ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 օգոստոսի 2024 թվականի N 1176-Լ
ՍՊԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Արդյունաբերական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և 2-րդ մասով, 5-րդ հոդվածի 1-ին մասով, 6-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսավարողների աջակցության ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և լրացում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2323-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
01.08.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2024 թվականիօգոստոսի 1-ի N 1176-Լ որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՍՊԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ
1. ԾՐԱԳՐԻ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ
1. Սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսավարողների աջակցության ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) նպատակը սպանդանոցային սպանդը խրախուսելու, ավելացված արժեքի հարկ (այսուհետ՝ ԱԱՀ) վճարող համարվող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` ԱԱՀ վճարող համարվողների) համար հավասար մրցակցային պայմաններ ստեղծելու և ազգաբնակչությանը որակյալ ու անվտանգ մսեղիքի մատակարարումներ ապահովելու համար աջակցության տրամադրումն է։
2. ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
2. Ծրագրի իմաստով տնտեսավարող է համարվում ԱԱՀ վճարող համարվող սպանդանոցային ծառայություն մատուցող այն տնտեսավարողը, որը`
1) իրականացնում է ֆերմերային տնտեսությունից և ֆիզիկական անձից (Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված՝ տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի «A ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՁԿՆՈՐՍՈՒԹՅՈՒՆ» բաժնի «01.41.0» և «01.42.0» դասերին դասվող գործունեության տեսակներով զբաղվող տնտեսավարողներ, այսուհետ՝ ֆերմերային տնտեսություն) խոշոր եղջերավոր կենդանիների գնումներ, սպանդանոցային սպանդ և մսեղիքի իրացման գործառույթներ.
2) աջակցության տրամադրման նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն (այսուհետ՝ նախարարություն) դիմումի ներկայացման օրվան նախորդող աշխատանքային օրվա դրությամբ չունի հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների մասով չկատարված պարտավորություններ և դիմումի ներկայացման պահին նախորդող 12 ամիսների, իսկ 12 ամսից պակաս ժամկետով ԱԱՀ վճարող համարվելու դեպքում՝ այդ ամիսների համար ներկայացրել է ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներ։
3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 30-ը տնտեսավարողին տրամադրվում է հաշվետու ժամանակաշրջանում սպանդանոցային գործունեության արդյունքում խոշոր եղջերավոր կենդանիների սպանդից ստացված մսեղիքի իրացման՝ ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքների հարկման բազայի նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարների և խոշոր եղջերավոր կենդանիների ձեռքբերման ԱԱՀ-ի հաշվանցվող (պակասեցվող) գումարների դրական տարբերության 75%-ի չափով աջակցություն։
4. Աջակցություն չի տրամադրվում՝
1) ներտնտեսային (ֆերմերային տնտեսություններից խոշոր եղջերավոր կենդանիների գնումներ չիրականացնող) սպանդանոցներին և տնտեսավարողին սեփականության կամ օգտագործման իրավունքով պատկանող կամ տնտեսավարողի հիմնադիր կամ ավելի քան 10 տոկոս բաժնետոմս ունեցող բաժնետեր հանդիսացող անձանց կամ նրանց ընտանիքի անդամներին (ծնող, ամուսին, զավակ) պատկանող խոշոր եղջերավոր կենդանիների սպանդից ստացված մսեղիքի իրացման արժեքից հաշվարկված ԱԱՀ-ի մասով.
2) խոշոր եղջերավոր կենդանիների սպանդ իրականացնելու նպատակով մատուցված ծառայության դիմաց։
3. ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
5. Աջակցության տրամադրման գործընթացը նախաձեռնում է տնտեսավարողը, որն աջակցությունը ստանալու նպատակով ծրագրի N 1 ձևին համապատասխան էլեկտրոնային կամ թղթային տարբերակով (գրությամբ) դիմում է ներկայացնում նախարարություն, որին կցում է՝
1) ծրագրի N 1 ձևին համապատասխան առաջին դիմումի ներկայացման ամսին նախորդող 3 ամիսների, իսկ հաջորդ դիմումների դեպքում՝ դիմումի ներկայացման ամսին նախորդող ամսվա ընթացքում խոշոր եղջերավոր կենդանիների գնման համար ստացված հարկային հաշիվների, հաշիվ վավերագրերի և ֆիզիկական անձանցից ձեռք բերվող ապրանքների մասով օրենսդրությամբ սահմանված կարգով կազմվող հաշվարկային փաստաթուղթ չհամարվող այլ փաստաթղթերի հիման վրա կազմված տեղեկանքը՝ ծրագրի N 2 ձևին համապատասխան.
2) ծրագրի N 1 ձևին համապատասխան դիմումի ներկայացման ամսին նախորդող ամսվա ընթացքում խոշոր եղջերավոր կենդանիների սպանդից ստացված մսեղիքի իրացման հարկային հաշիվների հիման վրա կազմված տեղեկանքը՝ ծրագրի N 3 ձևին համապատասխան.
3) տեղեկատվություն տնտեսավարողի հիմնադիր կամ ավելի քան 10 տոկոս բաժնետոմս ունեցող բաժնետեր հանդիսացող անձանց անվանումները և նրանց ընտանիքի անդամների (ծնող, ամուսին, զավակ) անունների և ազգանունների մասին.
4) խոշոր եղջերավոր կենդանիների տեղափոխման N 1 ձևի անասնաբուժական վկայականների պատճենները։
6. Տնտեսավարողն աջակցության ստացման նպատակով ծրագրի N 1 ձևին համապատասխան դիմումը նախարարություն ներկայացնում է մինչև գործունեության իրականացման տվյալ ամսվան հաջորդող ամսվա վերջին աշխատանքային օրը ներառյալ։
7. Ծրագրի N 1 ձևին համապատասխան դիմումը մուտքագրվելու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում նախարարությունն այն ներկայացնում է Պետական եկամուտների կոմիտե (այսուհետ՝ կոմիտե)՝ դիմումի ներկայացման օրվան նախորդող աշխատանքային օրվա դրությամբ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների մասով տնտեսավարողի կողմից չկատարված պարտավորություններ չունենալու, դիմումի ներկայացման պահին նախորդող 12 ամիսների, իսկ 12 ամսից պակաս ժամկետով ԱԱՀ վճարող համարվելու դեպքում՝ այդ ամիսների համար ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներ տնտեսավարողի կողմից ներկայացրած լինելու և ծրագրի N 3 ձևին համապատասխան տեղեկանքում նշված հարկային հաշիվների, ինչպես նաև ծրագրի N 2 ձևում նշված ձեռք բերվող խոշոր եղջերավոր կենդանիների հարկային հաշիվների, հաշիվ վավերագրերի կամ հաշվարկային փաստաթուղթ չհամարվող այլ փաստաթղթերի և կոմիտեում առկա համապատասխան տեղեկատվության ճշտության մասով տեղեկատվություն ստանալու նպատակով, որին կցում է տնտեսավարողի կողմից ներկայացված ծրագրի N 2 և N 3 ձևերը։
8. Ծրագրի 8-րդ կետում նշված փաստաթղթերը ստանալու օրվան հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում կոմիտեի կողմից իրականացվում է այդ փաստաթղթերի ուսումնասիրություն և արդյունքների վերաբերյալ նախարարություն է ներկայացվում տեղեկատվություն՝ նշելով դիմումի ներկայացման օրվան նախորդող աշխատանքային օրվա դրությամբ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների մասով տնտեսավարողի չկատարված պարտավորությունների, դիմումի ներկայացման պահին նախորդող 12 ամիսների, իսկ 12 ամսից պակաս ժամկետով ԱԱՀ վճարող համարվելու դեպքում՝ այդ ամիսների համար ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներ տնտեսավարողի կողմից ներկայացված լինելու և ծրագրի N 3 ձևում նշված հարկային հաշիվների, ինչպես նաև ծրագրի N 2 ձևում նշված ձեռք բերվող խոշոր եղջերավոր կենդանիների հարկային հաշիվների, հաշիվ վավերագրերի կամ հաշվարկային փաստաթուղթ չհամարվող այլ փաստաթղթերի և կոմիտեում առկա համապատասխան տեղեկատվության ճշտության մասով, միաժամանակ՝ ծրագրի N 3 ձևում նշված հարկային հաշիվների, ծրագրի N 2 ձևում նշված խոշոր եղջերավոր կենդանիների ձեռքբերման հարկային հաշիվների, հաշիվ վավերագրերի կամ հաշվարկային փաստաթուղթ չհամարվող այլ փաստաթղթերի և կոմիտեում առկա տեղեկատվության միջև անհամապատասխանություններ առկա լինելու դեպքում նշում կատարելով այդ մասին։
9. Նախարարության համապատասխան ստորաբաժանումը նախարարություն ներկայացվող ծրագրի N 1 ձևին համապատասխան դիմումը ստանալուն հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է դիմումի և կոմիտեի կողմից տրամադրված տեղեկատվության ուսումնասիրություն և անհամապատասխանությունների բացակայության դեպքում կազմում է N 4 ձևին համապատասխան եզրակացություն, որի հիման վրա նախարարության համապատասխան ստորաբաժանումը 5 աշխատանքային օրվա ընթացքում աջակցության գումարը փոխանցում է տնտեսավարողին:
10. Նախարարության կողմից ծրագրի N 1 ձևին համապատասխան ստացված դիմումը մերժվում է, եթե՝
1) դիմումը ներկայացվել է ծրագրի 5-րդ և 6-րդ կետերում նշված պահանջների և ժամկետների խախտմամբ.
2) կոմիտեի կողմից տրամադրված տեղեկատվությամբ տնտեսավարողը դիմումի ներկայացման օրվան նախորդող աշխատանքային օրվա դրությամբ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների մասով ունի չկատարված պարտավորություններ կամ դիմումի ներկայացման պահին նախորդող 12 ամիսների, իսկ 12 ամսից պակաս ժամկետով ԱԱՀ վճարող համարվելու դեպքում՝ այդ ամիսների համար չի ներկայացրել ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներ.
3) կոմիտեի կողմից տրամադրված տեղեկատվությամբ ծրագրի N 3 ձևում նշված հարկային հաշիվների, ծրագրի N 2 ձևում նշված ձեռք բերվող խոշոր եղջերավոր կենդանիների հարկային հաշիվների, հաշիվ վավերագրերի կամ հաշվարկային փաստաթուղթ չհամարվող այլ փաստաթղթերի և կոմիտեում առկա համապատասխան տեղեկատվության մասով առկա են անճշտություններ.
4) նախարարություն ներկայացված ծրագրի N 1 ձևին համապատասխան դիմումով հայցվող աջակցության չափը չի համապատասխանում ծրագրի 3-րդ կետով սահմանված չափին.
5) ծրագրի N 2 ձևը լրացված է թերի (ոչ ամբողջական).
6) ծրագրի N 3 ձևը լրացված է թերի (ոչ ամբողջական).
7) ծրագրի N 2 ձևում առկա է տնտեսավարողին սեփականության կամ օգտագործման իրավունքով կամ տնտեսավարողի հիմնադիր կամ ավելի քան 10 տոկոս բաժնետոմս ունեցող բաժնետեր հանդիսացող անձ կամ նրանց ընտանիքի անդամներ (ծնող, ամուսին, զավակ).
8) ծրագրի N 2 կամ N 3 ձևերում առկա չէ խոշոր եղջերավոր կենդանու նույնականացման անհատական համարը, կամ լրացված է այնպիսի համար, որը չի համապատասխանում հաշվառման էլեկտրոնային համակարգում առկա տվյալներին, կամ շահառուի տվյալները չեն համապատասխանում էլեկտրոնային համակարգում տվյալ խոշոր եղջերավոր կենդանու նույնականացման անհատական համարին համապատասխանող շահառուի տվյալներին:
11. Նախարարության կողմից ծրագրի N 1 ձևին համապատասխան ներկայացված դիմումի մերժման դեպքում արձանագրվում է մերժման հիմքը և դիմումատուին էլեկտրոնային կամ թղթային տարբերակով (գրությամբ) տեղեկացվում է անհամապատասխանությունները վերացնելու և 5 աշխատանքային օրվա ընթացքում ծրագրի 5-րդ կետում նշված պայմաններով ծրագրի N 1 ձևին համապատասխան նոր դիմում ներկայացնելու մասին։
12. Եթե տնտեսավարողը բավարարում է ծրագրով սահմանված պահանջներին, նախարարության և տնտեսավարողի միջև կնքվում է աջակցություն տրամադրելու պայմանագիր` համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2021 թվականի օգոստոսի 10-ի N 422-Ա հրամանի:
13. Այն դեպքում, երբ տնտեսավարողի կողմից իրականացված գործարքների ճշգրտման արդյունքում արձանագրվում է նախկինում հայտարարագրված ԱԱՀ-ի գծով պարտավորության չափի փոփոխություն, ապա տնտեսավարողն այդ մասին 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է նախարարություն և ավել վճարված փոխհատուցման գումարը ճշգրտման օրվան հաջորդող 30 աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնում է նախարարություն։
4. ԾՐԱԳՐԻ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄԸ
14. Ծրագրի մշտադիտարկումն իրականացվում է նախարարության կողմից՝ սահմանված պահանջների ապահովման ուսումնասիրության և ծրագրի արդյունավետության ու շարունակման անհրաժեշտության գնահատման նպատակով։
15. Մշտադիտարկման և սահմանված պահանջների ապահովման ուսումնասիրության նպատակով տնտեսավարող սուբյեկտը նախարարության պահանջով ապահովում է սահմանված պահանջների ուսումնասիրության և ծրագրի արդյունավետության գնահատման նպատակով անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկատվության տրամադրումը։
Ձև N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
……………………………………………………………………………...............………………………… ....-ԻՑ
(նշել կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, ՀՎՀՀ-ն, հեռախոսահամարը և
էլեկտրոնային փոստի հասցեն)
Դ Ի Մ ՈՒ Մ
ՍՊԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Խնդրում եմ տրամադրել աջակցություն ................................………………………… …… ....-ի
(նշել կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)
կողմից գնված խոշոր եղջերավոր կենդանիների սպանդից 202... թվականի
.............................. ամսվա ընթացքում իրացված մսեղիքի` ծրագրի 3-րդ կետի հիման վրա
(նշել ամիսը)
հաշվարկված .......................(.................................) դրամը փոխանցել
(նշել գումարի չափը թվերով) (նշել գումարի չափը տառերով)
.................................…………… ......... ...... ......... .........-ի .............................................. գործող
(նշել կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը) (նշել ֆինանսական կազմակերպության անվանումը)
N ……………………………. հաշվեհամարին։
Առդիր՝ .... էջ։
Ստորագրող ......................... (պաշտոնը) |
......................... (անունը, ազգանունը) |
|
......................... (ստորագրությունը) ..... ..................... 202.... թ.
Կ.Տ. |
Ձև N 2
ՏԵՂԵԿԱՆՔ
.................. ԱՄՍՎԱ (ԱՄԻՍՆԵՐԻ) ԸՆԹԱՑՔՈՒՄ ..................................................................... ..... ..... -Ի
(նշել ամիսը կամ ամիսները) (նշել կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը և ՀՎՀՀ-ն)
ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԽՈՇՈՐ ԵՂՋԵՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
NN ը/կ |
Խոշոր եղջերավոր կենդանի վաճառողի անվանումը կամ անունը, ազգանունը, ՀՎՀՀ-ն՝ առկայության դեպքում |
Հարկային հաշվի կամ հաշիվ վավերագրի կամ հաշվարկային փաստաթուղթ չհամարվող այլ փաստաթղթի սերիան, համարը |
Գլխաքա- նակը (հատ) |
Կենդանի քաշը (կգ) |
Ընդհա- նուր արժեքը (դրամ) |
Հարկային հաշվում առանձ- նացված ԱԱՀ-ի գումարը (դրամ) |
Խոշոր եղջերավոր կենդանու նույնակա- նացման անհատա- կան համարը |
Խոշոր եղջերավոր կենդանու տեղափոխման N 1 ձևի անասնա- բուժական վկայականի համարը և տրման ամսաթիվը |
1. |
||||||||
2. |
||||||||
3. |
||||||||
Ընդամենը |
X |
Ստորագրող ......................... (պաշտոնը) |
......................... (անունը, ազգանունը) |
|
......................... (ստորագրությունը) ..... ..................... 202.... թ.
Կ.Տ. |
Ձև N 3
ՏԵՂԵԿԱՆՔ
.......................... ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ............................................................................․․ -Ի ԿՈՂՄԻՑ
(նշել ամիսը) (նշել կազմակերպության անվանումը անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, ՀՎՀՀ-ն)
ՖԵՐՄԵՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԳՆՎԱԾ ԽՈՇՈՐ ԵՂՋԵՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՍՊԱՆԴԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՄՍԵՂԻՔԻ ԻՐԱՑՄԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
NN ը/կ |
Հարկային հաշվի համարը, սերիան |
Գնորդ կազմակերպու- թյան անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, ՀՎՀՀ-ն, ֆիզիկական անձի անունը, ազգանունը |
Խոշոր եղջերավոր կենդանու նույնականացման անհատական համարը, որի սպանդից ստացվել է մսեղիքը |
Մսեղիքի քաշը (կգ) |
Մսեղիքի արժեքը (դրամ) |
ԱԱՀ-ի գումարը (դրամ) |
1. |
||||||
2. |
||||||
3. |
||||||
Ընդամենը |
X |
X |
Ստորագրող ......................... (պաշտոնը) |
......................... (անունը, ազգանունը) |
|
......................... (ստորագրությունը) ..... ..................... 202.... թ.
Կ.Տ. |
Ձև N 4
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն N _ _
.......................................………………………… ....-Ի ԿՈՂՄԻՑ 202... ԹՎԱԿԱՆԻ
(նշել կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը)
..................... ԱՄՍԻՆ ՖԵՐՄԵՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԳՆՎԱԾ ԽՈՇՈՐ ԵՂՋԵՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՍՊԱՆԴԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՄՍԵՂԻՔԻ՝ ԾՐԱԳՐԻ 3-ՐԴ ԿԵՏԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՉԱՓՈՎ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Էկոնոմիկայի նախարարություն ներկայացված 202... թվականի .....................................-ի
(նշել ամիսը և օրը)
N ….…............ դիմումի համաձայն ....................................................................................- ի
(նշել մուտքի համարը) (նշել կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)
(ՀՎՀՀ` ....................) կողմից գնված խոշոր եղջերավոր կենդանիների սպանդից 202... թվականի ............................. ամսվա ընթացքում ծրագրի 3-րդ կետի հիման վրա
հաշվարկված ...................................(................................................) դրամ գումարը ենթակա է
(նշել գումարի չափը թվերով) (նշել գումարի չափը տառերով)
վճարման ...........................................................-ի .............................................................-ում
(նշել կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը) (նշել ֆինանսական կազմակերպության անվանումը)
գործող N ……………………………. հաշվեհամարին։
(նշել հաշվեհամարը)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ----------------------------------------------- (նշել ստորաբաժանման անվանումը և ստորաբաժանման ղեկավարի անունը, ազգանունը) |
................. (ստորագրությունը) |
..................................... (անունը, ազգանունը) |
........ ......................... 202...թ. |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
01.08.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|