ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 օգոստոսի 2024 թվականի N 1248-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 1025-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին» N 1025-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման 2-րդ կետը «1.2,» թվից հետո լրացնել «1.3,» թվով.
2) որոշման 2-րդ կետով հաստատված N 1.2 հավելվածից հետո լրացնել նոր` N 1.3 հավելվածով՝ համաձայն հավելվածի։
2. Որոշման 2-րդ կետով հաստատված N 1 հավելվածի հարցաշարի 3-րդ կետի 3.4-րդ ենթակետի «Հղում նորմատիվ իրավական ակտին» սյունակում «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենք, հոդված 11, մաս 5» բառերը փոխարինել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենք, հոդված 11, մաս 10» բառերով։
3. Որոշման 2-րդ կետով հաստատված N 15 հավելվածում՝
1) 40-րդ կետի «Հարցեր» սյունակում «Հակահրդեհային ինքնաշխատ համակարգը գտնվում է սարքին վիճակում:» բառերը փոխարինել «Հակահրդեհային ինքնաշխատ համակարգերը մոնտաժված են նորմերին համապատասխան և գտնվում են սարքին վիճակում:» բառերով.
2) 40-րդ կետի «Հղումներ նորմատիվ իրավական ակտերին» սյունակում «1», բաժին I, գլուխ 7 կետ 100» բառերը փոխարինել «1», բաժին I, գլուխ 7, կետեր 81, 100» բառերով.
3) 43-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
»: |
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Մ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
Երևան |
08.08.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2024 թվականի օգոստոսի 8-ի N 1248-Ն որոշման |
«Հավելված N 1.3 ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 8-ի N 1025-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
ՍՏՈՒԳԱԹԵՐԹ
ԱՆՎԱՎՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹ
__________________________________________________________ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (ՔՏՀԱՏՄ) ստորաբաժանման անվանումը,
__________________________________________________________ ՔՏՀԱՏՄ-ի ծառայողի պաշտոնը,
__________________________________________________________ ՔՏՀԱՏՄ-ի ծառայողի պաշտոնը,
__________________________________________________________ ՔՏՀԱՏՄ-ի ծառայողի պաշտոնը,
Ստուգման սկիզբը (ամսաթիվը)` ___________ 20 թ. |
_________________________ հեռախոսահամարը, գտնվելու վայրը
_________________________ ազգանունը, անունը, հայրանունը
_________________________ ազգանունը, անունը, հայրանունը
_________________________ ազգանունը, անունը, հայրանունը
ավարտը __________ 20 թ. |
_____________________________________________________________________________________
Տնտեսավարող սուբյեկտի անվանումը,
_______________________________________________Հ Վ Հ Հ Պետական ռեգիստրի գրանցման համարը, ամսաթիվը |
|
___________________________________________________________________ Տնտեսավարող սուբյեկտի գտնվելու վայրը (բնակության վայրը), կայքի, էլեկտրոնային փոստի հասցեները
___________________________________________________________________ Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ լիազորված անձի ազգանունը, անունը, հայրանունը |
_________________ (հեռախոսահամարը)
_________________ (հեռախոսահամարը) |
Ստուգման հանձնարարագրի համարը` ___________________ տրված` _________________20____ թ.
Ստուգման նպատակը, պարզաբանման ենթակա հարցերի համարները` ________________________
______________________________________________________________________________________
______________________________________________________________________________________
2․ ՀԱՐՑԱՇԱՐ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՎԱՎՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ
NN |
Հարց |
Հղում նորմատիվ իրավական ակտին |
Պատասխան |
Կշիռ |
Ստուգման մեթոդ |
Մեկնաբա- նություն | ||
Այո |
Ոչ |
Չ/պ | ||||||
1. |
Առկա են շրջանառության մեջ բացթողնման դեպքում Տեխնիկական կանոնակարգի պահանջների համապատասխանությունը հաստատող փաստաթղթեր. |
Մաքսային միության 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 877 որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգ (ՄՄ ՏԿ 018/2011) կետ 8-րդ |
||||||
1) |
տրանսպորտային միջոցի տիպի հաստատման փաստաթուղթ |
Մաքսային միության 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 877 որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգ (ՄՄ ՏԿ 018/2011) կետ 8-րդ, պարբերություն 1-ին |
10 |
Փաստաթղթային |
||||
2) |
ամրաշրջանակի տիպի հաստատման փաստաթուղթ |
Մաքսային միության 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 877 որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգ (ՄՄ ՏԿ 018/2011) կետ 8-րդ, պարբերություն 2-րդ |
10 |
Փաստաթղթային |
||||
3) |
առանձին տրանսպորտային միջոցների համար՝ տրանսպորտային միջոցի կառուցվածքի անվտանգության մասին վկայական |
Մաքսային միության 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 877 որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգ (ՄՄ ՏԿ 018/2011) կետ 8-րդ, պարբերություն 3-րդ |
10 |
Փաստաթղթային |
||||
4) |
տրանսպորտային միջոցների բաղադրիչների համար՝ համապատասխանության մասին հայտարարագիր կամ համապատասխանության սերտիֆիկատ |
Մաքսային միության 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 877 որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգ (ՄՄ ՏԿ 018/2011) կետ 8-րդ, պարբերություն 4-րդ |
9.0 |
Փաստաթղթային |
||||
2․ |
Առկա է տրանսպորտային միջոցների (ամրաշրջանակի) համար համապատասխանության հայտարարագիր/ կողմից |
Մաքսային միության 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 877 որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգ (ՄՄ ՏԿ 018/2011) կետ 24-րդ, կետ 28-րդ, ենթակետ 5-րդ |
10 |
Փաստաթղթային |
||||
3․ |
Տրանսպորտային միջոցների (ամրաշրջանակի) մասի վրա առկա է արտադրողի ցուցատախտակը, որը պարունակում է. |
Մաքսային միության 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 877 որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգ (ՄՄ ՏԿ 018/2011) հավելված N 7, կետ 2.1-ին |
||||||
1) |
արտադրողի անվանումը |
Մաքսային միության 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 877 որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգ (ՄՄ ՏԿ 018/2011) հավելված N 7, կետ 2.1-ին, ենթակետ 1-ին |
5.0 |
Փաստաթղթային, տեսազննություն |
||||
2) |
տրանսպորտային միջոցի նույնականացման համարը |
Մաքսային միության 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 877 որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգ (ՄՄ ՏԿ 018/2011) հավելված N 7, կետ 2.1-ին, ենթակետ 2-րդ |
5.0 |
Փաստաթղթային, տեսազննություն |
||||
3) |
տրանսպորտային միջոցի տեխնիկապես թույլատրելի առավելագույն զանգվածը |
Մաքսային միության 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 877 որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգ (ՄՄ ՏԿ 018/2011) հավելված N 7, կետ 2.1-ին, ենթակետ 3-րդ |
5.0 |
Փաստաթղթային տեսազննություն |
||||
4) |
տրանսպորտային միջոցի տիպի հաստատման (ամրաշրջանակի տիպի հաստատման) համար |
Մաքսային միության 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 877 որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգ (ՄՄ ՏԿ 018/2011) հավելված N 7, կետ 2.1-ին, ենթակետ 7-րդ |
5.0 |
Փաստաթղթային տեսազննություն |
||||
4. |
Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով մակնշումը զետեղված է արտադրողի ցուցատախտակի կամ առանձին ցուցատախտակի (պիտակի) վրա |
Մաքսային միության 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 877 որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգ (ՄՄ ՏԿ 018/2011) կետ 101 |
7.0 |
Տեսազննություն |
3․ ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. |
«Այո» |
առկա է, համապատասխանում է նորմատիվ իրավական ակտերի պահանջներին, պահպանված են նորմատիվ իրավական ակտերի պահանջները |
V |
||
2. |
«Ոչ» |
բացակայում է, չի համապատասխանում, չի բավարարում նորմատիվ իրավական ակտերի պահանջներին, առկա են խախտումներ |
V |
||
3. |
«Չ/պ» |
չի պահանջվում, չի վերաբերում |
V |
4․ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ
1․ Տվյալ ստուգաթերթը կազմվել է հետևյալ իրավական ակտի հիման վրա՝
1) Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 877 որոշմամբ հաստատված (ՄՄ ՏԿ 018/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ:
Տեսչական մարմնի ծառայող _____________________ (ստորագրությունը) |
Տնտեսավարող _____________________»։ (ստորագրությունը) |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
09.08.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 օգոստոսի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|