ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2009 թվականի հոկտեմբերի 7-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-197-Ն օրենքի 9-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 20-րդ կետով.
«20) տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող առանձին վարկային և դրամաշնորհային ծախսային ծրագրերով սույն օրենքով նախատեսված հատկացումների (Հայաստանի Հանրապետության կառավարության համաֆինանսավորման մասով) գումարների ավելացման և (կամ) նախատեսման անհրաժեշտության առաջացման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից այդ նպատակով 2009 թվականին կատարվելիք միջծրագրային վերաբաշխումները «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան հաշվարկված միջծրագրային վերաբաշխումների 2009 թվականի առավելագույն թույլատրելի սահմանաչափի իրացման մակարդակը որոշելիս հաշվի չեն առնվում:»:
Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 18-րդ կետը «փոփոխություններ» բառից հետո լրացնել «և (կամ) լրացումներ» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և վերջինիս գործողությունը տարածվում է 2009 թվականի հունվարի 1-ից հետո առաջացած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ս. Սարգսյան |
2009 թ. հոկտեմբերի 26 Երևան ՀՕ-184-Ն |