ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
| 12 հունիս 2023 թ. | N 2930-Ա | 
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ (ԴԵՂԱՏՈՒՆ (ԴԵՂԵՐ ՉՊԱՏՐԱՍՏՈՂ)), ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ, ԴԵՂԵՐԻ ՄԵԾԱԾԱԽ ԻՐԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ հոդվածի 1-ին մասը, 43-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի 2-րդ, 3-րդ, 6-րդ ենթակետերը, Առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի դրական եզրակացությունը, հաշվի առնելով, որ հրամանում նշված անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների դեղատնային գործունեության, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու, դեղերի մեծածախ իրացման լիցենզիաներ գործունեության իրականացման լիցենզիաներ ստանալու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են «Լիցենզավորման մասին» օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման պահանջներին`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Բավարարել դեղատնային գործունեություն (դեղատուն (դեղեր չպատրաստող)), բժշկական օգնություն և սպասարկում, դեղերի մեծածախ իրականացնելու լիցենզիաներ տրամադրելու վերաբերյալ Առողջապահության նախարարություն ներկայացված հայտերը` հատկացնելով լիցենզիաներ հետևյալ հայտատուներին.
| 1) «ՀԵԼԹԻ ՎԵՅ» սահմանափակ  | դեղերի մեծածախ իրացում | 
| 2) «ԽՆԿՈՒՀԻ ՂՈՒԿԱՍՅԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն | դեղատնային գործունեություն դեղատուն (դեղեր չպատրաստող) | 
| 3) ՆԻԿՈԼԱՅ ՍԵՐՈԲՅԱՆ անհատ ձեռնարկատեր | դեղատնային գործունեություն | 
| 4) «ԿԱՌԼԵՆ ԵՍԱՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» փակ բաժնետիրական ընկերություն | բժշկական օգնություն և սպասարկում | 
| 5) «ԹԻՎ 19 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» փակ բաժնետիրական ընկերություն | բժշկական օգնություն և սպասարկում | 
| 6) «ՈՒԻԳՄՈՐ ԳՐՈՒՓ» փակ բաժնետիրական ընկերություն | բժշկական օգնություն և սպասարկում | 
| 7) «ԱՊ ԳԼՈԲԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն | բժշկական օգնություն և սպասարկում | 
| 8) «ԴՈԿՏՈՐ ԼԱԲ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն | բժշկական օգնություն և սպասարկում | 
| 9) «ՍՈԳՈՅԱՆՍ ՖԵՄԻԼԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն | բժշկական օգնություն և սպասարկում | 
| 10) «ՄԱՆԱՍՅԱՆ ԷՍԹԵՏԻԿԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն | բժշկական օգնություն և սպասարկում | 
| 11) ԱՐՏՅՈՄ ՂԱԶԱՐՅԱՆ անհատ ձեռնարկատեր | բժշկական օգնություն և սպասարկում | 
| 12) ԱՐԱՅԻԿ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ անհատ ձեռնարկատեր | բժշկական օգնություն և սպասարկում | 
| 13) ԱՆՆԱ ՊՈՂՈՍՅԱՆ անհատ ձեռնարկատեր | բժշկական օգնություն և սպասարկում | 
2. Վերոնշյալ անհատ ձեռնարկատերերից և իրավաբանական անձանցից յուրաքանչյուրին Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման համաձայն լիցենզիան տրամադրել հայտը բավարարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում օրենքով սահմանված պետական տուրքը վճարելու դեպքում, իսկ չվճարելու դեպքում այդ հայտերը համարել մերժված:
3. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին՝ եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
4. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուներին:
5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից:
6. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտը ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:
| ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ` | Լ. Նանուշյան |