Գլխավոր տեղեկություն
Համար
N 1159-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.07.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.07.22-2024.08.04 Պաշտոնական հրապարակման օրը 25.07.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.07.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.07.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հուլիսի 2024 թվականի N 1159-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 2323-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներին, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 57-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 3 աղյուսակում կատարել փոփոխություններ և լրացումներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2323-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին՝

1) Երևանի Միքայել Նալբանդյանի անվան հ. 33 հիմնական դպրոցի, Երևանի Ս. Խանզադյանի անվան հ. 184 ավագ դպրոցի, Երևանի Ա. Երզնկյանի անվան հ. 118 ավագ դպրոցի և Երևանի Սիլվա Կապուտիկյանի անվան հ. 145 հիմնական դպրոցի մարզադահլիճների նոր շենքերի կառուցման նպատակով կատարել ձեռք բերվող աշխատանքների ծավալների ավելացում և փոխարինում այլ բնութագրեր ունեցող աշխատանքներով՝ փոփոխություն կատարելով 2022 թվականի ապրիլի 29-ին «ԱՐԿԱԴԻԱ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքված պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-21/21 պայմանագրում՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 2-րդ ենթակետի և 3-րդ ենթակետի պահանջները։ Ընդ որում, պայմանագրի առանձին օբյեկտներով Երևանի Միքայել Նալբանդյանի անվան հ. 33 հիմնական դպրոցի մասով կատարվում է ծավալների ավելացում 13.93 տոկոսի չափով, Երևանի Ս. Խանզադյանի անվան հ. 184 ավագ դպրոցի մասով՝ ծավալների ավելացում 32.44 տոկոսի չափով, Երևանի Ա. Երզնկյանի անվան հ. 118 ավագ դպրոցի մասով՝ ծավալների պակասեցում 9.7 տոկոսի չափով, իսկ Երևանի Սիլվա Կապուտիկյանի անվան հ. 145 հիմնական դպրոցի մասով՝ ծավալների պակասեցում 7.28 տոկոսի չափով․

2) 2024 թվականին շինարարությունն ավարտվող օբյեկտների շենքերի չափագրման նպատակով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան հայտարարված մրցույթի արդյունքում 2024 թվականի հուլիսի 17-ին «ԳԵՈԳՐԱՖ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքված պետության կարիքների համար չափագրման ծառայության պետական գնման N ՀՀՔԿ-ԳՀԾՁԲ-24/2-2 պայմանագրի կատարման համար սույն որոշմամբ հատկացված գումարի շրջանակներում համաձայնագիր կնքելիս կատարել փոփոխություն պայմանագրի N 1.1 հավելվածում՝ ուժը կորցրած ճանաչելով հավելվածով հաստատված ցանկի 3-րդ տողը և ցանկը լրացնելով նոր տողերով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Կապսի միջնակարգ դպրոցի (1350 քառակուսի մետր, 170,100.0 դրամ) և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արեգնադեմի միջնակարգ դպրոցի (1350 քառակուսի մետր, 170,100.0 դրամ) համար՝ միաժամանակ պայմանագրի ընդհանուր գինը նվազեցնելով 11,970.0 դրամով.

3) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիսի թիվ 5 ավագ դպրոցի նոր մասնաշենքի կառուցման նպատակով կատարել ձեռք բերվող աշխատանքների ծավալների ավելացում՝ փոփոխություն կատարելով 2021 թվականի սեպտեմբերի 13-ին «ՖԼԱԳՇԻՓ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքված պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-21/4 պայմանագրում՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 2-րդ ենթակետի 2-րդ նախադասության պահանջները։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽաչատՐՅԱՆ

 

Երևան

 

25.07.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2024 թվականի

հուլիսի 25-ի N 1159-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2024 թվականի

հուլիսի 25-ի N 1159-Ն որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2024 թվականի

հուլիսի 25-ի N 1159-Ն որոշման

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2024 թվականի

հուլիսի 25-ի N 1159-Ն որոշման

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2024 թվականի

հուլիսի 25-ի N 1159-Ն որոշման

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2024 թվականի

հուլիսի 25-ի N 1159-Ն որոշման

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2024 թվականի

հուլիսի 25-ի N 1159-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հուլիսի 2024 թվական: