ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 499-Ա
ԱՈՒՏԻԶՄ ԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՈՒՏԻԶՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Աուտիզմ ազգային հիմնադրամի կողմից իրականացվող` 36,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Աջակցություն աուտիզմ ունեցող երեխաներին» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Աուտիզմ ազգային հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 00877719) «ԻՎի մոթորս գրուպ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00215691) 2023 թվականի նոյեմբերի 24-ին կնքված՝ N EVMG23-71 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի արտադրության «JAC Sunray» HFC6601K1HDV մակնիշի ավտոմեքենայի ձեռքբերում` 14,900,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն:
3. Աուտիզմ ազգային հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
15.07.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 499-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՈՒՏԻԶՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ»
1. |
Ծրագրի նպատակը |
Իրականացնել միջոցառումներ, սեմինարներ և վերապատրաստման այլ դասընթացներ աուտիզմ և զարգացման այլ խանգարումներ ունեցող անձանց հետ աշխատող մասնագետների որակավորումը բարձրացնելու համար: «Աուտիզմ ազգային հիմնադրամ»-ը հավատարիմ մնալով իր կանոնադրական սկզբունքներին 2024 թվականից սկսած իրականացնում է իրազեկման ծրագրեր՝ ընդգրկելով կրթական տարբեր հաստատություններ՝ սկսած նախադպրոցականից, մինչև բարձրագույն ուսումնական հաստատություններ և կրթօջախներ։ Նպատակը մեկն է՝ ունենալ իրազեկ, կիրթ և ըմբռնող հասարակություն, որը բաց և աջակցող կլինի մեր կողքին ապրող բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր այս կամ այն պատճառով ունեն որոշակի դժվարություններ լիարժեք ներգրավվելու և ապրելու մեր հասարակության մեջ՝ որպես լիիրավ անդամներ։ Երևանում հունվար ամսից մինչ օրս իրականացվել է ավելի քան 17 այց՝ տարբեր կրթական հաստատություններ (մանկապարտեզ, քոլեջ, բուհ), ընդգրկելով 190-ից ավել մասնակից, տարբեր մասնագիտություններով և պաշտոններով։ Իրազեկման ծրագրերը կրելու են շարունակական բնույթ: Աուտիզմ ազգային հիմնադրամը կազմակերպելու է իրազեկման միջոցառումներ, քննարկումներ, վերապատրաստումներ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում և Երևան քաղաքում: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել երկարաժամկետ: Կազմակերպվող հանդիպումների ժամանակ Աուտիզմ ազգային հիմնադրամի շահառուները, նրանց ընտանիքը կիսվելու են իրենց անձնական փորձով, դժվարությունները հաղթահարելու, չհուսահատվելու իրենց բանաձևով: Ծրագրի շրջանակներում նախատեսված քննարկումները կազմակերպվելու են ինչպես հիմնադրամի տարածքում այնպես էլ կրթական այլ հաստատություններում: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Նախատեսվում է ծրագրի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
1) ԱՄՆ–ում գործող My Way Autism Fund for Armenia Inc հիմնադրամը (Հասցե` 3648 Fairesta Street, Glendale, CA, United States, California, ՀՎՀՀ` 85-3574590). 2) «Աուտիզմ ազգային հիմնադրամ» (Հասցե` քաղ. Երևան, Գյուրջյան փողոց 13, ՀՎՀՀ` 00877719): |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Աուտիզմ ազգային հիմնադրամ» (Հասցե` քաղ. Երևան, Գյուրջյան փողոց 13, ՀՎՀՀ` 00877719) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն, բնագավառը՝ կրթական |
6. |
Ծրագրի բյուջեն |
36,000,000 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի Հանրապետությունում բնակվող հաշմանդամություն ունեցող անձինք, մասնավորապես աուտիզմ և զարգացման այլ խանգարումներ ունեցող անձինք` երեխաները, դեռահասները, չափահասները, նրանց ընտանիքների անդամները, ինչպես նաև իրազեկման միջոցառումներին, քննարկումներին, վերապատրաստումներին մասնակիցները: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2024 թվականի հուլիսի 15-ից մինչև 2034 թվականի հուլիսի 15-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1) Աուտիզմ ազգային հիմնադրամը կազմակերպելու է իրազեկման միջոցառումներ, քննարկումներ, վերապատրաստումներ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում և Երևան քաղաքում: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2024 թվականի հուլիսի 15-ից մինչև 2034 թվականի հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում՝ 16.100.000 դրամի չափով. 2) 2024 թվականի հուլիսի 15-ից մինչև 2024 թվականի հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում կենտրոնի շահառուների և աշխատակազմի անվնաս և ապահով տեղափոխումը կազմակերպելու նպատակով ձեռք է բերելու մեկ՝ 18 տեղանոց մարդատար մեքենա՝ 14.900.000 դրամի չափով: Ծրագրի ավարտից հետո մեքենան շարունակելու է ծառայել Աուտիզմ ազգային հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի համար և պատկանելու է Աուտիզմ ազգային հիմնադրամին. 3) աուդիտորական ծառայությունների ձեռքբերում՝ նախատեսվում է իրականացնել 2024 թվականի հուլիսի 15-ից մինչև 2034 թվականի հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում տարեկան 500.000 դրամի չափով (10 տարվա համար՝ 5,000,000 դրամ): |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1) մեկ՝ 18 տեղանոց մարդատար մեքենայի ձեռքբերում արժեքը՝ 14.900.000 դրամ. 2) աուդիտորական ծառայությունների ձեռքբերում՝ տարեկան 500.000 դրամ (10 տարվա համար՝ 5,000,000 դրամ): |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Աուդիտորական ծառայությունների ձեռքբերում՝ տարեկան 500.000 դրամ (10 տարվա համար՝ 5,000,000 դրամ): |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Ծրագրի իրականացման ժամանակ նախատեսվում է համագործակցություն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, մարզպետների աշխատակազմերի, համայնքապետարանների, հասարակական կազմակերպու- թյունների և անհատ բարերարների հետ։ |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Ծրագրի արդյունավետության վերահսկողությունը կիրականացվի Աուտիզմ ազգային հիմնադրամի կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
15.07.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|