«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
10 մարտի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 փետրվարի 2003 թվականի N 194-Ա
Բարձրագույն կրթության դաշնային պետական բյուջետային ուսումնական հաստատություն «Գ. Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարան» (Հայաստանի Հանրապետություն) ԵրԵՎանի մասնաճյուղին անշարժ գույք ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 06.11.14 N 1281-Ա, 24.01.19 N 33-Ա, 04.07.24 N 1049-Ա)
Հայաստանի Հանրապետության կրթական համակարգում հեռակառավարման ուսուցման կազմակերպումն արդիականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ քաղ. Երևան, Աջափնյակ, Արզումանյան փողոց 5 հասցեում գտնվող դպրոցի 2-րդ մասնաշենքի 434,114,000 դրամ գնահատված շուկայական արժեքով, 2265.2 քառ. մետր մակերեսով տարածքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.21185 հա մակերեսով հողամասը (այսուհետ` անշարժ գույք) մինչև 2030 թվականի օգոստոսի 31-ը անհատույց օգտագործման իրավունքով հանձնել Բարձրագույն կրթության դաշնային պետական բյուջետային ուսումնական հաստատություն «Գ. Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարան» (Հայաստանի Հանրապետություն) Երևանի մասնաճյուղին (գրանցման համարը՝ 273.060.03333, գտնվելու վայրը՝ Երևան, Արզումանյան փող., 5 շ., բն. 2 մաս., 0038, այսուհետ՝ ընկերություն):
(1-ին կետը փոփ. 26.06.03 N 798-Ա, 06.11.14 N 1281-Ա, 24.01.19 N 33-Ա, խմբ. 04.07.24 N 1049-Ա)
2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` 1-ամսյա ժամկետում Բարձրագույն կրթության դաշնային պետական բյուջետային ուսումնական հաստատություն «Գ. Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարան» (Հայաստանի Հանրապետություն) Երևանի մասնաճյուղի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի անհատույց օգտագործման պայմանագրի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:
(2-րդ կետը փոփ. 24.01.19 N 33-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
04.07.2024, N 1049-Ա | 09.07.2024, N 194-Ա | |
24.01.2019, N 33-Ա | 30.01.2019, N 194-Ա | |
06.11.2014, N 1281-Ա | 20.11.2014, N 194-Ա | |
26.06.2003, N 798-Ա | 11.07.2003, N 194-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|