Basic information
Number
N 243-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (25.11.2004-11.06.2005)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2004.11.15/25(173) Հոդ.339
Enactment organisation
Կենտրոնական բանկի խորհուրդ
Enactment date
12.10.2004
Signing organisation
Կենտրոնական բանկի նախագահ
Signing date
14.10.2004
Effective date
25.11.2004

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
3 նոյեմբերի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 05004293

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

12 հոկտեմբերի 2004 թ.

 N 243-Ն

 
 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐՍՏՈՒԳՎՈՂ ԱՆՁԻ ՄՈՏ ՍՏՈՒԳՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՎԵՐՍՏՈՒԳՎՈՂ ԱՆՁԻ, ՆՐԱ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԿԱՄ ԱՅԼ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՏՈՒԳՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԵՐՍՏՈՒԳՈՂ ԽՄԲԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄՎՈՂ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ (ԱԿՏԻ) ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 392-րդ հոդվածի 5-րդ կետը, և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից վերստուգվող անձի մոտ ստուգում իրականացնելու ընթացքում վերստուգվող անձի, նրա ղեկավարների կամ այլ աշխատակիցների կողմից ստուգմանը խոչընդոտելու դեպքում վերստուգող խմբի ղեկավարի կողմից կազմվող արձանագրության (ակտի) ձևը, ըստ Հավելված 1-ի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2004 թ. հոկտեմբերի 14
Երևան

 

Հավելված 1

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն  (Ա Կ Տ)

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից վերստուգվող անձի մոտ ստուգում իրականացնելու ընթացքում վերստուգվող անձի, նրա ղեկավարների կամ այլ աշխատակիցների կողմից ստուգմանը խոչընդոտելու վերաբերյալ

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային վերահսկողության վարչության __/_____ 20__ թ. թիվ ___/___ վերստուգման լիազորագրի համաձայն`

_______________________________________________________________

(վերստուգվող անձի անվանումը)

 

վերստուգում իրականացնող խմբի կողմից`

_______________________________________________________________

(ստուգման խոչընդոտման մանրամասն նկարագիրը, ամսաթիվը)

 

որով____________________________________________ խոչընդոտեց ստուգմանը:

(ստուգումը խոչընդոտող անձի (անձանց) անունը կամ անվանումը)

 

2. Սույն ակտը կազմվեց 2 օրինակից, որոնցից մեկը հանձնվեց վերստուգվող անձին:

 

3. Վերստուգող խմբի ղեկավար`

(______________)
(Վերստուգող խմբի ղեկավար)

(_________)
(ստորագրություն)
 

_/_ 20_թ:

4. Վերստուգող խմբի անդամ`

(______________)
(Վերստուգող խմբի ղեկավար)

(_________)
(ստորագրություն)
 

_/_ 20_ թ:

5*. «Ստացա ակտի մեկ օրինակը»`

(______________)
(Վերստուգող անձ)

(________)
(ստորագրություն)
 

_/_ 20_թ.:

6**. Ակտն առաքվեց պատվիրված թիվ _______________________նամակով,
(Վերստուգվող անձի կողմից ակտը չընդունելու դեպքում)

_/_ 20_թ.:

____________

* Սույն տողը չի լրացվում, եթե արձանագրությունը (ակտը) առաքվում է պատվիրված նամակով:

** Սույն տողը լրացվում է, եթե արձանագրությունը (ակտը) առաքվում է պատվիրված նամակով:

Changed acts
Changing Act Corresponding incorporation