Գլխավոր տեղեկություն
Համար
N 1218-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.08.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.08.05-2024.08.18 Պաշտոնական հրապարակման օրը 09.08.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.08.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.08.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 օգոստոսի 2024 թվականի N 1218-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 1429-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի «Սոցիալական նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման և օգտագործման մասին պայմանագրերի կնքման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 10-ի N 884-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1429-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«16․ Հայտերը ներկայացվում են առձեռն, փոստի, էլեկտրոնային փոստի միջոցով կամ «Բնապահպանության ոլորտի թվային ծառայությունների հարթակ» էլեկտրոնային համակարգի (այսուհետ՝ հարթակ) միջոցով։ 2025 թվականի հունվարի 1-ից հայտերը ներկայացվում են հարթակի միջոցով, իսկ անհաղթահարելի ուժի առկայության դեպքում՝ առձեռն կամ փոստով կամ էլեկտրոնային փոստով։»․

2) 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«18. Լիազորված մարմինը հայտը և հայտին կից փաստաթղթերն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է փաստաթղթերի ամբողջականությունը։ Հայտում կամ կից փաստաթղթերում թերությունների առկայության դեպքում լիազորված մարմինը եռօրյա ժամկետում առձեռն, փոստի, էլեկտրոնային փոստի միջոցով ստացված հայտերի դեպքում՝ գրավոր, իսկ հարթակով ստացված հայտերի դեպքում հարթակով ծանուցում է հայտատուին` հինգ աշխատանքային օրվա ընթացքում վերացնելու լիազորված մարմնի նշած թերությունները: Լիազորված մարմնի կողմից հայտի քննարկման գործընթացի ժամկետը կասեցվում է մինչև հայտատուի կողմից փաստաթղթերում թերությունների վերացումը:»․

3) 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«19. Լիազորված մարմինը հայտը և դրան կից ներկայացված փաստաթղթերն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում հայտատուի հետ կնքում է պայմանագիր կամ մերժում է հայտը: Պայմանագիրը կամ դրա կնքման մասին հայտի մերժման մասին տեղեկատվությունը տրամադրվում է հարթակի միջոցով, իսկ առձեռն կամ փոստով կամ էլեկտրոնային փոստի միջոցով ներկայացված հայտերի դեպքում՝ գրավոր։ Սիրողական ձկնորսության մասին պայմանագրերը տրամադրվում են ինքնաշխատ եղանակով։ Պայմանագիր կնքող անձի կողմից պայմանագրի ընդհանուր պայմաններին համաձայնությունը տրվում է հարթակով այն հաստատելու միջոցով։»․

4) լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր՝ 20․1-ին կետով՝

«20․1․ Լսված լինելու իրավունքն իրացնելու նպատակով լիազոր մարմինը գրավոր հրավիրում է հայտատուին՝ մերժման հիմքերը ներկայացնելու համար։ Հայտատուի լսված լինելու իրավունքի իրացումն արձանագրվում է:»․

5) 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«25․ Հարթակով կնքված պայմանագիրը հայտատուին տրամադրվում է էլեկտրոնային փոստով, որի վրա առկա է պայմանագրի վավերականությունը փաստող՝ «արագ արձագանքման QR կոդ», որով ստուգվում է տրամադրված փաստաթղթի վավերականությունը Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերի վավերականության ստուգման միասնական համակարգի միջոցով։»։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Երևան

 

08.08.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 օգոստոսի 2024 թվական: