Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-181-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.10.2009-18.05.2017)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.10.16/52(718) Հոդ.1165
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
07.10.2009
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.10.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.10.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
18.05.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2009 թվականի հոկտեմբերի 7-ին

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի ՀՕ-308 օրենքի (այսուհետ` Օրենք) 18-րդ հոդվածում`

1) 1-ին մասի ժէ.1-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժէ.1) ձևավորում է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (այսուհետ` Ազգային հանձնաժողով) անդամի թափուր տեղի ընտրության մրցութային հանձնաժողով.».

2) 3-րդ մասը «ժե,» բառից հետո լրացնել «ժը.1,» բառով, իսկ «ժը,»-ից հետո` «ժէ.1,»-ով:

 

Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 30.2-րդ հոդվածով.

 

«Հոդված 30.2. 

Որոշակի հարցերի վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություններ ներկայացնելու կարգը

 

1. Սահմանադրության 73-րդ հոդվածին համապատասխան` Ազգային ժողովը կարող է իր որոշմամբ որոշակի հարցերի նախնական քննարկումը հանձնարարել մշտական հանձնաժողովներից մեկին` սահմանելով քննարկման արդյունքով Ազգային ժողովին եզրակացություն ներկայացնելու ժամկետը:

2. Եզրակացությունն Ազգային ժողովում քննարկվում է հանձնաժողովի ներկայացրած և Ազգային ժողովի սահմանած հատուկ ընթացակարգով:»:

 

Հոդված 3. Օրենքի 97-րդ հոդվածի 1-ին մասի չորրորդ պարբերության «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (այսուհետ` Ազգային հանձնաժողով)» բառերը փոխարինել «Ազգային հանձնաժողովի» բառերով:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2009 թ. հոկտեմբերի 13

Երևան

ՀՕ-181-Ն