Գլխավոր տեղեկություն
Համար
N 2424-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.07.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 04.07.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
01.07.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
01.07.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.07.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2424-Ա

«01» հուլիսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Երևանի քաղաքապետարանի կողմից 11.04.2024 թվականին հայտարարված ԵՔ-ՀԲՄԽԾՁԲ-24/47 ծածկագրով Երևանի քաղաքապետարանի կարիքների համար տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման ընթացակարգի շրջանակում հայտերի գնահատման արդյունքում պարզվել է, որ հայտ ներկայացրած «ԻՆԺԵՆԵՐԻՆԳ» ՍՊ ընկերության (այսուհետ՝ Մասնակից) տնօրեն Արման Հայրապետի Խալաթյանը 2020 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև օրս հանդիսանում է «ՀՏ-ՊՐՈԵԿՏ» ՍՊ ընկերության տնօրեն և բաժնետեր, ուստի, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի 119-րդ կետի, «ԻՆԺԵՆԵՐԻՆԳ» և «ՀՏ-ՊՐՈԵԿՏ» ՍՊ ընկերությունների միջև առկա է փոխկապակցվածություն: Միաժամանակ գնահատող հանձնաժողովը պարզել է, որ «ՀՏ-ՊՐՈԵԿՏ» ՍՊ ընկերությունը ներառված է գնումների գործընթացներին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում: Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի հ.526-Ն որոշմամբ սահմանված «Գնումների գործընթացի կազմակերպման կարգի» 121-րդ կետի պահանջների՝ «Մասնակցի՝ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված ցուցակում ներառվելը, դրանում գտնվելու ժամանակահատվածում, ինքնաբերաբար հանգեցնում է վերջինիս հետ փոխկապակցված անձանց գնումների գործընթացին մասնակցության իրավունքի սահմանափակման:»: Գնահատող հանձնաժողովը հիմք ընդունելով վերը նշված իրավական նորմը՝ Մասնակցի կողմից ներկայացված գնման հայտը գնահատել է անբավարար և մերժել: Գնահատող հանձնաժողովը ընթացակարգի ընտրված մասնակիցներ է ճանաչել հաջորդող տեղ զբաղեցրած մասնակիցներին՝ ԱՁ Արթուր Սարգսյանին և «Բուլգարո» ՍՊ ընկերությանը:

Գնման ընթացակարգի արդյունքում կնքված պայմանագրի մասին հայտարարությունը 24.06.2024թ. հրապարակվել է տեղեկագրում:

Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի ա. ենթակետով և նույն հոդվածի 2-րդ մասով.

1. «ԻՆԺԵՆԵՐԻՆԳ» ՍՊ ընկերությանը ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:

2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա:

3. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան