Գլխավոր տեղեկություն
Համար
N 2774-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.07.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 25.07.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
23.07.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
23.07.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.07.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2774-Ա

«23» հուլիսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ,ԿԵՆՏՐՈՆ, ՆՈՐԱԳՅՈՒՂ ԹԱՂԱՄԱՍ Հ.135/7 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՀԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԻԳԻԹՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, 123.1 ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Գոհար Անդրանիկի Իգիթյանի (ծնված 02.10.1946թ.) դիմումները (29.12.2022թ. հ.Դ-128193-22, 26.12.2023թ. հ.Դ-162781-23, 29.04.2024թ. հ.Դ-56268-24)։ Երևանի Կենտրոն վարչական շրջան, Նորագյուղ թաղամաս հ.135/7 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 423.1քմ:

Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 13.02.2024թ. հ.ԱՏ-13022024-01-1065, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 11.03.2024թ. հ.1455 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 03.07.2024թ. հ.20-Ել-Դ-56268-24 եզրակացությունը, համաձայն որի Կենտրոն վարչական շրջան, Նորագյուղ թաղամաս հ.135/7 բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի հ.1328-Ն որոշմամբ, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 3-րդ հոդվածով:

1. Վերականգնել Երևանի Կենտրոն վարչական շրջան, Նորագյուղ թաղամաս հ.135/7 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Գոհար Անդրանիկի Իգիթյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 300.0քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 300.0քմ մակերեսով հողամասի և 423.1քմ մակերեսով հողամասի վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։

2. Սույն որոշման 1-ին կետում նշված 300.0քմ մակերեսով հողամասից ավել օգտագործվող 123.1 քմ մակերեսով հողամասը տարածագնահատման 7-րդ գոտու կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի միջոցով օտարել Գոհար Անդրանիկի Իգիթյանին:

3. Նորագյուղ թաղամաս հ.135 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ «Նորագյուղ թաղամաս հ.135/7 »։

4 Երևան քաղաքի գլխավոր հատակագծի հիման վրա ք.Երևան,Կենտրոն վարչական շրջան, Նորագյուղ թաղամաս հ.135/7 հասցեում գտնվող հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման։

5. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Հ.Մուրադյանին՝ Երևանի քաղաքապետի անունից Գոհար Անդրանիկի Իգիթյանի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր։

6. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։

7. Ընդունել ի գիտություն, որ

1) քաղաքացիական օրենսգրքի 299-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ նոտարական վավերացման պահանջը չի տարածվում հողամասի առուվաճառքի պայմանագրի վրա, եթե դրա բոլոր պայմանները շարադրված են ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշմամբ հաստատված օրինակելի պայմանագրի պայմաններին համապատասխան, չի պարունակում այլ պայմաններ և այդ պայմանագրում կողմերի ստորագրությունների իսկությունը ճանաչվել է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով

2) հողամասի առուվաճառքի պայմանագիրն ենթակա է նոտարական վավերացման, եթե դրա պայմանները շարադրված չեն ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշմամբ հաստատված օրինակելի պայմանագրի պայմաններին համապատասխան, իսկ դրանից ծագող իրավունքները «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի համաձայն՝ պետք է պետական գրանցման ներկայացվեն ոչ ուշ, քան նշված պայմանագրի նոտարական վավերացման օրվանից սկսած 30 աշխատանքային օրվա ընթացքում։

8. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

9. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

10. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:

 

Տ. Ավինյան