Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 141
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.10.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.06.24-2024.07.07 Պաշտոնական հրապարակման օրը 26.06.2024
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
14.09.2023
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.09.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.10.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 սեպտեմբերի 2023 թվականի

թիվ 141

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ (ՄԱՐՄԻՆՆԵՐԻ)՝ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» 2022 թվականի ապրիլի 19-ի համաձայնագրի 17-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող` Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված օպերատորների (մարմինների)՝ անդամ պետությունների ազգային օպերատորների մասնակցությամբ ընդունվող ժամանակավոր ինտեգրացիոն տեխնիկական լուծումներին ներկայացվող պահանջները:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2023 թվականի սեպտեմբերի 14-ի

թիվ 141 որոշմամբ

 

ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված օպերատորների (մարմինների)՝ անդամ պետությունների ազգային օպերատորների մասնակցությամբ ընդունվող ժամանակավոր ինտեգրացիոն տեխնիկական լուծումներին ներկայացվող

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն փաստաթղթով սահմանվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված օպերատորների (մարմինների) (այսուհետ համապատասխանաբար՝ անդամ պետություններ, լիազորված օպերատորներ)՝ անդամ պետությունների ազգային օպերատորների (այսուհետ՝ ազգային օպերատորներ) մասնակցությամբ ընդունվող ժամանակավոր ինտեգրացիոն տեխնիկական լուծումներին ներկայացվող պահանջները, այդ թվում՝ լիազորված օպերատորների միջև տեղեկատվական փոխգործակցության (այսուհետ՝ տեղեկատվական փոխգործակցություն) կազմակերպմանը, տեղեկատվական փոխգործակցության կանոնակարգին, տեղեկատվական փոխգործակցության շրջանակներում փոխանցվող հաղորդագրություններին, տեղեկատվական փոխգործակցության ժամանակ տեղեկատվության պաշտպանության ապահովմանը ներկայացվող պահանջները և Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին 2022 թվականի ապրիլի 19-ի համաձայնագրի 9-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքում՝ 2 և ավելի անդամ պետությունների տարածքներով նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ հետագծման օբյեկտների փոխադրումների հետագծման ժամանակ ներկայացվող այլ պահանջներ:

2. Սույն փաստաթղթում գործածվող հասկացությունները կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով, Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով, Եվրասիական տնտեսական միության մարմինների ակտերով, ինչպես նաև սույն փաստաթղթի 1-ին կետում նշված համաձայնագրով սահմանված իմաստներով:

 

II. Տեղեկատվական փոխգործակցության կազմակերպմանը ներկայացվող պահանջները

 

3. Տեղեկատվական փոխգործակցության ժամանակ օգտագործվում են.

ա) ցանցի տրամաբանական փոխդասավորությունը՝ լիակապակցված տոպոլոգիա.

բ) հաղորդագրությունների երաշխավորված առաքման տեխնոլոգիա.

գ) RabbitMQ հաղորդագրությունների միջնորդի հիման վրա ստեղծված ծրագրային արտադրանք:

4. Հաղորդագրությունները փոխանցվում են էլեկտրոնային տեսքով JSON ձևաչափով:

 

III. Տեղեկատվական փոխգործակցության կանոնակարգին ներկայացվող պահանջները

 

5. Տեղեկատվական փոխգործակցության շրջանակներում լիազորված օպերատորներն իրական ժամանակի ռեժիմով տեղեկատվություն են փոխանակում:

Այն դեպքում, երբ լիազորված օպերատորը և ազգային օպերատորը նույն անձը չեն, ապա տեղեկատվական փոխգործակցության շրջանակներում այլ անդամ պետության լիազորված մարմնից տեղեկություններ ստանալիս լիազորված օպերատորը իրական ժամանակի ռեժիմով փոխանցում է դրանք որպես այդ տեղեկությունների ստացող նշված իր անդամ պետության ազգային օպերատորին:

6. Տեխնոլոգիական ընդմիջման տևողությունը, որի ժամանակ տեղեկատվական փոխգործակցություն չի իրականացվում, չի կարող գերազանցել 1 ժամը: Այդ տեխնոլոգիական ընդմիջումների գումարային տևողությունը չի կարող գերազանցել օրական 1 ժամը:

7. Այն աշխատանքների կատարման անհրաժեշտության դեպքում, որոնք կարող են հանգեցնել 1 ժամից ավելի տեղեկատվական փոխգործակցության ընդմիջումների (այդ թվում՝ տեխնոլոգիական), լիազորված օպերատորը պետք է տեղեկացնի դրա մասին այլ անդամ պետությունների լիազորված օպերատորներին այդպիսի աշխատանքներ կատարելուց առնվազն 1 օր առաջ:

 

IV. Տեղեկատվական փոխգործակցության շրջանակներում փոխանցվող հաղորդագրություններին ներկայացվող պահանջները

 

8. Տեղեկատվական փոխգործակցություն իրականացնելիս կիրառվում է փաստաթուղթ առ փաստաթուղթ փոխանակման սկզբունքը, երբ մեկ հաղորդագրությունը պարունակում է մեկ փաստաթուղթ:

9. Տեղեկատվական փոխգործակցության շրջանակներում իրականացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի սեպտեմբերի 14-ի «Նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ փոխադրումների հետագծման ժամանակ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված օպերատորների (մարմինների) միջև տեղեկատվական փոխգործակցության մասին» թիվ 139 որոշմամբ նախատեսված կարգին համապատասխան և տեղեկությունների կազմում հաղորդագրությունների ձևավորում, փոխանցում, ընդունում և մշակում:

 

V. Տեղեկատվական փոխգործակցության ժամանակ տեղեկատվության պաշտպանության ապահովմանը ներկայացվող պահանջները

 

10. Տեղեկատվական փոխգործակցության ժամանակ լիազորված օպերատորը պետք է ընդունի իր անդամ պետության օրենսդրության համապատասխան տեղեկատվության պաշտպանության ոլորտում պահանջները բավարարող միջոցներ:

11. Տեղեկատվական համակարգերում տեղեկատվությունը պահպանելիս լիազորված օպերատորները պետք է իրենց անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ այդ տեղեկատվության հետ չարտոնված գործողությունները չթույլատրելուն ուղղված միջոցներ ձեռնարկեն:

 

VI. Սահմանված ռեժիմով տվյալների մշակման անհնարինության դեպքում տեղեկատվական փոխգործակցության կազմակերպմանը ներկայացվող պահանջները

 

12. Լիազորված օպերատորները պետք է ապահովեն տեխնիկական աջակցության ծառայությունների ստեղծումը՝ տեխնիկական խափանումները վերացնելու և (կամ) տեղեկատվական փոխգործակցության շրջանակներում ուղարկված հաղորդագրությունների պատասխանին սպասելու ժամանակի գերազանցումը թույլ չտալու նպատակներով:

Այդ ծառայությունների աշխատանքի ռեժիմը պետք է իրականացվի մշտական հիմունքով՝ օրական 24 ժամվա ընթացքում, շաբաթը՝ 7 օր:

13. Օպերատիվ փոխգործակցության նպատակով լիազորված օպերատորները փոխանակում են կոնտակտային տվյալները (հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն):

 

VII. Լրացուցիչ պահանջներ

 

14. Լիազորված օպերատորները պետք է ապահովեն էլեկտրոնային ծառայությունների մշակումը և կիրառումը, որոնք ապահովում են.

ա) հաղորդագրությունների ձևավորում և ուղարկում.

բ) հաղորդագրությունների ստացում և մշակում.

գ) տեղեկատվական ռեսուրսների ձևավորում.

դ) տեղեկատվական ռեսուրսներում հաղորդագրությունների որոնում.

ե) ուղարկված և ստացված հաղորդագրությունների պահպանում:

15. Տեղեկատվական փոխգործակցության համար պետք է ստեղծվեն տվյալների փոխանցման հիմնական և պահուստային ուղիներ: Տվյալների փոխանակման ժամանակ օգտագործվում են հանրային կամ հատուկ պաշտպանված IР-ցանցեր:

16. Տվյալների փոխանցման` օգտագործվող ուղիների թողունակությունը պետք է ոչ ավելի, քան 3 րոպեի ընթացքում ապահովի տվյալների փոխանցումը:

17. Հաղորդագրությունների կազմում ժամը նշվում է ISO 8601-ով նախատեսված ձևաչափով՝ Համաշխարհային կոորդինացված ժամանակին (UTC) համապատասխան:

18. Տեղեկատվական համակարգեր փոխանցվող տեղեկատվությունը ձևավորելիս պետք է օգտագործվի UTF-8 ծածկագրումը՝ RFC 3629-ի և ISO/IEC 10646 Annex D-ի համաձայն՝ առանց բայթերի հաջորդականության նիշը նշելու (UTF-8 without BOM):

19. Տեղեկատվական փոխգործակցության շրջանակներում յուրաքանչյուր հաղորդագրության մեջ պետք է ներառվի GUID կանոններով ստեղծված եզակի նույնականացուցիչ:

20. Տեղեկատվական փոխգործակցության շրջանակներում ուղարկված ոչ ճշգրիտ տեղեկություններով հաղորդագրություններ հայտնաբերելիս լիազորված օպերատորը պետք է ուղարկի նոր ճշգրտված հաղորդագրություն: Ընդ որում՝ լիազորված օպերատորի տեղեկատվական համակարգում փոխարինվող հաղորդագրությունը պետք է պահպանվի:

Նոր հաղորդագրությունն ուղարկվում է լիազորված օպերատորի տեղեկատվական համակարգում այլ անդամ պետության լիազորված մարմնի տեղեկատվական համակարգի կողմից՝ նախորդիվ ուղարկված ոչ ճշգրիտ հաղորդագրության բարեհաջող ընդունման և մշակման մասին տեղեկությունների առկայության պայմանով:

21. Լիազորված օպերատորները պետք է ապահովեն իրենց անդամ պետությունների ազգային օպերատորների միջև տեղեկատվական փոխգործակցությունը:

22. Նավիգացիոն կապարակնիքը պետք է ուղարկի տեղեկատվությունը ազգային օպերատորի այն տեղեկատվական համակարգ, որտեղ գրանցված է այդ կապարակնիքը:

23. Հատուկ սարքի միջոցով նավիգացիոն կապարակնիքի գործողության փոքր շառավղի անլար կապի մոդուլի ակտիվացման դեպքում պետք է փոխանցվեն՝

ա) այն անդամ պետության լիազորված օպերատորին, որի ազգային օպերատորի տեղեկատվական համակարգում գրանցված է այդ կապարակնիքը՝ նավիգացիոն կապարակնիքի աշխարհագրական կոորդինատների, դրա տեղափոխության արագության, այդ կոորդինատների որոշման ամսաթվի և ժամի, նավիգացիոն կապարակնիքի սնուցման աղբյուրի լիցքի մակարդակի մասին տվյալները.

բ) հատուկ սարքին, որից ստացվել է ակտիվացման մասին հրամանը՝ ընթացիկ վիճակի (կուտակիչի լիցքի, ինքնաախտորոշման արդյունքների) մասին տեղեկությունները:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունիսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան