ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 օգոստոսի 2024 թվականի N 1298-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի N 1033-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հուլիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով տուժած ընտանիքներին սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1033-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման`
ա․ 2-րդ կետը «տուժած» բառից հետո լրացնել «ֆիզիկական» բառով,
բ․ 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Ընդ որում, նշված ցանկում չեն ընդգրկվում այն շենքերը կամ շինությունները, որոնք իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կամ ֆիզիկական անձանց կողմից օգտագործվել են որպես ձեռնարկատիրական (տնտեսական) գործունեության տարածք՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 15-ի N 1301-Լ որոշման։»,
գ․ N 1 ձևը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի․
2) որոշման N 1 հավելվածի՝
ա․ 1-ին կետում «բնակության համար նախատեսված» բառերը փոխարինել «ոչ ձեռնարկատիրական նպատակներով» բառերով,
բ․ 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«2․ Սոցիալական աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական օգնության ձևով՝
1) զոհված անձանց ընտանիքների դեպքում՝ 1 000 000 դրամի չափով.
2) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Այրում բնակավայրերի դեպքում՝
ա․ բնակության համար նախատեսված փաստացի օգտագործած անշարժ գույքի վնասման հիմքով՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվարկով՝ 60 000 դրամի չափով,
բ․ բնակության համար չնախատեսված փաստացի օգտագործած 5 և ավելի քառակուսի մետր մակերեսով շինության վնասման հիմքով՝ յուրաքանչյուր ընտանիքի հաշվարկով՝ 200 000 դրամի չափով,
գ․ բնակության համար չնախատեսված փաստացի օգտագործած մինչև 5 քառակուսի մետր մակերեսով շինության վնասման հիմքով՝ յուրաքանչյուր ընտանիքի հաշվարկով՝ 50 000 դրամի չափով.
3) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան, Փամբակ, Տաշիր, Ստեփանավան, Գյուլագարակ համայնքների և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Արճիս, Բագրատաշեն, Դեբեդավան, Հաղթանակ, Պտղավան բնակավայրերի և Դիլիջան ու Իջևան համայնքների դեպքում՝
ա․ բնակության համար նախատեսված փաստացի օգտագործած անշարժ գույքի վնասման հիմքով՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվարկով՝ 40 000 դրամի չափով,
բ․ բնակության համար չնախատեսված փաստացի օգտագործած 5 և ավելի քառակուսի մետր մակերեսով շինության վնասման հիմքով՝ յուրաքանչյուր ընտանիքի հաշվարկով՝ 150 000 դրամի չափով,
գ․ բնակության համար չնախատեսված փաստացի օգտագործած մինչև 5 քառակուսի մետր մակերեսով շինության վնասման հիմքով՝ յուրաքանչյուր ընտանիքի հաշվարկով՝ 50 000 դրամի չափով․
4) սույն կետի իմաստով բնակության համար չնախատեսված շինություն է համարվում տնային տնտեսությունների կենսաապահովման և կենսագործունեության համար նախատեսված շինությունը՝ ավտոտնակները, այգետնակները, խորդանոցները, անասնագոմերը, մառանները, ջերմոցները, տաղավարները, խոզաբունները, հավաբունները, վագոն-տնակները և այլն։»․
3) որոշման N 2 հավելվածի՝
ա․ 3-րդ կետում «օգոստոսի 31-ը» բառերը փոխարինել «սեպտեմբերի 30-ը» բառերով,
բ․ 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Ընդ որում, ընտանիքի որևէ անդամի մասով աջակցության տրամադրումը մերժելու դեպքում, տվյալ անձը կարող է կրկին ներկայացնել դիմում սույն որոշմամբ սահմանված կարգով ու ժամկետներում՝ տվյալների փոփոխության և այլ հանգամանքներով պայմանավորված։ Դիմումի մեջ չեն նշվում ընտանիքի այն անդամների տվյալները, ովքեր սույն որոշման շրջանակում արդեն իսկ ճանաչվել են շահառու։»,
գ․ 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1․1-ին ենթակետով.
«1․1) եթե այն չի բավարարում սույն որոշմամբ սահմանված պայմաններին․»,
դ․ 6-րդ կետի 2-րդ ենթակետի «դ» պարբերությունում «երբ զոհված անձի ընտանիքի անդամը հանդիսանում է նաև բնակության համար նախատեսված անշարժ գույքը վնասված ընտանիքի անդամ» բառերը փոխարինել «երբ բնակության համար նախատեսված փաստացի օգտագործած անշարժ գույքը վնասված ընտանիքի անդամը հանդիսանում է նաև զոհված անձանց կամ փաստացի օգտագործած բնակության համար չնախատեսված շինությունը վնասված ընտանիքի անդամ» բառերով,
ե. 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Ընդ որում, միաժամանակ մի քանի բնակության համար չնախատեսված շինության վնասման դեպքում՝ աջակցության չափը հաշվարկվում է միայն այն շինության համար սահմանված չափով, որի չափն ավելի բարձր է։»,
զ. 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Եթե դիմումում նշված բանկային հաշվեհամարը սխալ է, ապա ծառայությունը դիմումով ներկայացված բջջային հեռախոսահամարին ուղարկում է էլեկտրոնային հաղորդագրություն, որն ստանալուց հետո դիմողը կարող է տասնօրյա ժամկետում դիմումում կատարել փոփոխություններ՝ նշելով ճիշտ բանկային հաշվեհամար։»,
է․ 10-րդ կետի 2-րդ ենթակետում «ընտանիքի անդամի» բառերը փոխարինել «դիմողի» բառով,
ը․ 11-րդ կետում «սեպտեմբերի» բառը փոխարինել «հոկտեմբերի» բառով։
2․ Սահմանել, որ այն ընտանիքները, որոնց համար մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելն առկա է որոշմամբ սահմանված կարգով հաստատված դիմում՝ նոր դիմում չեն ներկայացնում և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունն ընտանիքի աջակցության չափը հաշվարկում է՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզպետների աշխատակազմերից ստացված տվյալները։
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշմամբ նախատեսված սոցիալական աջակցության տրամադրման ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու վերաբերյալ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
16.08.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2024 թվականի օգոստոսի 15-ի N 1298-Լ որոշման |
Ձև N 1
ՏՎՅԱԼՆԵՐ
2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով տուժած ընտանիքների
Հ/Հ |
Ընտա-նիքի Հ/Հ |
Մարզ |
Հա-մայնք |
Բնա-կա-վայր |
Հաս-ցե |
Անուն |
Ազ-գա-նուն |
Հայրա-նուն |
Ծննդ-յան օր, ամիս, տարի |
Անձը հաստա-տող փաստա-թղթի սերիան և համարը |
Հանրային ծառայու-թյունների համա-րանիշը կամ հանրային ծառայու-թյունների համա-րանիշ չստա-նալու մասին տեղե-կանքի համարը |
Հեռա-խոսա-համար (առկա-յության դեպ-քում) |
Շահառու՝ ԱՅՈ/ՈՉ | |||
բնակու-թյան համար նախա-տեսված անշարժ գույքը վնասված ընտանիք |
բնա-կության համար չնախա-տեսված շինությունը վնասված ընտանիք |
զոհ-ված անձի ըն-տա-նիք | ||||||||||||||
ԱՅՈ/ |
քա-ռա-կուսի մետր | |||||||||||||||
1 |
1 |
|||||||||||||||
2 |
||||||||||||||||
3 |
||||||||||||||||
4 |
||||||||||||||||
5 |
2 |
|||||||||||||||
6 |
||||||||||||||||
7 |
3 |
|||||||||||||||
8 |
4 |
|||||||||||||||
9 |
5 |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
16.08.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|