ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 դեկտեմբերի 2023 թվականի |
թիվ 27 |
քաղ. Սանկտ-Պետերբուրգ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 7-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 99 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության կողմից միջազգային համագործակցության իրականացման կարգի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
Հաստատել կից ներկայացվող՝ 2024 թվականի համար Եվրասիական տնտեսական միության միջազգային գործունեության հիմնական ուղղությունները:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2023 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 27 որոշմամբ |
ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2024 թվականի համար Եվրասիական տնտեսական միության միջազգային գործունեության
Սույն հիմնական ուղղություններում սահմանվել են 2024 թվականի համար Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) միջազգային գործունեության առանցքային վեկտորներն ու առաջնահերթությունները։
Միության 2024 թվականի միջազգային գործունեությունն ուղղված կլինի «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ Միության մասին պայմանագիր) 4-րդ հոդվածում նշված՝ Միության նպատակներին հասնելուն, այն է՝ Միության անդամ պետությունների տնտեսությունների կայուն զարգացման համար պայմանների ստեղծումը՝ ելնելով դրանց բնակչության կյանքի մակարդակի բարձրացման շահերից, Միության շրջանակներում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատանքային ռեսուրսների միասնական շուկայի ստեղծմանը ձգտելը, ազգային տնտեսությունների բազմակողմանի արդիականացումը, կոոպերացիան և մրցունակության բարձրացումը գլոբալ տնտեսության պայմաններում՝ ուղղված մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների իրագործմանը, համաշխարհային շուկայում Միության և անդամ պետությունների տնտեսական շահերի առաջխաղացումը, Միության մասին պայմանագրով և Միության շրջանակներում միջազգային պայմանագրերով սահմանված իրավասությունների շրջանակներում և ոլորտներում արտաքին գործընկերների և միջազգային միավորումների հետ Միության փոխշահավետ և իրավահավասար համագործակցության կառուցումը՝ հաշվի առնելով ներքին արգելքների վերացումը։
2024 թվականին Միության կողմից միջազգային գործունեություն իրականացվելիս՝ հաշվի առնելով փոփոխվող աշխարհատնտեսական իրավիճակը, առաջնահերթ կլինեն հետևյալ ուղղությունները՝
Միության հետ առևտրատնտեսական համագործակցության զարգացման մեջ շահագրգռված՝ Միության անդամ չհանդիսացող Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մասնակից պետությունների, ինչպես նաև մերձավոր արտասահմանի այլ երկրների հետ փոխգործակցության ակտիվացումը
Միությանը կից դիտորդ պետությունների (այսուհետ՝ դիտորդ պետություններ) հետ արդյունավետ և փոխշահավետ համագործակցության մեխանիզմների զարգացումը
համակարգային երկխոսության զարգացումը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ), Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ՀԱԱՊԱ), ԲՐԻԿՍ երկրների և Կենտրոնական Ասիայի և Մերձավոր Արևելքի այլ շահագրգռված պետությունների և միավորումների հետ՝ տնտեսական համագործակցության ընդլայնման նպատակով՝ Մեծ եվրասիական գործընկերության գաղափարի համատեքստում.
համագործակցության զարգացումը անդամ պետությունների տնտեսական շահերի տեսանկյունից այլ հեռանկարային միջազգային կազմակերպությունների, տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների և երրորդ երկրների հետ, այդ թվում՝ համագործակցության (փոխգործակցության) մասին հուշագրերի, առանձնաշնորհային և ոչ առանձնաշնորհային առևտրային համաձայնագրերի կնքման միջոցով, ինչպես նաև այն արտասահմանյան գործընկերների հետ առևտրատնտեսական փոխգործակցության ինտենսիվացում, որոնց հետ կնքվել են այդ հուշագրերը և առևտրային համաձայնագրերը.
աջակցությունը անդամ պետությունների արտահանման ներուժի իրագործմանը, այդ թվում՝ ապրանքների և ծառայությունների՝ նոր շուկաներ դուրս գալու հաշվին.
եվրասիական տրանսպորտային միջանցքների զարգացումը՝ որպես գլոբալ տրանսպորտային հաղորդակցությունների համակարգի բաղադրիչի, և դրանց համակցումը բազմակողմանի միջազգային նախագծերի հետ.
անդամ պետությունների բիզնեսի համար բարենպաստ պայմանների ստեղծումը արտաքին տնտեսական գործունեություն վարելու մասով՝ ներառյալ առևտրային ընթացակարգերի պարզեցումը և ներքին արգելքների վերացումը․
անդամ պետությունների տարածքներում նոր համատեղ բարձր տեխնոլոգիական արտադրությունների կազմակերպման համար պայմանների ստեղծումը և անդամ պետություններում առաջադեմ տեխնոլոգիաների համատեղ ներդրումը՝ երրորդ երկրներից շահագրգռված գործընկերների հնարավոր ներգրավմամբ։
I. Փոխգործակցություն միջազգային կազմակերպությունների, տարածաշրջանային ինտեգրացիոն և միջպետական միավորումների, երրորդ երկրների հետ՝ համագործակցության առկա մեխանիզմների զարգացման նպատակով
2024 թվականին միջազգային գործունեության բնագավառում Միության հիմնական ջանքերը կենտրոնացված կլինեն համագործակցության արդեն ստեղծված մեխանիզմների զարգացման վրա, այդ թվում՝ կնքված հուշագրերի, հայտարարագրերի և առևտրային համաձայնագրերի շրջանակներում (նշված փաստաթղթերի արդիական ցանկը տեղադրվում է Միության պաշտոնական կայքում), ինչպես նաև նշված փաստաթղթերի իրագործմանն ուղղված պլանների ու ծրագրերի իրականացման վրա՝
դիտորդ պետությունների հետ`
Ուզբեկստանի Հանրապետության, Կուբայի Հանրապետության և Մոլդովայի Հանրապետության հետ, այդ թվում՝ փոխգործակցության մասին հուշագրերի և համատեղ գործողությունների նախագծերի, բիզնես համայնքների միջև երկխոսության ինտենսիվացման և համատեղ աշխատանքային խմբերի փոխգործակցության օրակարգի ընդլայնման շրջանակներում, ինչպես նաև դիտորդ պետությունների հետ առևտրատնտեսական համագործակցության արդյունավետության բարձրացման նպատակով, այդ թվում՝ Միության առանձին կոոպերացիոն և ենթակառուցվածքային նախագծերին դիտորդ պետությունների մասնակցության հնարավորությունը մշակելու միջոցով
միջազգային կազմակերպությունների հետ՝
Միավորված Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) համակարգի կազմակերպությունների, մասնավորապես՝
ՄԱԿ-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ՄԱԿ ԵՏՀ) հետ` անդամ պետությունների փոխադարձ առևտրում խոչընդոտների բացահայտման և վերացման հեռանկարային մեխանիզմների ուսումնասիրման, ինտեգրացիոն միավորումների շրջանակներում տնտեսական համագործակցության ընդհանուր շուկաների և զարգացման ուղիների ստեղծման նպատակով՝ մասնագիտացված նստաշրջաններին խորհրդատվական հիմունքներով մասնակցելու միջոցով անվավոր տրանսպորտային միջոցներին ներկայացվող պահանջների և տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման հսկողության (վերահսկողության) հարցերով՝ ներառյալ նորմատիվային կարգավորման հարցերով ստանդարտացման և համագործակցության ոլորտում քաղաքականության մասով ՄԱԿ ԵՏՀ-ի աշխատանքային խմբի և տրանսպորտային միջոցների ոլորտում կանոնները համաձայնեցնելու նպատակով Համաշխարհային ֆորումի նիստերը, Միության՝ որպես միասնական ինտեգրացիոն միավորման սոցիալ-տնտեսական զարգացման մասին որակյալ վիճակագրական տեղեկատվությունը ներկայացնելու նպատակով՝ գործունեության ժամանակակից սկզբունքների հիման վրա և հաշվի առնելով վիճակագրության ոլորտում միջազգային ստանդարտները, ինչպես նաև միջազգային միջոցառումներին մասնակցելու նպատակով․
Ասիայի և Խաղաղ օվկիանոսի համար ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (ԱԽՏՍՀ) հետ՝ առաջադեմ միջազգային գործելակերպերի ուսումնասիրման և ԱԽՏՍՀ-ի աշխատանքային մարմինների նիստերին, այդ թվում՝ էներգետիկայի և էլեկտրախնայողության ոլորտում Միության փորձի առաջխաղացման մասով Էներգետիկայի հարցերով ԱԽՏՍՀ-ի կոմիտեի նիստին, անդրսահմանային անթուղթ առևտրի ոլորտում առաջադեմ գործելակերպերի ուսումնասիրման նպատակով Առևտրի, ներդրումների, ձեռնարկատիրության և նորարարությունների հարցերով ԱԽՏՍՀ-ի կոմիտեի նիստին, վիճակագրության ոլորտում միջազգային ստանդարտների ուսումնասիրման մասով, ինչպես նաև աշխատանքային միգրացիային վերաբերող հարցերով Վիճակագրության հարցերով ԱԽՏՍՀ-ի կոմիտեի նիստին մասնակցելու նպատակով՝ համատեղ միջազգային միջոցառումներ կազմակերպելու միջոցով
Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի համար ՄԱԿ-ի տնտեսական հանձնաժողովի (ԼԱԿՏՀ) հետ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ կապերի հաստատման նպատակով, այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեության և ծառայությունների առևտրի զարգացման ոլորտում վերլուծական և տեղեկատվական նյութերի փոխանակման և միջոցառումներին փոխադարձ մասնակցության միջոցով, այդ թվում՝ կողմնակի կազմակերպությունների հարթակներում
ՄԱԿ ԵՏՀ-ի, ԱԽՏՍՀ-ի, ԼԱԿՏՀ-ի և այլնի հետ՝ մինչև 2030 թվականը կայուն զարգացման ոլորտում օրակարգի առաջխաղացման և տարածաշրջանային տնտեսական համագործակցության ամրապնդման մասով
ՄԱԿ-ի առևտրի և զարգացման համաժողովի (ՄԱԱԶՀ) հետ՝ ինտեգրացիոն միավորումների միջև երկխոսության թեմատիկայի զարգացման մասով ՄԱԱԶՀ-ի 15-րդ նախարարական կոնֆերանսի (2021 թվականի հոկտեմբերի 3-7) արդյունքներով թարմացված՝ տվյալ կառույցի մանդատի շրջանակներում, որը ներառում է ինտեգրացիոն թեմատիկան․ գլոբալ, տարածաշրջանային և ազգային մակարդակներում ձեռնարկատիրության զարգացման ոլորտում փորձի, ինչպես նաև լավագույն միջազգային գործելակերպերի ուսումնասիրման նպատակով անդամ պետությունների փոխադարձ առևտրի և տնտեսության վրա խոչընդոտների տնտեսական ազդեցության գնահատման, առևտրատնտեսական վեճերի (մեդիացիայի) կարգավորման և լուծման հարցերով հեռանկարային մեխանիզմների բացահայտման հարցերով՝ խոչընդոտների վերացման, ընդհանուր շուկաների ստեղծման և տնտեսական համագործակցության զարգացման նպատակով․ ՄԱԱԶՀ -ի մեթոդաբանական բազայի կիրառման հարցերով տեղեկատվական փոխգործակցություն կառուցելիս, որն ուղղված է ինտեգրացիոն միավորումների շրջանակներում խոչընդոտների բացահայտմանն ու վերացմանը․ մրցակցության ոլորտում, այդ թվում՝ մրցակցային քաղաքականության և իրավունքի հարցերով Փորձագետների միջկառավարական խմբի նստաշրջանների շրջանակներում սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում՝ ՄԱԱԶՀ -ի հարթակի վրա ստեղծված ոլորտային խորհրդատվական մարմինների գործունեությանը մասնակցելու և համատեղ թեմատիկ միջոցառումներ անցկացնելու միջոցով
Միավորված Ազգերի Կազմակերպության արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) հետ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Միավորված Ազգերի Կազմակերպության միջև 2014 թվականի հոկտեմբերի 30-ի Համագործակցության մասին համատեղ հայտարարությամբ սահմանված՝ երկխոսության վերականգնման և աշխատանքների ուղղությունների արդիականացման նպատակով
ՄԱԿ-ի քարտուղարության հետ՝ տեղեկատվության և փորձի փոխանակման, համատեղ միջոցառումներին և հետազոտություններին մասնակցության, տնտեսական կայունության և սոցիալական բարեկեցության ապահովման, տնտեսական իրավունքների պաշտպանության, ինչպես նաև ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին հասնելուն ուղղված առևտրատնտեսական հարցերով փոխգործակցության նպատակով․ SDMX միջազգային ստանդարտի հիման վրա Միության վիճակագրության ոլորտում թվային տեխնոլոգիաների ներդրման հարցերով (վիճակագրական տվյալների և մետատվյալների փոխանակում)՝ ինտերակտիվ ձևաչափով վիճակագրական տվյալների բազաներին հասանելիություն ապահովելու նպատակով
Միավորված Ազգերի Կազմակերպության պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) հետ՝ պարենային ապահովվածությանը հասնելու, գյուղատնտեսության կայուն զարգացման հարցերով՝ ներառյալ թվային և նորարարական տեխնոլոգիաների ներդրումը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) և ՊԳԿ-ի փոխգործակցության կազմակերպման հարցերով՝ բնակչության սանիտարահամաճարակային բարեկեցության, տարածքների բուսասանիտարական և անասնաբուժական անվտանգության ապահովման ոլորտում
Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ) հետ՝ մտավոր սեփականության ոլորտում լավագույն միջազգային գործելակերպերի ուսումնասիրման և Միության շրջանակներում մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների իրավական պահպանության և պաշտպանության համակարգի կատարելագործման հարցերով առաջարկներ ներկայացնելու նպատակով՝ մտավոր սեփականության ոլորտում արդիական հարցերով համատեղ միջոցառումներ կազմակերպելու, վերլուծական և տեղեկատվական նյութեր փոխանակելու, ինչպես նաև Հանձնաժողովի և ՄՍՀԿ-ի համար հետաքրքրություն ներկայացնող միջոցառումներին փոխադարձ մասնակցելու միջոցով
Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) հետ՝ ՄՄԿ-ի կողմից անցկացվող տարածաշրջանային նախագծերին մասնակցելու և աշխատանքային միգրացիայի ոլորտում կոնկրետ խնդրահարույց հարցերի լուծման վերաբերյալ առաջարկներ մշակելու նպատակով.
Էլեկտրատեխնիկական միջազգային հանձնաժողովի (ԷՄՀ) հետ՝ էլեկտրատեխնիկական արտադրանքին ներկայացվող պահանջների սահմանման ոլորտում փորձի փոխանակման, ինչպես նաև էլեկտրատեխնիկական արտադրանքի տեխնիկական կարգավորման խնդրահարույց հարցերով խորհրդատվություններ անցկացնելու նպատակով
Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի (ԱՀԿ) հետ՝ Հանձնաժողովի իրավասությունների շրջանակներում՝ դեղամիջոցների և բժշկական արտադրատեսակների շրջանառությունը կարգավորելու ոլորտում Միության համար արդիական հարցերով գիտամեթոդական և փորձագիտական ներուժը զարգացնելու, վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների տարածման կանխարգելման, հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման, միջազգային բժշկասանիտարական կանոնների կատարման, մարդու կյանքի և առողջության համար վտանգավոր արտադրանքի շրջանառությունը թույլ չտալու և հակամանրէային պատրաստուկների նկատմամբ դիմադրողականության առաջացման ու տարածման կանխարգելման նպատակով՝ կողմերի աշխատանքային խմբերի և խորհրդատվական մարմինների նիստերին մասնակցելու, փորձի փոխանակման և Միության մարմինների ակտերի պատրաստման շրջանակներում ԱՀԿ առաջարկությունների օգտագործման հիման վրա, ինչպես նաև աշխատանքի տեղավորման պետությունում աշխատավորների և նրանց ընտանիքների անդամների առողջության պահպանման հարցերով առաջարկներ մշակելու նպատակով
Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) հետ՝ Միության իրավասությունների շրջանակներում տվյալ կազմակերպության կողմից անցկացվող միջոցառումներին և ՀՄԿ-ի աշխատանքային մարմինների նիստերին մասնակցելու միջոցով՝ առաջադեմ գործելակերպերի և մաքսային կարգավորման ոլորտում Միության փորձի առաջխաղացման նպատակով, ինչպես նաև ՀՄԿ-ի հիմնարար իրավական գործիքներին և միջոցներին Միության միանալու հարցը անդամ պետությունների հետ մշակելու և անդամ պետությունների հետ ՀՄԿ-ի անդամի կարգավիճակը Միության կողմից ստանալուն ուղղված՝ անդամ պետությունների հետ համատեղ գործողություններ իրականացնելու նպատակով
Առևտրի միջազգային կենտրոնի (ԱՄԿ) հետ՝ էլեկտրոնային առևտրի, առևտրի ընթացակարգերի պարզեցման, ոչ սակագնային կարգավորման, արտահանման զարգացման աջակցության, առևտրի վերաբերյալ տեղեկատվության հասանելիության ապահովման հարցերով
Միջազգային մրցակցային ցանցի (ՄՄՑ) հետ՝ մրցակցության հարցերով համաշխարհային հարթակում Հանձնաժողովի դիրքավորման նպատակով՝ տվյալ ոլորտում Միության փորձը ներկայացնելու, աշխատանքային խմբերի գործունեությանը, փաստաթղթերի մշակմանը և այլ միջոցառումների մասնակցության միջոցով.
Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու հարցերով եվրասիական խմբի (ԵԱԽ) հետ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու հարցերով՝ եվրասիական խմբի միջև 2021 թվականի փետրվարի 12-ի Փոխըմբռնման հուշագրին համապատասխան
«Կոդեքս ալիմենտարիուս» հանձնաժողովի (ՊԳԿ-ի, ԱՀԿ-ի) հետ՝ սննդի ստանդարտների մշակման հարցերով, այն միջազգային ստանդարտների, մեթոդական ցուցումների, նորմերի և կանոնների մշակման միջոցառումներին մասնակցելու միջոցով, որոնք նպաստում են սննդամթերքի անվտանգության և որակի բարձրացման ապահովմանը, ինչպես նաև պարենային ապրանքների բարեխիղճ առևտրի համար արգելքների վերացմանը.
Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (ԿԱՀԿ) հետ՝ ԿԱՀԿ միջազգային ստանդարտների կիրառման և անասնաբուժասանիտարական միջոցառումների կիրառման և մշակման ոլորտում Միության մարմինների ակտերը նախապատրաստելիս դրանք հաշվի առնելու հարցերով՝ կենդանիների հատուկ վտանգավոր հիվանդությունների հարուցիչների ներսբերումից և տարածումից անդամ պետությունների տարածքների պաշտպանության մակարդակը բարձրացնելու և կենդանական ծագման արտադրանքի անվտանգությանը ներկայացվող անասնաբուժասանիտարական պահանջները օպտիմալացնելու նպատակով՝ համատեղ միջոցառումներ կազմակերպելու և դրանցում մասնակցելու, ինչպես նաև ԿԱՀԿ-ի կողմից կազմակերպվող նստաշրջաններին, նիստերին և դասընթացներին մասնակցելու միջոցով
Բույսերի կարանտինի և պաշտպանության մասին միջազգային կոնվենցիայի (ԲԿՊՄԿ) քարտուղարության և դրա տարածաշրջանային կազմակերպությունների հետ՝ կարանտինային բուսասանիտարական անվտանգության ապահովման ոլորտում Միության համար արդիական հարցերով գիտամեթոդաբանական և փորձագիտական ներուժի զարգացման, Միության մարմինների ակտերի նախապատրաստման շրջանակներում կարանտինային բուսասանիտարական միջոցառումների կիրառման նպատակով՝ համատեղ միջոցառումներին մասնակցելու, տեղեկատվության և փորձի փոխանակման, ինչպես նաև ԲԿՊՄԿ-ի բուսասանիտարական միջոցառումների կիրառման ոլորտում նոր միջազգային ստանդարտների մշակման և գործող միջազգային ստանդարտների վերանայման հարցերով անդամ պետությունների լիազորված մարմինների առաջարկները հաշվի առնելու միջոցով
Շաքարի միջազգային կազմակերպության (ՇՄԿ) և Ցորենի հարցերով միջազգային խորհրդի (ՑՄԽ) հետ՝ շաքարի և ցորենի շուկաներում նոր միտումների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման և ցորենի, յուղատուների և շաքարի առևտրում նոր առաջնահերթությունների մասով․
Պարենային անվտանգության հարցերով իսլամական կազմակերպության (ՊԱԻԿ) հետ՝ գյուղատնտեսության կայուն զարգացման հարցերով փոխգործակցության կազմակերպման, արտադրվող գյուղատնտեսական արտադրանքի մրցունակության բարձրացման խթանման նպատակով
Համաշխարհային էներգետիկ խորհրդի (ՀԷԽ) և Միջազգային էներգետիկ գործակալության (ՄԷԳ) հետ՝ էներգետիկայի ոլորտում բազմակողմանի համագործակցության զարգացման նպատակով՝ վառելիքաէներգետիկ համալիրի լավագույն համաշխարհային գործելակերպերի ուսումնասիրման և Միության էներգետիկ ռեսուրսների ընդհանուր շուկաների (էլեկտրաէներգիա, գազ, նավթ և նավթամթերք) ձևավորման ընթացքում ստացված փորձն օգտագործելու, ինչպես նաև համատեղ միջազգային միջոցառումներին մասնակցելու միջոցով
Ավտոմոբիլային տրանսպորտի միջազգային միության (ԱՏՄՄ), Երկաթուղիների համագործակցության կազմակերպության (ԵՈւՀԿ), Երկաթուղիների միջազգային միության (ԵՈւՄՄ), Անդրեվրասիական փոխադրումների հարցերով համակարգող խորհրդի (ԱԵՓՀԽ), Միջպետական ավիացիոն կոմիտեի (ՄԱվԿ), Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (ՕՏՄԱ), Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) հետ՝ համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության առաջնահերթություններն ու խնդիրներն իրագործելիս միջազգային ինտեգրացիոն փորձն ուսումնասիրելու և լավագույն միջազգային գործելակերպերը կիրառելու նպատակով՝ ներառյալ տրանսպորտային և լոգիստիկ գործունեության մեջ թվային տեխնոլոգիաների ներդրումը
Կենսաթոշակային և սոցիալական հիմնադրամների միջազգային ասոցիացիայի (ԿՍՀՄԱ) հետ՝ կենսաթոշակային ապահովման ոլորտում լավագույն միջազգային գործելակերպերի կիրառման, ինչպես նաև նշված ոլորտում եվրասիական ինտեգրման փորձը հանրայնացնելու նպատակով.
Արհմիությունների համընդհանուր կոնֆեդերացիա՝ արհմիությունների միջազգային միավորում (ԱՀԿ) հասարակական կազմակերպության հետ՝ առկա խնդրահարույց հարցերի լուծման վերաբերյալ առաջարկների մշակման, փաստաթղթերի մշակման, աշխատանքային հարաբերությունների ոլորտում իրավական կարգավորման առաջնային փորձի ուսումնասիրման նպատակով.
այլ շահագրգիռ միջազգային կազմակերպությունների հետ.
տարածաշրջանային ինտեգրացիոն և միջպետական միավորումների հետ՝
ԱՊՀ գործադիր կոմիտեի հետ` անդամ պետությունների և Միության անդամ չհանդիսացող ԱՊՀ մասնակից պետությունների միջև բազմակողմանի առևտրատնտեսական համագործակցության զարգացման նպատակով՝ միջոցառումներին փոխադարձ մասնակցության, այդ թվում՝ անդամ պետությունների և ԱՊՀ մասնակից պետությունների բիզնես համայնքների ներկայացուցիչների ներգրավմամբ միջոցառումներին փոխադարձ մասնակցության, Միության մարմինների ակտերի նախագծերի և ԱՊՀ շրջանակներում մշակվող նորմատիվ իրավական ակտերի միջև հակասությունների վերացման հարցերով խորհրդատվություններ անցկացնելու միջոցով, երկու միավորումների ինտեգրացիոն ներուժի բարձրացման, անասնաբուծության, սերմնաբուծության և փորձի փոխանակման ոլորտում համագործակցության զարգացման հարցերով մոտեցումների զուգակցման նպատակով, այդ թվում՝ տեխնիկական կարգավորմանը և սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումներին վերաբերող հարցերով, համատեղ միջոցառումների և աշխատանքային մարմինների նիստերի կազմակերպման և դրանցում մասնակցության միջոցով սպառողների իրավունքների պաշտպանության նպատակով, ինչպես նաև ԱՊՀ-ի շրջանակներում այլ կառույցների հետ՝ մասնավորապես՝
ԱՊՀ միջպետական վիճակագրական կոմիտեի հետ՝ համատեղ միջոցառումներ անցկացնելու, փորձի փոխանակման միջոցով օգտագործողների համար վիճակագրական տվյալների հասանելիության բարձրացման հարցերով համագործակցության, տվյալների մատակարարների վրա ծանրաբեռնվածության նվազեցման և Միությունում վիճակագրական տեղեկատվության բարձր որակի ապահովման նպատակով, այդ թվում՝ պաշտոնական վիճակագրական մեթոդաբանության ներդաշնակեցման, պաշտոնական վիճակագրական տեղեկատվության համադրելիության մակարդակի բարձրացման, պաշտոնական վիճակագրական տեղեկատվության հավաքագրման և տարածման համար թվային տեխնոլոգիաների կիրառման պրակտիկայի ընդլայնման հարցերով
ԱՊՀ անդամ պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդի (ՄՄՂԽ) հետ՝ անդամ պետություններում աշխատանքային միգրացիայի մշտադիտարկման փորձի փոխանակման նպատակով
ԱՊՀ մասնակից պետությունների հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի (ՀԾՂՀԽ) և Հարկերի և ներդրումների միջազգային կենտրոնի (ՀՆՄԿ) հետ՝ տեղեկատվության փոխանակման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ համատեղ թեմատիկ հանդիպումների ու կլոր սեղանների անցկացման միջոցով՝ Միության մասին պայմանագրին համապատասխան
Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի հետ՝ իրավակիրառ պրակտիկային, շուկաների վերլուծությանը, ինչպես նաև մրցակցային իրավունքի կատարելագործմանը վերաբերող հարցերով փորձի փոխանակման նպատակով՝ միջոցառումներին, այդ թվում՝ ԱՊՀ մասնակից պետությունների հակամենաշնորհային օրենսդրության խախտումների համատեղ հետաքննության շտաբի կողմից կազմակերպվող միջոցառումներին փոխադարձ մասնակցության միջոցով
ԱՊՀ մասնակից պետությունների ապահովագրական վերահսկողության մարմինների ղեկավարների միջպետական համակարգող խորհրդի հետ՝ համատեղ միջոցառումներ, համաժողովներ, ֆորումներ անցկացնելու միջոցով անդամ պետությունների ապահովագրական օրենսդրությունը Միության մասին պայմանագրին և դրա զարգացմանն ուղղված միջազգային պայմանագրերին և Միության մարմինների ակտերին համապատասխան ներդաշնակեցնելու նպատակով
ԱՊՀ ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման հարցերով միջպետական խորհրդի (ԱՊՀ, ՄՊԽ) հետ՝ միջպետական ստանդարտների, այդ թվում՝ Միության տեխնիկական կանոնակարգերի իրագործման համար օգտագործվող ստանդարտների պլանավորման, մշակման, ընդունման և կիրառման մասով՝ ստանդարտացման ոլորտում դեպի համակարգված քաղաքականություն անցում կատարելու հեռանկարով
ԱՊՀ մասնակից պետությունների արժեթղթերի շուկաների կարգավորման հարցերով լիազորված մարմինների ղեկավարների խորհրդի հետ՝ համատեղ միջոցառումներ, համաժողովներ, ֆորումներ անցկացնելու միջոցով Միության մասին պայմանագրին և դրա զարգացմանն ուղղված միջազգային պայմանագրերին և Միության մարմինների ակտերին համապատասխան արժեթղթերի շուկայի ոլորտում օրենսդրությունը ներդաշնակեցնելու նպատակով
ԱՊՀ էլեկտրաէներգետիկ խորհրդի (ԷԷԽ) հետ՝ էլեկտրաէներգետիկայի ոլորտում ինտեգրացիոն գործընթացների զարգացման նպատակով՝ էլեկտրաէներգետիկայի ոլորտում համագործակցության զարգացմանն ուղղված ֆորումների, համաժողովների, կլոր սեղանների և այլ միջոցառումների կազմակերպման և անցկացման միջոցով
Միութենական պետության մշտական կոմիտեի հետ՝ տեղեկատվության փոխանակման նպատակով
ՇՀԿ-ի հետ՝ ավելի սերտ գործնական համագործակցության հաստատման, ազգային արժույթներով փոխադարձ առևտրում հաշվարկների մասնաբաժնի ավելացման, տնտեսության, այդ թվում՝ տրանսպորտի, գյուղատնտեսության ոլորտներում նախագծերի իրագործման, անդամ պետությունների և ՇՀԿ-ի անդամ պետությունների պետական իշխանության մարմինների, բիզնես համայնքների, ինչպես նաև փորձագիտական համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ ՇՀԿ-ի թեմատիկայով անդամ պետությունների միջոցառումների հարթակների ներուժի օգտագործման նպատակով
ՀԱԱՊԱ-ի հետ՝ ՀԱԱՊԱ-ի անդամ պետությունների հետ առևտրատնտեսական համագործակցության ակտիվացման նպատակով, ինչպես նաև էներգետիկայի և թվային օրակարգի, մեքենաշինության, քիմիական արդյունաբերության, գյուղատնտեսության, սննդամթերքի արտադրության, առևտրի ընթացակարգերի պարզեցման, տեխնիկական կարգավորման, ներքին շուկաների անարգել գործունեության, թվային էկոնոմիկայի, սանիտարական և բուսասանիտարական միջոցառումների զարգացման, սպառողների իրավունքների պաշտպանության, մրցակցության ոլորտում փոխգործակցության և Միության իրավասությունների շրջանակներում փոխգործակցության այլ տեսակետներով փոխգործակցության նպատակով՝ հաշվի առնելով հեռանկարում Հանձնաժողովի և ՀԱԱՊԱ-ի համագործակցությունը ոլորտային կամ երկխոսային տնտեսական գործընկերության մակարդակին հասցնելը․ անդամ պետությունների բիզնես համայնքների և ՀԱԱՊԱ-ի անդամ պետությունների պայմանագրերի զարգացմանն աջակցելու նպատակով՝ գործնական ֆորումներին և այլ համատեղ միջոցառումների՝ դրանց ներկայացուցիչների մասնակցության միջոցով
Հարավամերիկյան ընդհանուր շուկայի (ՄԵՐԿՈՍՈՒՐ) հետ՝ առևտրատնտեսական ոլորտում համագործակցության ամրապնդման, Միության և ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի միջև առևտրի զարգացման առաջխաղացման և բազմազանեցման (դիվերսիֆիկացման) նպատակով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Հարավամերիկյան ընդհանուր շուկայի (ՄԵՐԿՈՍՈՒՐ) միջև 2018 թվականի դեկտեմբերի 17-ի Առևտրատնտեսական հարցերով համագործակցության հուշագրին համապատասխան հիմնադրված՝ Առևտրատնտեսական համագործակցության հարցերով համատեղ կոմիտեի գործունեության շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման միջոցով.
ԱՖրիկյան միության հետ՝ ենթակառուցվածքի և գյուղատնտեսության, առևտրի, ձեռնարկատիրության զարգացման, տարածաշրջանային տնտեսական ինտեգրման ոլորտներում համակարգային փոխգործակցության ակտիվացման նպատակով՝ անդամ պետությունների, Աֆրիկյան միության և Հանձնաժողովի անդամ պետությունների պետական մարմինների և գործարար համայնքների ներկայացուցիչների համատեղ միջոցառումներին մասնակցելու միջոցով, այդ թվում՝ անդամ պետությունների կողմից կազմակերպվող կոնգրեսային միջոցառումների շրջանակներում.
Արևելյան և Հարավային Աֆրիկայի ընդհանուր շուկայի (ԿՈՄԵՍԱ) հետ՝ մրցակցային քաղաքականության և իրավակիրառման ոլորտում՝ մրցակցության և իրավակիրառման վերազգային կարգավորման ոլորտում փորձի փոխանակման, մրցակցության խթանման և համատեղ միջոցառումներին մասնակցելու միջոցով.
Խաղաղօվկիանոսյան դաշինքի (ԽԴ) հետ՝ տնտեսության փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում կոոպերացիոն կապերի սահմանման, ինտեգրացիոն փորձի փոխանակման, համագործակցության փոխշահավետ ուղղությունների ուսումնասիրման նպատակով, այդ թվում՝ անդամ պետությունների գործարար համայնքների և Խաղաղօվկիանոսյան դաշինքի 2019 թվականի հուլիսի 5-ի շրջանակային համաձայնագրի մասնակից պետությունների ներկայացուցիչների միջև ուղղակի շփումների զարգացման, համատեղ կլոր սեղանների և բիզնես ֆորումների կազմակերպման միջոցով տարածաշրջանային տնտեսական ինտեգրման, առևտրի ընթացակարգերի պարզեցման հարցերով.
Անդյան համայնքի գլխավոր քարտուղարության հետ՝ ներքին շուկայում ապրանքների շարժի հետագծելիության, էլեկտրոնային թվային ստորագրության օգտագործման և փոխադարձ ճանաչման, պարբերաբար համատեղ դասընթացներ անցկացնելու միջոցով համաշխարհային տնտեսության զարգացման բացասական միտումների հաղթահարման լավագույն գործելակերպերի վերլուծության մասով տարածաշրջանային տնտեսական ինտեգրման ոլորտում փորձի փոխանակման միջոցով համագործակցության խորացման նպատակով.
Կենտրոնական Ամերիկայում տնտեսական ինտեգրման քարտուղարության (SIECA) հետ՝ Կենտրոնական Ամերիկայում տնտեսական ինտեգրման ենթահամակարգի մասնակից երկրների և անդամ պետությունների միջև փոխշահավետ տնտեսական համագործակցության զարգացման և առևտրի ընդլայնմանն ու բազմազանեցմանն աջակցության նպատակով՝ համատեղ միջոցառումների անցկացման, Հանձնաժողովի և Կենտրոնական Ամերիկայում տնտեսական ինտեգրման քարտուղարության միջև տնտեսական համագործակցության զարգացման մասով առաջարկությունների մշակման, փորձի և տեղեկատվության փոխանակման միջոցով.
Լատինաամերիկյան տնտեսական համակարգի (ԼԱՏՀ) հետ՝ անդամ պետությունների և ԼԱՏՀ-ի անդամ պետությունների բիզնես համայնքների ներկայացուցիչների շփումների զարգացման, տարածաշրջանային տնտեսական ինտեգրման զարգացման ոլորտում փորձի փոխանակման նպատակով՝ համատեղ կլոր սեղանների և բիզնես ֆորումների անցկացման միջոցով.
Ասիայում փոխգործակցության ու վստահության միջոցների վերաբերյալ խորհրդակցության (ԱՓՎՄԽ) հետ՝ եվրասիական տարածաշրջանում բազմակողմանի տնտեսական համագործակցության զարգացմանն աջակցելու նպատակով՝ տարածաշրջանային տնտեսական ինտեգրման, տնտեսության և ֆինանսների, տրանսպորտի և փոխադրումների, թվայնացման և տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների, արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի, առևտրային քաղաքականության ոլորտներում փոխգործակցության միջոցով.
երրորդ երկրների հետ՝
Արգենտինայի Հանրապետության, Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության, Հունգարիայի, Հունաստանի Հանրապետության, Հորդանանի Հաշիմյան Թագավորության, Ինդոնեզիայի Հանրապետության, Կամբոջայի Թագավորության, Կորեայի Հանրապետության, Մարոկկոյի Թագավորության, Մոնղոլիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Պերուի Հանրապետության, Մյանմայի Միության Հանրապետության, Սինգապուրի Հանրապետության, Թաիլանդի Թագավորության, Ֆարերյան կղզիների, Էկվադորի Հանրապետության, Չիլիի Հանրապետության, ինչպես նաև այն պետությունների հետ, որոնց պետական իշխանության մարմինների հետ Հանձնաժողովը հուշագրեր է կնքել՝ առևտրատնտեսական համագործակցության զարգացման համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով՝ շեշտը դնելով ճյուղային փոխգործակցության զարգացման վրա, այդ թվում՝ հուշագրերի (հռչակագրերի) իրագործման մասով միջոցառումների պլանների ձևավորման և երկարաձգման (անհրաժեշտության սահմանման դեպքում), համատեղ աշխատանքային խմբերի նիստերի անցկացման գործելակերպի զարգացման և անդամ պետությունների գործադիր իշխանության մարմինների, Եվրասիական տնտեսական միության գործարար խորհրդի և անդամ պետությունների գործարար համայնքների ներկայացուցիչներին դրանց աշխատանքին մասնակցության համար ներգրավելու միջոցով.
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) հետ՝ Համատեղ հանձնաժողովի և այլ աշխատանքային մարմինների շրջանակներում փոխգործակցության ճանապարհով, որոնց ստեղծումը նախատեսված է «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև առևտրատնտեսական համագործակցության մասին» 2018 թվականի մայիսի 17-ի համաձայնագրով, այդ թվում՝ 2023 թվականի փետրվարի 16-ին ընդունված՝ «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման մասին» պլանի («ճանապարհային քարտեզի») իրագործման, տնտեսության առանցքային ոլորտներում անդամ պետությունների և ՉԺՀ-ի միջև փոխգործակցության ուղղությունների ընդլայնման, առևտրի ընթացակարգերի պարզեցման, ինչպես նաև չինական շուկայում անդամ պետությունների ընկերությունների համար բարենպաստ պայմանների ստեղծման, մրցակցության և պետական գնումների հարցերով երկխոսության զարգացման, ինտեգրացիոն ուղղվածություն ունեցող և Միության համբավի ամրապնդման խնդիրներին համապատասխանող՝ ոլորտային համագործակցության առաջնահերթ նախագծերի ցանկի (ինտեգրացիոն նախագծերի տվյալների բանկի) իրագործման ընթացքի մշտադիտարկման միջոցով, որոնք իրագործվում և պլանավորվում են իրագործվել Համատեղ հանձնաժողովի եվրասիական մասով համաձայնեցված՝ Միության զարգացման պլանների և «Մեկ գոտի՝ մեկ ուղի» չինական նախաձեռնության զուգակցմամբ, «Եվրասիական տնտեսական միության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մաքսային սահմաններով տեղափոխվող ապրանքների և միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկություններ փոխանակելու մասին» 2019 թվականի հունիսի 6-ի համաձայնագրի իրագործման միջոցով՝ մաքսային ծառայությունների միջև տեղեկատվության փոխանակման մասին արձանագրության կնքման և հետագա գործնական իրագործման, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության շուկայի կարգավորման պետական վարչության միջև մրցակցային քաղաքականության և հակամենաշնորհային կարգավորման բնագավառում համագործակցության ոլորտում 2021 թվականի նոյեմբերի 16-ի փոխըմբռնման հուշագրի իրագործման, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կոմերցիայի նախարարության միջև հակագնագցման, փոխհատուցման և հատուկ պաշտպանական միջոցների կիրառման ոլորտում համագործակցության մասին» 2012 թվականի դեկտեմբերի 6-ի հուշագրի իրագործման շրջանակներում՝ քննություն անցկացնող մարմինների միջև քննությունների մեթոդաբանական և ընթացակարգային տեսակետների և առևտրային պաշտպանության միջոցների ոլորտում արդիական հարցերի շուրջ կարծիքների փոխանակման միջոցով
Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության, Սերբիայի Հանրապետության, Սինգապուրի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության հետ՝ առանձնաշնորհային առևտրային համաձայնագրերին համապատասխան (Սինգապուրի Հանրապետության համար՝ այդպիսի համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո)՝ ապրանքների առևտրի զարգացմանն աջակցելու, ինչպես նաև փոխադարձ տնտեսական և առևտրային համագործակցությանն օժանդակելու նպատակով։ Բացի այդ՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ համագործակցությունը զարգանալու է ազատ առևտրի մասին համաձայնագրի (ներկայումս գործում է «Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված՝ 2018 թվականի մայիսի 17-ի ժամանակավոր համաձայնագիրը») կնքման և հետագա գործնական իրագործման միջոցով, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության հետ՝ մաքսային ծառայությունների միջև տեղեկատվության փոխանակման մասին արձանագրության կնքման և հետագա գործնական իրագործման միջոցով՝ մաքսային ծառայությունների միջև տեղեկատվության փոխանակման մասին կնքված արձանագրությունների գործնական իրագործման միջոցով
Կշարունակվի երրորդ երկրների ներկայացուցիչների հետ փոխգործակցությունը՝ այդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցների կիրառման հարցերով՝ ներառյալ հանդիպումները և խորհրդակցությունները, այդ թվում՝ երրորդ երկրների տարածքներում, երրորդ երկրների, տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ.
II. Համագործակցություն հնարավոր գործընկերների հետ, որոնց հետ Միությունն առաջնահերթ կարգով է ձգտում զարգացնել կապերը
Կշարունակվի փոխգործակցության զարգացման համար ինստիտուցիոնալ հիմքի ձևավորման աշխատանքը՝
միջազգային կազմակերպությունների հետ՝
ՄԱԿ-ի համակարգի կազմակերպությունների հետ՝ ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների և այլ առաջատար գլոբալ նախաձեռնությունների իրագործման շրջանակներում, այդ թվում՝ ՄԱԿ-ի 1992 թվականի մայիսի 9-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիային և 2015 թվականի դեկտեմբերի 12-ի Փարիզյան համաձայնագրին համապատասխան՝ կլիմայի փոփոխության բացասական հետևանքների հետ պայքարի մասով, ինչպես նաև անդամ պետությունների հետ փոխգործակցությամբ այն միջոցառումների իրագործման միջոցով, որոնք ուղղված են Միության կողմից ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովին (ՄԱԿ ԳՎ) առընթեր դիտորդի կարգավիճակ ստանալու վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևի ընդունմանը
ՄԱԿ-ի Միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի (ՅՈՒՆՍԻՏՐԱԼ) հետ՝ դրա փորձագիտական ներուժին հասանելիություն ստանալու նպատակով, առաջին հերթին՝ ձեռնարկատիրական գործունեության, էլեկտրոնային առևտրի զարգացման և այլ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող և Հանձնաժողովի իրավասության շրջանակների ներքո գտնվող հարցերով
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հետ՝ զբաղվածության, աշխատանքի և սոցիալական պաշտպանության հարցերով առաջարկներ մշակելու նպատակով և մրցակցության ոլորտում արդեն իսկ հաստատված համագործակցության շրջանակներում՝ միջոցառումներին և ուսումնական ծրագրերին, ինչպես նաև ՏՀԶԿ-ի քարտուղարության և մրցակցության գծով կոմիտեի աշխատանքին մասնակցելու միջոցով
Ապահովագրական վերահսկողների միջազգային ասոցիացիայի (ԱՎՄԱ) և Արժեթղթերի հանձնաժողովների միջազգային կազմակերպության (IOSCO) հետ՝ ֆինանսական շուկաների ոլորտում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման իրականացման հետ կապված՝ հաշվի առնելով լավագույն միջազգային գործելակերպերը և ԱՎՄԱ-ի ու IOSCO-ի սկզբունքները՝ ֆինանսական ծառայությունների վերաբերյալ արձանագրությանը (Միության մասին պայմանագրի թիվ 17 հավելված) և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 27 կարգադրությամբ հաստատված՝ «Ֆինանսական շուկայի ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման միջոցառումների պլանին» համապատասխան՝ ֆինանսական ոլորտում անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված նորմերի և պահանջների մոտարկման նպատակով
Բորսաների համաշխարհային ֆեդերացիայի (ԲՀֆ) հետ՝ բոլոր բաժնետերերի համար հավասար իրավունքների ապահովման և անդամ պետությունների արժեթղթերի շուկաների կառույցների համակարգման, արժեթղթերի առևտրի կարգավորման, բորսայական գործի տեխնոլոգիաների զարգացման, ինչպես նաև ֆոնդային բորսայի վրա ազդեցության քաղաքականության ձևավորման նպատակով՝ արժեթղթերի և ածանցյալ գործիքների առևտրի միջազգային կազմակերպիչների հետ փոխգործակցության, համատեղ միջոցառումներ, համաժողովներ և ֆորումներ անցկացնելու միջոցով
Համաշխարհային բանկի (ՀԲ) և Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հետ՝ արժութային-ֆինանսական ոլորտում համագործակցության զարգացման համար՝ ֆինանսական շուկաների կարգավորման հարցերով խորհրդատվություններ անցկացնելու, ինչպես նաև անդամ պետությունների միջև հաշվարկների բազմակողմանի համակարգին մասնակցելու միջոցով այն արժութային սահմանափակումները վերացնելու նպատակով, որոնք խոչընդոտում են համաշխարհային առևտրի աճը
Կենտրոնական Ասիայի էլեկտրաէներգետիկական համակարգող խորհրդի (ԿԱ ԷՀԽ) հետ՝ այն պետությունների հետ փոխգործակցության փորձն ուսումնասիրելու համար, որոնց էներգահամակարգերն աշխատում են Կենտրոնական Ասիայի միավորված էլեկտրաէներգետիկական համակարգի շրջանակներում՝ էլեկտրաէներգետիկայի ոլորտում տեխնոլոգիական նորմատիվ փաստաթղթերը մշակելիս օգտագործելու նպատակով
Կենդանիների հաշվառման միջազգային կոմիտեի (ICAR) հետ՝ անդամ պետությունների կողմից որպես անդամ պետությունների տարածքներում տոհմային գործի կազմակերպման արդյունավետության բարձրացման գործոն համընդհանուր ճանաչված առաջարկությունների և մեթոդիկաների ներդրման հարցերով
Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) հետ՝ Միության աշխատանքի ընդհանուր շուկայի հետագա զարգացման հարցերով առաջարկներ նախապատրաստելու համար լավագույն միջազգային գործելակերպերի և դրանց արդյունավետ իրագործման փորձի ուսումնասիրման և օգտագործման նպատակով՝ համատեղ միջոցառումներին մասնակցելու միջոցով
միջպետական միավորումների և տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների հետ՝
ԲՐԻԿՍ-ի հետ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում Միության մասին պայմանագրով սահմանված ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորությունն ուսումնասիրելու նպատակով, ինչպես նաև առևտրի կարգավորման, թվային տնտեսության զարգացման, մաքսային վարչարարության, արդյունաբերական համագործակցության, տրանսպորտային լոգիստիկ և էներգետիկ ոլորտներում լավագույն գործելակերպերի փոխանակման նպատակով՝ ԲՐԻԿՍ-ի օրակարգի շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին անդամ պետությունների և Հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցության միջոցով
Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի (ՊԾԱՊՀԽ) հետ՝ համագործակցության մասին հուշագրի ստորագրման նպատակով (ՊԾԱՊՀԽ-ի կողմի կողմից այդպիսի նախաձեռնությանը հավանություն տալու դեպքում), ինչպես նաև ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագրի կնքման մեջ դրա շահագրգռվածությունը որոշելու նպատակով.
«Մեր ամերիկայի ժողովուրդների բոլիվարական դաշինքի»՝ ժողովուրդների առևտրային պայմանագրի (ԱԼԲԱ–ԺԱՊ) հետ՝ երկխոսության զարգացման և ինտեգրացիոն օրակարգի շուրջ փորձի փոխանակման նպատակով՝ երկկողմանի սեմինարներ և շնորհանդեսներ անցկացնելու միջոցով
Տարածաշրջանային համապարփակ տնտեսական գործընկերության (ՏՀՏԳ), Լատինական Ամերիկայի ինտեգրման ասոցիացիայի (ԼԱԻԱ), Կարիբյան համայնքի (ԿԱՐԻԿՈՄ), Արևելյան Աֆրիկայի համայնքի (ԱԱՀ), Կենտրոնական Աֆրիկայի պետությունների տնտեսական համայնքի (ԿԱՊՏՀ) և Աֆրիկայի այլ ենթատարածաշրջանային և տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների հետ՝ Միության մասին պայմանագրով սահմանված և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հաստատման և զարգացման նպատակով
Ասիայում համագործակցության երկխոսության (ԱՀԵ) հետ՝ անդամ պետություններ և ԱՀԵ-ի մասնակից երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համատեքստում փոխադարձ հետաքրքրության ոլորտների սահմանման նպատակով
Եվրոպական միության (ԵՄ) հետ՝ քանի որ ԵԱՏՄ-ԵՄ ձևաչափով երկխոսության զարգացման հարցում հետաքրքրվածությունը պահպանվում է: Երկխոսությունը վերսկսելու դեպքում կշարունակվի Հանձնաժողովի և Եվրոպական հանձնաժողովի միջև, ԵՄ մասնագիտացված մարմինների միջև համագործակցությունը
այն տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների հետ, որոնց գործունեության ոլորտին են վերաբերում մրցակցության հարցերը՝ երկխոսությունը շարունակելու նպատակով, այդ թվում՝ փորձի փոխանակման և մրցակցության վերազգային կարգավորման առանձնահատկությունները քննարկելու միջոցով
երրորդ երկրների հետ՝
անդամ պետություններ չհանդիսացող՝
ԱՊՀ այն շահագրգիռ մասնակից պետությունների հետ, որոնց հետ համագործակցությունը փոխադարձ տնտեսական շահ է ներկայացնում՝ դրանց հետ հարաբերությունների ձևավորման միջոցով.
Եգիպտոսի Արաբական Հանրապետության, Ինդոնեզիայի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների հետ՝ ազատ առևտրի մասին համաձայնագրեր կնքելու մասին անդամ պետությունների հետ համատեղ բանակցությունների շրջանակներում, ինչպես նաև Հնդկաստանի Հանրապետության հետ՝ ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման մասին բովանդակային բանակցություններ սկսելու նրա պատրաստակամության դեպքում, Մոնղոլիայի, Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության հետ՝ նրանց կողմից առևտրային համաձայնագրեր կնքելու վերաբերյալ հետաքրքրություն արտահայտելու դեպքում, և այլ գործընկերների հետ, որոնք Միության մարմինների կողմից կսահմանվեն որպես ազատ առևտրի մասին համաձայնագրեր կնքելու համար առաջնահերթություն ունեցող։ Ընդ որում՝ Միության արտաքին առևտրային քաղաքականության իրագործումը կապահովվի միջնաժամկետ հեռանկարում՝ Միության հիմնական գործընկերների հետ առևտրատնտեսական համագործակցության զարգացման մոտեցումներին համապատասխան։
Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության, Բահրեյնի Թագավորության, Բրունեյ Դարուսսալամի, Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետության, Վրաստանի, Իրաքի Հանրապետության, Կատարի Պետության, Քուվեյթի Հանրապետության, Լաոսի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության, Մալայզիայի, Սուդանի Հանրապետության, Օմանի Սուլթանության, Ֆիլիպինների Հանրապետության, Նիկարագուայի Հանրապետության, Սաուդյան Արաբիայի Թագավորության, Սիրիայի Արաբական Հանրապետության, Հարավաֆրիկյան Հանրապետության և այլ երկրների հետ՝ համագործակցություն և միջազգային նախագծեր, «Հյուսիս-Հարավ» և «Արևելք-Արևմուտք» տրանսպորտային միջանցքների զարգացում
գործարար շրջանակների փոխգործակցության ամրապնդում։
Հանձնաժողովն անդամ պետությունների հետ համատեղ կշարունակի աշխատանքը եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների կապակցման ուղղությամբ՝ տնտեսական փոխգործակցության և Միության՝ որպես Մեծ եվրասիական գործընկերության ինտեգրացիոն եզրագծի ձևավորման կենտրոններից մեկի դիրքավորման մասով։
Կշարունակվի աշխատանքը արտաքին տնտեսական գործունեություն վարելու մասով անդամ պետությունների գործարար համայնքների ներկայացուցիչների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու ուղղությամբ, այդ թվում՝ առևտրային ընթացակարգերի պարզեցումը, ինչը կնպաստի ապրանքների և ծառայությունների առաջխաղացմանը արտաքին շուկաներ։
Զարգացման ինստիտուտների, այդ թվում՝ Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) և Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի (ԿԶԵՀ) հետ համագործակցության շրջանակներում հիմնական ջանքերն ուղղված կլինեն նշված ինստիտուտների մանդատների շրջանակներում ծրագրերի և նախագծերի առաջխաղացմանը՝ արդյունաբերական կոոպերացիայի զարգացման համար պայմանների ձևավորման, արդյունաբերական հատվածում համատեղ ձեռնարկությունների ստեղծման, Միությունում նոր ենթակառուցվածքային նախագծերի իրագործման նպատակով՝ համատեղ վերլուծական աշխատանքներ իրականացնելու և միջոցառումներին փոխադարձ մասնակցության միջոցով։
Կշարունակվի Միության համաշխարհային և տարածաշրջանային դիրքավորմանն ուղղված աշխատանքը Հանձնաժողովի և անդամ պետությունների՝ եվրասիական տնտեսական ինտեգրման գործընթացների տեղեկատվական ուղեկցության գործունեության համատեքստում:
Հանձնաժողովը անդամ պետությունների աջակցությամբ կշարունակի ջանքեր գործադրել Եվրասիական տնտեսական ֆորումի, Արևելյան տնտեսական ֆորումի, Աստանայի միջազգային ֆորումի, Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի հարթակներում, ինչպես նաև անդամ պետությունների տարածքներում անցկացվող միջազգային մակարդակի այլ միջոցառումների շրջանակներում Միության միջազգային օրակարգի առաջխաղացման ուղղությամբ, այդ թվում՝ ԱՊՀ և ԵԱՏՄ երիտասարդական տնտեսական ֆորումի հարթակում, որն ուղղված է եվրասիական տնտեսական ինտեգրման շրջանակներում քննարկվող հարցերին երիտասարդ ձեռնարկատերերի ներգրավմանը։
Միության միջազգային գործունեության իրագործման ընթացքում կարող են հաշվի առնվել Միջազգային գործունեության հարցերով խորհրդատվական կոմիտեի՝ բոլոր անդամների կողմից հավանության արժանացած առաջարկները և առաջարկությունները։
Միության միջազգային օրակարգի նպատակների և խնդիրների իրագործումը կիրականացվի անդամ պետությունների լիազորված մարմինների հետ փոխգործակցությամբ՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 99 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության կողմից միջազգային համագործակցության իրականացման կարգին համապատասխան։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 օգոստոսի 2024 թվական: