ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հուլիսի 2024 թվականի N 1134-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի N 753-Ա ՈՐՈՇՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 23-ի N 753-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) 2-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որոշման համաձայն ձեռք բերված տրանսպորտային միջոցներն ամրացնել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությանը (այսուհետ՝ ծառայություն)՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` ծառայության պետի հետ համատեղ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնհինգօրյա ժամկետում ապահովել սույն որոշման հավելվածում ներառված տրանսպորտային միջոցների հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը:
3. Ծառայության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել՝
1) տրանսպորտային միջոցների հաշվառումը Միասնական սոցիալական ծառայության անվամբ՝ դրանց պետական գրանցման (հաշվառման) ծախսերն իրականացնելով ծառայության միջոցների հաշվին.
2) ապահովել տրանսպորտային միջոցների մուտքագրումը ծառայության հաշվեկշիռ:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
25.07.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2024 թվականի հուլիսի 25-ի N 1134-Ա որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի N 753-Ա ՈՐՈՇՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ
NN ը/կ |
Մակնիշը |
Թողարկման տարեթիվը |
Նույնացման համարը |
Սկզբնական արժեքը (դրամ) |
1. |
Ռենո Կոլեոս (Renault Koleos) |
2024 թ. |
VF1RZG016UC400615 |
15,400,000.0 |
2. |
Ռենո Կոլեոս (Renault Koleos) |
2024 թ. |
VF1RZG018UC400616 |
15,400,000.0 |
3. |
Ռենո Կոլեոս (Renault Koleos) |
2024 թ. |
VF1RZG014UC400628 |
15,400,000.0 |
4. |
Ռենո Կոլեոս (Renault Koleos) |
2024 թ. |
VF1RZG016UC400629 |
15,400,000.0 |
5. |
Ռենո Կոլեոս (Renault Koleos) |
2024 թ. |
VF1RZG01XUC400620 |
15,400,000.0 |
Ընդամենը |
77,000,000.0 |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
Ա. Խաչատրյան |
25.07.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|