ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 2475-Ա |
«08» հուլիսի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի Հ.1248-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության եզրակացությունը, քաղաքացու դիմումը.
1. Երևանի քաղաքապետի 2024 թվականի ապրիլի 1-ի «Երևան, Շենգավիթ, Արշակունյաց պողոտա 2-րդ նրբանցք հ.36 բնակելի տան և հողամասի նկատմամբ Գևորգ Մրավի Անտոնյանի իրավունքները վերականգնելու մասին» հ.1248-Ա որոշման վերնագրում, նախաբանում, 1-ին և 4-րդ կետերում` «Շենգավիթ» բառը փոխարինել «Կենտրոն» բառով:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին, կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
Տ. Ավինյան |