Գլխավոր տեղեկություն
Համար
N 1229-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.08.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.08.05-2024.08.18 Պաշտոնական հրապարակման օրը 09.08.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.08.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
08.08.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 օգոստոսի 2024 թվականի N 1229-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն, 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 670-Ն, 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 635-Ն, 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի N 141-Ն, 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 1179-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի և 34-րդ հոդվածի 1-ին մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 665-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) որոշման N 1 հավելվածում՝

ա․ 5.5-րդ կետում «մարտի 11-ն» բառերը փոխարինել «հունիսի 1-ը ներառյալ» բառերով,

բ․ 69.2-րդ կետը «մահացել է» բառերից հետո լրացնել «2023 թվականի սեպտեմբերի 19-ից» բառերով,

գ․ 72.2-րդ կետից հանել «, եթե կենսաթոշակառուն չի մահացել» բառերը․

2) որոշման N 19 հավելվածում՝

ա. 6-րդ և 12-րդ կետերում «հունիսի 1-ը» բառերը փոխարինել «սեպտեմբերի 30-ը ներառյալ,» բառերով,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 14.1-ին կետով.

«14.1. Սույն կարգի 5-րդ կետի կամ սույն կարգի 6-րդ կետի համաձայն՝ 2024 թվականի հունիսի 1-ից մինչև 2024 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ ներկայացված դիմումի հիման վրա կենսաթոշակը նշանակելիս օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ կետերով սահմանված ժամկետները հաշվարկվում են 2024 թվականի հունիսի 30-ից, բայց դիմումը ներկայացնելու օրվանից ոչ շուտ։ Ընդ որում, կենսաթոշակը, բացառությամբ առկա (ցերեկային) ուսուցմամբ ուսումնական հաստատությունում սովորող անձին նշանակված կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի, նշանակվում է կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվանից, բայց 2023 թվականի հոկտեմբերի 1-ից ոչ շուտ։ Եթե առկա (ցերեկային) ուսուցմամբ ուսումնական հաստատությունում սովորող անձին նշանակված` կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակի բազայի տվյալներով 2023 թվականի հուլիսի 1-ից հետո ենթակա է վերականգնման ուսման մասին ուսումնական հաստատության՝ համապատասխան ժամանակահատվածի վերաբերյալ տեղեկանքի հիման վրա և դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են մինչև 2024 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ, ապա կենսաթոշակը նշանակվում է 2023 թվականի հուլիսի 1-ից, բայց ոչ շուտ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվանից։ Ընդ որում, կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը 2024 թվականի հուլիսի 1-ից մինչև 2024 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ ներկայացվելու դեպքում կենսաթոշակը նշանակվում և վճարվում է 2023 թվականի հուլիսի 1-ից մինչև 2024 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի՝ այդ տեսակի կենսաթոշակի իրավունք ունենալու ժամանակահատվածի համար։ Այս դեպքում կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը 2024 թվականի հուլիսի 1-ից վերականգնվում է օրենքով սահմանված կարգով։»,

գ․ 15-րդ կետում «հունիսի 1-ին» բառերը փոխարինել «հոկտեմբերի 1-ին» բառերով, իսկ «սահմանված ժամկետներում» բառերից հետո լրացնել «, իսկ հաշմանդամության կենսաթոշակի դեպքում հաշվի են առնվում նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման N 1 հավելվածի 11-րդ կետով սահմանված ժամկետները։» բառերով,

դ. 17-րդ կետից հանել վերջին նախադասությունը,

ե․ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 17.1-ին կետով.

«17.1. Եթե ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականը կենսաթոշակի իրավունքը ձեռք է բերել (այդ թվում՝ կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացել է) 2023 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2024 թվականի հունիսի 1-ը ներառյալ ժամանակահատվածում, ապա 2024 թվականի հունիսի 1-ից մինչև 2024 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ ներկայացված դիմումի հիման վրա կենսաթոշակը նշանակելիս օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ կետերով սահմանված ժամկետները հաշվարկվում են 2024 թվականի հունիսի 30-ից, բայց դիմումը ներկայացնելու օրվանից ոչ շուտ։ Ընդ որում, կենսաթոշակը նշանակվում է կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվանից, բայց 2023 թվականի հոկտեմբերի 1-ից ոչ շուտ։ 2024 թվականի հոկտեմբերի 1-ին և դրանից հետո դիմելու դեպքում կենսաթոշակը նշանակվում է օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ կետերով սահմանված ժամկետներում։»,

զ․ 18-րդ կետից հանել վերջին նախադասությունը,

է. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 18.1-ին կետով.

«18.1. Սույն կարգի 18-րդ կետում նշված դեպքում, եթե հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու մասին որոշման (վարչական ակտի) «Գնահատման ամսաթիվը» մասի «սկիզբ» տողում նշված ամսաթիվը 2023 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2024 թվականի հունիսի 1-ը ներառյալ ժամանակահատվածում է, ապա 2024 թվականի հունիսի 1-ից մինչև 2024 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ ներկայացված դիմումի հիման վրա կենսաթոշակը նշանակելիս հաշմանդամություն սահմանելու օրը համարվում է «սկիզբ» տողում նշված ամսաթիվը, բայց ոչ շուտ, քան 2023 թվականի հոկտեմբերի 1-ը, իսկ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված եռամսյա ժամկետը հաշվարկվում է «Գնահատման ամսաթիվը» մասի «ավարտ» տողում նշված ամսաթվից, բայց ոչ շուտ 2024 թվականի հունիսի 30-ից։ 2024 թվականի հոկտեմբերի 1-ին և դրանից հետո դիմելու դեպքում հաշմանդամության կենսաթոշակը նշանակվում է օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված ժամկետներում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման N 1 հավելվածի 11-րդ կետով սահմանված ժամկետների հաշվառմամբ։»։

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունիսի 26-ի «Ծերության նպաստը, հաշմանդամության նպաստը, կերակրողին կորցնելու դեպքում նպաստը, ինչպես նաև ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացող անձի մահվան դեպքում թաղման նպաստը նշանակելու և վճարելու կարգը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հաստատելու մասին» N 635-Ն որոշման՝

1) N 1 հավելվածում՝

ա. 5.1-ին կետի 2-րդ ենթակետից հանել «, իսկ 2024 թվականի հունիսի 1-ին և դրանից հետո դիմելու դեպքում` նպաստը նշանակվում է օրենքի 32.1-ին հոդվածով սահմանված ժամկետներում» բառերը,

բ. 5.1-ին կետի 3-րդ ենթակետից հանել «։ 2024 թվականի հունիսի 1-ից հետո դիմելու դեպքում հաշմանդամության նպաստ նշանակվում է օրենքի 32.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում` սույն կարգի 11-րդ կետով սահմանված ժամկետների հաշվառմամբ» բառերը,

գ. 5.1-ին կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«4) եթե առկա (ցերեկային) ուսուցմամբ ուսումնական հաստատությունում սովորող անձին նշանակված` կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակի բազայի տվյալներով 2023 թվականի հուլիսի 1-ից հետո ենթակա է վերականգնման ուսման մասին ուսումնական հաստատության՝ համապատասխան ժամանակահատվածի վերաբերյալ տեղեկանքի հիման վրա և դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են մինչև 2024 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ, ապա կերակրողին կորցնելու դեպքում նպաստը նշանակվում է 2023 թվականի հուլիսի 1-ից, բայց ոչ շուտ կերակրողին կորցնելու դեպքում նպաստի իրավունք ձեռք բերելու օրվանից։ Ընդ որում, նպաստ նշանակելու դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը 2024 թվականի հուլիսի 1-ից մինչև 2024 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ ներկայացվելու դեպքում նպաստը նշանակվում և վճարվում է 2023 թվականի հուլիսի 1-ից մինչև 2024 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի՝ այդ տեսակի նպաստի իրավունք ունենալու ժամանակահատվածի համար։ Այս դեպքում կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը 2024 թվականի հուլիսի 1-ից վերականգնվում է օրենքով սահմանված կարգով․»,

դ․ 5.1-ին կետի 4-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ և 6-րդ ենթակետերով.

«5) բացառությամբ սույն կետի 4-րդ և 6-րդ ենթակետերում նշված դեպքերի՝ 2024 թվականի հունիսի 1-ից մինչև 2024 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ ներկայացված դիմումի հիման վրա նպաստը նշանակելիս օրենքի 32.1-ին հոդվածի 1-ին, 3-րդ, 3.1-ին մասերով սահմանված ժամկետները հաշվարկվում են 2024 թվականի հունիսի 30-ից, բայց դիմումը ներկայացնելու օրվանից ոչ շուտ։ Ընդ որում, նպաստը նշանակվում է նպաստի իրավունք ձեռք բերելու օրվանից, բայց 2023 թվականի հոկտեմբերի 1-ից ոչ շուտ․

6) սույն կետի 3-րդ ենթակետում նշված դեպքում, եթե հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու մասին որոշման (վարչական ակտի) «Գնահատման ամսաթիվը» մասի «սկիզբ» տողում նշված ամսաթիվը 2023 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2024 թվականի հունիսի 1-ը ներառյալ ժամանակահատվածում է, ապա 2024 թվականի հունիսի 1-ից մինչև 2024 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ ներկայացված դիմումի հիման վրա նպաստը նշանակելիս հաշմանդամություն սահմանելու օրը համարվում է «սկիզբ» տողում նշված ամսաթիվը, բայց ոչ շուտ, քան 2023 թվականի հոկտեմբերի 1-ը, իսկ օրենքի 32.1-ին հոդվածի 2-րդ մասում նշված եռամսյա ժամկետը հաշվարկվում է «Գնահատման ամսաթիվը» մասի «ավարտ» տողում նշված ամսաթվից, բայց ոչ շուտ, քան 2024 թվականի հունիսի 30-ից։»,

ե. 5.2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ․

«2024 թվականի հոկտեմբերի 1-ին և դրանից հետո դիմելու դեպքում նպաստը նշանակվում է օրենքի 32.1-ին հոդվածով սահմանված ժամկետներում, իսկ հաշմանդամության նպաստի դեպքում հաշվի են առնվում նաև սույն կարգի 11-րդ կետով սահմանված ժամկետները։»,

զ․ 5.3-րդ կետում «հունիսի 1-ը» բառերը փոխարինել «սեպտեմբերի 30-ը ներառյալ» բառերով,

է․ 5.4-րդ կետում «2023 թվականի մարտի 11-ն» բառերը փոխարինել «2024 թվականի հունիսի 1-ը ներառյալ» բառերով, իսկ «2-4-րդ» բառերը՝ «2-6-րդ» բառերով։

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի չափերը, պարգևավճար նշանակելու և վճարելու կարգը, պարգևավճար նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 668-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 141-Ն որոշման հավելվածի 34-րդ կետի 5.1-ին ենթակետը «տեղեկանքը» բառից հետո լրացնել «, Լեռնային Ղարաբաղի տարածքում մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակը հաստատող վկայականը» բառերով։

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 8-ի «Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» N 1179-Ն որոշման N 1 հավելվածի՝

1) 3-րդ կետի 4-րդ ենթակետում «։» կետադրական նշանը փոխարինել «․» կետադրական նշանով և լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ ենթակետով.

«5) Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շահառուին կամ ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստական շահառուին, եթե նրան ժամանակավոր անաշխատունակության թերթիկը տրամադրվել է (ժամանակավոր անաշխատունակության թերթիկը բացվել է) կամ երեխան ծնվել է 2023 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2024 օգոստոսի 1-ը ընկած ժամանակահատվածում և մայրության նպաստ նշանակելու համար դիմումը ներկայացվել է սույն կետի 3-րդ, 4-րդ ենթակետերում նշված ժամկետներում կամ այդ ժամկետներից հետո, սակայն 2024 թվականի օգոստոսի 1-ից հաշված՝ 140 օրվա ընթացքում:»,

2) 4.1-ին կետը «չի նշանակվել» բառերից հետո լրացնել «կամ ներկայացվել է ժամանակավոր անաշխատունակության թերթիկը» բառերով,

3) 11-րդ կետի 4-րդ ենթակետից հանել «իսկ» բառը և ենթակետը «դեկտեմբերի 11-ից» բառերից հետո լրացնել «, իսկ 5-րդ ենթակետում նշված դեպքում 140-օրյա ժամանակահատվածը հաշվարկվում է 2024 թվականի օգոստոսի 1-ից» բառերով։

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Կենսաթոշակ վճարելու կարգը հաստատելու մասին» N 670-Ն որոշման N 1 հավելվածի 8.6-րդ կետում՝

1) «հունիսի 1-ը» բառերը փոխարինել «սեպտեմբերի 30-ը ներառյալ» բառերով․

2) «ամիսը» բառից առաջ լրացնել «, իսկ սույն կետի 3-րդ ենթակետում նշված դեպքում՝ 2023 թվականի նոյեմբեր» բառերով,

3) 3-րդ ենթակետը «մուտք գործելու» բառերից հետո լրացնել «կամ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին 100000 դրամ միանվագ դրամական սոցիալական աջակցության միջոցառման շահառու լինելու» բառերով։

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2024 թվականի հունիսի 1-ին և դրանից հետո ծագած հարաբերությունների վրա։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

08.08.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 օգոստոսի 2024 թվական: