ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 520-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի N 892-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ (N 1)
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ` 00032803) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի նոյեմբերի 4-ի «Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող «Բարեկեցիկ ապագա» ծրագրի մասին» N 892-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Կանակա» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 06901369) 2024 թվականի հունիսի 28-ին կնքված՝ N 196/24 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է «Շիին Շողիկ» ճամբարում շինարարական աշխատանքների իրականացում՝ 8,184,622 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Կանակա» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 06901369) 2024 թվականի հունիսի 28-ին կնքված՝ N 197/24 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է «Շիին Շողիկ» ճամբարում շինարարական աշխատանքների իրականացում ՝ 5,706,602 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Կանակա» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 06901369) 2024 թվականի հունիսի 28-ին կնքված՝ N 198/24 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է «Շիին Շողիկ» ճամբարում շինարարական աշխատանքների իրականացում՝ 7,258,306 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Կանակա» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 06901369) 2024 թվականի հունիսի 28-ին կնքված՝ N 199/24 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է «Շիին Շողիկ» ճամբարում շինարարական աշխատանքների իրականացում՝ 12,550,660 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
29.07.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|