունը՝ միջպետական (ներքին) հատվածքների ազատ թողունակության սահմանափակումների պահպանմամբ՝ հաշվի առնելով հայտի մասնակի կատարման վերաբերյալ համաձայնությունը, էլեկտրական էներգիայի վաճառքի (գնման) նվազագույն թույլատրելի ժամային ծավալը, ինչպես նաև սույն կանոններով նախատեսված այլ սահմանափակումներ։
Գնային հայտերը կարող են ընտրվել մասնակիորեն, եթե դրանք պարունակում են մասնակի կատարման համաձայնություն՝ նշված սահմանափակումները չխախտող ծավալով:
75. Օր առաջ կենտրոնացված առևտրի օպերատորն իրականացնում է առևտրի արժույթով էլեկտրական էներգիայի հավասարակշիռ գների և էլեկտրական էներգիայի ծավալների հաշվարկը, որոնց վճարումն իրականացվում է այդ գներով՝ օգտագործելով օր առաջ գների հայտերի կենտրոնացված մրցակցային ընտրության անցկացման և գների ու ծավալների հաշվարկման համար մաթեմատիկական մոդելը՝ միանալու մասին պայմանագրում սահմանված կարգով և պահպանելով հետևյալ պայմանները.
ա) պլանավորվող օրվա համապատասխան ժամի համար էլեկտրական էներգիայի հավասարակշիռ գները նույնն են մատակարարման համապատասխան ուղղության համար միևնույն միջպետական հատվածքին վերագրված էլեկտրական էներգիայի բոլոր ծավալների համար.
բ) էլեկտրական էներգիայի մատակարարի համար հավասարակշիռ գինը չի կարող ցածր լինել այդ ժամին մատակարարման ծավալին համապատասխանող էլեկտրական էներգիայի ծավալի գնային հայտում նրա կողմից նշված գնից.
գ) էլեկտրական էներգիա գնորդի համար հավասարակշիռ գինը չի կարող բարձր լինել այդ ժամին մատակարարման ծավալին համապատասխանող էլեկտրական էներգիայի ծավալի գնային հայտում նրա կողմից նշված գնից, որը մեկ մեգավատ-ժամ հաշվարկով նվազեցվել է էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդման հավասարակշիռ գնի որոշման ժամանակ հաշվի առնված՝ ծառայությունների տեսակարար արժեքով:
76. Գրանցողը հաշվի է առնում օր առաջ կենտրոնացված առևտրի արդյունքներով ձևավորված գործարքների ծավալները՝ էլեկտրական էներգիայի մատակարարման համախառն ժամային ծավալները և դրանց սալդոն՝ առևտրի բոլոր եղանակներով (տեսակներով) համապատասխան միջպետական (ներքին) հատվածքներով փոխհոսքի յուրաքանչյուր ուղղությամբ և պլանավորվող օրվա յուրաքանչյուր ժամի համար, որոնք ուղղվում են անդամ պետությունների լիազորված կազմակերպություններին (համակարգային (ցանցային) օպերատորներին)՝ պլանավորվող օրվա համար էլեկտրական էներգիայի մատակարարումների համախառն ժամային ծավալների սալդոյի արժեքները հաստատելու կամ ճշգրտելու համար։
Օր առաջ գործարքով էլեկտրական էներգիայի մատակարարման ծավալը յուրաքանչյուր ժամում ընդունվում է առաջիկա օրվա համար էլեկտրական էներգիայի սալդո-փոխհոսքի օրական ժամային ժամանակացույցի համապատասխան ժամում ներառված ծավալին հավասար և սահմանվում է գրանցողի կողմից՝ անդամ պետությունների լիազորված կազմակերպությունների (համակարգային (ցանցային) օպերատորների) կողմից պլանավորվող օրվա համար էլեկտրական էներգիայի մատակարարումների համախառն ժամային ծավալների սալդոյի արժեքների հաստատման կամ ճշգրտման արդյունքներով միջպետական հատվածքների թողունակության սահմանման և բաշխման կանոններին համապատասխան։
Օր առաջ կենտրոնացված առևտրի արդյունքներով որոշված՝ օր առաջ գործարքով էլեկտրական էներգիայի մատակարարման ծավալը կարող է գրանցողի կողմից կրճատվել առաջիկա օրվա որևէ ժամի՝ անդամ պետությունների լիազորված կազմակերպությունների (համակարգային (ցանցային) օպերատորների) կողմից պլանավորվող օրվա համար էլեկտրական էներգիայի մատակարարումների համախառն ժամային ծավալների սալդոյի արժեքների ճշգրտման դեպքում։
77. Օր առաջ գործարքներով մատակարարման ծավալների մասին տեղեկատվությունը ներկայացվում է գրանցողի կողմից անդամ պետության այն կազմակերպությանը, որը լիազորված է էլեկտրաէներգետիկական ներքին մեծածախ շուկայում հաշվառելու էլեկտրական էներգիայի առուվաճառքի պայմանագրերը:
78. Օր առաջ գործարքների էական պայման է հանդիսանում օր առաջ կենտրոնացված առևտրի արդյունքներով օր առաջ կենտրոնացված առևտրի օպերատորի կողմից էլեկտրական էներգիայի գնի և ծավալի որոշման պայմանը:
79. Օր առաջ գործարքը կնքված է համարվում սույն կանոնների 76-րդ կետի դրույթների հաշվառմամբ գնային հայտերի մրցակցային ընտրության ընթացակարգի իրականացման միջոցով որոշված՝ էլեկտրական էներգիայի մատակարարման գնի և ծավալի վերաբերյալ պայմաններով՝ օր առաջ կենտրոնացված առևտրի օպերատորի կողմից գործարքների ռեեստրում տեղեկատվության մուտքագրման պահից: Կենտրոնացված առևտրի արդյունքներով օր առաջ գործարքի կնքումը հաստատվում է գործարքների ռեեստրից քաղվածքով, որն օր առաջ կենտրոնացված առևտրի օպերատորի սահմանած կարգով ուղարկվում է գործարքի կողմերին՝ տեղեկատվության փոխանակման կանոններին համապատասխան: Ընդ որում, կողմերի կողմից ստորագրված մեկ փաստաթուղթ չի կազմվում, և պայմանագրի հասարակ գրավոր ձևը համարվում է պահպանված:
Կենտրոնացված առևտրի արդյունքում որոշված՝ օր առաջ գործարքի պայմանները չեն կարող փոփոխվել կողմերի համաձայնությամբ:
80. Վաճառողի (մատակարարի) կողմից օր առաջ գործարքով վաճառված էլեկտրական էներգիայի ծավալը ենթակա է վաճառողի (մատակարարի) կողմից իր պլանային ժամային արտադրության մեջ ներառման և (կամ) էլեկտրաէներգետիկական ներքին մեծածախ շուկայում ձեռքբերման՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան։
Գնորդի կողմից օր առաջ գործարքով գնված էլեկտրական էներգիայի ծավալը ենթակա է գնորդի կողմից իր պլանային ժամային սպառման մեջ ներառման և (կամ) էլեկտրաէներգետիկական ներքին մեծածախ շուկայում վաճառման՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան։
81. Օր առաջ գործարքով մատակարարվող էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդման անհրաժեշտության դեպքում այն իրականացվում է համապատասխան անդամ պետության տարածքում էլեկտրական էներգիայի (հզորության) առևտրային միջպետական հաղորդմանը լիազորված կազմակերպության (կազմակերպությունների) կողմից՝ միանալու մասին պայմանագրի պայմաններին համապատասխան՝ նման օր առաջ գործարքի համար սահմանված էլեկտրական էներգիայի մատակարարման ծավալով և ժամկետներում, հաշվի առնելով սույն կանոնների 76-րդ կետի դրույթները:
82. Օր առաջ կենտրոնացված առևտրի իրականացման արդյունքների հիման վրա օր առաջ կենտրոնացված առևտրի օպերատորը գործարքներ է ձևավորում առևտրի այն մասնակիցների միջև, որոնց գնային հայտերն անցել են մրցակցային ընտրությունը, հաշվարկում է համապատասխան օրվա ընթացքում կատարված գործարքների արդյունքով մատակարարների և գնորդների նախնական պարտավորությունների և պահանջների չափը և նշված տեղեկատվությունն ուղարկում է լիազորված հաշվարկային (քլիրինգային) կազմակերպությանը՝ լիազորված հաշվարկային (քլիրինգային) կազմակերպությունում օր առաջ կենտրոնացված առևտրի մասնակիցների կողմից բացված հաշիվների միջոցով գնված (վաճառված) էլեկտրական էներգիայի դիմաց վճարումն իրականացնելու նպատակով՝ միանալու մասին պայմանագրով կամ կենտրոնացված առևտրի օպերատորի կողմից սահմանված կարգով։
83. Օր առաջ կենտրոնացված առևտրի մասնակիցների կողմից պարտավորությունների կատարումը երաշխավորելու համակարգը սահմանվում է միանալու մասին պայմանագրով և նախատեսում է լիազորված հաշվարկային (քլիրինգային) կազմակերպությունում հաշվի վրա միջոցների տեղաբաշխումն այն չափով, որը որոշվում է որպես մասնակցի գնային հայտում նշված յուրաքանչյուր փուլի համար գնի և ծավալի արտադրյալի առավելագույն արժեք և բավարար է առաջիկա օրվա կենտրոնացված առևտրին մասնակցելու համար՝ նախնական պարտավորությունների և պահանջների մասով ամենօրյա ֆինանսական հաշվարկներն իրականացնելիս:
Էլեկտրական էներգիայի գնման գնային հայտի ապահովման համար հաշվի վրա միջոցների անբավարարության դեպքում այդպիսի գնային հայտը մերժվում է և չի մասնակցում մրցակցային ընտրությանը:
84. Հաշվարկային ժամանակահատվածում օր առաջ կենտրոնացված առևտրի արդյունքներով մասնակցի կողմից գնված (վաճառված) էլեկտրական էներգիայի ծավալը (քանակը), գինն ու արժեքը, ինչպես նաև Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակցի համապատասխան պարտավորությունները (պահանջները) օր առաջ կենտրոնացված առևտրի օպերատորը որոշում է օր առաջ կենտրոնացված առևտրի օպերատորի կողմից սահմանված կարգով՝ միանալու մասին պայմանագրին համապատասխան։
Օր առաջ գործարքների, այդպիսի գործարքների նկատմամբ էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդման իրականացման պարտավորությունների (պահանջների) մասին հաշվետվությունը ձևավորվում է կենտրոնացված առևտրի Օպերատորի կողմից ամսական կտրվածքով և ներկայացվում է օր առաջ կենտրոնացված առևտրի մասնակիցներին՝ միանալու մասին պայմանագրին համապատասխան:
Սույն կանոններին և միանալու մասին պայմանագրին համապատասխան օր առաջ կենտրոնացված առևտրի օպերատորի կողմից գնային հայտերի մրցակցային ընտրության ընթացակարգի իրականացման միջոցով որոշված՝ համապատասխան հաշվարկային ժամանակահատվածի համար էլեկտրական էներգիայի գինը Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում ձևավորված շուկայական գինն է։ Կենտրոնացված առևտրի օպերատորը պարտավոր է ապահովել իր կողմից ձևավորված՝ էլեկտրական էներգիայի շուկայական գների մասին տեղեկատվության պահպանումը, ինչպես նաև նշված տեղեկատվության տրամադրումն անդամ պետությունների պետական մարմիններին՝ տեղեկատվության փոխանակման կանոններով նախատեսված կարգով։ Առևտրի արդյունքների մասին կենտրոնացված առևտրի օպերատորի կողմից տրամադրվող տվյալները հանդիսանում են Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում օր առաջ կենտրոնացված առևտրի շրջանակներում ձևավորվող շուկայական գների մասին տեղեկատվության պաշտոնական աղբյուր։
85. Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում օր առաջ կենտրոնացված առևտրի կազմակերպման նպատակով օր առաջ կենտրոնացված առևտրի օպերատորը սահմանում է հետևյալը.
ա) այն պահանջները, որոնք պետք է կատարվեն Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակցի կողմից՝ էլեկտրական էներգիայի օր առաջ կենտրոնացված առևտրին հասանելիություն ստանալու համար.
բ) Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակցի կողմից օր առաջ էլեկտրական էներգիայի կենտրոնացված առևտրին հասանելիություն ստանալու համար կատարման ենթակա պահանջների համապատասխանությունը հաստատող փաստաթղթերի ներկայացման կարգը, ինչպես նաև Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակցի՝ այդ պահանջներին համապատասխանելու ստուգման ընթացակարգը.
գ) օր առաջ էլեկտրական էներգիայի կենտրոնացված առևտրի մասնակցի պարտավորությունների կատարման ապահովման կարգը, ներառյալ՝ օր առաջ կենտրոնացված առևտրի օպերատորի ծառայությունների վճարումը.
դ) օր առաջ կենտրոնացված առևտրի մասնակցի գնային հայտերին ներկայացվող պահանջները, գնային հայտերի ներկայացման և ընդունման ընթացակարգը, ինչպես նաև պահանջներին չհամապատասխանող գնային հայտերի ներկայացման հնարավոր հետևանքները.
ե) գնված (վաճառված) էլեկտրական էներգիայի ծավալների, գների և արժեքի, Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակցի՝ օր առաջ կենտրոնացված առևտրի արդյունքում էլեկտրական էներգիայի գնման (վաճառքի) վերաբերյալ համապատասխան պահանջների և պարտավորությունների որոշման կարգը.
զ) ժամկետային պայմանագրերով կենտրոնացված առևտրի ժամանակ էլեկտրական էներգիայի գնման (վաճառքի) գնային հայտերի ընտրության ընթացակարգը (գնային հայտերի՝ միմյանց համապատասխանության որոշման կարգը, ներառյալ՝ այն հատկանիշները, որոնցով որոշվում է այդ համապատասխանությունը, և այդպիսի համապատասխանության արձանագրման կարգը).
է) գնային հայտերի ընտրության արդյունքներով (օր առաջ կենտրոնացված առևտրի արդյունքներով) Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցներին օր առաջ կենտրոնացված առևտրի օպերատորի կողմից ներկայացվող տեղեկությունների ցանկը.
ը) օր առաջ կենտրոնացված առևտրի կասեցման, դադարեցման և վերսկսման դեպքերն ու կարգը, այդ թվում՝ այն ծրագրատեխնիկական միջոցների խափանումների և (կամ) սխալների, տեղեկատվական-հաղորդակցական կապի միջոցների աշխատանքի խափանումների հետևանքով, որոնց միջոցով ապահովվում է օր առաջ կենտրոնացված առևտրի իրականացումը.
թ) Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում օր առաջ կենտրոնացված առևտրի արդյունքներով հաշվարկների անցկացման կարգը, որը նախատեսում է նաև օր առաջ կենտրոնացված առևտրի օպերատորի ծառայությունների վճարման պահանջների բավարարում:
VI. Էլեկտրական էներգիայի սալդո-փոխհոսքերի ժամային շեղումների մեծությունների հաշվարկման կարգը և դրանց կարգավորման կարգը
86. Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում էլեկտրական էներգիայի սալդո-փոխհոսքերի ժամային շեղումների կարգավորումն իրականացվում է սույն կանոններին համապատասխան և շեղումների կարգավորման պայմանագրերի հիման վրա՝ հաշվի առնելով էլեկտրական էներգիայի այն սալդո-փոխհոսքերի թույլատրելի տեխնոլոգիական ժամային շեղումների վերաբերյալ պայմանները, որոնք պայմանավորված են համաժամանակյա գոտում անդամ պետությունների էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի տեխնոլոգիական առանձնահատկություններով, և որոնց տիրույթը սահմանված է անդամ պետությունների էլեկտրաէներգետիկական համակարգերի էլեկտրական հոսանքի միասնական հաճախականությամբ համատեղ աշխատանքի մասին երկկողմ կամ բազմակողմ փաստաթուղթ-համաձայնագրերով (այսուհետ՝ զուգահեռ աշխատանքի համաձայնագրեր) կամ նշված համաձայնագրերի կատարման նպատակով սահմանակից անդամ պետությունների համակարգային (ցանցային) օպերատորների կողմից համաձայնեցված այլ փաստաթղթերով (այսուհետ՝ էլեկտրական էներգիայի սալդո-փոխհոսքերի թույլատրելի տեխնոլոգիական ժամային շեղումների միջակայք):
Սահմանակից անդամ պետությունների լիազորված կազմակերպությունների միջև շեղումների կարգավորման վերաբերյալ պայմանագրերի կնքումը պարտադիր է։ Էլեկտրական էներգիայի սալդո-փոխհոսքերի ժամային շեղումների կարգավորումն այն անդամ պետության կողմից, որտեղ էլեկտրաէներգետիկական համակարգն էլեկտրական կապեր ունի մեկ կամ մի քանի անդամ պետությունների էլեկտրաէներգետիկական համակարգի հետ միայն Միության անդամ չհանդիսացող պետության տարածքով անցնող էլեկտրահաղորդման միջպետական գծերի միջոցով, իրականացվում է Արձանագրության 31-րդ կետին համապատասխան։
Շեղումների կարգավորման պայմանագրերի մասին տեղեկատվությունը տրամադրվում է տեղեկատվության փոխանակման կանոններին համապատասխան:
87. Զուգահեռ աշխատանքի համաձայնագրով կամ նման համաձայնագրի կատարման նպատակով սահմանակից անդամ պետությունների համակարգային (ցանցային) օպերատորների կողմից համաձայնեցված այլ փաստաթղթերով նախատեսված՝ վթարային փոխօգնության ցուցաբերման պայմանագրի առկայության դեպքում (այսուհետ՝ վթարային փոխօգնության ցուցաբերման պայմանագիր), ըստ որի էլեկտրական էներգիայի մատակարարման ծավալը, արժեքը և պայմանները պայմանագրի կողմերն ինքնուրույն են որոշում, այդպիսի պայմանագրով մատակարարվող էլեկտրական էներգիայի ծավալները հեռացվում են շեղումների կարգավորման պայմանագրով կարգավորման ենթակա՝ էլեկտրական էներգիայի սալդո-փոխհոսքերի ժամային շեղումների ծավալներից:
88. Էլեկտրական էներգիայի սալդո-փոխհոսքերի ժամային շեղումների կարգավորումն այն միջպետական հատվածքների նկատմամբ, որոնք ներառում են էլեկտրահաղորդման միջպետական գծեր, որոնցով իրականացվում է սպառողներին էլեկտրական էներգիայի «փակուղային սխեմայով» էլեկտրամատակարարումը, իրականացվում է «փակուղային սխեմայով» էլեկտրական էներգիայի մատակարարման մասով կնքվող ազատ երկկողմ պայմանագրերի շրջանակներում: Նման պայմանագրերի վրա չեն տարածվում սույն բաժնի դրույթները:
Նշված միջպետական հատվածքները ենթակա չեն ներառման սահմանակից անդամ պետությունների լիազորված կազմակերպությունների միջև էլեկտրական էներգիայի սալդո-փոխհոսքերի ժամային շեղումների կարգավորման նպատակով կնքվող պայմանագրում։
89. Շեղումների կարգավորման պայմանագրի էական պայմաններն են՝
ա) պայմանագրի գործողության մեկնարկի ամսաթիվը.
բ) պայմանագրի գործողության ժամկետի և դադարեցման կարգի վերաբերյալ պայմանները.
գ) միջպետական այն հատվածքների ցանկը (նշելով դրանց մեջ ներառված էլեկտրահաղորդման միջպետական գծերը), որոնց նկատմամբ իրականացվում է սույն պայմանագրի շրջանակներում էլեկտրական էներգիայի սալդո-փոխհոսքերի ժամային շեղումների կարգավորումը.
դ) էլեկտրական էներգիայի սալդո-փոխհոսքերի ժամային շեղումների մեծության և արժեքի որոշման կարգը՝ հաշվի առնելով սույն կանոնների 90-98-րդ կետերը.
ե) պայմանագրերի համապատասխան տեսակի համար անդամ պետության քաղաքացիական օրենսդրությամբ նախատեսված այլ էական պայմաններ:
90. Էլեկտրական էներգիայի սալդո-փոխհոսքերի ժամային շեղումների մեծությունները որոշվում են սահմանակից անդամ պետությունների (համակարգային (ցանցային) օպերատորների) կողմից՝ շեղումների կարգավորման պայմանագրերում ներառված միջպետական հատվածքների նկատմամբ՝ միջպետական հատվածքներով էլեկտրական էներգիայի փոխհոսքերի պլանային և փաստացի ժամային արժեքների մասին տեղեկատվության հիման վրա։
Էլեկտրահաղորդման միջպետական գծերով էլեկտրական էներգիայի փոխհոսքերի փաստացի ժամային արժեքները որոշվում են էլեկտրական էներգիայի առևտրային հաշվառման տվյալների հիման վրա: Այն անդամ պետության նկատմամբ, որի էլեկտրաէներգետիկական համակարգն էլեկտրական կապեր ունի մեկ կամ մի քանի անդամ պետությունների էլեկտրաէներգետիկական համակարգի հետ միայն Միության անդամ չհանդիսացող պետության տարածքով անցնող միջպետական էլեկտրահաղորդման գծերի միջոցով, ինչպես նաև այն դեպքում, երբ անդամ պետության էլեկտրաէներգետիկական համակարգն օղակաձև էլեկտրական կապեր ունի երրորդ պետությունների էլեկտրաէներգետիկական համակարգերի հետ, էլեկտրական էներգիայի սալդո-փոխհոսքերի ժամային շեղումների մեծությունը որոշվում է համապատասխան երրորդ պետությունների հետ միջպետական հատվածքների հաշվառման կետերում էլեկտրական էներգիայի առևտրային հաշվառման տվյալների օգտագործմամբ ։
91. Միջպետական հատվածքում հաշվարկային ժամանակահատվածի յուրաքանչյուր ժամի համար էլեկտրական էներգիայի սալդո-փոխհոսքերի ժամային շեղումների մեծությունը որոշվում է որպես էլեկտրական էներգիայի սալդո-փոխհոսքերի փաստացի և պլանային արժեքների հանրահաշվական տարբերություն (հաշվի առնելով նշանը): Նշված մեծության կազմի մեջ առանձացվում են հետևյալ բաղադրիչները.
ա) համապատասխան պայմանագրերի առկայության դեպքում վթարային փոխօգնության ցուցաբերմամբ պայմանավորված բաղադրիչը (տվյալ շեղումները կարգավորվում են վթարային փոխօգնության ցուցաբերման պայմանագրերի շրջանակներում).
բ) համաժամանակյա գոտում անդամ պետությունների էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի տեխնոլոգիական առանձնահատկություններով պայմանավորված բաղադրիչը՝ Էլեկտրական էներգիայի սալդո-փոխհոսքերի թույլատրելի տեխնոլոգիական ժամային շեղումների միջակայքի սահմաններում (տվյալ շեղումները կարգավորվում են շեղումների կարգավորման պայմանագրերի շրջանակներում).
գ) սույն կետի «ա» և «բ» ենթակետերում նշված բաղադրիչներից զատ բաղադրիչը (այսուհետ՝ ժամային այլ շեղումներ) (տվյալ շեղումները կարգավորվում են շեղումների կարգավորման պայմանագրերի շրջանակներում):
92. Էլեկտրական էներգիայի սալդո-փոխհոսքի ժամային շեղման մեծության տարրալուծումը սույն կանոնների 91-րդ կետում նշված բաղադրիչների իրականացվում է հետևյալ դրույթների հիման վրա.
ա) ազատ երկկողմ պայմանագրերով, ժամկետային պայմանագրերով և օր առաջ գործարքներով, էլեկտրական էներգիայի (հզորության) արտառևտրային միջպետական հաղորդման միջոցով (անդամ պետության ներքին էլեկտրաէներգետիկական շուկայում կնքված՝ էլեկտրական էներգիայի առուվաճառքի պայմանագրով մատակարարումն ապահովելու նպատակով, այն դեպքում, երբ դա իրականացվում է տարբեր միջպետական հատվածքներով), էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդման և երրորդ պետություններ (երրորդ պետություններից) էլեկտրական էներգիայի մատակարարման համար հաշվարկային ժամանակահատվածի յուրաքանչյուր ժամի էլեկտրական էներգիայի մատակարարման փաստացի ժամային ծավալներն ընդունվում են էլեկտրական էներգիայի սալդո-փոխհոսքի օրական ժամային ժամանակացույցում հաշվառված համապատասխան պլանային արժեքներին հավասար՝ անկախ էլեկտրահաղորդման միջպետական գծերով փոխադրված էլեկտրական էներգիայի ծավալների որոշման նպատակով համակարգային (ցանցային) օպերատորների կողմից օգտագործվող առևտրային հաշվառքի սարքերի փաստացի ցուցմունքներից.
բ) անդամ պետության ներքին էլեկտրաէներգետիկական շուկայի գործունեությունն ապահովելու նպատակով սահմանակից անդամ պետության էլեկտրաէներգետիկական համակարգի միջոցով իրականացվող էլեկտրական էներգիայի (հզորության) արտառևտրային միջպետական հաղորդման փաստացի ժամային ծավալները, եթե այն իրականացվում է տարբեր միջպետական հատվածքներով, որոշվում են էլեկտրական էներգիայի (հզորության) արտառևտրային միջպետական հաղորդման համապատասխան պայմանագրերի համաձայն.
գ) վթարային փոխօգնության ցուցաբերման ծավալներն ընդունվում են համապատասխան անդամ պետությունների համակարգային օպերատորների կողմից համաձայնեցված համապատասխան արժեքներին հավասար.
դ) համաժամանակյա գոտում անդամ պետությունների էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի տեխնոլոգիական առանձնահատկություններով պայմանավորված էլեկտրական էներգիայի սալդո-փոխհոսքի ժամային շեղումների ծավալները համապատասխան ժամին ընդունվում են հետևյալ արժեքներից նվազագույն մոդուլին հավասար.
այդ ժամին ժամային շեղման մեծության և սույն կետի «բ» և «գ» ենթակետերում նշված բաղադրիչների գումարի հանրահաշվական տարբերությունը.
էլեկտրական էներգիայի սալդո-փոխհոսքերի թույլատրելի տեխնոլոգիական ժամային շեղումների միջակայքի համաձայնեցված առավելագույն արժեքը՝ փոխհոսքի համապատասխան ուղղությամբ.
ե) սույն կետի «ա» - «դ» ենթակետերում նշված բաղադրիչների հետ չկապված այլ ժամային շեղումների ծավալներն ընդունվում են այդ ժամին ժամային շեղման մեծության և սույն կետի «գ» և «դ» ենթակետերում նշված բաղադրիչների գումարի հանրահաշվական տարբերությանը հավասար:
93. Սույն բաժնի կիրառման նպատակով դեպի անդամ պետության էլեկտրաէներգետիկական համակարգ էլեկտրական էներգիայի փոխհոսքի ուղղությունն ընդունվում է դրական նշանով, իսկ անդամ պետության էլեկտրաէներգետիկական համակարգից էլեկտրական էներգիայի փոխհոսքի ուղղությունն ընդունվում է բացասական նշանով։
94. Սույն կանոնների 91-րդ կետում նշված՝ էլեկտրական էներգիայի սալդո-փոխհոսքերի և դրանց բաղադրիչների ժամային շեղումների մեծությունների մասին տեղեկատվությունը ներկայացվում է անդամ պետության այն կազմակերպության համակարգային (ցանցային) օպերատորի կողմից, որը լիազորված է կարգավորելու այդ անդամ պետության էլեկտրական էներգիայի սալդո-փոխհոսքերի շեղումները։ Օրվա յուրաքանչյուր ժամի յուրաքանչյուր միջպետական հատվածքով շեղումների փոխհատուցման մասով պարտավորությունների և պահանջների չափերը որոշելու նպատակով նշված տեղեկատվության փոխանակումը շեղումների կարգավորմանը լիազորված կազմակերպությունների միջև իրականացվում է շեղումների կարգավորման պայմանագրով սահմանված ժամկետներում:
95. Սահմանակից անդամ պետությունների էլեկտրաէներգետիկական համակարգերի միջև առանձնացված Էլեկտրական կապերի առկայության դեպքում կարող են առանձնացվել մի քանի միջպետական հատվածքներ, որոնցում իրականացվում են էլեկտրական էներգիայի փոխհոսքերի՝ մյուս հատվածքներից անկախ պլանավորումն ու կառավարումը: Այդ դեպքում էլեկտրական էներգիայի սալդո-փոխհոսքերի շեղումների մեծությունները որոշվում են յուրաքանչյուր միջպետական հատվածքում, եթե շեղումների կարգավորման պայմանագրի կողմերը չեն պայմանավորվել այլ բանի մասին։
96. Սույն կանոնների 92-րդ կետի «դ» և «ե» ենթակետերում նշված ժամային շեղումների արժեքները սահմանում են շեղումների կարգավորման պայմանագրի կողմերը՝ էներգահամակարգերի զուգահեռ (համատեղ) աշխատանքի մասին միջկառավարական համաձայնագրերի և այլ միջկառավարական համաձայնագրերի դրույթների հիման վրա, որոնք հաշվի են առնում հետևյալ սկզբունքները.
ա) սույն կանոնների 92-րդ կետի «դ» ենթակետում նշված շեղումների արժեքի հաշվարկը որոշվում է՝ ելնելով էլեկտրական էներգիայի ինչպես գնման, այնպես էլ վաճառքի գնի հավասարությունից՝ էլեկտրական էներգիայի սալդո-փոխհոսքերի թույլատրելի տեխնոլոգիական ժամային շեղումների միջակայքում, որը սահմանված է զուգահեռ աշխատանքի մասին երկկողմ համաձայնագրերում՝ հաշվի առնելով դրա որոշման՝ կողմերի համաձայնեցված մեթոդաբանությունը, որն ապահովում է անդամ պետությունների էլեկտրաէներգետիկական համակարգերի աշխատանքի հուսալիությունը և զուգահեռ աշխատանքի հետագա զարգացումը.
բ) սույն կանոնների 92-րդ կետի «ե» ենթակետում նշված շեղումների արժեքի հաշվարկը պետք է իրականացվի՝ ելնելով էլեկտրական էներգիայի ներքին ազգային շուկաների սուբյեկտներին այն հիմնավորված ծախսերը փոխհատուցելու անհրաժեշտությունից, որոնք նրանք կրում են էլեկտրական էներգիայի ազգային շուկայում համակարգի հավասարակշռման հարաբերություններին մասնակցելու արդյունքում։
97. Հաշվարկում օգտագործվող՝ ժամային շեղումների փոխհատուցման նպատակով շեղումների կարգավորմանը լիազորված կազմակերպության կողմից գնված կամ վաճառված էլեկտրական էներգիայի արժեքի քանակական և գնային պարամետրերը, ինչպես նաև էլեկտրաէներգետիկական ներքին մեծածախ շուկայում էլեկտրական էներգիայի շրջանառությանը մասնակցությունն ապահովող՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան պարտադիր այլ ծառայություններ հաստատվում են համապատասխան անդամ պետության առևտրային և տեխնոլոգիական ենթակառուցվածքի կազմակերպությունների հաշվետու փաստաթղթերով։
98. Շեղումների կարգավորման երկկողմ պայմանագրերով պարտավորությունների և պահանջների չափը որոշվում է հաշվարկային ժամանակահատվածի ավարտից հետո:
VII. Եզրափակիչ դրույթներ
99. Անդամ պետությունների համակարգային (ցանցային) օպերատորները, հաշվի առնելով անդամ պետությունների էներգետիկ անվտանգության ապահովման անհրաժեշտությունը, իրավունք ունեն կնքելու երկկողմ և բազմակողմ համաձայնագրեր (ընդունել դրույթներ, հրահանգներ), որոնք կարգավորում են Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի գործունեության տեխնիկական հարցերը, ներառյալ՝ օպերատիվ-կարգավարական կառավարման, էլեկտրաէներգետիկական համակարգերի աշխատանքի կայունության, համակարգված պլանավորման և դրա տարածաշրջանային համակարգողի գործառույթների սահմանման հարցերը, ինչպես նաև Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի գործունեության նպատակներին չհակասող մասով կիրառելու նախկինում կնքված համաձայնագրերը, այդ թվում՝ երրորդ պետությունների էներգահամակարգերի համակարգային (ցանցային) օպերատորների հետ, և նախկինում ընդունված դրույթներն ու հրահանգները։
Այն դեպքում, երբ երկու և ավելի անդամ պետությունների համակարգային (ցանցային) օպերատորների, այդ թվում՝ երրորդ պետությունների համակարգային (ցանցային) օպերատորների միջև կնքվել է այդ օպերատորներից մեկի կողմից սույն կանոններով նախատեսված գործողությունների իրականացում նախատեսող համաձայնագիր, ապա անդամ պետություններից մեկի համակարգային (ցանցային) օպերատորն այլ անդամ պետության համակարգային (ցանցային) օպերատորին կարող է լիազորել այդ գործողությունների կատարմանը, այդ թվում՝ տեղեկատվության փոխանակման կանոններին համապատասխան գրանցողին տեղեկատվության տրամադրմանը:
100. Սույն կանոնների կատարման նկատմամբ հսկողությունն իրականացվում է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին և անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։
Անդամ պետության օրենսդրությանը համապատասխան բնական մենաշնորհի սուբյեկտ հանդիսացող՝ Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ենթակառուցվածքային կազմակերպության կողմից սույն կանոնների խախտումն առաջացնում է այդ անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվությունը։
Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ենթակառուցվածքային կազմակերպության կողմից սույն կանոնները չպահպանելը, որի արդյունքը Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների իրավունքների և օրինական շահերի խախտումն է, հանգեցնում է այն անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվությանը, որի տարածքում գրանցված է Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ենթակառուցվածքային կազմակերպությունը, ինչպես նաև միանալու մասին պայմանագրով նախատեսված պատասխանատվությանը։
Գրանցողի կողմից Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում սույն կանոններով և միանալու պայմանագրով նախատեսված գործառույթների (պարտականությունների) կատարումը վերահսկում է էներգետիկայի ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազոր մարմինների ղեկավարների խորհուրդը, որը ստեղծվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2022 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 19 որոշմամբ՝ Ղեկավարների խորհրդի մասին հիմնադրույթին համապատասխան:
Սույն կանոններով և միանալու մասին պայմանագրով նախատեսված գործառույթները (պարտականությունները) գրանցողի կողմից չկատարվելու մասին վկայող հանգամանքների առաջացման դեպքում Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտներն իրավունք ունեն դիմելու էներգետիկայի ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազոր մարմինների ղեկավարների խորհրդին:
Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ենթակառուցվածքային կազմակերպության կողմից Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում մրցակցության կանխմանը, սահմանափակմանը կամ վերացմանն ուղղված գործողությունների կատարումը հանգեցնում է այն անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվությանը, որի տարածքում գրանցված է այդ կազմակերպությունը, կամ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով նախատեսված պատասխանատվությանը։
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում էլեկտրական էներգիայի փոխադարձ առևտրի կանոնների |
ՑԱՆԿ
միջպետական այն հատվածքների, որոնցում իրականացվում է Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում էլեկտրական էներգիայի առևտուրը
Միջպետական հատվածքը |
Միջպետական հատվածքի մեջ մտնող էլեկտրահաղորդման միջպետական գծերը |
Հայաստանի Հանրապետություն-Ռուսաստանի Դաշնություն |
Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի միջև պետական սահմանները հատող՝ 500 կՎ լարմամբ էլեկտրահաղորդման միջպետական գծեր |
Բելառուսի Հանրապետություն-Ռուսաստանի Դաշնություն (առևտրային) |
Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Լատվիայի, Ռուսաստանի Դաշնության և Էստոնիայի, Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև պետական սահմանները հատող՝ լարման բոլոր դասերի էլեկտրահաղորդման միջպետական գծեր (ինչպես միմյանց, այնպես էլ Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության էներգահամակարգերի հետ նշված երկրների էներգահամակարգեր համաժամանակյա աշխատանքի պայմանով) |
Բելառուսի Հանրապետություն-Ռուսաստանի Դաշնություն (շեղումների կարգավորում) |
Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության և Լիտվայի, Բելառուսի Հանրապետության և Ուկրաինայի միջև պետական սահմանները հատող՝ լարման բոլոր դասերի էլեկտրահաղորդման միջպետական գծեր (ինչպես միմյանց, այնպես էլ Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության էներգահամակարգերի հետ նշված երկրների էներգահամակարգեր համաժամանակյա աշխատանքի պայմանով) |
Ղազախստանի Հանրապետություն (արևմուտք)-Ռուսաստանի Դաշնություն |
Ղազախստանի Հանրապետության (Արևմտաղազախստանյան մարզ) և Ռուսաստանի Դաշնության (Սամարայի և Սարատովի մարզեր) միջև պետական սահմանները հատող՝ 220 կՎ և բարձր լարման էլեկտրահաղորդման միջպետական գծեր |
Ղազախստանի Հանրապետություն (հյուսիս)-Ռուսաստանի Դաշնություն |
Ղազախստանի Հանրապետության (Ակտյուբինսկի, Արևելաղազախստանյան, Կոստանայի, Պավլոդարի և Հյուսիս-ղազախստանյան մարզեր) և Ռուսաստանի Դաշնության (Ալթայի երկրամաս, Կուրգանի, Օմսկի, Օրենբուրգի և Չելյաբինսկի մարզեր) միջև պետական սահմանները հատող՝ 220 կՎ և բարձր լարման էլեկտրահաղորդման միջպետական գծեր |
Ղազախստանի Հանրապետություն-Ղրղզստանի Հանրապետություն |
Ղազախստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության միջև պետական սահմանները հատող՝ լարման բոլոր դասերի էլեկտրահաղորդման միջպետական գծեր |
«Փակուղային հատվածքներ» Ղազախստանի Հանրապետություն-Ռուսաստանի Դաշնություն |
Մինկուլ ԵԿ-ի և Վալիխանովո ԵԿ-ի միջև 220 կՎ լարման էլեկտրահաղորդման միջպետական գծեր, ինչպես նաև Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև պետական սահմանները հատող՝ 110 կՎ և ցածր լարման էլեկտրահաղորդման միջպետական գծերը |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 օգոստոսի 2024 թվական: