Գլխավոր տեղեկություն
Համար
N 2792-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.07.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 26.07.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
24.07.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
24.07.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.07.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2792-Ա

«24» հուլիսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ ՄԻ ՇԱՐՔ ԵՐԹՈՒՂԻՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՇԱՐԺԱԿԱԶՄԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԳՐԱՆՑՄԱՆ ԿՏՐՈՆՆԵՐԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի հ.1994-Ն որոշման 3-րդ կետով.

1. Երևանի ներհամայնքային կանոնավոր փոխադրումների երթուղիների սպասարկման իրավունքը, ժամկետների ավարտից հետո, մինչև նոր մրցույթների անցկացումը, վերապահել դրանք փաստացի սպասարկող կազմակերպություններին և թույլատրել դրանց կողմից երթուղիների ժամանակավոր սպասարկումը։

2. Առաջարկել ՀՀ ՆԳՆ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետին՝ երկարաձգել Երևանի ներհամայնքային ավտոբուսային մի շարք երթուղիների շարժակազմերի ժամանակավոր գրանցման կտրոնների ժամկետները՝ համաձայն հավելվածի։

3. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետին՝ սույն որոշման հավելվածում նշված երթուղիների համար կնքված ավտոբուսային կանոնավոր փոխադրումների իրականացման պայմանագրերում կատարել համապատասխան փոփոխություններ։

4. Հանձնարարել «Երևանտրանս» ՓԲԸ-ի տնօրենին՝ սույն որոշման հավելվածում նշված երթուղիների համար կնքված երթուղու սպասարկման ծառայությունների մատուցման պայմանագրերում կատարել համապատասխան փոփոխություններ։

5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի վրա։

6. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:

 

Տ. Ավինյան

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

24.07.2024 թ.

հ. 2792-Ա որոշման

 

ՑԱՆԿ

 

ԵՐԵՎԱՆԻ ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ ՄԻ ՇԱՐՔ ԵՐԹՈՒՂԻՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՇԱՐԺԱԿԱԶՄԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԳՐԱՆՑՄԱՆ ԿՏՐՈՆՆԵՐԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՐԿԱՐԱՁԳՎՈՒՄ ԵՆ

 

Երթուղու համարը

Ժամանակավոր գրանցման

կտրոնի ժամկետը

46,8,44,27,47,57,39,42,6

01.11.2024թ.

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան