Գլխավոր տեղեկություն
Համար
N 2986-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.08.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ОВМИД РА 2014.12.17/69(1082) 02.08.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
31.07.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
31.07.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.08.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2986-Ա

«31» հուլիսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Երևանի քաղաքապետարանի կողմից 08.07.2024 թվականին հայտարարված ԵՔ-ԷԱՃԱՊՁԲ-24/212 ծածկագրով Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի կենցաղային տեխնիկայի, կահույքի և պատուհանների ձեռքբերման ընթացակարգին հայտ ներկայացրած և 1-ին չափաբաժնի մասով ընտրված (հաղթող) մասնակից ճանաչված «ՖՈՒԴՍԻԹԻ» ՍՊ ընկերությունը (այսուհետ՝ Ընկերություն) խախտել է գնման ընթացակարգի շրջանակներում ստանձնած պարտավորությունը, այն է՝ Ընկերության տնօրեն Արտաշես Մկրտչյանը հանդիսանում է նաև «ՄՍ և ընկերներ» ՍՊ ընկերության տնօրեն, որը 2024 թվականի հունվարի 16-ից մինչև 2026 թվականի հունվարի 16-ը ներառված է գնումների գործընթացներին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:

«ՖՈՒԴՍԻԹԻ» ՍՊ ընկերության և «ՄՍ և ընկերներ» ՍՊ ընկերության միջև առկա է փոխկապակցվածություն, համաձայն ՀՀ Կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի (այսուհետ՝ Կարգ) 119-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերի, հաշվի առնելով, որ «ՖՈՒԴՍԻԹԻ» և «ՄՍ և ընկերներ» ՍՊ ընկերությունների գործադիր տնօրենը հանդիսանում է միևնույն անձը:

«Գնումների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ բացառությամբ սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված ընթացակարգով գնում կատարելու դեպքերի, գնումների ընթացակարգերին մասնակցելու իրավունք չունեն այն անձինք, որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ներառված են գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում: ...:»

Համաձայն Կարգի 121-րդ կետի պահանջների՝ «Մասնակցի՝ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված ցուցակում ներառվելը, դրանում գտնվելու ժամանակահատվածում, ինքնաբերաբար հանգեցնում է վերջինիս հետ փոխկապակցված անձանց գնումների գործընթացին մասնակցության իրավունքի սահմանափակման»:

Գնահատող հանձնաժողովը, հիմք ընդունելով վերը նշված իրավական նորմերը, Ընկերության կողմից ներկայացված գնման հայտը գնահատել է անբավարար և մերժել:

Գնահատող հանձնաժողովը ԵՔ-ԷԱՃԱՊՁԲ-24/212 ծածկագրով ընթացակարգը` 1-ին չափաբաժնի մասով, հայտարարել է չկայացած, և չկայացած հայտարարելու մասին հայտարարությունը 26.07.2024թ. հրապարակվել է տեղեկագրում:

Ղեկավարվելով Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի ա. ենթակետով և նույն հոդվածի 2-րդ մասով.

1. «ՖՈՒԴՍԻԹԻ» ՍՊ ընկերությանը ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:

2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա:

3. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան