ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հուլիսի 2024 թվականի N 1142-Ա
ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 57-րդ կետի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Երևանի քաղաքապետարանին՝
1) Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների ծրագրի շրջանակներում «Ժոնգ-Թոնգ Բաս Հոլդինգ ԿՈ» (ZHONGTONG BUS HOLDING CO LTD) սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2024 թվականի ապրիլի 8-ին կնքված N «ԵՔ-ԲՄԱՊՁԲ-24/6» պայմանագրի շրջանակներում մատակարարվելիք 7 տրոլեյբուսների մասով նույն պայմանագրի 8.13-րդ կետում «տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում» բառերը փոխարինել «քսանհինգ աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:
2. Սույն որոշման դրույթները տարածվում են 2024 թվականի ապրիլի 8-ին կնքված N «ԵՔ-ԲՄԱՊՁԲ-24/6» պայմանագրի 8․13-րդ կետով նախատեսված ծանուցումը «Ժոնգ-Թոնգ Բաս Հոլդինգ ԿՈ» (ZHONGTONG BUS HOLDING CO LTD) սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն ուղարկելուց՝ 2024 թվականի մայիսի 24-ից հետո ծագած հարաբերությունների նկատմամբ:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
25.07.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|