ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 2814-Ա |
«25» հուլիսի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևանի քաղաքապետարան հասցեագրված Ավետիս Գինոսյանի 2024 թվականի հունիսի 25-ի թիվ Դ-80933-24 դիմումի հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներին համապատասխան իրականացվում է վարչարարություն:
Իրականացվող վարչարարության շրջանակներում 2024 թվականի հունիսի 25- ի թիվ Դ-80933-24 դիմումով ներկայացված պահանջի քննարկման նպատակով 2024 թվականի հուլիսի 15-ին հրավիրվել են լսումներ:
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի հայտնած տեղեկատվության համաձայն՝ Նոր Նորք վարչական շրջանի Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի և «Հայկական բարեգործական ընդհանուր միության Նորքի հայորդյաց տուն» պետական ոչ առևտրային կազմակերպության տարածքում քաղաքացի Ավետիս Գինոսյանին պատկանող «Mitsubishi outlander» մակնիշի 17 IY 117 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա 2024 թվականի մայիսի 16-ին ուժեղ քամուց կոտրվել և ընկել է կիսաչոր բարդու՝ կենսունակ ճյուղ:
2024 թվականի հուլիսի 15-ի կայացած լսումներին մասնակցած Ավետիս Գինոսյանն ի թիվս այլ փաստարկների՝ հայտնել է, որ իր ունեցած տեղեկատվության համաձայն՝ Նորքի Հայորդաց տան տնօրենի դիմումի արդյունքում 10-15 օր առաջ համապատասխան թույլտվության հիման վրա խնդրո առարկա չորացած ծառը հատվել է:
Ավետիս Գինոսյանի հայտնած փաստերի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել ստանալ լրացուցիչ տեղեկատվություն, որի նպատակով թիվ Ն/40504-24 գրությամբ հարցում է ուղղվել իրավասու մարմնին, ում կողմից նշված հարցումը հասցեագրվել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենին:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի համաձայն՝ վարչական վարույթի ժամկետը կարող է երկարաձգվել, եթե փոխօգնության կարգով միջոցներ ձեռնարկելու համար անհրաժեշտ է ավելի երկար ժամանակ, քան վարչական վարույթի համար օրենքով սահմանված ժամկետի ավարտը:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ պարբերության համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասի «գ» և «դ» կետերով նախատեսված դեպքերում վարչական վարույթի ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 30 օր ժամկետով:
Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով, որ փոխօգնության կարգով հայցված տեղեկատվությունը դեռևս չի ստացվել և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 47-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով.
ՈՐՈՇԵՑԻ
1․ Ավետիս Գինոսյանի 2024 թվականի հունիսի 25-ի թիվ Դ-80933-24 դիմումի հիման վրա իրականացվող վարչարարության ժամկետը երկարաձգել մինչև 2024 թվականի օգոստոսի 20-ը ներառյալ:
2. Սույն որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
|
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|