Գլխավոր տեղեկություն
Համար
N 1410-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (06.09.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.09.02-2024.09.15 Պաշտոնական հրապարակման օրը 05.09.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.09.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.09.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 սեպտեմբերի 2024 թվականի N 1410-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 737-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Պետական իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 737-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) որոշման N 1 հավելվածի՝

ա․ «ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» բաժինն ուժը կորցրած ճանաչել,

բ․ 115-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր բաժիններով՝

 

«

ՀՀ ներքին գործերի նախարարություն

116․

պետ` բաժանմունքի

2.75

117․

գլխավոր ճարտարագետ, գլխավոր մասնագետ

2.70

118․

առաջատար մասնագետ, ավագ ճարտարագետ, ավագ հաշվապահ

2.50

119․

ավագ մասնագետ

2.20

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

120․

պետ՝ բաժնի

2.78

121․

պետ` բաժանմունքի, վարիչ` բժշկական հաստատության ընդունարանի,

վարիչ` կաբինետի, վարիչ` բաժանմունքի

2.75

122․

գլխավոր ճարտարագետ, բժիշկ, դեղագետ, պրովիզոր

2.70

123․

պետ` ռազմականացված ջոկատի, առաջատար մասնագետ, ավագ ճարտարագետ, ավագ հաշվապահ, վարչության պետի օգնական` վետերանների հետ տարվող աշխատանքների կազմակերպման հարցերով

2.50

124․

տեղակալ` ռազմականացված ջոկատի պետի

2.40

125․

ավագ մասնագետ

2.20

126․

ռազմականացված խմբի պետ

1.30

127․

ավագ հրաձիգ, հրահանգիչ, ավագ տեսուչ, ավագ բուժքույր

1.25

128․

դեղագործ, մերսող, մեթոդիստ, ատամնատեխնիկ, լաբորանտ

1.20

129․

հրաձիգ, բուժքույր, անասնաբույժ, ավագ հաշվառող, բուժմատենավար

1.15

130․

հաշվառող

1․10

131․

կրտսեր բուժքույր

1․05

».

 

2) որոշման N 2 հավելվածում՝

ա․ «ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» բաժնի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ»,

բ․ «ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» բաժինը 34-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 35-րդ և 36-րդ կետերով՝

 

«

35․

մշակութային և սոցիալական նախաձեռնությունների իրականացման բաժնի պետ՝ սոցիալական ոլորտում, տպարանի պետ՝ տնտեսական ոլորտում

2․78

36․

փականագործ-մեքենագետ՝ սարքերի և կայանքների՝ տնտեսական ոլորտում

1.70

»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

05.09.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 սեպտեմբերի 2024 թվական: