Գլխավոր տեղեկություն
Համար
N 466-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.07.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
04.07.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.07.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 466-Ա

 

ՎԱՅՐԻ ԲՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից իրականացվող` 17,960,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Աջակցություն Հայաստանի Հանրապետության համայնքներին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ` 02565835) «Մագնոն Ա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 05554853) 2024 թվականի հունիսի 7-ին կնքված` N 1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մանկական խաղահրապարակի սարքավորումների պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացում` 2,960,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան


04.07.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ


Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 466-Ա որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ»

 

1.

Ծրագրի նպատակը

1) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Ռինդ գյուղի երեխաների ժամանցը ապահովելու համար՝ մանկապարտեզի բակում մանկական խաղահրապարակի սարքավորումների տեղադրում.

2) Հայաստանի Հանրապետության մի քանի համայնքներում էներգետիկ ծախսերի նվազեցման նպատակով՝ արևային կայանների տեղադրում։

2.

Ծրագրի բարեգործական որակման

նպատակը

Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

Ռալֆ Յիրիկյան (բնակության հասցե՝ քաղ. Երևան, Նորքի Այգիներ 251/7, նույնականացման քարտ՝ 013284930, տրված՝ 09․11․2022 թվականին, 010-ի կողմից)

4.

Ծրագիրը կատարողը

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ (հասցե` քաղ. Երևան, Խանջյան 47/1, բնակարան 14, ՀՎՀՀ՝ 02565835)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Արենի և Եղեգնաձոր համայնքներ, Սյունիքի մարզի Կապան համայնք, Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնք, Տավուշի մարզի Իջևան համայնք, Լոռու մարզի Ալավերդի համայնք,

բնագավառը՝ սոցիալական։

6.

Ծրագրի բյուջեն

17,960,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Ռինդ գյուղ և Եղեգնաձոր համայնքի Մալիշկա գյուղ, Սյունիքի մարզի Կապան համայնքի Ճակատեն գյուղ, Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնք, Տավուշի մարզի Իջևան համայնքի Ծաղկավան գյուղ, Լոռու մարզի Ալավերդի համայնքի Քարկոփ գյուղ:

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

2024 թվականի հուլիսի 10-ից մինչև 2025 թվականի հուլիսի 10-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի «Արենի համայնքի Ռինդ բնակավայրի մանկապարտեզ» նախադպրոցական ուսումնական հաստատություն ՀՈԱԿ-ում մանկական խաղահրապարակի սարքավորումների տեղադրում՝ 2,960,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի հուլիսի 10-ից մինչև 2025 թվականի հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում.

 

2) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Ճակատեն գյուղի վարչական շենքում արևային ֆոտովոլտային կայանի կառուցում՝ 3,000,000 դրամ։ Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի հուլիսի 10-ից մինչև 2025 թվականի հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում.

 

3) «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայրի թիվ 2 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում արևային ֆոտովոլտային կայանի կառուցում՝ 3,000,000 դրամ։ Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի հուլիսի 10-ից մինչև 2025 թվականի հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում.

 

4) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի սպասարկման ՊՈԱԿ-ի տարածքում արևային ֆոտովոլտային կայանի կառուցում՝ 3,000,000 դրամ։ Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի հուլիսի 10-ից մինչև 2025 թվականի հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում.

 

5) «ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի Ներքին Ծաղկավան բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում արևային ֆոտովոլտային կայանի կառուցում՝ 3,000,000 դրամ։ Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի հուլիսի 10-ից մինչև 2025 թվականի հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում.

 

6) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի «Շնող համայնքի Հեքիաթ մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի Քարկոփի մասնաճյուղում արևային ֆոտովոլտային կայանի կառուցում՝ 3,000,000 դրամ։ Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի հուլիսի 10-ից մինչև 2025 թվականի հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1) Մանկական խաղահրապարակի սարքավորումների ձեռքբերման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 2,960,000 դրամ.

 

2) Արևային կայանների ձեռքբերման կամ ներմուծման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 15,000,000 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում։

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների,

այլ կազմակերպությունների հետ

ՀՀ տեղական ինքնակառավարման մարմիններ, մարզպետների աշխատակազմեր, այլ կազմակերպություններ և իրավաբանական անձինք

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հաշվետվությունների ներկայացում Ռալֆ Յիրիկյանին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

04.07.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ