ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հուլիսի 2024 թվականի N 1163-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԱՐՄԵՆԻԱՆ ՏՈԲԱԿՈ ՔՈՄՓԱՆԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ԱՐՄԵՆԻԱՆ ՏՈԲԱԿՈ ՔՈՄՓԱՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ՝
1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները․
2) «ԱՐՄԵՆԻԱՆ ՏՈԲԱԿՈ ՔՈՄՓԱՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2024 թվականի հունիսի 12-ից մինչև 2027 թվականի հունիսի 11-ը ներառյալ․
3) ներդրումային ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 տարի։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
25.07.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2024 թվականի հուլիսի 25-ի N 1163-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ
NN ը/կ |
ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը |
Անվանումը |
Տեխնիկական բնութագիրը |
Չափի միավորը |
Քանակը |
Ծագման երկիրը |
Արտա-հանման երկիրը |
Արժեքը (դրամ) |
Այլ տեղե-կություն-ներ |
ՀՈՒՄՔ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐ | |||||||||
1. |
2403199000 |
Վերամշակված թութուն |
– ծխելու խոտ` ցանկացած հարաբերակ-ցությամբ ծխախոտի փոխարինիչներ պարունակող կամ չպարունակող. առաջնային փաթեթվածք-ներում՝ 500 գ-ից ավելի զտաքաշով Չի նախատեսում նարգիլեի ծխախոտ |
կգ |
5 069 213 |
ԱՄԷ, ԵՄ երկրներ, Լիբանան, Զիմբաբվե, Հարավային Կորեա, Չինաստան, Բրազիլիա, Հորդանան |
ԱՄԷ, ԵՄ երկրներ, Լիբանան, Զիմբաբվե, Հարավային Կորեա, Չինաստան, Բրազիլիա, Հորդանան |
15 815 944 918 |
|
2. |
4813200000 |
Սիգարետի թուղթ |
Ծխախո-տաթուղթ՝ կտրված կամ չկտրված ըստ չափի փողակների ձևով. 5 սմ-ից ոչ ավելի լայնությամբ գլանափա-թեթներով 1,8-2,8 սմ լայնությամբ գլանափա-թեթներով |
կգ |
398 393 |
ԵՄ երկրներ, Հարավային Կորեա, Չինաստան |
ԵՄ երկրներ, Հարավային Կորեա, Չինաստան |
642 924 590 |
|
3. |
5601221000 |
Սիգարետի ֆիլտր |
Բամբակ` մանածա-գործական նյութերից և դրանից պատրաստած արտադրա-տեսակներ բամբակից ստացված այլ արտադրա-տեսակներ քիմիական մանրաթելերից. – 8 մմ տրամագիծը չգերազանցող գլանափա-թեթներով 5-8 մմ գլանափա-թեթներով |
կգ |
1 775 048 |
ԵՄ երկրներ, Հարավային Կորեա, Չինաստան, ԱՄԷ |
ԵՄ երկրներ, Հարավային Կորեա, Չինաստան, ԱՄԷ |
11 733 373 770 |
|
4. |
4813901000 |
Սիգարետի ֆիլտրի թուղթ |
Ծխախո-տաթուղթ՝ կտրված կամ չկտրված ըստ չափի փողակների ձևով. 6-8 սմ լայնությամբ գլանափա-թեթներով |
կգ |
294 673 |
ԵՄ երկրներ, Հարավային Կորեա, Չինաստան |
ԵՄ երկրներ, Հարավային Կորեա, Չինաստան |
1 768 042 622 |
|
5. |
7607201000 |
Փայլաթիթեղ |
Ալյումինե նրբաթիթեղ (առանց հիմքի կամ թղթի, ստվարաթղթի, պլաստմասսայի կամ նույնանման նյութերի հիմքով) 0,2 մմ-ից ոչ ավել հաստությամբ (չհաշված հիմքը). հիմքով 0,021 մմ-ից պակաս հաստությամբ (չհաշված հիմքը) |
կգ |
435 210 |
ԵՄ երկրներ, Հարավային Կորեա, Չինաստան |
ԵՄ երկրներ, Հարավային Կորեա, Չինաստան |
1 800 188 852 |
|
6. |
3920621909 |
Տուփի պոլիպրո-պիլենից պոկվող ժապավեն |
Պլաստմասսայից թաղանթ ու ժապավեններ, այլ՝ ոչ ծակոտկեն և չամրանավորված, ոչ շերտավոր, ոչ հիմնաշերտով և նույնանման ձևով չմիացված այլ նյութերի հետ Պոլիէթիլեն-տերեֆտալ ատից. 0,35 մմ–ից ոչ ավելի հաստությամբ. Այլ Չի ներառում թաղանթ պոլիէթիլեն-տերեֆտալ ատից՝ 72 մկմ կամ ավելի, բայց ոչ ավելի, քան 79 մկմ հաստությամբ, ճկուն մագնիսային սկավառակների արտադրության համար. թաղանթ պոլիէթիլեն-տերեֆտալ ատից՝ 100 մկմ կամ ավելի, բայց ոչ ավելի, քան 150 մկմ հաստությամբ, ֆոտոպոլիմերային տպագրական թիթեղների արտադրության համար |
կգ |
5 687 |
ԵՄ երկրներ, Հարավային Կորեա, Չինաստան, Անգլիա |
ԵՄ երկրներ, Հարավային Կորեա, Չինաստան, Անգլիա |
32 860 590 |
|
7. |
3920202109 |
Տուփի փաթեթա-վորման ցելոֆան |
Պլաստմասսայից թաղանթ ժապավեններ, այլ՝ ոչ ծակոտկեն և չամրանավորված, ոչ շերտավոր, ոչ հիմնաշերտով և նույնանման ձևով չմիացված այլ նյութերի հետ. պրոպիլենի պոլիմերներից. 0,10 մմ–ից ոչ ավելի հաստությամբ. Այլ Չի ներառում բիակսիալ ուղղվածության և էլեկտրական կոնդենսատորների արտադրության համար պրոպիլենի պոլիմերներ |
կգ |
306 625 |
ԵՄ երկրներ, Հարավային Կորեա, Չինաստան, Ինդոնեզիա |
ԵՄ երկրներ, Հարավային Կորեա, Չինաստան, Ինդոնեզիա |
478 335 895 |
|
8. |
3506910000 |
Սոսինձ |
Պատրաստի սոսինձներ և այլ պատրաստի հարակցանյութեր (ադգեզիվ)՝ այլ տեղում չնշված կամ չներառված, որպես սոսինձներ կամ հարակցանյութեր օգտագործվելու համար պիտանի, մանրածախ վաճառքի համար որպես սոսինձներ կամ հարակցանյութեր բաժնեծրարված, 1 կգ-ից ոչ ավել զուտ զանգված ունեցող արտադրանք. 3901–3913 ապրանքային դիրքերում ընդգրկված պոլիմերների կամ կաուչուկի հիմքով հարակցանյութեր (ադգեզիվներ) |
կգ |
170 622 |
ԵՄ երկրներ, Հարավային Կորեա, Չինաստան |
ԵՄ երկրներ, Հարավային Կորեա, Չինաստան |
313 168 567 |
|
9. |
4819500000 |
Սիգարետի ստվարաթղթե տուփեր |
Ստվարաթղթե տուփեր, արկղեր, տուփեր, փաթեթավորման այլ տարաներ՝ թղթից, – այլ փաթեթվածքներ՝ ներառյալ ձայնապնակների ծրարները |
կգ |
2 689 155 |
ԵՄ երկրներ, Հարավային Կորեա, Չինաստան |
ԵՄ երկրներ, Հարավային Կորեա, Չինաստան |
5 127 323 606 |
|
10. |
4810921000 |
Սիգարետի տուփի ստվարաթղթե ներքին շրջանակ, ներդիր |
Թուղթ և ստվարաթուղթ՝ մեկ կամ զույգ կողմերից կաոլինով (չինական կավով) կամ այլ անօրգանական նյութերով պատված, կապակցող նյութերի օգտագործմամբ տպված կամ չտպված, գլանափա-թեթներով – – բազմաշերտ. – – բոլոր սպիտակեցրած շերտերով Չի ներառում 1 մԱ-ի համար 150 գ-ից ոչ ավելի զանգվածով թուղթ և ստվարաթուղթ, որն օգտագործվում է որպես հիմք ֆոտոզգայուն, ջերմազգայուն և էլեկտրազգայուն թղթի կամ ստվարաթղթի համար և չի ներառում կրաֆթ-թուղթ և կրաֆթ-ստվարաթուղթ |
կգ |
304 498 |
ԵՄ երկրներ, Հարավային Կորեա, Չինաստան |
ԵՄ երկրներ, Հարավային Կորեա, Չինաստան |
421 115 606 |
|
11. |
4819100000 |
Ստվարաթղթե գոֆրո արկղեր |
Ստվարաթղթե արկղեր, ստվարաթղթից, թաղանթանյութի մանրաթելերից պատրաստված քաթանից. օգտագործվում են հիմնարկներում, խանութներում կամ նույնանման նպատակներով. – ստվարաթղթե տուփեր, արկղեր և տուփեր ծալքավոր թղթից կամ ստվարաթղթից |
կգ |
727 741 |
ԵՄ երկրներ, Վրաստան, Հարավային Կորեա, Չինաստան |
ԵՄ երկրներ, Վրաստան, Հարավային Կորեա, Չինաստան |
520 768 918 |
|
Ընդամենը՝ |
38 654 047 934 |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
Ա. Խաչատրյան |
25.07.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|