Գլխավոր տեղեկություն
Համար
N 3151-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.08.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 23.08.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
20.08.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
20.08.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.08.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3151-Ա

«20» օգոստոսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությունը.

1. Համաձայնություն տալ՝

ա) Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեով նախատեսված՝ Նորք-Մարաշ վարչական շրջանի կարիքների համար ասֆալտ-բետոնյա ծածկի վերանորոգման աշխատանքների որակի տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման ընթացակարգը «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա՝ մեկ անձից գնում կատարելու ձևով իրականացնելուն.

բ) հրավերը տրամադրել միայն պատասխանատու ստորաբաժանման կողմից ներկայացված գնման հայտում նշված անձին:

2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի վրա։

3. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան