Գլխավոր տեղեկություն
Համար
N 1394-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (04.09.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 03.09.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.08.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.09.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 օգոստոսի 2024 թվականի N 1394-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 893-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 893-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) որոշումը 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերով՝

«3. Շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցների ձեռքբերման նպատակով 2024 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը սուբսիդավորվում է Հայաստանի Հանրապետության դրամով տրամադրվող լիզինգի 12, արտարժույթով տրամադրվող լիզինգի 7 տոկոսային կետը, եթե ձեռք բերվող շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցները շահագործվելու են Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից տրամադրված ցանկում ներառված բնակավայրերի տարածքներում։

4․ Հայաստանի Հանրապետության մարզպետներին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝

1) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել այն բնակավայրերի ցանկը, որոնց վարչական տարածքում անհրաժեշտ է ապահովել սպանդանոցային ծառայության մատուցում: Ընդ որում՝ ցանկը կազմվում է այն սկզբունքով, որ տվյալ բնակավայրերը գտնվում են մոտակա գործող սպանդանոցից կամ սպանդանոցային կետից առնվազն 15 կիլոմետր հեռավորության վրա.

2) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացված սպանդանոցային ծառայության մատուցման անհրաժեշտություն ունեցող բնակավայրերի ցանկը հրապարակել Հայաստանի Հանրապետության մարզպետների աշխատակազմերի պաշտոնական կայքերում։

5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից ներկայացված սպանդանոցային ծառայության մատուցման անհրաժեշտություն ունեցող բնակավայրերի ցանկը հրապարակել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքում:».

2) որոշման հավելվածի 40-րդ կետի՝

ա․ 3.5-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.6-րդ ենթակետով․

«3.6) 2024 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը տնտեսավարողների կողմից ձեռք բերվող շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցների համար անհրաժեշտ 20 տոկոս կանխավճարի 80 տոկոսը սուբսիդավորվում է.»,

բ․ 5-րդ ենթակետում «1000.0 մլն դրամը,» բառերը փոխարինել «2000.0 մլն դրամը» բառերով, իսկ «, բացառությամբ 38-րդ կետի 4-րդ ենթակետի «ե» պարբերությունում նշված գործունեության ոլորտի լիզինգառուների, որոնց կողմից ձեռք բերվող սարքավորումների արժեքների հանրագումարը չպետք է գերազանցի 200.0 մլն դրամը» բառերը հանել.

3) որոշման հավելվածի՝

ա․ 41.1-ին կետի 7-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«7) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը N 2 ձևին համապատասխան հայտն ստանալուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում շահառուի հետ կնքում է կանխավճարի սուբսիդիայի տրամադրման վերաբերյալ պայմանագիր և ձեռք բերվող սարքավորման համար հաշվարկված կանխավճարի սուբսիդավորման ենթակա գումարը ԳՖԿ-ի միջոցով փոխանցում է ՖԿ-ին՝ նշելով շահառուի տվյալները կամ շահառուի ՖԿ-ում գործող համապատասխան հաշվեհամարին։ Լիզինգի առարկայի արժեքի վերջնական ձևավորումից հետո կանխավճարի արժեքում փոփոխություններ առաջանալու դեպքում ՖԿ-ն 5-օրյա ժամկետում ԳՖԿ-ին է փոխանցում ավելի վճարված սուբսիդավորման գումարը, իսկ ԳՖԿ-ն այն 5-օրյա ժամկետում փոխանցում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը։ Կանխավճարի արժեքի լրացման անհրաժեշտության դեպքում պարտավորությունը կրում է լիզինգառուն.»,

բ․ 41.3-րդ կետի 7-րդ ենթակետը «ենթակա գումարը» բառերից հետո լրացնել «ԳՖԿ-ի միջոցով» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանն» բառերը փոխարինել «ԳՖԿ-ին» բառերով,

գ․ 41.3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 41.4-րդ կետով՝

«41.4. Ծրագրի շրջանակներում 2024 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը տնտեսավարողների կողմից ձեռք բերվող շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցների համար անհրաժեշտ կանխավճարի սուբսիդավորումն իրականացվում է հետևյալ ընթացակարգով՝

1) սուբսիդավորման գործընթացը նախաձեռնում է շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոց ձեռք բերող տնտեսավարողը, մինչև ձեռք բերվող շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցի վերաբերյալ ՖԿ-ին համապատասխան հայտ ներկայացնելը, կանխավճարի սուբսիդավորման համաձայնություն ստանալու նպատակով էլեկտրոնային և (կամ) թղթային տարբերակով՝ N 7 ձևին համապատասխան դիմում է ներկայացնում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն.

2) տնտեսավարողը N 7 ձևին համապատասխան դիմումին կցում է՝

ա․ N 8 ձևին համապատասխան հայտարարություն՝ սույն որոշման 3-րդ կետով և սույն ծրագրի 40-րդ կետի 3.6-րդ ենթակետով սահմանված պահանջներով ձեռք բերվող շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցի նախատեսվող շահագործման վայրի՝ մարզի համայնքների բնակավայրերի անվանումների մասին,

բ․ ձեռք բերվող շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցը արտադրող կամ իրացնող կազմակերպության կողմից տրամադրված՝ ձեռք բերվող շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցի արժեքը հավաստող փաստաթղթերը` գնային առաջարկ կամ նախնական հաշիվ-ապրանքագիր,

գ․ շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցի տեխնիկական բնութագիրը և ներմուծման դեպքում՝ բեռնափոխադրման գնային առաջարկը.

3) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը սույն կետի 1-ին ենթակետում նշված դիմումը մուտքագրվելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում դիմումատուին տրամադրում է գրավոր պատասխան համաձայնության կամ մերժման կամ դիմումի վերադարձման մասին՝ կրկին ներկայացնելու հնարավորությամբ.

4) այն դեպքում, երբ տվյալ մարզի նույն բնակավայրում շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոց շահագործելու նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն է մուտքագրվում սույն կետի 1-ին ենթակետում նշված 1-ից ավելի տնտեսավարողի դիմում, ապա սույն կետի 3-րդ ենթակետում նշված համաձայնության տրամադրման նախապատվությունը տրվում է առաջինը մուտքագրված այն տնտեսավարողի դիմումին, որին կցված են սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված փաստաթղթերը․

5) սույն կետի 3-րդ ենթակետում նշված համաձայնությունը տրամադրվում է, եթե դիմումատուի կողմից ներկայացվել են սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված փաստաթղթերը.

6) սույն կետի 1-ին ենթակետում նշված դիմումը վերադարձվում է, եթե այն ներկայացվել է թերի լրացված կամ չի համապատասխանում N 7 ձևին կամ բացակայում է սույն կետի 2-րդ ենթակետում նշված փաստաթղթերից որևէ մեկը։ Այս դեպքում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը գրավոր պատասխանում նշում է դիմումում առկա շտկման ենթակա տվյալները կամ համալրման ենթակա փաստաթղթերը և առաջարկում դիմումատուին ներկայացնել սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերի պահանջներին համապատասխան նոր դիմում.

7) սույն կետի 2-րդ ենթակետում նշված դիմումը մերժվում է, եթե՝

ա․ N 8 ձևին համապատասխան ներկայացված հայտարարությունում նշված բնակավայրը ներառված չէ սույն որոշման 4-րդ կետի հիման վրա Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը տրամադրված բնակավայրերի ցանկում,

բ․ Հայաստանի Հանրապետության մարզի տվյալ բնակավայրում շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոց շահագործելու նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից նախկինում ստացված դիմումի շրջանակներում արդեն իսկ տրամադրվել է սույն կետի 3-րդ ենթակետում նշված համաձայնությունը․

8) սույն կետի 7-րդ ենթակետի հիմքերով դիմումը մերժելու դեպքում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը գրավոր պատասխանում նշում է դիմումի մերժման հիմքը և առաջարկում դիմումատուին ներկայացնել սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերի պահանջներին համապատասխան նոր դիմում.

9) սույն կետի 3-րդ ենթակետով տրամադրված համաձայնությունն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում շահառուն համաձայնությունը հայտի հետ միասին ներկայացնում է ՖԿ-ին.

10) ՖԿ-ի կողմից լիզինգի հայտն ընդունելուց և ձեռք բերվող լիզինգի առարկայի արժեքի 20 տոկոսի չափով կանխավճարի չսուբսիդավորվող մասը ՖԿ-ին վճարելուց հետո շահառուն N 9 ձևին համապատասխան հայտ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն՝ ձեռք բերվող շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցի համար հաշվարկված կանխավճարի սուբսիդավորման ենթակա գումարն ստանալու նպատակով, որին կցում է ՖԿ-ի հետ կնքված լիզինգի տրամադրման պայմանագրի պատճենը և ձեռք բերվող լիզինգի առարկայի արժեքի 20 տոկոսի չափով կանխավճարի չսուբսիդավորվող արժեքի չափով վճարումը հիմնավորող ՖԿ-ի կողմից տրամադրված համապատասխան փաստաթուղթը.

11) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը N 9 ձևին համապատասխան հայտն ստանալուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում շահառուի հետ կնքում է կանխավճարի սուբսիդիայի տրամադրման վերաբերյալ պայմանագիր և ձեռք բերվող շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցի համար հաշվարկված կանխավճարի սուբսիդավորման ենթակա գումարը ԳՖԿ-ի միջոցով փոխանցում է ՖԿ-ին՝ նշելով շահառուի տվյալները կամ շահառուի ՖԿ-ում գործող համապատասխան հաշվեհամարին։ Լիզինգի առարկայի արժեքի վերջնական ձևավորումից հետո կանխավճարի արժեքում փոփոխություններ առաջանալու դեպքում ՖԿ-ն 5-օրյա ժամկետում ԳՖԿ-ին է փոխանցում ավելի վճարված սուբսիդավորման գումարը, իսկ ԳՖԿ-ն այն 5-օրյա ժամկետում փոխանցում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը։ Կանխավճարի արժեքի լրացման անհրաժեշտության դեպքում պարտավորությունը կրում է լիզինգառուն․

12) սարքավորումները լիզինգառուին տրամադրելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում լիզինգառուն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում գրավոր տեղեկատվություն ՖԿ-ի կողմից սարքավորումների տրամադրման և շահագործման մեկնարկի նախատեսվող ամսաթվերի վերաբերյալ։ Անհրաժեշտությամբ պայմանավորված՝ լիզինգառուն ներկայացնում է նաև Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից պահանջված այլ փաստաթղթեր։»,

դ․ 42.3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 42.4-րդ կետով՝

«42.4. Սույն որոշման 3-րդ կետով և սույն ծրագրի 40-րդ կետի 3.6-րդ ենթակետով սահմանված պահանջներով ձեռք բերվող շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցի համար լիզինգի կանխավճարի և լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորված գումարները լիզինգառուի կողմից ենթակա են վերադարձման, եթե լիզինգառուի կողմից չեն ապահովվում N 8 ձևի հայտարարությունով ստանձնած պարտավորությունները կամ լիզինգառուն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն չի ներկայացրել սույն ծրագրի 41.4-րդ կետի 12-րդ ենթակետով պահանջվող տեղեկատվությունը։».

4) N 6 ձևից հետո լրացնել նոր՝ NN 7, 8 և 9 ձևերով՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

03.09.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

օգոստոսի 29-ի N 1394-Լ որոշման

 

«Ձև N 7

 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն

.......................................................…………… ....-ից

(նշել իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը,

ազգանունը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն)

 

ԴԻՄՈՒՄ

 

Ձեռք բերվող շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցի համար անհրաժեշտ կանխավճարի սուբսիդավորման համաձայնություն ստանալու վերաբերյալ

 

Տեղեկացնում եմ, որ ՀՀ ………………………… մարզի ….........................…….. համայնք(ներ)ի տարածքում գործող

......................................................................................................................................-ն

(նշել իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)

նպատակ ունի զբաղվելու սպանդանոցային գործունեությամբ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 893-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրի շրջանակներում ցանկանում է ձեռք բերել շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոց, որի հետ կապված արժեքները

(ընդգծել ձեռքբերվող լիզինգի առարկայի անվանումը)

հավաստող փաստաթղթերը, տեխնիկական բնութագրերը և N 8 ձևին համապատասխան հայտարարությունը կցվում են։

Խնդրում եմ Ձեր համաձայնությունը լիզինգով ձեռք բերվող շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցի կանխավճարի սուբսիդավորման հարցում։

Առդիր՝ .... էջ։

 

Ստորագրող

................................

(պաշտոնը)

................................

(ստորագրությունը)

 

..... ..................... 20 թ.

..............................................

(անունը, ազգանունը)

 

Ձև N 8

 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն

....................................................………………………… ....-ից

(նշել իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը,

ազգանունը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն)

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Հավաստիացնում եմ, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 893-Լ որոշման 3-րդ կետի և որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրի 40-րդ կետի 3.6-րդ ենթակետի շրջանակներում ձեռք բերվող շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցը առնվազն մինչև լիզինգի առարկայի արժեքի

(ընդգծել ձեռքբերվող լիզինգի առարկայի անվանումը)

ամբողջական մարումը շահագործվելու է ՀՀ ……………….... մարզի ….........................…….. համայնք(ներ)ի ...................................................................................... բնակավայրերում։

Գիտակցում եմ, որ վերը նշված պարտավորությունները չկատարելը կամ ոչ ամբողջական կատարելը կամ ծրագրի 41.4-րդ կետի 12-րդ ենթակետով պահանջվող տեղեկատվությունը չներկայացնելը հանգեցնում է ձեռք բերվող շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցի համար սուբսիդավորված լիզինգի կանխավճարի և լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորված գումարների վերադարձման:

 

Ստորագրող

................................

(պաշտոնը)

................................

(ստորագրությունը)

 

..... ..................... 20 թ.

 

Կ.Տ.

..............................................

(անունը, ազգանունը)

 

Ձև N 9

 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն

..............………………………… ... -ից

(նշել իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը,

ազգանունը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն)

 

Հ Ա Յ Տ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 893-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրի շրջանակներում ձեռք բերվող շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցի համար հաշվարկված կանխավճարի սուբսիդավորման ենթակա գումարն ստանալու վերաբերյալ

 

NN

ը/կ

Լիզինգառու

Լիզինգով ձեռք բերվող սարքավորում

Լիզինգ տրամադրող ֆինանսական կառույցի

անվանումը

Ֆինանսական կառույցում շահառուի գործող համապա- տասխան հաշվեհամարը

 

անվանումը կամ

գործու-նեության վայրի

անվանումը

քանակը

արժեքը

կանխա-վճարի

կանխա-վճարի

   
 

անունը,

ազգանունը

հասցեն

(շարժական

սպանդանոց

կամ

շարժական

մոդուլային

սպանդանոց)

(հատ)

(մլն

դրամ)

20 տոկոսի

չափը

(մլն դրամ)

սուբսիդա-

վորման չափը

(մլն դրամ)

                   
                   

 

Ստորագրող

................................

(պաշտոնը)

................................

(ստորագրությունը)

 

..... ..................... 20 թ.»:

..............................................

(անունը, ազգանունը)

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

03.09.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ