Գլխավոր տեղեկություն
Համար
N 2440-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.07.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 04.07.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
02.07.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
02.07.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.07.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2440-Ա

«02» հուլիսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005 թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:

 

Տ. Ավինյան

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

02.07.2024թ.

հ. 2440-Ա որոշման

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հ.Հ.

Դիմողը

Անշարժ գույքի գտնվելու վայրը

Անշարժ գույքի տեսակը

Տրամադրվող հասցեն

Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը

Փոստային դասիչը

1

2

3

4

5

6

7

1

Քյալաշ Քալաշյան

Սիլիկյան թաղամաս, 8-րդ հատված, հ.8

հողամաս

Քյալաշ Քալաշյանին սեփականության իրավունքով պատկանող, Սիլիկյան թաղամասի 8-րդ հատվածի հ.8 հողամասի /վկ. հ.09102019-01-0135/ բաժանման հատակագծով առանձնացվող 28.1քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Սիլիկյան թաղամաս, 6-րդ փողոց, հ.2/10

01001NXZMZZR

 

2

Քյալաշ Քալաշյան

Սիլիկյան թաղամաս, 8-րդ հատված, հ.8

հողամաս

Քյալաշ Քալաշյանին սեփականության իրավունքով պատկանող, Սիլիկյան թաղամասի 8-րդ հատվածի հ.8 հողամասի /վկ. հ.09102019-01-0135/ մնացորդային 647.1քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Սիլիկյան թաղամաս, 6-րդ փողոց, հ.2/11

01001CDBEQSZ

 

3

Կարինե և Ռիմա Հարությունյաններ

Տիգրան Մեծի պողոտա, նրբանցք, հ.9 շենք, հ.3

բնակելի տուն

Կարինե և Ռիմա Հարությունյաններին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող, Տիգրան Մեծի պողոտայի նրբանցքի հ.9 շենքի հ.3 հասցեում գտնվող բնակելի տանը /վկ. հ.18062024-01-0308/ տրամադրել հասցե՝ Տիգրան Մեծի պողոտա, նրբանցք, հ.29/3

01005CFJXUAK

0005

4

Տիգրան Պողոսյան

/լիազորված անձ/

Մարգարիտա Կարապետյան և Միհրան Պողոսյան

/սեփականատեր/

Գ. Լուսավորչի փողոց, հ.12 շենք, հ.42

բնակարան

Մարգարիտա Կարապետյանին և Միհրան Պողոսյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող, Գ. Լուսավորչի փողոցի հ.12 շենքի հ.42 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.26042024-01-0022, ընդհ. բաժն. 2.2քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 39.5քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց, հ.12 շենք, բն.42/1

01006QSCBL3W

0015

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան