Basic information
Number
N 45-Ա
Type
Որոշում
Act type
Ինկորպորացիա (03.06.2023-10.04.2025)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
17.01.2019
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
17.01.2019
Effective date
18.01.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

        

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հունվարի 2019 թվականի N 45-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝

Հայաստանի Հանրապետությունում փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման, ինչպես նաև զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման կանխարգելման, այդ երևույթների դեմ պետական քաղաքականության մշակման, Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային պահանջների իմպլեմենտացման, ինչպես նաև պետական մարմինների և ոչ պետական կազմակերպությունների կողմից համաձայնեցված գործողությունների իրականացման նպատակով ստեղծել փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման, ինչպես նաև զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի հարցերով միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել հանձնաժողովի կազմը՝ համաձայն հավելվածի:

      

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. հունվարի 17

Երևան

     

    

    

Հավելված

ՀՀ վարչապետի 2019 թ.

հունվարի 17-ի N 45-Ա

որոշման

      

Կ Ա Զ Մ

   

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

      

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ (հանձնաժողովի նախագահ, համաձայնությամբ)

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ

ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ (համաձայնությամբ)

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ (համաձայնությամբ)

ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահ (համաձայնությամբ)
 ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ազգային-կենտրոնական բյուրոյի պետ (համաձայնությամբ)

«Հայաստանի բանկերի միություն» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ)

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավար (հանձնաժողովի քարտուղար, համաձայնությամբ)

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)

(հավելվածը փոփ., լրաց. 30.12.21 N 1509-Ա, փոփ. 14.02.22 N 183-Ա, 29.03.22 N 319-Ա, 17.02.23 N 182-Ա, լրաց. 02.06.23 N 605-Ա)

           

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

Changed acts
Changing Act Corresponding incorporation