Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-195-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2010-01.01.2013)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.12.30/34(352) Հոդ.1305
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
27.10.2009
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.11.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2010
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2009 թվականի հոկտեմբերի 27-ին

 

«ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-179 օրենքի 6-րդ հոդվածում`

ա) 3-րդ մասի երկրորդ պարբերությունը «ներկայացնում» բառից հետո լրացնել «(մասնավորապես էլեկտրոնային եղանակով կամ փոստով` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և պայմաններով, կամ հանձնում ըստ պատկանելության)» բառերով.

բ) 4-րդ մասի առաջին պարբերության վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Սոցիալական վճարի հաշվետվությունները լիազորված մարմին ներկայացվում են էլեկտրոնային եղանակով կամ ուղարկվում են փոստով` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և պայմաններով, կամ հանձնվում են ըստ պատկանելության:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2009 թ. նոյեմբերի 23
Երևան
ՀՕ-195-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան