ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 2611-Ա |
«15» հուլիսի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՇՈՐԲՈՒԼԱՂԻ Հ.35 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Վահրամ Հովասափյանի լ/ա Գայանե Հովհաննիսյանի դիմումը՝ Շորբուլաղի հ.35 հասցեում գտնվող հողամասի սահմանները ճշտելու և հատակագիծ թողարկելու մասին։
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել Շորբուլաղի գյուղական խորհրդի գործադիր կոմիտեի 11.05.1990թ. հ.28/2 որոշումը, 17.05.1990թ. տիպային պայմանագիրը և ՀՀ կադաստրի կոմիտե կողմից տրամադրված գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների /սահմանափակումների/ վերաբերյալ հ.ԱՏ-01042024-01-1053 տեղեկանքը:
Ներկայացված փաստաթղթերի և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Շորբուլաղի հ.35 հասցեում գտնվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 600.0քմ, որքան որ ամրագրված է Շորբուլաղի գյուղական խորհրդի գործադիր կոմիտեի 11.05.1990թ. հ.28/2 որոշման մեջ:
Քննարկվող հողամասն ընդգրկված չէ հողային օրենսգրքի օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ հողամասը գտնվում է տարածագնահատման համաձայնեցված սխեմայի 11-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 135-րդ հոդվածով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 30.04.2024թ. հ.Ն/22843-24 և 12.06.2024թ. հ.Դ-74563-24 եզրակացությունները.
1. Սահմանել, որ Շորբուլաղի հ.35 հասցեում գտնվող 600.0քմ մակերեսով հողամասի /տնամերձ/ սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով։
2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։
3. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության և անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
5. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը։
Տ. Ավինյան |