Գլխավոր տեղեկություն
Համար
N 465-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.07.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ընդունման ամսաթիվ
03.07.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
03.07.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 465-Ա

 

«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲԱԶՄԱԹԻՎ ՕԳՈՒՏՆԵՐ ԱՐԵՎԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԴՐՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի կողմից իրականացվող՝ 30,961,075 դրամ ընդհանուր արժողությամբ «Բազմաթիվ օգուտներ արևային էներգիայի և գյուղատնտեսության համադրման միջոցով» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան


03.07.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 465-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ԲԱԶՄԱԹԻՎ ՕԳՈՒՏՆԵՐ ԱՐԵՎԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԴՐՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ»

 

1.

Ծրագրի նպատակը

Համադրել արևային էներգիան և գյուղատնտեսությունը: Ագրիվոլտայիկ գաղափարով ավելի կայուն գյուղատնտեսություն ունենալու նպատակով և ավելի արդյունավետ օգտագործելով հողը և արևային էներգիան, միաժամանակ խնայելով ջրային ռեսուրսը, Վայոց ձորի մարզի, Ջերմուկ խոշորացված համայնքին պատկանող հողատարածքի վրա կառուցել 25 կՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան՝ ագրիվոլտայիկ մոտեցումով օգտագործելով 550-750 մ2 համայնքապատկան հողատարածք:

Պիլոտային այս ծրագրով ցույց տալ, որ հողի ռեսուրսը օգտագործվելով էներգետիկ նպատակով միաժամանակ կարող է շարունակել ծառայել բուն նպատակին՝ գյուղատնտեսությանը, խնայելով նաև ջրային ռեսուրս: Դասընթացների մատուցմամբ այս մասին իրազեկվածության մակարդակի բարձրացում Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի, Կոտայքի և Արագածոտնի մարզերում։ Ինչպես նաև մշակել և ներկայացնել իրավական բարեփոխումների վերաբերյալ առաջարկությունների փաթեթ։

2.

Ծրագրի բարեգործական որակման

նպատակը

Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

Գերմանական միջազգային համագործակցության ընկերություն՝ ԻԿԻ (International Climate Initiative) փոքր դրամաշնորհ (հասցե՝ Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն, 53113 Բոնն)

4.

Ծրագիրը կատարողը

«Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամ (հասցե՝ քաղ. Երևան, Ադոնցի 10, ՀՎՀՀ՝ 00912455)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

1) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ խոշորացված համայնք՝ կկառուցվի արևային ֆոտովոլտային կայան.

2) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի, Կոտայքի և Արագածոտնի մարզեր՝ որտեղ կիրականացվեն իրազեկման դասընթացներ։

Բնագավառը՝ համայնքային զարգացում:

6.

Ծրագրի բյուջեն

30,961,075 դրամ (74,605 եվրոյին համարժեք)

7.

Բարեգործություն ստացողը

1) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ խոշորացված համայնք, որտեղ կառուցվելու է արևային ֆոտովոլտային կայան ագրիվոլտայիկ մոտեցումով, որից արտադրված էլեկտրական էներգիան կօգտագործվի համայնքի կարիքները բավարարելու համար (օր.՝ փողոցային լուսավորություն), իսկ ավելացված խնայողությունները կուղղվեն համայնքում առաջացած այլ ծախսերի բավարարմանը.

2) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի, Կոտայքի և Արագածոտնի մարզերի համայնքային ծառայողները և բնակչությունը՝ դասընթացների իրականացում և իրազեկվածության մակարդակի բարձրացում։

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2024 թվականի հուլիսի 1-ից մինչև 2026 թվականի մարտի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1) Ջերմուկ խոշորացված համայնքին պատկանող հողատարածքի հարթեցման և քարերի հեռացման աշխատանքներ՝ 1,514,750 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի հուլիսի 1-ից մինչև 2024 թվականի սեպտեմբերի 1-ը.

2) ագրիվոլտայիկ արևային կայանի նախագծում և կառուցում՝ 14,421,250 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի հուլիսի 1-ից մինչև 2024 թվականի հոկտեմբերի 25-ը։ Ագրիվոլտայիկ կայանը նվիրաբերության պայմանագրով կփոխանցվի Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի, Ջերմուկի համայնքապետարանին, որում կամրագրվի կայանի օտարման արգելքի վերաբերյալ դրույթը.

3) բույսերի և տնկիների և նրանց մատակարարի ընտրություն, տնկում և բերքահավաք՝ 2,199,500 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 30-ը.

4) իրազեկման արշավ՝ 1,245,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2026 թվականի մարտի 15-ը.

5) ծրագիրն իրականացնող անձնակազմի վերապատրաստում՝ 3,548,250 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը.

6) բուսատեսակների, հողի և մարզին բնորոշ բույսերի հայտնաբերման նպատակով ուսումնասիրություն՝ 830,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի հուլիսի 15-ից մինչև 2025 թվականի սեպտեմբերի 30-ը.

7) ագրիվոլտայիկ արևային կայանի հողի չափագրում և ցանկապատում՝ 1,556,250 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի հուլիսի 1-ից մինչև 2024 թվականի հոկտեմբերի 25-ը.

8) գործուղման և ծրագրի մոնիթորինգի ընթացքում հյուրանոցային ծախսեր՝ 624,575 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի հուլիսի 1-ից մինչև 2026 թվականի մարտի 31-ը.

9) աուդիտորական ծառայությունների ձեռքբերում՝ 1,037,500 դրամ։ Նախատեսվում է իրականացնել 2025 թվականի մարտի 1-ից մինչև 2025 թվականի հուլիսի 31-ը.

10) գրասենյակի վարձակալություն՝ 1,245,000 դրամ։ Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի հուլիսի 1-ից մինչև 2026 թվականի մարտի 31-ը.

11) Գրենական պիտույքների և համակարգչային տեխնիկայի ձեռքբերում՝ 1,245,000 դրամ։ Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի հուլիսի 1-ից մինչև 2026 թվականի մարտի 31-ը.

12) հաշվապահական ծառայությունների ձեռքբերում՝ 1,494,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի հուլիսի 1-ից մինչև 2026 թվականի մարտի 31-ը։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1) արևային ֆոտովոլտային կայանի վահանակների, ինվերտորի/ինվերտորների ձեռքբերման և կառուցման աշխատանքների իրականացում՝ 14,421,250 դրամ.

2) բույսերի և տնկիների տնկման և բերքահավաքի աշխատանքների իրականացում՝ 2,199,500 դրամ.

3) իրազեկման արշավի իրականացում՝ 1,245,000 դրամ.

4) բուսատեսակների, հողի և մարզին բնորոշ բույսերի հայտնաբերման նպատակով ուսումնասիրության աշխատանքների իրականացում՝ 830,000 դրամ.

5) ագրիվոլտայիկ արևային կայանի հողի չափագրման և ցանկապատման աշխատանքների իրականացում՝ 1,556,250 դրամ.

6) գրենական պիտույքների և համակարգչային տեխնիկայի ձեռքբերում՝ 1,245,000 դրամ.

7) գործուղման և ծրագրի մոնիթորինգի ընթացքում հյուրանոցային ծառայությունների ձեռքբերում՝ 624,575 դրամ.

8) աուդիտորական ծառայությունների ձեռքբերում՝ 1,037,500 դրամ.

9) գրասենյակի վարձակալություն՝ 1,245,000 դրամ.

10) հաշվապահական ծառայությունների ձեռքբերում՝ 1,494,000 դրամ.

11) Ջերմուկ խոշորացված համայնքին պատկանող հողատարածքի հարթեցման և քարերի հեռացման աշխատանքների իրականացում՝ 1,514,750 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

1) աուդիտորական ծառայությունների ձեռքբերում ՝ 1,037,500 դրամ.

2) գրասենյակի վարձակալություն՝ 1,245,000 դրամ.

3) գրենական պիտույքների և համակարգչային տեխնիկայի ձեռքբերում՝ 1,245,000 դրամ.

4) հաշվապահական ծառայությունների ձեռքբերում՝ 1,494,000 դրամ։

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

1) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի վարչություն, Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչություն.

2) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության ոլորտը համակարգող վարչություններ.

3) Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի, Կոտայքի և Արագածոտնի մարզպետների աշխատակազմեր:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Գերմանական միջազգային համագործակցության ընկերությանը ներկայացնել ֆինանսական և պատմողական հաշվետվություն, և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով

սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան


03.07.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան