Գլխավոր տեղեկություն
Համար
N 271-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (19.07.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.03.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.03.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.03.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 մարտի 2022 թվականի N 271-Ա

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՖԱՆՖՐՈՒԹ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ «ՖԱՆՖՐՈՒԹ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ, «ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ» ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ՖԱՍԹ ԲԱՆԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը խմբ. 05.10.23 N 1684-Ա, լրաց. 14.03.24 N 358-Ա)

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել «ՖԱՆՖՐՈՒԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:

1․1. Սույն որոշման 1-ին կետով սահմանված ծրագրի շրջանակներում ներմուծվող և հավելվածով սահմանված ցանկում ներկայացված լիզինգով ձեռք բերվող ապրանքի (ցանկի 3-րդ, 4-րդ, 16-րդ և 17-րդ կետերի) ներմուծման ժամանակ մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրվում է լիզինգի թիվ 2307 079, 2307 075, 2307 074, 2307 076, L00000008 և L00000006 պայմանագրերով սահմանված «ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ» վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերությանը և «ՖԱՍԹ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ լիզինգատու կազմակերպություն)՝ պայմանով, որ ապրանքները ներմուծելուց հետո դրանք հանձնվելու են «ՖԱՆՖՐՈՒԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ ներդրումային ծրագրի իրականացման համար։

(1.1-ին կետը լրաց. 05.10.23 N 1684-Ա, փոփ., լրաց. 14.03.24 N 358-Ա)

1․2․ Ներդրումային ծրագրի իրականացման ընթացքում լիզինգի պայմանագրերը լուծվելու դեպքում լիզինգատու կազմակերպությունը ներմուծված ապրանքները կարող է օտարել այլ անձանց՝ արտոնությամբ տրամադրված մաքսատուրքերը վճարելուց հետո:

(1.2-րդ կետը լրաց. 05.10.23 N 1684-Ա)

2․ Սահմանել, որ՝

1) ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված ապրանքների, այդ թվում՝ լիզինգատու կազմակերպության կողմից «ՖԱՆՖՐՈՒԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հանձնած ապրանքների նկատմամբ կիրառվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի և որոշմամբ սահմանված սահմանափակումները․

2) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները․

3) ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ մինչև ծրագրի իրականացման վերջնաժամկետը.

4) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 տարի:

(2-րդ կետը խմբ. 05.10.23 N 1684-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

03.03.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

մարտի 3-ի N 271-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ

 

NN

ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի

ծածկագիրը

Անվանումը

Տեխնիկական բնութագիրը

Չափի միա-վորը

Քանակը

Ծագման երկիրը

Արտա-հանման երկիրը

Արժեքը (դրամ)

Այլ տեղե- կություն-

ներ

ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐ

1.

0602208000

Տնկիներ

Տանձենու պատվաստված տնկիներ 2 տարեկան

հատ

370 000

Իտալիա

Իտալիա

1 120 350 000  

2.

0602208000

Տնկիներ

Տանձենու պատվաստված տնկիներ 2 տարեկան

հատ

70 000

Սերբիա

Սերբիա

204 930 000

 

3.

8701931000

Նոր տրակտոր

Գյուղատնտեսական նշանակության տրակտոր

հատ

7

Իտալիա

Իտալիա

193 200 000

Լիզինգ թիվ 2307 079, 2307 075, 2307 074 

4.

8701941009

Նոր տրակտոր

Գյուղատնտեսական

նշանակության տրակտոր

հատ

1

Իտալիա

Իտալիա

29 200 000

Լիզինգ թիվ 2307 076 

5.

8424499100

Սրսկիչներ այգեգործական

Տրակտորներով քարշակելու համար

հատ

8

Իտալիա

Իտալիա

54 520 000

 

6.

5803009000

Ցանց հակակարկ-տային

Ինտենսիվ այգու

կարկտապաշտպան ցանց

կգ

90 000

Իտալիա

Իտալիա

259 500 000

 

7.

3926909709

Ցանցերի ամրացման դետալներ և հենասյուների պլաստմասսայե գլխարկներ

(plastic cup)

Կարկտապաշտպան ցանցի մոնտաժման դետալներ

կգ

49 000

Իտալիա

Իտալիա

144 100 000

 

8.

0602208000

Տնկիներ

Տանձենու պատվաստված
տնկիներ 2 տարեկան

հատ

33 405

Նիդերլանդներ

Նիդերլանդներ

96 90 500

 

9.

0602208000

Ծառերի տնկիներ

Տանձի, դեղձի, ծիրանի, նեկտարինի ծառերի տնկիներ

հատ

230,000

Նիդերլանդներ, Սերբիա, Գերմանիա, Ֆրանսիա, Թուրքիա

Նիդերլանդներ, Սերբիա, Գերմանիա, Ֆրանսիա, Թուրքիա

 

1 057 500 000

 

10.

8701931000

Նոր տրակտոր

37 կՎտ-ից ավելի, բայց 75 կՎտ –ից ոչ ավելի՝ տրակտորներ՝ գյուղա-տնտեսական աշխատանքներ

կատարելու համար

հատ

2

Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա, Չինաստան

Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա, Չինաստան

 

59 000 000

 

11.

8701941009

Նոր տրակտոր

75 կՎտ-ից ավելի, բայց 130 կՎտ –ից ոչ ավելի՝ տրակտորներ՝ գյուղա-տնտեսական աշխատանքներ

կատարելու համար

հատ

6

Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա, Չինաստան

Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա, Չինաստան

 

180 000 000

 

12.

8433598509

Ինքնագնաց անվավոր հարթակ

Մրգերի բերքահավաքի ինքնագնաց անվավոր հարթակ

հատ

12

Իտալիա, Իսպանիա, Նիդերլանդներ

Իտալիա, Իսպանիա, Նիդերլանդներ

 

291 600 000

 

13.

8716400000

Միասռնի բաց պլատֆորմայով կիսակցորդներ

Գյուղատնտեսական տրակտորի միասռնի բաց պլատֆորմայով կիսակցորդներ

հատ

100

Իտալիա, Իսպանիա, Նիդերլանդներ, Գերմանիա, Ֆրանսիա,

Լեհաստան

Իտալիա, Իսպանիա, Նիդերլանդներ, Գերմանիա, Ֆրանսիա,

Լեհաստան

 

45 000 000

 

14.

8424499100

Սրսկիչ այգե-գործական

Տրակտորի վրա տեղադրվող այգեգործական սրսկիչ

հատ

8

Իտալիա, Իսպանիա, Նիդերլանդներ, Գերմանիա, Ֆրանսիա,

Լեհաստան

Իտալիա, Իսպանիա, Նիդերլանդներ, Գերմանիա, Ֆրանսիա,

Լեհաստան

 

36 000 000

 

15.

8703311090

Գյուղա-տնտեսական տրանսպոր-տային միջոցներ

Ամենագնաց մարդատար տրանսպորտային միջոց միայն սեղմումով բոցավառվող ներքին այրման մխոցային շարժիչով տրանսպորտային միջոցներ դիզելով կամ կիսադիզելով, 1500 խ․ սմ-ից ոչ ավելի աշխատանքային ծավալով

հատ

5

Իտալիա, Իսպանիա, Նիդերլանդներ, Գերմանիա, Ֆրանսիա,

Մեծ Բրիտանիա, Ճապոնիա,

ԱՄՆ

Իտալիա, Իսպանիա, Նիդերլանդներ, Գերմանիա, Ֆրանսիա,

Մեծ Բրիտանիա, Ճապոնիա,

ԱՄՆ

 

67 500 000

 

16.

8701211011

Tractor Volvo FH 4x2 500 hp

Schmitz

Նոր անվավոր

նստատեղերով

քարշակներ՝

կիսակցորդների

համար, միայն սեղմումով բոցավառվող ներքին այրման

մխոցային շարժիչով

(դիզելով կամ

կիսադիզելով)՝-4-րդ

կամ ավելի բարձր

էկոլոգիական դասի

Նոր կցորդներ և

կիսակցորդներ

հատ

2

ԵՄ,

Չինաստան

ԵՄ,

Վրաստան, Չինաստան

 

145 000 000

Լիզինգի պայմանագիր թիվ

L00000008

Լիզինգի

17.

8716393002

Cargobull Tri-

axle deep freeze

semi-trailer

Schmitz

սառցարանային ավտոմոբիլների՝ 76 մ3-ից ոչ պակաս թափքի ներքին ծավալով Նոր կցորդներ և

կիսակցորդներ

հատ

4

ԵՄ,

Չինաստան

ԵՄ,

Վրաստան, Չինաստան

 

160 000 000

պայմանագիր

թիվ

L00000006

18.

8716393002

Cargobull Tri-

axle deep freeze

semi-trailer

սառցարանային ավտոմոբիլների՝ 76 մ3-ից ոչպակաս թափքի ներքին ծավալով

հատ

1

ԵՄ,

Չինաստան

ԵՄ,

Վրաստան, Չինաստան

40 000 000

 

19. 3923100000

Պոլիմերային

տարաներ (մրգերի

և բանջարեղենի

տեղափոխման,

պահպանման և բերքահավաքի

համար) 

Արտադրատեսակներ՝ ապրանքների տրանսպորտային փոխադրման կամ փաթեթավորման համար, պլաստմասսայից խցաններ, կափարիչներ, թասակներ և այլ միջոցներ խցանելու համար՝

պլաստմասսայից 

հատ 

9 000 

ԵՄ,

Վրաստան,

Թուրքիա 

ԵՄ,

Վրաստան,

Թուրքիա 

300 000 000 

 
 

Ընդամենը

           

4 484 190 500

  

(հավելվածը լրաց., փոփ. 28.04.22 N 584-Ա, 24.11.22 N 1807-Ա, 05.10.23 N 1684-Ա, 14.03.24 N 358-Ա, 18.07.24 N 1105-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

03.03.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ