ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 մայիսի 2024 թվականի N 740-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ՝
1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները․
2) «ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» բաց բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2024 թվականի ապրիլի 26-ից մինչև 2027 թվականի ապրիլի 25-ը ներառյալ․
3) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 տարի։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
23.05.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2024 թվականիմայիսի 23-ի N 740-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ
NN ը/կ |
ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը |
Անվանումը |
Տեխնիկական բնութագիրը |
Չափի միա- վորը |
Քանակը |
Ծագման երկիրը |
Արտա-հանման երկիրը |
Արժեքը (դրամ) |
Այլ տե-ղեկու- թյուն-ներ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐ | |||||||||
1. |
7308909809 |
Մետաղական կոնստրուկցիա արևային վահանակների տեղակայման համար |
Մետաղական կոնստրուկ-ցիաներ սև մետաղից՝ ցինկապատ, արևային վահանակների տեղադրման համար՝ (չհավաքված) |
կգ |
430 000 |
Չինաստան |
Չինաստան |
295 000 000 |
|
2. |
8544499108 |
Ալյումինե մալուխ |
80 Վ-ից ավելի մինչև 1000 Վ ուժային ալյումինե մալուխ 3X240 մմ^2, ծայրակալներով չհամալրված, 0,51 մմ-ից ավելի մեկուսիչով |
կգ |
32 500 |
Չինաստան |
Չինաստան |
44 000 000 |
|
3. |
8544601000 |
Հաստատուն հոսանքի մալուխ պղնձից |
Հաստատուն հոսանքի 1500վ մալուխ պղնձից 1X6 մմ^2 |
կգ |
7 700 |
Չինաստան |
Չինաստան |
35 000 000 |
|
4. |
8544499108 |
Ալյումինե մալուխ |
80Վ-ից ավելի մինչև 1000Վ ալյումինե մալուխ 1X120 մմ^2, ծայրակալներով չհամալրված, 051մմ-ից ավելի մեկուսիչով |
կգ |
400 |
Չինաստան |
Չինաստան |
820 000 |
|
5. |
8504229000 |
Կոմպակտ ենթակայան |
10/0.8 կՎ 6600 կՎԱ լարման ենթակայան՝ հեղուկ դիէլեկտրիկով |
հատ |
3 |
Չինաստան |
Չինաստան |
212 500 000 |
|
6. |
7308909809 |
Մետաղական կոնստրուկցիա |
սև մետաղից՝ ցինկապատ մալուխատար |
կգ |
7 500 |
Չինաստան |
Չինաստան |
9 275 000 |
|
7. |
8504230009 |
Էլեկտրական հոսանքի տրանս-ֆորմատոր |
Էլեկտրական հոսանքի տրանս-ֆորմատոր, հեղուկ դիէլեկտրիկով, 50000 կՎԱ հզորությամբ |
հատ |
1 |
Չինաստան |
Չինաստան |
275 000 000 |
|
8. |
8426990000 |
Բարձիչ |
Բարձիչ, ոչ շարժական, բետոնասյանն ամրացվող։ Ստացիոնար բարձիչ մեքենա: |
հատ |
1 |
Գերմանիա |
Գերմանիա |
175 000 000 |
|
ՀՈՒՄՔ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐ | |||||||||
1. |
3816000000 |
Հրահեստ շաղախ |
Հրահեստ ցեմենտներ, շինարարական շաղախ, բետոններ և նույնանման բաղադրու-թյուններ |
կգ |
3 750 000 |
Թուրքիա Ավստրիա Վրաստան |
Թուրքիա Ավստրիա Վրաստան |
1 620 000 000 |
|
2. |
6806900000 |
Ջերմա-մեկուսիչ շերտեր |
Մետա-ղաձուլման վառարանի շերեփի հատակի և պատերի ջերմամեկուսիչ շերտեր՝ հրակայուն հանքանյութերից |
կգ |
420 000 |
Թուրքիա Վրաստան |
Թուրքիա Վրաստան |
260 000 000 |
|
3. |
6902900000 |
Հրակայուն աղյուսներ |
Հրակայուն աղյուսներ մետաղաձուլման վառարանում օգտագործվող |
կգ |
2 750 000 |
Չինաստան |
Չինաստան |
1 790 000 000 |
|
4. |
6902209900 |
Հրակայուն աղյուսներ |
Այլ հրակայուն աղյուսներ մետաղաձուլման վառարանի հատակի համար` կավահողի 50%-ից ավելի պարունակու-թյամբ |
կգ |
175 000 |
Թուրքիա Վրաստան |
Թուրքիա Վրաստան |
122 000 000 |
|
5. |
6902100000 |
Հրակայուն աղյուսներ |
50 զանգվ․ %-ից ավելի Mg-ի, Ca-ի կամ Cr-ի պարունակու-թյամբ, վերցրած առանձին կամ միասին, հրակայուն աղյուս մետաղաձուլման վառարանի պատերի համար |
կգ |
132 000 |
Թուրքիա Վրաստան |
Թուրքիա Վրաստան |
90 000 000 |
|
6. |
7202210000 |
Ֆերոսիլիցիում |
Ֆերոսիլիցիում` 55%-ից ավելի սիլիցիումի պարունակու-թյամբ |
կգ |
1 450 000 |
Իրան |
Իրան |
1 000 000 000 |
|
7. |
7207201500 |
Սև մետաղից նախապատ-րաստվածք |
Պողպատե նախա-պատրաստվածք՝ ստացված անընդհատ ձուլման եղանակով, 130մմ կամ 150 մմ հաստությամբ (քառակուսի կտրվածքով), ածխածնի պարու- նակությունը 0,25%-ից ավելի մինչև 0,6% |
կգ |
100 000 000 |
Իրան |
Իրան |
20 000 000 000 |
|
ԸՆԴԱՄԵՆԸ՝ |
25 928 595 000 |
(հավելվածը լրաց., փոփ. 18.07.24 N 1098-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
23.05.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
18.07.2024, N 1098-Ա | 19.07.2024, N 740-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|