ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 օգոստոսի 2024 թվականի N 1216-Ա
ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԻ ՇԱՐՔ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-Ի N 1104-Ա, 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի N 1207-Ա, 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի N 1190-Ա ԵՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2204-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 36-րդ հոդվածի 6-րդ մասի և հիմք ընդունելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 6-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Դադարեցնել սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունենալու համար՝
1) Մալխաս Բիմբաշի Ամոյանին (ծնվ.՝ 22.01.1999 թ., քաղ. Երևան, Քրիստափորի 154/2, Երևանի թիվ 2 ԶԿ) տրված տարկետումը՝ դիմումի հիման վրա.
2) Գևորգ Վարդանեսի Թադևոսյանին (ծնվ.՝ 21.08.1999 թ., ՀՀ Արմավիրի մարզ, գ. Խորոնք, Գարեգին Նժդեհի փ., տ. 37, Արմավիրի մարզի 2 ԶԿ) տրված տարկետումը՝ դիմումի հիման վրա.
3) Մանվել Արծվիկի Խնձրցյանին (ծնվ.՝ 26.01.2001 թ., ՀՀ Շիրակի մարզ, գ. Ազատան, 1 փ., տ. 126, Շիրակի մարզի ԶԿ) տրված տարկետումը՝ դիմումի հիման վրա.
4) Արման Արսենի Անդրեասյանին (ծնվ.՝ 27.12.1999 թ., ՀՀ Արարատի մարզ, գ. Մխչյան, փ. 3, տ. 33, Արարատի մարզի ԶԿ) տրված տարկետումը՝ դիմումի հիման վրա.
5) Վազգեն Արմենի Թևանյանին (ծնվ.՝ 27.10.1999 թ., ՀՀ Արարատի մարզ, գ. Փոքր Վեդի, Մ. Մաշտոցի փ., տ. 1, Արարատի մարզի ԶԿ) տրված տարկետումը՝ դիմումի հիման վրա.
6) Արսեն Կարենի Հարությունյանին (ծնվ.՝ 22.11.1999 թ., ՀՀ Արարատի մարզ, Մարմարաշեն, Երևան-Արտաշատ խճղ., տ. 11, Մասիսի ԶԿ) տրված տարկետումը՝ դիմումի հիման վրա.
7) Վիգեն Գագիկի Նազարյանին (ծնվ.՝ 23.12.2003 թ., ՀՀ Արարատի մարզ, Գեղակերտ փ. 22, տ. 12, Արարատի ԶԿ) տրված տարկետումը՝ դիմումի հիման վրա:
2. Ուժը կորցրած ճանաչել՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հուլիսի 18-ի «Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2024 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» N 1104-Ա որոշման N 3 հավելվածի 1-ին կետը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 20-ի «Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2024 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» N 1207-Ա որոշման 3-րդ կետի 8-րդ և 14-րդ ենթակետերը.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 22-ի «Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» N 1190-Ա որոշման N 1 հավելվածի 8-րդ, 9-րդ և 10-րդ կետերը.
4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 30-ի «Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մասին» N 2204-Ա որոշման N 1 հավելվածի 9-րդ կետը:
Հայաստանի Հանրապետության |
Մ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
Երևան |
08.08.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|