Գլխավոր տեղեկություն
Համար
N 353
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (26.10.1999-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.06.11/15(81)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.05.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.05.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
27.05.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.05.1999

040.0353.27.05.99

 

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

27 մայիսի1999 թ.

 

Հայաստանի Հանրապետության կառավարություն

 

ո ր ո շ ու մ

 

27 մայիսի 1999 թվականի N 353

քաղ. Երևան

 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ` 1988 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ ՍՊԻՏԱԿ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 10-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

1999 թվականի մարտի 22-ին Հայաստանի Հանրապետության կառավարության ու Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Սպիտակ քաղաքի երկրաշարժի տասնամյակի կապակցությամբ Հայաստանի Հանրապետությանը մարդասիրական օգնություն ցույց տալու մասին» համաձայնագրով (այսուհետև` համաձայնագիր) 8,6 մլն ԱՄՆ-ի դոլարի չափով Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող մարդասիրական օգնությունն օգտագործելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 27-ի «Ռուսաստանի Դաշնության կողմից տրված մարդասիրական օգնության հաշվին աղետի գոտու վերականգնման ծրագրի համաձայն իրականացվող կապիտալ ծախսերի մասին» N 181 որոշման 3-րդ կետի համաձայն բացված հատուկ բանկային հաշվի միջոցների կառավարումից ստացված գումարների հաշվին, որպես երրորդ անձ, առաջնահերթ կարգով մարել «Գուգարք» փակ բաժնետիրական ընկերության, «Հայներարտբանկ» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ ունեցած վարկային պարտավորությունները` 282,946,44 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով` նշված գումարը ձևակերպելով որպես «Գուգարք» փակ բաժնետիրական ընկերությանը մեկ տարի ժամկետով և տարեկան մեկ տոկոս տոկոսադրույքով տրամադրված բյուջետային վարկ, իսկ 52,299,41 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամն ուղղել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մայիսի 5-ի «Պրոմեթեյ-Խիմպրոմ» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման և «Վանաձորի քիմիական գործարան» փակ բաժնետիրական ընկերության, «Վանաձորի քիմիական մանրաթելերի գործարան» փակ բաժնետիրական ընկերության ու «Վանաձորի ՋԷԿ» պետական փակ բաժնետիրական ընկերության լուծարման մասին» N 283 որոշման 7-րդ կետի «դ» ենթակետի համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը փոխանցված պարտքի մարմանը.

բ) 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Սպիտակ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի 10-ամյակի կապակցությամբ Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից տրամադրված մարդասիրական օգնության հաշվին Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 27-ի N 181 որոշմամբ նախատեսված կապիտալ ծախսերի ֆինանսավորումն իրականացնելու նպատակով 7,6 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ փոխանցել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մայիսի 27-ի «Ռուսաստանի Դաշնության կողմից տրված մարդասիրական օգնության հաշվին աղետի գոտու վերականգնման ծրագրի համաձայն իրականացվող կապիտալ ծախսերի մասին» N 181 որոշման 3-րդ կետի համաձայն բացված հատուկ բանկային հաշվին.

գ) փոխանցումներն իրականացնել 1996 թվականի օգոստոսի 23-ի Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև 1996 թվականի պետական վարկի տրամադրման վերաբերյալ համաձայնագրի և 1997 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված պետական վարկերի վերաձևակերպման վերաբերյալ համաձայնագրի գծով սպասարկման ժամանակացույցերին համապատասխան` առաջին եռամսյակում վճարման ենթակա գումարը հավասարաչափ բաշխելով հաջորդ եռամսյակներում.

դ) համաձայնագրով Հայաստանի Հանրապետությանը 8,6 մլն ԱՄՆ-ի դոլարի չափով տրամադրվող մարդասիրական օգնությունից 1 մլն ԱՄՆ-ի դոլարն արտացոլել Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության եկամտային մասում` որպես դրամաշնորհ, ծախսային մասում` որպես Ռուսաստանի Դաշնության կողմից տրամադրված վարկի տոկոսավճար 138,458.2 ԱՄՆ-ի դոլար, և դեֆիցիտի ֆինանսավորման մասում` որպես հիմնական գումարի մարում 861,541.8 ԱՄՆ-ի դոլար.

ե) ընդունելով համաձայնագրով 1998 թվականի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նկատմամբ 1 մլն ԱՄՆ-ի դոլարի չափով սպասարկման գումարների հաշվանցման վերաբերյալ ռուսական կողմի առաջարկությունը` Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեում նույն գումարի չափով աղետի գոտում նախատեսել շինարարական աշխատանքներ` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից առանձին հոդվածով հատկացումների սկզբունքով.

զ) համաձայնագրով 8,6 մլն ԱՄՆ-ի դոլարի չափով տրամադրվող մարդասիրական օգնությունից 7,6 մլն ԱՄՆ-ի դոլարն արտացոլել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության եկամտային մասում` որպես դրամաշնորհ, ծախսային մասում` որպես Ռուսաստանի Դաշնության կողմից տրամադրված վարկերի տոկոսավճար` 4,2 մլն ԱՄՆ-ի դոլարի չափով, դեֆիցիտի ֆինանսավորման մասում` որպես Ռուսաստանի Դաշնության տրամադրած վարկերի հիմնական գումարի մարում` 3,4 մլն ԱՄՆ-ի դոլար:

(1-ին կետը փոփ. 26.10.99 N 664)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մայիսի 27-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

Հավելված
ՀՀ կառավարության 1999 թվականի
մայիսի 27-ի N 353 որոշման

 

Ռուսաստանի Դաշնության կողմից ապասառեցված գումարի բացվածքը

 

NN
ը/կ
Անվանումը Գումարը
(ԱՄՆ-ի դոլար)
Գումարը
(տարադրամային ռուբլի)
1. Սպիտակ քաղաքի երկրաշարժից
տուժածների օգնության ֆոնդ
1,169,367.65 1,954,364
2. Սպիտակ քաղաքի երկրաշարժից
տուժածների օգնության ֆոնդ
(սոցերկրների տարադրամով)
1,203.24 2,010.98
3 Սպիտակ քաղաքի երկրաշարժից
տուժածների օգնության ֆոնդ
7,078,141.04 11,829,696
  ընդամենը 8,248,711.93 13,786,071.52
4. «Վանաձորի քիմմանրաթելերի
գործարան» ՓԲԸ
52,299.41 87,408
5. «Գուգարք» ՓԲԸ 282,946.44 472,888
  ընդամենը 335,245.85 560,296
  ընդամենը 8,583,957.78 14,346,368

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի ղեկավար

Է. Թադևոսյան