ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 օգոստոսի 2024 թվականի N 1222-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի N 1183-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի «Պետություն-մասնավոր գործընկերության ընթացակարգը, պետությունմասնավոր գործընկերության ծրագրերի վերաբերյալ տվյալների բազայի ստեղծման և կառավարման կարգը հաստատելու, պետություն-մասնավոր գործընկերության ծրագրերի շրջանակում մատուցվող հանրային ծառայությունների ոլորտները, պետություն-մասնավոր գործընկերության ստորաբաժանումը, պետություն-մասնավոր գործընկերության ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվության ձևը և ներկայացման ժամկետը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 20-ի N 1241-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1183-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման հավելվածի՝
ա. 129-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«129. Եթե գնահատող հանձնաժողովի նիստի ընթացքում հայտատուի հայտում արձանագրվում են անհամապատասխանություններ առաջարկի հարցման պահանջների նկատմամբ՝ բացառությամբ ֆինանսական առաջարկում առկա անհամապատասխանությունների, ապա հանձնաժողովն իրավասու է մինչև տասնհինգ աշխատանքային օրով կասեցնել նիստը (գնահատումը), իսկ քարտուղարը մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին ծանուցում է հայտատուին՝ առաջարկելով մինչև կասեցման ժամկետի ավարտը շտկել անհամապատասխանությունը: Հայտատուին ուղարկվող ծանուցման մեջ մանրամասն նկարագրվում են հայտնաբերված անհամապատասխանությունները:»,
բ․ 132-րդ կետում «մեկ ամսվա» բառերը փոխարինել «ութսուն օրվա» բառերով:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Մ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
Երևան |
08.08.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 օգոստոսի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|