Գլխավոր տեղեկություն
Համար
N 1155-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.07.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.07.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.07.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հուլիսի 2024 թվականի N 1155-Ա

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության՝ քաղաք Երևան, Ավան, Հ. Աճառյան փողոց 1-ին փակուղի 40 հասցեում գտնվող անշարժ գույքից առանձնացված և որպես առանձին գույքային միավոր գրանցված՝ քաղաք Երևան, Ավան, Հ. Աճառյան փողոց 1-ին փակուղի 17/1 շինություն հասցեում գտնվող 1756,99 քառ. մետր մակերեսով դպրոցի շենքը, 13,8 քառ. մետր (34,5 խոր. մետր) մակերեսով պարիսպը և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.32005 հա հողամասը (սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական՝ N 11042024-01-0357, այսուհետ՝ անշարժ գույք) հետ վերցնել «Երևանի N 2 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից (գրանցման համար՝ 282.210.04696 / 2003-05-07, այսուհետ՝ կազմակերպություն):

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում, հիմք ընդունելով N 11042024-01-0358 սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի տվյալները, կազմակերպության հետ կնքել 2012 թվականի մարտի 6-ին կնքված թիվ 12/0012 անհատույց օգտագործման պայմանագրում սույն որոշման 1-ին կետից բխող փոփոխություն կատարելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)՝ դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման կազմակերպության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

25.07.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ