Գլխավոր տեղեկություն
Համար
N 1163-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.07.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.07.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.07.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հուլիսի 2024 թվականի N 1163-Ա

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԱՐՄԵՆԻԱՆ ՏՈԲԱԿՈ ՔՈՄՓԱՆԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել «ԱՐՄԵՆԻԱՆ ՏՈԲԱԿՈ ՔՈՄՓԱՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:

2. Սահմանել, որ՝

1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները․

2) «ԱՐՄԵՆԻԱՆ ՏՈԲԱԿՈ ՔՈՄՓԱՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2024 թվականի հունիսի 12-ից մինչև 2027 թվականի հունիսի 11-ը ներառյալ․

3) ներդրումային ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 տարի։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

25.07.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

հուլիսի 25-ի N 1163-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ

 

NN

ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի

ծածկագիրը

Անվանումը

Տեխնիկական բնութագիրը

Չափի միավորը

Քանակը

Ծագման երկիրը

Արտա-հանման երկիրը

Արժեքը (դրամ)

Այլ տեղե-կություն-ներ

ՀՈՒՄՔ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐ

1.

2403199000

Վերամշակված

թութուն

– ծխելու խոտ`

ցանկացած

հարաբերակ-ցությամբ

ծխախոտի

փոխարինիչներ

պարունակող կամ

չպարունակող.

առաջնային

փաթեթվածք-ներում՝

500 գ-ից ավելի

զտաքաշով

Չի նախատեսում

նարգիլեի ծխախոտ

կգ

5 069 213

ԱՄԷ, ԵՄ

երկրներ, Լիբանան, Զիմբաբվե, Հարավային Կորեա, Չինաստան, Բրազիլիա, Հորդանան

ԱՄԷ,

ԵՄ երկրներ,

Լիբանան,

Զիմբաբվե,

Հարավային

Կորեա,

Չինաստան,

Բրազիլիա,

Հորդանան

15 815 944 918

 

2.

4813200000

Սիգարետի թուղթ

Ծխախո-տաթուղթ՝ կտրված կամ չկտրված ըստ չափի փողակների ձևով.

5 սմ-ից ոչ ավելի լայնությամբ գլանափա-թեթներով 1,8-2,8 սմ լայնությամբ գլանափա-թեթներով

կգ

398 393

ԵՄ

երկրներ, Հարավային Կորեա, Չինաստան

ԵՄ երկրներ, Հարավային Կորեա, Չինաստան

642 924 590

 

3.

5601221000

Սիգարետի ֆիլտր

Բամբակ` մանածա-գործական նյութերից և դրանից պատրաստած արտադրա-տեսակներ բամբակից ստացված այլ արտադրա-տեսակներ քիմիական մանրաթելերից.

– 8 մմ տրամագիծը չգերազանցող գլանափա-թեթներով 5-8 մմ գլանափա-թեթներով

կգ

1 775 048

ԵՄ

երկրներ, Հարավային Կորեա, Չինաստան, ԱՄԷ

ԵՄ երկրներ, Հարավային Կորեա, Չինաստան, ԱՄԷ

11 733 373 770

 

4.

4813901000

Սիգարետի ֆիլտրի թուղթ

Ծխախո-տաթուղթ՝ կտրված կամ չկտրված ըստ չափի փողակների

ձևով. 
5 սմ-ից ավելի, բայց 15 սմ-ից ոչ ավելի լայնությամբ գլանափա-թեթներով

6-8 սմ լայնությամբ

գլանափա-թեթներով

կգ

294 673

ԵՄ

երկրներ, Հարավային

Կորեա, Չինաստան

ԵՄ երկրներ, Հարավային Կորեա,

Չինաստան

1 768 042 622

 

5.

7607201000

Փայլաթիթեղ

Ալյումինե նրբաթիթեղ (առանց հիմքի կամ թղթի, ստվարաթղթի, պլաստմասսայի կամ նույնանման նյութերի հիմքով) 0,2 մմ-ից ոչ ավել հաստությամբ (չհաշված հիմքը). հիմքով 0,021 մմ-ից պակաս հաստությամբ (չհաշված հիմքը)

կգ

435 210

ԵՄ

երկրներ, Հարավային Կորեա, Չինաստան

ԵՄ երկրներ, Հարավային Կորեա, Չինաստան

1 800 188 852

 

6.

3920621909

Տուփի պոլիպրո-պիլենից պոկվող ժապավեն

Պլաստմասսայից թաղանթ ու ժապավեններ, այլ՝ ոչ ծակոտկեն և չամրանավորված, ոչ շերտավոր, ոչ հիմնաշերտով և նույնանման ձևով չմիացված այլ նյութերի

հետ

Պոլիէթիլեն-տերեֆտալ ատից.

0,35 մմ–ից ոչ ավելի հաստությամբ.

Այլ

Չի ներառում թաղանթ պոլիէթիլեն-տերեֆտալ ատից՝ 72 մկմ կամ ավելի, բայց ոչ ավելի, քան 79 մկմ հաստությամբ, ճկուն մագնիսային սկավառակների արտադրության համար. թաղանթ պոլիէթիլեն-տերեֆտալ ատից՝ 100 մկմ կամ ավելի, բայց ոչ ավելի, քան 150 մկմ հաստությամբ, ֆոտոպոլիմերային տպագրական թիթեղների արտադրության համար

կգ

5 687

ԵՄ

երկրներ, Հարավային Կորեա, Չինաստան, Անգլիա

ԵՄ երկրներ, Հարավային Կորեա, Չինաստան, Անգլիա

32 860 590

 

7.

3920202109

Տուփի փաթեթա-վորման ցելոֆան

Պլաստմասսայից թաղանթ ժապավեններ, այլ՝ ոչ

ծակոտկեն և

չամրանավորված, ոչ շերտավոր, ոչ հիմնաշերտով և նույնանման ձևով չմիացված այլ նյութերի հետ.

պրոպիլենի պոլիմերներից.

0,10 մմ–ից ոչ ավելի հաստությամբ.

Այլ

Չի ներառում բիակսիալ ուղղվածության և էլեկտրական կոնդենսատորների արտադրության համար պրոպիլենի պոլիմերներ

կգ

306 625

ԵՄ

երկրներ, Հարավային

Կորեա, Չինաստան, Ինդոնեզիա

ԵՄ երկրներ, Հարավային Կորեա,

Չինաստան,

Ինդոնեզիա

478 335 895

 

8.

3506910000

Սոսինձ

Պատրաստի սոսինձներ և այլ պատրաստի հարակցանյութեր (ադգեզիվ)՝ այլ տեղում չնշված կամ չներառված, որպես սոսինձներ կամ հարակցանյութեր

օգտագործվելու

համար պիտանի, մանրածախ վաճառքի համար որպես սոսինձներ կամ հարակցանյութեր բաժնեծրարված,

1 կգ-ից ոչ ավել զուտ զանգված ունեցող արտադրանք.

3901–3913 ապրանքային դիրքերում ընդգրկված պոլիմերների կամ կաուչուկի հիմքով հարակցանյութեր

(ադգեզիվներ)

կգ

170 622

ԵՄ

երկրներ, Հարավային Կորեա, Չինաստան

ԵՄ երկրներ, Հարավային Կորեա, Չինաստան

313 168 567

 

9.

4819500000

Սիգարետի ստվարաթղթե տուփեր

Ստվարաթղթե տուփեր, արկղեր, տուփեր, փաթեթավորման այլ տարաներ՝ թղթից,

– այլ փաթեթվածքներ՝ ներառյալ ձայնապնակների

ծրարները

կգ

2 689 155

ԵՄ

երկրներ, Հարավային Կորեա, Չինաստան

ԵՄ երկրներ, Հարավային Կորեա, Չինաստան

5 127 323 606

 

10.

4810921000

Սիգարետի տուփի ստվարաթղթե ներքին շրջանակ, ներդիր

Թուղթ և ստվարաթուղթ՝ մեկ կամ զույգ կողմերից կաոլինով (չինական կավով) կամ այլ

անօրգանական

նյութերով պատված, կապակցող նյութերի օգտագործմամբ տպված կամ չտպված, գլանափա-թեթներով – – բազմաշերտ.

– – բոլոր սպիտակեցրած շերտերով

Չի ներառում 1 մԱ-ի համար 150 գ-ից ոչ ավելի զանգվածով թուղթ և ստվարաթուղթ, որն օգտագործվում է որպես հիմք ֆոտոզգայուն, ջերմազգայուն և էլեկտրազգայուն թղթի կամ ստվարաթղթի համար և չի ներառում կրաֆթ-թուղթ և

կրաֆթ-ստվարաթուղթ

կգ

304 498

ԵՄ

երկրներ, Հարավային Կորեա, Չինաստան

ԵՄ երկրներ, Հարավային Կորեա, Չինաստան

421 115 606

 

11.

4819100000

Ստվարաթղթե գոֆրո արկղեր

Ստվարաթղթե արկղեր, ստվարաթղթից, թաղանթանյութի մանրաթելերից պատրաստված

քաթանից.

օգտագործվում են հիմնարկներում, խանութներում կամ նույնանման նպատակներով.

– ստվարաթղթե տուփեր, արկղեր և տուփեր ծալքավոր թղթից կամ

ստվարաթղթից

կգ

727 741

ԵՄ

երկրներ, Վրաստան, Հարավային Կորեա, Չինաստան

ԵՄ երկրներ, Վրաստան, Հարավային Կորեա, Չինաստան

520 768 918

 
 

Ընդամենը՝

           

38 654 047 934

 

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավարի տեղակալ

Ա. Խաչատրյան


25.07.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ