ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հուլիսի 2024 թվականի N 1106-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 1258-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 1258-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) վերնագրից հանել «անհատական» բառը:
2. Որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
Երևան |
18.07.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2024 թվականի հուլիսի 18-ի N 1106-Ա որոշման |
|
«Հավելված ՀՀ կառավարության 2009 թվականի նոյեմբերի 6-ի N 1258-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՆՎԱՆԱՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
- ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար (հանձնաժողովի նախագահ)
- ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ (հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում պարտականությունները կատարող
- ՀՀ կադաստրի կոմիտեի գեոմատիկայի կենտրոնի երկրատարածական տվյալների կառավարման բաժնի գլխավոր մասնագետ (հանձնաժողովի քարտուղար)
- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լեզվի կոմիտեի նախագահ
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ
- ՀՀ կադաստրի կոմիտեի գեոդեզիայի և հողաշինարարության վարչության պետ
- ՀՀ արտաքին գործերի նախարարության բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության բազմակողմ տնտեսական համա-գործակցության բաժնի վարիչ
- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հուշարձանների պահպանության գործակալության հուշարձանների պահպանության և օգտագործման բաժնի պետ
- ՀՀ կադաստրի կոմիտեի գեոմատիկայի կենտրոնի երկրատարածական տվյալների կառավարման բաժնի գլխավոր մասնագետ
- ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակի քաղաքական, սոցիալական և տնտեսական անվտանգության վարչության ավագ մասնագետ
- ՀՀ կադաստրի կոմիտեի առաջին բաժնի փորձագետ
- ՀՀ կադաստրի կոմիտեի խմբագիր
- ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի փոխտնօրեն
- ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի վիմագրության բաժնի վարիչ
- ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի քարտեզագրության և գեոմորֆոլոգիայի ամբիոնի վարիչ
- ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի քարտեզագրության և գեոմորֆոլոգիայի ամբիոնի ասիստենտ (համաձայնությամբ)
- ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի ասիստենտ (համաձայնությամբ)
- ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի ասիստենտ (համաձայնությամբ)
- «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ հիմնադրամի արևելագիտության բաժնի գիտաշխատող (համաձայնությամբ)
- ՀՀ ԳԱԱ-ի քարտեզաբան-քարտեզագետ (համաձայնությամբ)
- «Գեոդեզիստների և հողաշինարարների համահայկական միություն» ՀԿ-ի անդամ»:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
19.07.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |