Գլխավոր տեղեկություն
Համար
N 2694-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.07.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 18.07.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
17.07.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
17.07.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.07.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2694-Ա

«17» հուլիսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ, ՇԵՆԳԱՎԻԹ, ՎԵՐԻՆ ՇԵՆԳԱՎԻԹ 11-ՐԴ ՓՈՂՈՑ Հ.33/1 ՀԱՍՑԵՈՒՄ՝ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻ ՎԱՐԴԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ ՂՈՒԲԱՍԱՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8.1-ին, 10-րդ և 11-րդ կետերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12-ի հ.5299-Ա որոշումը, կառույցը քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 09.07.2024թ. տրված մասնագիտական եզրակացությունը, հաշվի առնելով Վերին Շենգավիթ 11-րդ փողոց հ.33/1 հասցեի համասեփականատեր Վիգեն Վոլոդյայի Ղուբասարյանի կողմից տրված գրավոր համաձայնությունը, ինքնակամ կառույցների արտաքին չափերի մասին «Ա.Արտաշեսյան» Ա/Ձ-ի կողմից 29.04.2022թ. տրված տեղեկանքը, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած անձի դիմումը (06.05.2022թ. հ.Դ-16314-22).

1. Երևան, Շենգավիթ, Վերին Շենգավիթ 11-րդ փողոց հ.33/1 հասցեում՝ ընդհանուր համատեղ սեփականություն (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 27.03.2015թ. հ.27032015-01-0090 վկայական, ՀՀ կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիր հ.2022QAHGFY) հանդիսացող հողամասում քաղաքացի Վարդան Հարությունի Ղուբասարյանի կողմից ինքնակամ իրականացված 129.7 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի տուն՝ 113.8 քառ.մետր, ծածկ՝ 15.9 քառ.մետր), ինքնակամ բացված դուռը 1 (մեկ) հատ և բացվածքը դեպի նկուղ 1 (մեկ) հատ ճանաչել օրինական։

2. Ընդունել ի գիտություն, որ.

1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.

2) շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։

3. Սահմանել, որ կառույցն իրականացրած անձը.

1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 687474 (վեց հարյուր ութսունյոթ հազար չորս հարյուր յոթանասունչորս) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.

 2) իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը.

 3) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։

 4. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։

 5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:

 6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

 7. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան